Սկիզբը՝ թիվ 5, 6, 7, 8-ում
«Սովետական հանրագիտարանային բառարանում» (1987թ. (գիտական մի ամբողջ խումբ է աշխատել)) «հոմոսեքսուալիզմ» ասվածը բացատրվում է հետեւյալ կերպ (ներկայացնում եմ բնագրով). «Гомосексуализм (от гомо… и лат. sexus-пол), разновидность полового извращения, половое влечение к лицам своего пола.¦ .» (ընդգծումը իմն է): Ուշադրություն դարձնենք «հոմոսեքսուալիզմ»-ի հայերեն թարգմանությանը՝ արվա-մոլ-ություն» (ընդգծումը իմն է): «Извращение» եւ «մոլություն, մոլուցք»: Ամեն ինչ ասված է:
Մինչդեռ իրականում դատարկաձեռն չէի. լրագրողի համար սեփական ուղեղը միշտ էլ ձայնագրիչ է: Իմ նպատակը Կոմայգին զավթած արվամոլների իրական կերպը ներկայացնելն էր, որպեսզի հանրությունը ճանաչի նրանց, զգուշանա նրանցից ու երբեւէ, ոչ մի պարագայում չհավատա նրանց զոհի կերպարին:
Միայն լսեք, թե ինչ են պատմում այդ «խեղճերը» իրենց «չարքաշ» օրերի մասին:
Իմ «զրուցասերները» հինգն էին, մնացյալը զբաղված էին, պահանջված, ու հաճախորդները սրանց անընդհատ տանում-բերում էին (երեկոյան յոթից սկսվում էր):
Հինգից առաջինի «կնքանունը» այդպես էլ չիմացա, իսկ նոր անունը՝ «ով ինչ ուզի ասում ա, բայց շատ են ասում բարբի»: Այդպես նրան հաճախորդները կոչել են բարակ մեջքի համար: Հաճախորդները եղել են տղամարդիկ, որոնք, «դավին անտեղյակ», կարծել են, թե մարմնավաճառը կին է: Հիմնականում, որ Բարբիին տանում-տեսնում են տղամարդ է, «ծեծում են, ճամփու դնում»: «Անխիղճ են էդ զիբիլ տղամարդիկ», ինչ զոհողությունների ասես չի գնում՝ «մեջքն էնքան է գոտիով ձգել, ցավից մեռնում է», բայց՝ դրանց (հաճախորդներին նկատի ունի) համար՝ հեչ: «Իսկ մե՞ջքդ ինչու ես ձգում»,- հարցնում եմ: «Որ էդ անասունները (նրանց չհավանող տղամարդիկ) իրանց երազների աղջկան գտնեն»: «Հա, բայց դու աղջիկ չես չէ՞»,-ասում եմ: «Բա ի՞նչ եմ»,- «բարակ» մեջքին հակառակ բավականին տգեղ ծիծաղ ուներ: Բարբին պատմում է, որ իր բախտը չի բերում, իրեն հիմնականում «անխիղճներն են ռաստվում»:
Այլ է «ընկերուհու՝ Գայուլիկի»՝ պարագայում, նրան տղամարդիկ չեն նեղացնում: «Հա, բայց էդ տղամարդիկ երեւի ձեր պես են չէ՞»: «Մեր պես ասելով ինչ ես ուզում դուրս տաս»,- նրա հանկարծակի կոպտությունից հասկանում եմ, որ «բռնվել» կարող եմ: «Դե, ձեր պես հանրության կողմից չհասկացված, նուրբ հոգի ունեցող»,- ուզում եմ հարթել՝ մտքումս էլ թե՝ «առը հա»:
«Նուրբ հոգու» բնորոշումը Բարբիին նորից թակարդն է գցում: Նա շարունակում է պատմել Գայուլիկի «հաջողությունները» (Բարբիի ասելով Գայուլիկի իսկական անունը Ալեքսանդր է): Նրան լինում է, որ տանում են փողատերերը, «նվերներով ճամփու դնում»: Էս վերջերս էլ մի փողատեր տարել է ու մատուցել իր արտասահմանի գործընկերոջը՝ իմանալով, որ վերջինս համասեռամոլ է: Հարցնում եմ՝ «բա էդ փողատերը չի օգտվու՞մ Գայուլիկի ծառայություններից»: «Չէ, – ասում է Բարբին,- մի անգամ փորձել է, հետո քֆրտե
լ, ասել՝ բերանդ ստեղ-ընդեղ բացել ես, կկորցնեմ»:
Գայուլիկը ոչ մեկի, Բարբիի հավաստմամբ, չի ասել, թե ով էր էդ փողատերը. «դե ինձ, համենայնդեպս, չի ասել, բայց երեւի իրա ընկերուհուն՝ Դայանային ասած կլինի»: Ի տարբերություն Բարբիի, Ալեքսանդր-Գայուլիկն ու Արամ-Դայանան չխոսկան էին: Դայանայի ձեռքերին կապտուկներ շատ կային, երեւի «անխիղճների» գործն էր:
Թե ինչու են այդ «անխիղճներից» բողոքում ու անընդհատ գնում դեպի նրանց, բարբիների, գայուլիկների ու դայանաների պատճառաբանությունը մեկն է. «Աշխատանք չունենք, սենց ենք ապրում: Հացի փող ենք աշխատում, հո չենք մեռնի»:
Ասել է թե՝ չմեռնելու համար հարկ է արվամո՞լ լինել…
Շարունակելի
Ա. Մելքոնյան
Հ.Գ.- Մամուլ.am-ից վերցված լուսանկարում իմ զրուցակիցները չեն:
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



