Դեպի Միացյալ Հայաստան. Այսօր նաեւ Նախնյաց օրն է

 
Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք են:

20-րդ դարում  հայությունը երեք հանրապետություններ  կերտեց ավելի քան 600 տարի առանց  պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց  եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ  դարը պետք է հանդիսանա հայոց  միասնության՝ միացյալ հայկական  պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝  ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիւեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ՝ մաղթելով Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ:

Սեպտեմբերի 21-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման նախաձեռնությամբ Հայաստանում եւ Սփյուռքում նշվեց նաեւ Նախնյաց օրը:

Հայ արիներն ու ազգայնականները այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար, եղան մայրաքաղաք Երեւանի հնավայրերում եւս, քրմական ծես կատարեցին Հայաստանի անկախության, հայության զորացման եւ նախնյաց սրբազան հիշատակի համար: Այնուհետեւ ՀԱՄ գրասենյակում տոնական արարողությամբ նշեցին սեպտեմբերյան տոները՝ փառաբանվեցին Հայոց Հայրենիքն ու Նախնիք, Հայ Աստվածները…

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

21.09.2011թ.

 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։