Հայ արիների հայտարարությունը

 

 

Մոսկվան պետք է ջանքեր գործադրի միաբեւեռ աշխարհի վերացմանն ուղղված

Եվ հրաժարվի ռազմավարական գործընկեր Հայաստանին ու Ադրբեջան-Թուրքիա դաշինքին նույն հարթության վրա դիտարկելու քաղաքականությունից 

Ռուսաստանի Դաշնության նախագահի հերթական ընտրություններն ավարտվեցին, ինչպես եւ սպասվում էր, երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակով:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է Վլադիմիր Պուտինի՝ վերստին ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, եւ ակնկալում, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր թափ կստանան եւ տարածաշրջանում կնպաստեն Հայաստանի ու Ռուսաստանի շահերի եւ նպատակների պաշտպանությանն ու հաղթանակներին:

Հայ Արիական Միաբանությունը ՌԴ նորընտիր նախագահի նախորդ պաշտոնավարության ընթացքում ողջունել էր պաշտոնական Մոսկվայի պայքարը մասոնական կառույցների եւ դրանց ռուսաստանյան ներկայացուցիչների դեմ եւ հույս է հայտնում, որ այժմ էլ նախագահ Պուտինը հետեւողական կլինի մասոնական եւ նմանատիպ այլ համաշխարհային գաղտնի ուժերի դեմ պայքարում, ինչը մի ժամանակ խաթարվել եւ այլ երանգներ էր ստացել՝ հակակովկասյան, այդ թվում՝ հակահայկական դրսեւորումներով:

Հասկանալի է, թե ինչ ուժերի միջոցով դա կազմակերպվեց, բայց մենք կարեւորում ենք, որ հակահայկական դրսեւորումներն այլեւս տեղ չունենան ռուսաստանյան ներքին քաղաքական կյանքում, որպեսզի հայությանն ուղղված նոր կոչի անհրաժեշտություն չառաջանա եւ հայ արիները կրկին չդիմեն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում հակառուսական ալիք բարձրացնելու առումով

Հայ Արիական Միաբանությունը ակնկալում է, որ պաշտոնական Մոսկվան ջանքեր կգործադրի նաեւ միաբեւեռ աշխարհի վերացման ուղղությամբ, եւ երկբեւեռ աշխարհի վերահաստատմամբ կկանխվեն Արեւմուտքի ամենաթողություններն ու այլ երկրներում պետական հեղաշրջումները՝ ժողովրդավարություն հաստատելու սին մեկնաբանությամբ

Հայ Արիական Միաբանությունը ՌԴ նախագահին կոչ է անում հրաժարվել ռազմավարական գործընկեր Հայաստանին եւ Ադրբեջան-Թուրքիա դաշինքին նույն հարթության վրա դիտարկելու քաղաքականությունից, հատկապես որ Բաքվում արդեն Ռուսաստանին թիվ 1 թշնամի են հայտարարում

Ռուսաստանի Դաշնության հայությանն էլ կոչ ենք անում՝ մշտապես լինել քաղաքական ակտիվ վիճակում եւ միանգամից կանխարգելիչ քայլերի դիմել հակահայկական դրսեւորումները կանխելու համար:  

Հայ Արիական Միաբանություն

05.03.2012թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։