Վերջապես Էռնեկյանին բան ասող եղավ Տրանսպորտի եւ կապի նախարարը դժգոհ է «Հայփոստե-ի կառավարման ձեւից

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, երբ ասուլիս էր հրավիրել ներկայացնելու 2011թ. ծրագրերն ու միջոցառումները, դժգոհեց «Հայփոստե-ի կառավարման ձեւից: Ընդհանրապես, պետական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Մանուկ Վարդանյանը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է արտահայտել փոստի ոլորտից: Ավարտին է մոտենում «Հայփոստե-ի կառավարչի պայմանագրի ժամկետը, հաշվի առնելով այդ դժգոհությունները, հնարավո՞ր է, որ ժամկետը չերկարաձգվի: Ի պատասխան այս հարցադրումների, նախարարը շեշտեց. «Ճիշտ եք, գոհունակություն չենք կարող հայտնել: Կառավարչի հետ հիմա բանակցություններ են ընթանում: Մենք խնդիրներ ենք առաջադրել (ներդրումների չափը, ժամկետը, ծառայությունների ցանկը եւ տեսակը), որոնց լուծումը պետք է ստանանք: Իսկ կառավարչի պայմանագիր երկարացնել-չերկարացնելը կախված է այն բանից, թե նրանք մեր առաջադրած խնդիրներին ինչ լուծումներ կառաջարկենե: «Հայփոստե-ը այդ լուծումները պետք է նախարարությանը ներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում է «Հայփոստե-ի կառավարման ձեւին, ապա, նախարարի խոսքերով, միանշանակ է, դա պետք է փոխել: Ի դեպ, սա նշանակում է, որ կառավարումը հավատարմագրայինի փոխարեն պետք է լինի կոնցեսիոն: Այն է՝ կառավարիչն այսուհետ պիտի կառավարի ոչ թե ընկերության շահույթների հաշվին, այլ ներդրումներ պետք է անի, որոշակի պարտավորություններ ստանձնի: Թե ինչ կորոշի «Հայփոստե-ը, ավելի ստույգ՝ կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը, առայժմ պարզ չէ:
Նա հնարավոր է նեղանա: Նա միշտ է նեղանում, երբ հանկարծ Հայաստանում որեւէ մեկն իրեն իբրեւ բարեգործ չի ընդունում ու որպես գործա-րարի է վերաբերում: Փաստ է սակայն՝ Էռնեկյանը գործարար է, ու ճիշտն այն է, որ երբ նա վատ է կառավարում («Լուսանցքե-ն առիթ ունեցել է խո-սելու նրա կառավարումից), նրան ասվի այդ մասին: Եվ ասվեց: Սպասենք պատասխանին:
Փակագծերում կարեւորեմ, որ մեր երկիրն ընդհանրապես կառավարիչների ու ներդրողների գործունեության հանդեպ շա՜տ մեղմ վերահսկողություն է անում, գրեթե չի անում: Կամ՝ պայմանագրերն այնպես է կապում, որ… վերահսկելու իրավունք չի ունենում: Պիտի փոխել այս ձեւը: Ու պետք չէ վախենալ ներդրողի կամ կառավարչի նեղանալուց: Ինքնահարգանք ունեցող երկրից ներդրողները չեն փախչի…
Գանք ճանապարհաշինության ոլորտին: Պետական բյուջեի եւ ներգրավված վարկային միջոցների հաշվին հիմնանորոգվելու են 249.0 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ եւ 6 կամուրջներ, իրականացվելու են շուրջ 5.5 մլրդ.դրամի ճանապարհների պահպանման եւ շահագործման աշխա-տանքներ: Իրականացվելու են հետեւյալ ծրագրերը.
1. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիր (33.5 կմ ճանապարհահատված եւ 3.1 մլրդ դրամ):
2. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագիր (31.3կմ ճանապարհահատված եւ 3.5 մլրդ. դրամ):
3. Տրանսպորտային օբեկտների հիմնանորոգման ծրագիր (6 կամուրջ եւ 0.18 մլրդ դրամ):
4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր (140.0կմ եւ 12.4 մլրդ. դրամ):
5. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր: Այս ծրագրի համաձայն, 10.6 մլրդ դրամի աշխատանք կիրականացվի: 2011 թ. կավարտվեն 6.6  կմ-ի շինարարական եւ 37.6 կմ-ի անվտանգության բարձրացման աշխատանքները:
Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության գերակա խնդիրներին՝ նախարարն առանձնացրեց դրանցից 4-ը:
1. Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքների կազմակերպում: Նոր՝ 32 կմ-անոց երկաթգիծը կոչված է միացնել Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ եւ դրանով ապահովել ինչպես միջմարզային, այնպես էլ միջպետական փոխադրումների հեռավորությունների ու արժեքի զգալի կրճատում: Երեւան-Այրում հեռավորությունը երկաթգծով կկրճատվի 70-100 կմ-ով: Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի հետ կապված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են: Ռուսական կողմից 50 տոկոսի ներդրում կլինի:
2. Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպում: Նոր ռազմավարական եւ տնտեսական ա-ռաջնային նշանակություն ունեցող երկաթգիծը կոչված է կապել Պարսից Ծոցի նավահանգիստները Սեւծովյան նավահանգիստների հետ՝ ապահովելով միջպետական  բեռնափոխադրումներ, ունենալով մեծ նշանակություն հետագայում Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գործում: Կարեւոր է, որ նախարարությունում մշտապես վերլուծում են ընդհանրապես ոլորտի տարածաշրջանային ծրագրերը, «որպեսզի մենք հասկանանք, թե ինչ ենք անում եւ ինչ ենք անելու: Բոլորն են ձգ
տում տարանցիկ երկիր լինելե:

3. Հյուսիս-Հարավ  ճանապարհային միջանցքի  երեք փուլերի շինարարական աշխատանքների նախապատրաստում եւ կազմակերպում, որի արդյունքում կհիմնանորոգվեն շուրջ 41 կմ ճանապարհահատվածներ:
4. Փոստի կառավարման նոր մոդելի ներդրում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցքե թիվ 3 (179), 2011թ.
Կարդացեք «Լուսանցքե-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլե բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնումե բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։