Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ձավարով տոլմա

Բաղադրությունը

Կաղամբ -1 հատ

ծեծած ձավար – 2 բաժակ

սոխ – 0.5 կգ

հոնի չիր – 150 գ

չոր եւ թարմ կանաչեղեն

աղ, պղպեղ

բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Թթու դրած կաղամբը բաժանել 4 մասի եւ դնել սովորական ջրի մեջ, որպեսզի աղիությունը դուրս գա, ջրքամել եւ խնամքով հեռացնել կոթերը:

Խճողակի համար նախատեսված ձավարը 1-1.5 ժամ դնել գոլ ջրում, հետո ձավարը ջրքամել եւ լցնել պատրաստի սոխառածի վրա: Ի դեպ, մինչ այս, երբ բուսայուղով պատրաստենք սոխառածը, դրան պետք է ավելացնենք 150 գ հոնի չիր, թարմ եւ չոր կանաչեղեն (ռեհանն ու ծիտրոնը պարտադիր), ըստ ճաշակի՝ աղ եւ պղպեղ:

Այնուհետեւ այս ամբողջ միջուկը պետք է փաթաթել կաղամբի տերեւով, դասավորել կաթսայի մեջ, ավելացնել 1-2 բաժակ ջուր, երեսին ափսե դնել եւ եփել մարմանդ կրկին: Մատուցել սառը կամ տաք վիճակում:

Այս ուտեստը եւ դյուրին է պատրաստվում, եւ մատչելի է, նաեւ՝ օգտակար: Ընդհանրապես, ձավարեղենի սննդարար հատկությունների մասին բազմիցս է խոսվել, եւ հայկական խոհանոցում այն հարգի տեղ է զբաղեցնում:
 

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Արոնյանը 2-րդ ուժեղագույնն է

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պաշտոնապես դարձավ աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստը: ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում նա 2805 միավորով շրջանցել է աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին: Իսկ նորվեգացի Մագնուս Կարլսենը 1-ին հորիզոնականում է, 1 հորիզոնականով առաջադիմել է նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, այժմ նա 3-րդն է: Ներկայացնենք աղյուսակը. 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 2835: 2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2805: 3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2801: 4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2799: 5. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 2773: 6. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 2770: 7. Սերգեյ Կարյագին (Ռուսաստան) 2769: 8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 2766: 9. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 2763: 10. Վուգար Գաշիմով (Ադրբեջան) 2761: 11. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 2761:

* * *

Լեւոն Արոնյանը հոլանդական Վեյք ան Զեեի սուպերմրցաշարի 4-րդ տուրում ջախջախեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկուն, վստահ հաղթանակ տարավ եւ վաստակած 3 միավորով հավասարվեց մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենին:
Հայաստանի շախմատային առաջնություններում

Հայաստանի շախմատի տղամարդկանց 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ փուլում Հրանտ Մելքումյանը պարտության մատնեց Կարեն Գրիգորյանին եւ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Այժմ նա 3,5 միավոր ունի եւ կես միավորով գերազանցում է 2-3-րդ տեղերում հաստատված Արտաշես Մինասյանին ու Տիգրան Լ. Պետրոսյանին: Կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում առաջատարը Մարիա Կուրսովան է, ով հաղթել է անցկացրած բոլոր խաղերում: Նա վաստակելով 5 միավոր՝ 1 միավորով առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող Աննա Հայրապետյանից:

Տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 5-րդ փուլից հետո. 1. Հրանտ Մելքումյան-3,5: միավոր, 2. Արտաշես Մինասյան-3, 3. Տիգրան Լ. Պետրոսյան-3, 4. Ռոբերտ Հովհաննիսյան-2,5, 5. Զավեն Անդրիասյան-2,5, 6. Սամվել Տեր-Սահակյան-2, 7. Հրայր Սիմոնյան-2, 8. Ավետիք Գրիգորյան-2, 9. Արման Փաշիկյան-2, 10. Լեւոն Բաբուջյան-1,5, 11. Կարեն Հ. Գրիգորյան-1:

Կանանց մրցաշարային աղյուսակը 5-րդ փուլից հետո. 1. Մարիա Կուրսովա-5 միավոր, 2. Աննա Հայրապետյան-4, 3. Եվգենյա Դոլուխանովա-2,5, 4. Լիանա Աղաբեկյան-2,5, 5. Նարինե Գասպարյան-2,5, 6. Շուշաննա Սարգսյան-2,5, 7. Լիա Մարտիրոսյան-2,5, 8. Անահիտ Խառատյան-2, 9. Նաիրա Մովսիսյան-1,5, 10. Նելլի Աղինյան-1,5, 11. Հասմիկ Ղամբարյան-1,5, 12. Մարիա Գեւորգյան-1:
Նախկին վարչապետի հերթական հուշամրցաշարը

Կայացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: 1-ին տեղը վստահ զբաղեցրեց ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրան հաջորդող Հովիկ Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Աշոտ Նադանյանը 6,5-ական միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով արծաթե եւ բրոնզե մեդալների արժանացան առաջին երկուսը: Հետաքրքիր արդյունք ցույց տվեց Լատվիան ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը. նա իր բոլոր 11 խաղերն էլ ավարտեց ոչ-ոքի եւ 5,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Դավիթ Նալբանդյանը՝ մրցավարության զոհ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ փուլի խաղի ավարտից հետո հրաժարվել է սեղմել գլխավոր մրցավարի ձեռքը: Այդ մրցամարտում մեր հայրենակիցը 2:3 հաշվով պարտվել է ամերիկացի Ջոն Իսներին եւ դուրս մնացել պայքարից: Տեղի լրատվամիջոցները հայազգի թենիսիստի նման վարքագիծը բացատրել են 5-րդ վճռորոշ մրցախաղի 17-րդ գեյմի ժամանակ տեղի ունեցած միջադեպով: Գլխավոր մրցավարը փոխել է եզրայինի կայացրած որոշումը եւ հաշվել ամերիկացու մատուցումը, իսկ երբ Դ. Նալբանդյանը մի փոքր ուշացումով խնդրել է ցուցադրել այդ դրվագը, պարզապես մերժել է նրա պահանջը: Դրանից հետո մեր հայրենակիցը կորցրել է հավասարակշռությունը եւ չի կարողացել կենտրոնանալ խաղի վրա, որի արդյունքում տանուլ է տվել վերջին 2 գեյմերը:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։