Օրախնդիր – Պատժել մանկապիղծներին, բայց ինչպե՞ս

Վերջերս շատ է խոսվում մանկապղծության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին: Խոսում է աշխարհը եւ, ցավոք, արդեն խոսում է նաեւ Հայաստանը (ու՜ր հասանք…): Շատ երկրներում մանկապիղծներին քրեական պատասխանատվության ենթարկելուց զատ առաջարկվում է նաեւ այլ պատիժ՝ մանկապիղծի ամորձատում, հենց այդպես՝ պարզապես հեռացնել ամորձիները վիրաբուժական միջամտությամբ կամ դադարեցնել դրանց գործունեությունը քիմիական նյութերի ներարկմամբ: Ամորձահատել կամ ամլացնել չարագործին: Մեր երկրում էլ այս հարցի լուծման այս ուղղությամբ բարձրաձայնումներ կան: Սակայն, որպես կենսաբան, ուզում եմ խոսել մի բանի մասին, որ գուցե պատկան մարմիններին հուշի խնդրի լուծման ճիշտ ճանապարհը:

Ամորձիները արական սեռի սեռական բազմացման եւ ներքին սեկրեցիայի գեղձեր են: Արտադրում են անդրոգեն հորմոններ, սերմնահեղուկ, սպերմատոզոիդներ: Տղամարդկանց մոտ այդ զույգ ձվիկները տեղադրված են փոշտում՝ իրարից որոշ հեռավորությամբ: Շոգ ժամանակ փոշտի մակերեսը ընդարձակվում է, եւ ամորձիներն իջնում են ցած՝ ընդարձակվում է հովացման մակերեսը: Ցուրտ եղանակին փոշտը կծկվում, փոքրացնում է ջերմահաղորդման մակերերսը, ամորձիները բարձրանում են վերեւ: Սա հնարավորություն է տալիս սպերմատոզոիդների նորմալ արտադրմանը: Մակերիկամում ավարտվում է սպերմատոզոիդների հասունացումը, կազմավորումը (պոչի շարժունակություն, հոսանքին հակառակ ընթացք եւ այլն): Այսպիսով՝ տղամարդու (արական սեռի կենդանիների, թռչունների եւն) ամորձիները բազմացման սերմ, սերմնահեղուկ արտադրող օրգան է, եւ այն ոչ մի կապ չունի առնանդամի խոշորացման, պնդացման հետ: Իսկ առնանդամը սեռական ակտ կատարող օրգան է, եւ եթե սեռական ակտ կատարելիս «պատրաստի» սպերմատոզոիդներ առկա են, ապա դուրս են գալիս, իսկ եթե չկան, ապա առնանդամը կատարում է սեռական ակտ, բայց առանց սերմնահեղուկի առկայության:

Առնանդամի գործունեությունը կապված է գլխուղեղի հատուկ մասի՝ մակուղեղի հետ: Սեռական գրգռման ժամանակ գլխուղեղի Հիպոթալամուսի, որը օրգանիզմում հորմոնների արտադրման կենտրոն է, «կարգադրությամբ» արտադրվում են հոնոդոտրոպ հորմոններ, որոնց միջոցով զարկերակային արյան հոսքն ուժեղանում է առնանդամի սպունգանման մարմնում եղած բազմաթիվ զարկերակներում, սրանք, իրենց հերթին, ճնշում, սեղմում են երակներին, որի արդյունքում դադարում է արյան հետադարձ հոսքը, եւ առնանդամը ընդունում է պինդ ու կանգուն վիճակ:

Մի խոսքով, առնանդամի սեռական ակտ կատարելու դիրքը կապված է գլխուղեղի եւ նրա կողմից առաջադրված հորմոնների արտադրությամբ, իսկ ամորձիները կոչված են բազմացման մարմնիկներ՝ սպերմատոզոիդներ արտադրելուն եւ կապված չեն առնանդամի՝ սեռական ակտ կատարելու վիճակի հետ: Այսինքն՝ առնանդամը կարող է սեռական ակտ կատարել առանց ամորձիների:

Ստացվում է՝ այո, համաձայն եմ, որ մանկապիղծը պետք է ստանա արժանի պատիժ եւ՝ առավելագույն պատիժ, բայցեւ, ինչպես պարզվեց, ամորձահատումը, ամլացումը այդ հանցագործին ամենեւին չի զրկում հրեշավոր հանցագործությամբ՝ մանկապղծությամբ զբաղվելուց: Ուրեմն՝ ի՞նչ անել: Ես բացատրեցի, մնացածը պատկան մարմինների գործն է:

Սերգեյ Ավագյան

կենսաբան. գիտությունների թեկնածու

Հ.Գ. – խմբ. կողմից – դեմ չենք լինի լսել այլ մասնագետների կարծիքներ եւս, բայց կասենք նաեւ մեր՝ թեկուզ ոչ մասնագիտական, բայց արժանի պատասխանը:

Ընդհանրապես՝ երեխային պղծողին սատկացնել է պետք՝ պետականորեն, այլ ոչ թե պետության գումարները ծախսել եւ մտածել այդ հանցագործներին պատժելու այս կամ այն ձեւի մասին:

Այո, մենք կողմ ենք մարդու իրավունքների պաշտպանությանը, բայց՝ մարդու՛, իսկ մանկապիղծը մանր սողուն է ընդամենը (դրա չափ էլ օգուտ չի տալիս): Իսկ ովքեր հանկարծ այդ մանրերին էլ մարդ կհամարեն, աստված մի արասցե, բայց մի օր բումերանգի պես մանկապղծության արհավիրքը նրանց դուռն էլ է թակելու: Բնության օրենքները դաժան են, բայց՝ արդարացի:  

* * *

Բաքուն՝ կովկասյան համասեռաշեն

Հայ արիների «քաղաքաշինական»  առաջարկը Բաքուն իրականացրեց

Լուրեր են շրջանառվում, որ «Եվրատեսիլ-2012»-ը Բաքվում անցկացվելու հնարավորությունից ուրախացած՝ Ադրբեջանի իշխանությունն ու հանրությունը հայտնվել են մեծ գլխացավանքի մեջ: Արեւմտյան երկրների կողմից աճող ազատության պահանջները քիչ էին, հիմա էլ կազմակերպչական խնդիրներն ու ծախսերն են սարսափեցնում: «Ազատ երկիր, ազատ երգ» կարգախոսով անցկացվելիք շոու-մրցույթի ստեղծած քաղաքական խնդիրները եւ «Եվրատեսիլ»-ի օրերին Բաքվում համաշխարհային գեյ-շքերթ անցկացվելու հավանականությունը լուրջ խնդիր է դարձել Ադրբեջանի իշխանության համար: «Pia. az»-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը խառնված է հատկապես գեյ-շքե
րթի անցկացման պատճառով, որովհետեւ սեփական ժողովրդին հանրահավաք անցկացնելու համար ճնշող իշխանությունը եթե հանկարծ համասեռամոլների տոնական «քայլքին» թույլտվություն տա, ապա դա խայտառակություն կհամարվի պաշտոնական Բաքվի համար:

Իսկ գեյ-շքերթի արգելումը մի նոր խնդիր կառաջացնի հենց իշխանության համար, չնայած՝ նրանք ի սկզբանե գիտեին, որ «Եվրատեսիլը» համասեռամոլների տոնական շոուն է լինելու:

Ադրբեջանի իշխանության ուրախությունը վերածվում է արցունքների, բայց ոչ թե ուրախության, այլ՝ դժբախտության, ինչը նրանք համարում են գեյ-շքերթը: Ներիշխանական աղբյուրները հայտնում են, որ մարտից սկսած՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, ընդդիմությունն ավելի է սրելու վիճակը, եւ իշխանությունն ընդդիմության հարցում ստիպված է լինելու ավելի մեծ զիջումների գնալ Արեւմուտքի առաջ: Գեյ-շքերթը Բաքվում կանցկացվի: Բայց իշխանությունը կողմ չէ, որ այն գովազդվի եւ այդ թեման շատ արծարծվի մամուլում:

Ադրբեջանական զլմ-ները ահազանգում են, որ «Եվրատեսիլ»-ի հետ կապված կաշառքային բուրգ էլ է ստեղծվել: Փող հավաքելու վերաբերյալ իշխանության վերին օղակից արված հրահանգը կատարում են ոչ միայն գործարարները, այլեւ՝ բոլոր բյուջետային հիմնարկների ղեկավարները:

Մայիսին Բաքվում

կայանալիք 2 իրադարձությունների պատճառով ադրբեջանական զլմ-ներում եւ սոցիալական ցանցերում արդեն թեժ քննարկումներ են ծավալվել, հատկապես՝ միասեռականների շքերթի առումով: Ըստ զլմ-ներում շրջանառվող լուրերի՝ շքերթին մասնակցելու համար ամբողջ աշխարհից Բաքու են մեկնելու գեյեր, լեսբուհիներ, բիսեքսուալներ, տրանսգենդերներ: Ադրբեջանցիներն այժմ քննարկում են՝ ինչպես վարվել շքերթի մանակիցների հետ:

Հայաստանցիները եւս քննարկում են այս թեման, եւ «Facebook»-ում անգամ քաղաքական գործիչներն են կարծիքներ արտահայտում, որոնցից շատերը չեն էլ ցանկանում խոսել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների կյանքից, հատկապես նրանց հնարավոր շքերթի հարցը Հայաստանում չեն էլ պատկերացնում: Իսկ այս կամ այն օտար աղբյուրից սնվող «գրանտակեր» կազմակերպությունների ներկայացուցիչները սրտնեղել են, թե մեր հանրությունը դեռ չի ընդունում այսօրինակ ազատությունների հարցը, ինչը նրանք փորձում են օտարի (գուցե՝ նաեւ թշնամու) փողերով «հասկանալի» դարձնել «բռի» հայերին…

Ես որպես հայուհի, թեկուզեւ ուշացած, բայց իսկապես շնորհակալ եմ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով չնայած հալածանքներին, այս հարցը մեզանում բարձրաձայն արծարծելով՝ Կովկասի գեյ-լեսբուհիների եւ նմանների կենտրոնի ստեղծումը Երեւանում կասեցրեց, որն անցած տարի Բաքվում հանգրվանեց… Մասոնական կենտրոնն էլ՝ Թբիլիսիում, չնայած կրկին Երեւանն էր նախատեսված…
Նարե Մշեցյան
 

«Լուսանցք» թիվ 2 (223), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։