Ոստիկանապետը «Լուսանցք»-ին խոստացավ չանտեսել Կոմայգու խնդիրը

Երեւանի քաղաքապետարանի դիմացի մանկական այգին (Կոմայգին) վերածվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների բացահայտ հավաքատեղիի: Ոչ մի նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդ երեկոյան ժամը 10-ից հետո այս տարածքով անցնել չի կարող, էլ ուր մնաց զբոսնելու մասին խոսենք: Ի դեպ, այս սեռախեղվածները նաեւ բավականին ագրեսիվ են: Այս թեմային, սակայն, մենք մանրամասն կանդրադառնանք մեր թերթի առաջիկա թողարկումներից մեկում:

Իսկ այժմ տեղեկացնենք, որ երեկ, կառավարության նիստից հետո, «Լուսանցք»-ը հարց ուղղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Ռազմական ոստիկանության իմ աղբյուրները փոխանցում են, որ Ձեզ ճանաչողները վստահ են, որ Դուք կհաջողեք Կոմայգին  վերադարձնել երեւանցիներին: Կհաջողե՞ք արդյոք, ե՞րբ կսկսեք». «Լուսանցք»-ի այս ահազանգին ի պատասխան երկրի գլխավոր ոստիկանապետը ընդգծեց. «Անկեղծ ասած՝ Կոմայգու խնդրին դեռ չեմ հասել: Բայց եթե ասում եք՝ անպայման ուշադրություն կդարձնեմ»:

Գործընկերներս նույնիսկ կատակեցին. «Եթե այդ խնդիրը լուծեք, պարոն Գասպարյան, կմնաք պատմության մեջ»:

Անհաջող կատակ՝ անհամություն արեց իմ մեկ այլ գործընկեր, ով նկատեց. «Բայց ինչպե՞ս եք նրանց հանելու այդ այգուց, դա մարդու իրավունքների խախտում է»:

Նկատե՞լ եք, երբ մեր հանրությունում ասում են մարդու իրավունքներ, չգիտես ինչու միշտ փորձում են պաշտպանել հոգեխեղվածներին, սեռախեղվածներին, աղանդավորներին, հանցագործներին: Նորմալ մարդու մասին մտածող չկա:

Դրա համար էլ ոստիկանապետին ասում եմ՝  ես, որպես նորմալ մարդ, Ձեզանից՝ որպես երկրի գլխավոր ոստիկանապետի, խնդրում եմ պաշտպանել իմ՝ նորմալ մարդուս իրավունքները:  

Ոստիկանապետը խոստացավ. «Խնդիրը վեր հանեք, հնչեցրեք, ես կլինեմ Ձեր կողքին»:

Խնդիրը կրկին ու ավելի «շոշափելի» վեր հանելու համար էլ այս երեկոյան, երբ թերթն արդեն կուղարկեմ տպարան, կգնամ Կոմայգի:

Շարունակությունը, ինչպես ասացի, առաջիկայում:

Արմենուհի Մելքոնյան

«Ես «Կարտոլին» չեմ ծեծել»

Մամուլում երկու օր առաջ հրապարակվել էր, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել է գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորին՝ «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանին:

Եվ դա արել է այն բանից հետո, երբ ենթակաները ոստիկանապետին ասել են, որ «Կարտոլը» հայհոյել է իրեն:

Ճի՞շտ են արդյոք այս լուրերը: «Կարտոլի՞ն: Ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Անհեթեթություն է: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ կարտոլը՝ բանջարաբոստանային կուլտուրա, ինչպես կարող եմ ծեծել:

Ընդհանրապես, ես իմ տեսակով այդպիսի բան չեմ անում, համենայնդեպս՝ վերջին 15 տարում»,-ասաց ոստիկանապետ Վ. Գասպարյանը:  

Որ  չասեն միլիցա-պեպելնիցա

Ոստիկանի պատիվը վերադաձնելը Վլադիմիր Գասպարյանին մտահոգող առաջնային խնդիրն է: Երեկ կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

«Ասում են՝ ոստիկանապետն ասել է՝ միլիցա-պեպելնիցա… Գիտե՞ք ինչքան եմ խոսել, ասում եմ՝ տղերք, կորցրել ենք մեր պատիվը, հեղինակությունը, երեխեքն էլ են ծաղրում, ոստիկանությունը վերածել ենք, կրկնում եմ, զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, քյոխվաների ապարատի: Այդպես չի կարելի, մեր երեխաների մասին մտածեք, մեր երեխաներին ծաղրում են՝ ասում են գործ չունեք, միլիցու երեխեք են,  վատություն կանեն: Սթափվելու ժամանակն է: Ոստիկանությունը պետք է վերադարձնել ոստիկաններին: Ոստիկանությունում պետք է ոստիկաններ լինեն: Իսկ ոստիկանը տեսակ է, մարդը ոստիկան չի աշխատում, մարդը լինում է ոստիկան, ում մեջ զարգացած է արդարության գիտակցումը, արդարությունը վերականգնելու գիտակցումը»,-մտահոգությունները լրագրողներին փոխանցեց բանախոսը եւ միաժամանակ հավելեց. «Ես հասնելու եմ այդ ամենին ու դա անելու եմ կադրային կտրուկ ու խիստ փոփոխություններով»:  

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 1 (222), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։