Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Մշոշ
 

Բաղադրությունը

Ոսպ – 0.5 կգ

գլուխ սոխ – 300գ

ծիրանաչիր – 300գ

ընկույզի ծեծած միջուկ – 150 գ

սխտոր – 3 պճեղ

կարմիր պղպեղ

մաղադանոս

բուսակայն յուղ

Պատրաստման եղանակը

Հայկական կարմիր ոսպը թրջել 1 օր առաջ:

Դնել կրակին՝ եփելով հասցնել եռման աստիճանի, եւ կրակը դանդաղեցնել այնքան, որպեսզի ոսպը եփվելիս պահպանվի ամբողջական տեսքով (եթե ջուր է մնացել, ապա քամել): Եփելուց հետո աղով համեմել:

Սոխը մանր կտրատել, սոխառած պատրաստել, պղպեղով համեմել, ավելացնել ընկույզի միջուկը, այնուհետեւ՝ ծիրանաչիրը եւ մի փոքր տապակել: Հետո այս ամենը լցնել ոսպի վրա եւ 10 րոպե դնել մարմանդ կրակին:

Մատուցել մաղադանոսով:

Ոսպը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում եւ օգտակար է աղեստամոքսային համակարգի համար:

Անու՛շ արեք:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները

Շախմատի Հայաստանի տղամարդկանց Բարձրագույն խմբի 72-րդ առաջնության վերջին փուլում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթելով նախորդ տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին՝ 7 միավորով վաստակեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ բրոնզե մեդալին արժանացավ մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:

Շախմատի Հայաստանի կանանց 67-րդ առաջնության վերջին փուլում Մարիա Կուրսովան սեւ խաղաքարերով պարտության մատնեց Հասմիկ Ղամբարյանին եւ 9 միավորով նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Աննա Հայրապետյանը, 0,5 միավոր զիջելով հաղթողին, արժանացել է արծաթե մեդալի: Լավագույն եռյակը եզրափակեց վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Եվգենյա Դոլուխանովան՝ վաստակելով 6.5 միավոր:
Լեւոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային խոշոր փառատոնի «A» մրցաշարի 10-րդ փուլից հետո մեր առաջատար շախմատիստ Արոնյանը 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են Վասիլի Իվանչուկը եւ Մագնուս Կառլսենը՝ 6,5 եւ 6 միավորներով: Հիշեցնենք, որ «C» մրցաշարում հանդես է գալիս Էլինա Դանիելյանը:

Դարձյալ հաղթեցին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարան Ջիբրալթարի միջազգային խոշոր մրցաշարում: Մեր շախմատիստները առաջատարների խմբում են:
Հայ գրոսմայստերներ՝ Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանի շախմատի 72-րդ առաջնության ավարտից հետո հայտնի են դարձել այն գրոսմայստերների անունները, ովքեր մարտի 19-ից մինչեւ ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը: Նրանք 9-ն են՝ Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան:
Հայ ալպինիստներն արդեն Թեհրանում են

Հայաստանի ալպինիզմի հավաքականը՝ Գարիկ Ունուսյան (թիմի ավագ), Լեւոն Մովսիսյան, Հովհաննես Մարտիրոսյան եւ Սուրեն Ստեփանյան կազմով, ժամանել է Թեհրան: Մեր ալպինիստները այցելել են Իրանի ալպինիզմի ֆեդերացիա եւ ծանոթացել Իրանի բարձրագույն կետի՝ Դեմավենդի (5671 մետր) վերելքի պայմաններին: Հայ ալպինիստները կբարձրանան 4100 մետր բարձրության վրա գտնվող ճամբար, իսկ հունվարի 27-28-ին՝ ծրագրել են ավարտել վերելքը: Միջազգային ալպինիադային մասնակցելու են 25 երկրի 200 ալպինիստներ: Մեր հավաքականը վճռական է՝ ձմեռային ծանր պայմաններում (ջերմաստիճանը լեռան վրա կլինի -30-40 աստիճան) գրոհելու Դեմավենդը եւ նրա գագաթին բարձրացնելու հայոց եռագույնը: Անցած տարվա ամռանը մեր ալպինիստները բարձրացել են Դեմավենդ, որի շնորհիվ էլ Իրանի ֆեդերացիայից հրավեր են ստացել՝ մասնակցելու ձմեռային միջազգային ալպինիադային:

Առաջին հաջողությունը

Հայաստանի պատանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի եզրափակիչ փուլին: Որակավորման մրցաշարում 15-ամյա մարզիկը զբաղեցնելով 10-րդ տեղը, իրավունք է ստացել մասնակցելու կարճ ծրագրին: Այդ մրցումներում առաջին 24 տեղը գրավելու դեպքում, մեր մարզիկը կմասնակցի նաեւ ազատ ծրագրին, որտեղ արդեն անմիջականորեն կխաղարկվեն աշխարհամասի այս տարվա մեդալները:  

Գաղտնի փաստաթուղթը մոռացել է գնացքում

Վերջերս լուր տրվեց, որ բրիտանացի ոստիկանը գնացքում մոռացել է Լոնդոնյան «Օլիմպիադա-2012»-ի անվտանգության փաստաթուղթը: Այս մասին տեղեկացրել է «Sun» թերթը: Փաստաթղթում, որը մի այլ ուղեւոր գտել եւ հանձնել է «Sun» թերթին, ներկայացված է օլիմպիադայի ընթացքում անվտանգության գործողությունների ամբողջական պլանը, թե ինչպես պետք է ոստիկանները պահպանեն սպորտային օբյեկտները, Օլիմպիադայի հյուրերին եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար:

Բրիտանական զլմ-ները դեպքը որակել են «Սքոթլենդ-Յարդի օլիմպիական ամոթը», բայց ոստիկանությունը շտապել է հայտարարել, որ փաստաթղթերի կորուստը թերեւս ամոթալի իրողություն է, սակայն կարիք չկա այդչափ անհանգստանալու, քանի որ փաստաթղթում գաղտնի ծրագրեր, որպես այդպիսիք, չեն եղել:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 3 (224), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։