Ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ – Գի­շե­րա­յին «ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րը»

Որ­պես քա­ղա­քա­ցի՝ ե­րա­զում եմ, թե երբ պի­տի ա­վարտ­վի ԱԺ հեր­թա­կան ընտ­րու­թ­­յու­նը: Այն է՝ թե երբ պի­տի ա­զատ­վեմ գի­­շե­րա­յին տե­ռո­րիկ­նե­րից:

Բանն այն է, որ այս էլ ո­րե­րորդ ան­գամ, ուշ ե­րե­կո­յան, ժա­մը 23:00-ից հե­տո, երբ աշ­խա­տան­քից հոգ­նած հանգս­տա­նալ եմ ու­զում (գի­տեք՝ լր­­ա­­գ­­րո­ղի աշ­խա­տան­քը ան­ժամ ու պա­տա­րագ է), տանս դու­ռը ծե­ծում են ու թե՝ «իսկ կա­րո՞ղ­ ենք ի­մա­նալ, թե ում եք ընտ­րե­լու»: Ա­կա­մա հի­շե­ցի Ե­հո­վա­յի «վկա­նե­րին», երբ դռնե­րը ծե­ծում էին ու թե՝ «իսկ կա­րո՞ղ­ եք ա­սել, թե երբ է գա­լու աշ­խար­հի վեր­ջը»:

Ա­սեմ, որ երբ Ա­վան նոր էի տե­ղա­փոխ­վել, տա­րա­տե­սակ ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րից շատ ա­րագ պրծա: Դրանց միան­գա­մից ու վերջ­նա­կա­նա­պես տանս շեմ ան­գամ չթո­­ղած դուրս շպրտե­լու ձե­ւե­րը գի­տեմ: Բայց այս ընտ­րութ­յուն­նե­րի նա­խա­շե­մին  տա­րա­տե­սակ ցու­ցակ «ճշգրտող­նե­րից» այդ­­պես էլ ա­զատ­վել չեմ կա­րո­ղա­նում: Նրանք ինձ­նից հա­մառ են դուրս գա­լիս: Ի գի­տութ­յուն հան­րա­պե­տա­կան­նե­րի ու  ՀԱԿ-ա­կան­նե­րի ա­սեմ նաեւ, որ հենց այդ ձե­ւե­րով՝ գի­շեր­վա այդ ժա­մե­րին բնա­կա­րան ներ­խու­ժե­լու ցան­կութ­յամբ ցու­ցակ ճշգր­­տո­ղ­­նե­րը լա­վա­գույն հա­կա­գո­վազ­դը հենց նշա­ծս­ ու­ժե­րի հա­­մար են ա­նում:

Երբ 2 օր ա­ռաջ էլ հեր­թա­կան ցու­­ցակ ճշ­գր­տո­ղը ար­դեն 23:30-ին թա­կեց դուռս, ո­րո­շե­ցի չընդ­հա­տել նրան ու լսել:

– Կա­րե­լի՞ է ներս գալ,- ա­­սում է:

– Իսկ դուք ո՞վ­ եք,- չեմ հրա­վի­րում:

Չեմ հի­շում՝ թե մեր շեն­քի ո­րե­րորդ հար­­կի ո­րե­րորդ բնա­կի­չը ներ­կա­յա­ցավ:

– Ես ձեզ չեմ ճա­նա­չում, – ան­կեղծ էի, ե­ր­­ե­ւի մար­դը շեն­քում ընտ­րութ­յուն­նե­րից ընտ­րութ­յուն է ե­րե­ւում:

– Լավ, ե­կել ենք, որ ի­մա­նանք, թե ում եք ընտ­րե­լու:

– Ձե՞զ­ ինչ,- համ­բե­րում եմ,- գի­շեր­վա այս ժա­մի՞ն:

– Դե, հի­մա եմ ա­զատ,- չքմե­ղա­նում է:

– Բայց ես եմ զբաղ­ված:

– Լավ, գրեք՝ ու՞մ­ եք ընտ­րում, գնամ:

– Ձեզ, հա­մե­նայն­դեպս, հաս­տատ չեմ ըն­տ­­րե­լու,- ծի­ծաղս պա­հել եմ փոր­ձում:

– Ին­չի՞,- բութ հա­յաց­քին հի­մա էլ զար­մանք է հայ­­տն­­վում: Ան­գամ չի էլ կռա­հում, որ ես դեռ չգի­տեմ, թե ինքն ու՞մ ­կող­մից է «ու­ղարկ­ված»,- բա ու՞մ­ եք ընտ­րե­լու,- նույն ա­պուշ կտրած հա­յաց­քով էլ շա­րու­նա­կում է:

– Դուք ա­սեք, դուք ով եք, որ ձեզ չընտ­րեմ……­

Եվ այս­պես շա­րու­նակ եւս մի քա­նի րո­պե՝ մին­չեւ համ­բե­րութ­յունս հա­տում է ու նրան գրո­ղի ծոցն եմ ու­ղար­կում:

Բայց վա­ղը կգա մեկ ու­րի­շը՝ ու­րիշ ճշգր­­տո­ղը՝ մին­չեւ մի ա­նուն «պո­կե­լը»……­

Իսկ ա­ղան­դա­վո­րա­կան­­­նե­րը վա­ղուց դռանս վրա «խաչ» ա­րած (իբ­րեւ սա­տա­նա­յի գե­րու՝ ըստ ի­րենց բա­ցատ­րութ­յան) ու ինձ հան­գիստ թո­ղած կլի­նեին…

 

Աստ­ղի­նե Քա­րամ­յան

 

Մի դի­մում էլ դուք գրեք

 

«Ու­զում եմ հի­շեց­նել կա­ռա­վա­րութ­յան բո­լոր ան­դամ­նե­րին՝ ով­քեր մաս­նակ­ցե­լու են ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րին եւ քա­րո­զար­շա­վին, պետք է ապ­րի­լի 1-ին ար­ձա­կուրդ­նե­րի դի­մում­ներ գրեն»:

Այս մա­սին ե­րեկ Կո­տայ­քի մար­զում, կա­ռա­վա­րութ­յան հեր­թա­կան ար­տագ­նա նիս­տում, ա­սաց ­վար­չա­պետ Տիգ­րան Սար­գս­­յա­նը՝ միա­ժա­մա­նակ բա­ցատ­րե­լով դրա նպա­տա­կը. «Դա ար­վում է այն բա­նի հա­մար, որ­պես­զի պաշ­տո­նա­տար ան­ձինք ի­րենց պաշ­տո­նա­կան դիր­քը չօգ­տա­գոր­ծեն քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ: Նրանք, ով­քեր կցան­կա­նան ար­ձա­կուրդ չգնալ եւ պաշ­տո­նա­վա­րել, պետք է կու­սակ­ցութ­յուն­նե­րի հա­մա­մաս­նա­կան ցու­ցակ­նե­րից դուրս գա­ն»:

Իր հեր­թին, ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րար Հրայր Թով­մաս­յա­նը հստա­կեց­րեց, թե ցու­ցակ­նե­րից դուրս գա­լու հա­­մար պետք է ա­մեն անձ դի­մի Կեն­տ­­­րո­նա­կան ըն­տ­­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վ:

Ի դեպ, Տի­գ­­­րան Սարգս­յա­նն­ էլ մի հստա­կե­ցում ա­րեց, ըստ ո­րի՝ դա նա­խա­րար­նե­րին չի վե­րա­բեր­վում, քա­նի որ նա­խա­րար­նե­րի պաշ­տո­նը քա­ղա­քա­կան է:

Կրկին հի­շեց­նենք, որ Հա­յաս­տա­նում մա­­յի­սի 6-ին տե­ղի կու­նե­նա Ազ­գա­յին ժո­ղո­վի ըն­տ­­րութ­յուն­ներ: Պաշ­տո­նա­կան քա­րո­զար­շա­վը կմեկ­նար­կի ապ­րի­լի 8-ից:

 

Սեփ. լրատ­վութ­յուն

 

Իշ­խա­նութ­յան հաղ­թա­նա­կը­նոր իշ­խա­նութ­յու՞ն կս­տեղ­ծի

 

 ՀՀ 2-րդ ­նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նը մի կարճ ժա­մա­նակ մյուս 2 նա­խա­գահ­նե­րի հետ մաս­նակ­ցեց նա­խա-ընտ­րա­պայ­քա­րին, ան­գամ մին­չընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը ո­րակ­վե­ցին որ­պես ՀՀ 3 նա­խա­գահ­նե­րի պայ­քար, բայց հե­տո 2-րդ ­նա­խա­գա­հը լռեց:

Մեր աղբ­յուր­նե­րի հա­մա­ձայն, ին­չի մա­սին ար­դեն տե­ղե­կաց­րել ենք մեր թո­ղար­կու­մ­­նե­րում, ՀՀ 2-րդ ­նա­խա­գա­հը հե­ռու մն­­աց, ո­րով­հե­տեւ ՌԴ­-ում նո­րից իշ­խա­նութ­յան գլուխ ան­ցած Վլա­դի­միր Պու­տի­նն­ իր գործ­ըն­­կե­­րո­ջը խնդրել է զբաղ­վել բա­ցա­ռա­պես տն­­տե­սա­կան գոր­ծե­րով: Վեր­ջերս Ռ. Քո­չար­յա­նի մամ­լո խոս­նա­կը հա­վաս­տեց, որ նախ­կին նա­խա­գա­հը ա­մեն դեպ­քում դե­ռեւս կա­­սի իր խոս­քը:

Մենք կռա­հում ենք, որն այն­քան էլ դժ­­վար գործ չէ, որ ՀՀ 2-րդ ­նա­խա­գա­հը կսա­տա­րի գոր­ծող նա­խա­գա­հին: Ընդ­դի­մա­դիր ո­րե­ւէ ո­ւժի սա­տա­րե­լու մա­սին խոսք լի­նել չի կա­րող, իսկ ԲՀԿ-ն, մեր տե­ղե­կութ­յուն­նե­­րի հա­մա­ձայն, ո­րո­շա­կի «ինք­նագ­լուխ» խա­ղեր է տվել, ին­չը Սերժ Սարգս­յան – Ռո­բերտ Քո­չար­յան զույ­գը «բա­ցա­հայ­տել» է…

ԲՀԿ ­նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նը փոր­­­ձեց ներ­քին եւ ար­տա­քին քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րում ոտք գցել ՀՀԿ­-ի հետ, բայց պարզ­վեց, որ դա այն­քան էլ հեշտ չէ: Ի­հար­կե, սո­վո­րա­կան աչ­քի հա­մար հա­կա­ռա­կը գու­ցե թվա, քան­զի ԲՀԿ-ն ՀՀԿ­-ից մե­ծա­թիվ հա­մա­գու­մար կազ­մա­կեր­պեց, ինչ­պես ՀՀԿ­-ին, այն­պես էլ ԲՀԿ­-ին այլ քա­ղա­քա­կան  եւ հա­­սա­րա­կա­կան ու­ժեր միա­ցան, ինչ­պես ՀՀԿ­-ի հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցե­ցին ար­տա­սահ­ման­յան պատ­վե­լի հյու­րեր, այն­պես էլ՝ ԲՀԿ­-ի… եւ այս­պես շա­րու­նակ: Բայց, ներ­­իշ­խա­նա­կան կյան­քին շատ թե քիչ մոտ կանգ­նած­նե­րը հաս­կա­նում են, որ ԲՀԿ-ն այս խա­ղե­րով, նաեւ ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ մեկ ու­րիշ խա­ղե­րով ի­րա­կա­նում կրա­կի հետ է խա­ղում…

«Լու­սանցք»-ը իր նա­խորդ թո­ղար­կում­նե­րում մի քա­նի ան­գամ շեշ­տել էր 2 իշ­խա­նութ­յուն – 2 ընդ­դի­մութ­յուն ա­ռա­ջա­նա­լու հնա­րա­վո­րութ­յու­նը նա­խընտ­րա­կան փու­լում, երբ տե­ղի էր ու­նե­նում ՀՀԿ-­ՀԱԿ կամ ինչ­պես ա­սում էին՝ կոա­լի­ցիա-կոնգ­րես բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Եվ ԲՀԿ-ն գու­ցե հա­վա­տաց նման տե­սա­կե­տի գո­յութ­յա­նը, ին­չը մեր հա­մոզ­մամբ բա­ցառ­վում է: Ո­րե­ւէ երկ­րում սա պար­զա­պես քաո­սի ա­ռիթ կդա­ռ­­նա, ին­չը հաս­տատ գոր­ծող նա­խա­գա­հը թույլ չի տա:

ՀԱԿ-ը, ի­հար­կե, փոր­ձեց խա­ղար­կել այս տար­բե­րա­կը, բայց այն ա­ռայժմ մերժ­վեց, սա­կայն հայտ­նի չէ, թե ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ինչ ըն­թացք կստա­նա… ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, ըստ քաղ­տեխ­նո­լոգ Կա­րեն Քո­չար­յա­նի, միմ­յանց նման են այն բա­նով, որ «եր­կուսն էլ ըն­կալ­վում են ի­րենց լի­դեր­նե­րով»: Սա, մեր կար­ծի­քով, նաեւ վտան­գա­վոր է, ա­ռանց Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի եւ Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յա­նի այդ կա­ռույց­նե­րը դա­դա­րում են գոր­ծուն ուժ լի­նե­լուց:

Քաղ­տեխ­նո­լո­գի հա­մոզ­մամբ, խնդիր­ներ կան նաեւ ՀՀԿ ­ցու­ցա­կի 15-րդ ­տե­ղից սկս­­ած. «Չեմ կար­ծում, որ այս ցու­ցա­կին նա­յե­լով ար­դա­րա­նում են այն սպա­սում­նե­րը, ո­րոնք տա­լիս էր ՀՀԿ-ն վեր­ջին տա­րի­նե­րի­ն»: Մենք էլ ա­վե­լաց­նենք, որ ՀՀԿ­-ի խոս­տա­ցած թար­մութ­յու­նը եւ ա­նակն­կալ­նե­րը եւս ան­կա­տար մնա­ցին, քան­զի ընտ­րա­ցու­ցա­կը, որ ներ­կա­յաց­րեց իշ­խող կու­սակ­ցու­թ­­յու­նը, ո­րե­ւէ նո­րութ­յուն եւ թար­մութ­յուն չէր պա­րու­նա­կում: Ե­թե ընտ­րա­ցու­ցա­կի նո­րու­թ­­յու­նը քա­ղա­քա­կան թար­մութ­յուն բե­րե­լուց զուրկ «Ազ­գա­յին միա­բա­նութ­յան», «Սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք» եւ «Քրիս­տո­նեա դե­մոկ­րա­տա­կան» միութ­յուն­նե­րի ղե­կա­վար­ներ Ար­տա­շես Գե­ղամ­յա­նը, Հայկ Բա­բու­խա­­ն­­յա­նը եւ Խոս­րով Հա­րութ­յուն­յանն էին կամ՝ ԵԿՄ նա­խա­գահ Ման­վել Գրի­գոր­յանն ու երգ­չու­հի Շու­շան Պետ­րոս­յա­նը, ա­պա խոս­տա­ցած թար­մութ­յու­նը ար­դեն իսկ լճա­ցած է……­

ԱԺ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րից «Ժա­ռան­գութ­յու­նը»-ը դա­շինք է կազ­մել ա­մե­րի­կա­մետ «Ա­­զատ դե­մոկ­րատ­ներ»-ի հետ եւ մնա­ցել ընդ­դի­մա­դիր դիր­քե­րում, ին­չը թե­րեւս կշա­­րու­նակ­վի նաեւ խորհր­դա­րա­նա­կան նոր ուժ դառ­նա­լուց հե­տո: Մի­գու­ցե այս ու­ժե­րը հե­տո նաեւ միա­վոր­վեն մեկ կու­սակ­ցութ­յան մեջ: Իսկ մյուս խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դի­րը՝ ՀՅԴ-ն, չնա­յած գրե­թե բա­ցա­ռում է իշ­խա­նա­կան կոա­լի­ցիա­յին միա­նա­լու տար­­բե­րա­կը, բայց ո­րոշ գոր­ծիչ­նե­րի մի­ջո­ցով հաս­կաց­նել է տա­լիս, որ քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ չի կա­րե­լի ո­չինչ բա­ցա­ռել… Սա նման է դաշ­նակ­ցա­կան­նե­րի այ­սօր­վա կեր­պա­րին:

Ին­չե­ւէ, իշ­խա­նութ­յուն, ընդ­դի­մութ­յուն ո­լոր­տ­­նե­րում այ­լեւս բա­ցառ­վում է ո­րե­ւէ թար­­մութ­յուն ակն­կա­լե­լը, իսկ գու­մա­րե­լի­նե­րի տե­ղե­րի հնա­րա­վոր փո­փո­խութ­յու­նից գու­մա­րը չի փոխ­վում, եւ սա պարզ ճշմար­տութ­յուն է:

 

Ար­ման Դավթ­յան

 

ԿԸՀ-ն­ ան­կա՞խ­ է գոր­ծե­լու

 

Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը այն մար­մինն է, ո­րը բո­լոր հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի պա­տաս­խա­նա­տուն է եւ միայն այդ մարմ­նի վերջ­նա­կան խոս­քից հե­տո են քա­ղա­քա­կան ու­ժե­րը կա՛մ­ ող­ջու­նում միմ­յանց հաղ­թա­նակ­նե­րը, կա՛մ­ ընդվ­զում՝ պար­տու­թ­­յուն­նե­րի դեպ­քում: Չի ե­ղել ո­րե­ւէ դեպք, երբ ԿԸՀ-ն ­հա­­կա­ռակ­վի իշ­խա­նութ­յուն­նե­րին կամ էլ՝ գո­նե մա­սամբ հա­կա­ռակ­վի: Եվ այ­սօր էլ է նույն հար­ցը հնչում՝ ԿԸՀ-ն­ ան­հրա­­­­ժեշ­տութ­յան դեպ­քում դեմ կգնա՞ իշ­խա­նութ­յա­նը:

Ինչ կլի­նի այս ան­գամ, ե­թե իշ­խա­նութ­յու­նը հան­կարծ չգրան­ցի այն արդ­յուն­քը, ինչ ակն­կա­լում է, արդ­յո՞ք ­ԿԸՀ-ն ­պատ­րաստ­ է այդ դեպ­քում հրա­պա­րա­կել ի­րա­կա՛ն­ արդ­յունք­նե­րը: Նման մի հարց վեր­ջերս տրվեց ԿԸՀ նա­խա­գահ Տիգ­րան Մու­կուչ­յա­նին, եւ նա ի պա­տաս­խան ա­սել է. «Արդ­յունք­նե­րը միշտ էլ հրա­պարկ­վել են այն­պես, ինչ­պես որ ե­ղել են: Մի՛շտ»:

Սա կա՛մ ­ցա­վա­լի ի­րա­կա­նութ­յունն է կա՛մ­ ի­րա­կա­նութ­յան ցա­վա­լի պատ­կե­րը……

­Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը նոր կայք ու­նի՝ նոր ձե­ւա­վոր­մամբ: ՀՀ ­ԿԸՀ-ի նա­խա­գա­հը նշել է. «Կայ­քի մի­ջո­ցով կա­րող եք ծա­նո­թա­նալ ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի տնօ­րի­նութ­յան տակ գտնվող ամ­բողջ տե­ղե­կատ­վութ­յա­նը, ընտ­րա­կան օ­րենսդ­րութ­յա­նը, կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված ի­րա­վա­կան ակ­տե­րին, ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին վե­րա­բե­րող մի­ջո­ցա­ռում­նե­րի­նե: Կայքն ու­նի տար­բե­րակ նաեւ թույլ տես­նող­նե­րի հա­մար»:

Ինչ­պես հայ հան­րութ­յու­նը, այն­պես էլ Եվ­րա­միութ­յու­նը ու­շիու­շով հե­տե­ւե­լու է Հա­յաս­տա­նում մա­յի­սի 6-ին անց­կաց­վե­լիք խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քին ու ո­րա­կին: Եվ­րա­միութ­յան պատ­վի­րակ­նե­րը հույս ու­նեն, որ չի կրկնվի այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ 2008թ­. փետր­վա­րի 19-ի ՀՀ ­նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ: Հա­յաս­տա­նում Եվ­րա­միութ­յան դես­պան Հրիս­տա Տրո­յան հույս է հայտ­նել նաեւ, որ ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը կկա­տա­րեն խոս­տու­մը, որ տվել են սե­փա­կան ժո­ղովր­դին եւ կա­պա­հո­վեն երկ­րում ա­զատ ու թա­փան­ցիկ ընտ­րութ­յուն­ներ:

Ա­րեւ­մուտ­քն­ առ­հա­սա­րակ հե­տե­ւում է բո­­լոր ընտ­րութ­յուն­նե­րին եւ բո­լոր երկր­նե­րում: Ի վեր­ջո շա­հեր ու­նի պաշտ­պա­նե­լու: ՀՀ­-ում ԱՄՆ-ի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ջոն Հեֆ­ֆեր­նը եւս ար­տա­հայտ­վել է. «Մենք ող­ջու­նում ենք իշ­խա­նութ­յուն­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ա­զատ, ար­դա­րա­ցի եւ ար­ժա­նա­հա­վատ ընտ­րութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը Հա­յաս­տա­նում ըն­թա­նում են նոր­մալ հու­նով, ո­րում ի­րենց դերն ու­նեն եւ իշ­խա­նութ­յուն­նե­րը, եւ ընդ­դի­մութ­յու­նը: Այդ տե­սա­կե­տից կա­րե­ւո­րում ենք հա­վա­սար պայ­ման­նե­րի ու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ստեղ­ծու­մը»:

ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զութ­յան եւ Մար­դ­­կա­յին զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի կող­մից էլ կազ­մա­կեր­պվել է ա­զատ եւ ար­դար ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման վե­րա­բեր­յալ հա­մա­ժո­ղո­վ, ո­րի ժա­մա­նակ բաց­ման խոս­քում էլ ար­տա­հայտ­վել է դես­պան Հեֆ­ֆեր­նը: Դի­վա­նա­գե­տի խոս­քով՝ նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րի հա­մե­մատ, այս ան­գամ Հա­յաս­տա­նում նա­խընտ­րա­կան շրջա­նում առ­կա է ա­ռա­ջըն­թաց: Ա­զատ եւ ար­դար ըն­տ­­րութ­յուն­նե­րի անց­կա­ցու­մը կօգ­նի Հա­յաս­տա­նին մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում դիրքն ամ­րապն­դե­լու գոր­ծում եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, ինչ­պես վեր­ջին 20 տա­րի­նե­րին, այն­պես էլ ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ են ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նին ժո­ղովր­դա­վա­րութ­յան զար­գաց­ման եւ ամ­րապնդ­մանն ուղղ­ված գոր­ծըն­թաց­նե­րում:

ԱՊՀ եւ հատ­կա­պես Ռու­սաս­տա­նից ժա­մա­նած դի­տորդ­ներն էլ ի­րենց հե­տաքրք­րու­թ­­յուն­ներն ու­նեն եւ այն գրե­թե միշտ հա­մա­հունչ է լի­նում իշ­խա­նութ­յունն­ռե­րի դիր­քո­րոշ­մա­նը:

Իսկ նա­խընտ­րա­կան շրջա­նում ինչ­պես Ա­րեւ­մուտ­քի, այն­պես էլ ԱՊՀ դի­տոր­դ­­նե­րը ող­ջու­նում են իշ­խա­նութ­յուն­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ա­զատ, ար­դա­րա­ցի եւ ար­ժա­նա­հա­վատ ընտ­րութ­յուն­նե­րի կա­րե­ւո­րութ­յան վե­րա­բեր­յալ ու հա­վա­տում են նր­­անց խոս­տում­նե­րին՝ ընտ­րա­խախ­տում­նե­րը հե­տաքն­նե­լու եւ մե­ղա­վոր­նե­րին պատ­ժե­լու վե­րա­բեր­յա­լ:

Մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղով­նե­րի մի­ջո­ցով ի­րա­զե­կում են նաեւ հա­սա­րա­կութ­յա­նը ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի պար­տա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին: Ըստ նոր ընտ­րա­կան օ­րենսգր­քի, այն եւս ­մի հար­մար հար­թակ է քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան եւ ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար:

 
Կա­րեն Բալ­յան

 

Ո­մանք պայ­քա­րում են, ո­մանք՝ միայն դի­տում

 

Ընտ­րութ­յուն­նե­րին ըն­­դա­ռաջ ոս­տի­կա­նութ­յու­նը նույն­պես հան­դես է ե­կել հայ­տա­րա­րութ­յամբ: Մա­յի­սի 6-ին կա­յա­նա­լիք խոր­հր­­դա­րա­նա­կան ըն­տ­­րութ­յուն­նե­րի հա­մար ոս­տի­կա­նութ­յու­նը ընտ­րող­նե­րին է դի­մել, ո­րում մա­ս­­նա­վո­րա­պես, աս­վում է. «Ըն­տ­­րող­նե­րի ցու­­ցա­կում Ձեր եւ այլ ան­ձանց տվ­­յալ­նե­րը ստ­­ու­գե­լու հա­­մար կա­րող եք այ­ցե­լել www.electi­ons.am նաեւ www.police.am հա­մա­ցան­­ցա­յին կայ­քեր, ինչ­պես նաեւ տե­ղա­մա­սա­յին կենտ­րոն­ներ: Ընտ­րող­նե­րի ցու­ցա­կ­­նե­րում անճշ­տութ­յուն­ներ հայտ­նա­բե­րե­լիս, դրանք վե­րաց­նե­լու հա­մար, մին­չեւ մա­յի­սի 1-ը կա­րող եք դի­մում ներ­կա­յաց­նել ՀՀ­ ոս­տի­կա­նութ­յան ան­ձ­­նագ­րա­յին եւ վի­զա­նե­րի վար­չութ­յուն կամ Ձեր հաշ­վառ­ման վայ­րի անձ­նագ­րա­յին ծա­ռա­յութ­յուն: Անձ­նագ­րա­յին ծա­ռա­յութ­յու­նը դի­մու­մը ստա­նա­լուց հե­տո՝ 5 օր­վա ըն­թաց­քում, սա­կայն քվեար­կութ­յան օր­վա­նից ոչ ուշ, քան 4 օր ա­ռաջ, ՀՀ­ ընտ­րա­կան օ­րենսգր­քով սահ­ման­ված բա­վա­րար հիմ­քե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում ընտ­րող­նե­րի ցու­ցա­կում կա­տա­րե­լու է անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թ­­յուն­ներ կամ ուղ­ղում­ներ՝ այդ մա­սին գրա­վոր տե­ղե­կաց­նե­լով Ձեզ: Հար­ցեր ա­ռա­ջա­նա­լու դեպ­քում զան­գա­հա­րել 010-53-88-63 հե­ռա­խո­սա­հա­մա­րո­վ»:

Այս­պես բո­լո­րը նա­խա­պատ­րաստ­վում են, յու­րա­քանչ­յուրն իր գոր­ծում չի ցան­կա­նում թե­րա­նալ: Ի­հար­կե ցան­կա­լի կլի­ներ այս­պես շա­րու­նակ­վեր մին­չեւ ընտ­րութ­յուն­նե­րի ա­վար­տը:

Բայց նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վը հա­կա­ռակն է փաս­տում: Ար­դեն իսկ միմ­յանց «միս են ու­տում» ոչ միայն ընդ­դի­մա­դիր­ներն ու իշ­խա­նա­վոր­նե­րը, այ­լեւ ընդ­դի­մա­դիր­նե­րը՝ հենց միմ­յանց եւ իշ­խա­նա­վոր­ներն էլ՝ միմ­յանց: «Ժա­ռան­գութ­յու­ն» խմբա­կ­­ցութ­յան ղե­կա­վար Ստյո­պա Սա­ֆար­յա­նը կու­սակ­ցութ­յան նա­խա­գա­հի ինք­նա­բա­ցար­կից հե­տո հայ­տա­րա­րել է, թե «Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն ու­ներ ինք­նա­բա­ցար­կի չգնա­լու բո­լոր հիմ­քե­րը: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, վեր կան­գ­­նե­լով դրա­նից ու վեր­ջին օ­րե­րին ՀԱԿ-ի կող­մից ուղղ­ված ա­մե­նա­կեղ­տոտ ցե­խար­ձա­կում­նե­րից ու նաեւ վեր կանգ­նե­լով նախ­կի­նում Նի­կո­լի (Փա­շին­յան-խմբ.) ա­մե­նաան­քա­ղա­քա­կիրթ բա­ռա­պա­շա­րից, վեր դա­սեց ընդ­դի­­մա­դիր ընտ­րա­զանգ­վա­ծի, ժո­ղովր­դի շա­հե­րը ու իր այդ քայ­լով օ­րի­նակ ծա­ռա­յեց ընդ­դի­մութ­յան մեկ թեկ­նա­ծու թող­նե­լու հա­մա­ր»: Այս ա­մե­նից հե­տո, նշեց պատ­գա­մա­վո­րը, գնդա­կը ՀԱԿ-ի դաշ­տում է եւ նրանք է, որ պետք է ա­պա­ցու­ցեն, թե որ­քա­նո՞վ­ են մտա­հոգ ընդ­դի­մա­դիր ընտ­րա­զանգ­վա­ծի շա­հե­րով: Բայց ՀԱԿ-ը, նաեւ Դաշ­նակ­ցութ­յու­նը մեր­ժել են «Ժա­ռան­գութ­յա­ն» ա­ռա­ջար­կը՝ «նստել մի սե­ղա­նի շուրջ, ող­ջա­միտ շրջա­հա­յաց ե­ղա­նա­կով, հա­մա­լիր մե­թո­դա­բա­նութ­յամբ ա­ռաջ գնա­լով քննար­կել ու յու­րա­քանչ­յուր ընտ­րա­տա­րած­քում թող­նել միաս­նա­կան մեկ ընդ­դի­մա­դիր թեկ­նա­ծո­ւ»:

Իսկ ա­հա «Ա­զատ դե­մոկ­րա­տներ»-ը ՀՀԿ­-ին է մրցա­կից հա­մա­րում, իսկ ԲՀԿ­-ի դիր­քո­րո­շու­մը նրանց հա­մար ան­հաս­կա­նա­լի է: ԲՀԿ-ն լի­նե­լով իշ­խա­նութ­յուն եւ 5 տա­րի օգտ­վե­լով իշ­խա­նա­կան բա­րիք­նե­րից՝ «հի­մա փոր­ձում է ա­մեն ինչ գցել իր վրա­յից եւ խա­ղալ դժգոհ ընտ­րա­զանգ­վա­ծի հետ»: Ըստ դե­մոկ­րատ­նե­րի, ԲՀԿ­-ի հա­մե­մատ ՀՀԿ-ն ա­վե­լի բա­րո­յա­կան է խա­ղում, իսկ ՕԵԿ-ը ՀՀԿ­-ի կցոր­դն­ է եւ դուստր ձեռ­­նար­կութ­յու­նը:

Զար­մա­նա­լի է, բայց ո­րոշ հե­ռուս­տա­ա­լի­ք­­ներ, գու­ցե ո­րոշ թեր­թեր էլ միա­նան, ո­ր­­ո­շել են այս տա­րի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում քա­ղա­քա­կան գո­վազդ չհե­ռար­ձա­կել, այ­սինքն հե­ռու մնալ շա­հույթ ստա­նա­լուց. «12», «Ե­րե­ւա­ն», «Դար 21» (ան­գամ խո­սում են «Ար»-ի մա­սին) հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­նե­րի մա­սին է խոս­քը: Իսկ թե որ­ն­ է ի­րա­կան պատ­ճա­ռը, հե­տա­գա­յում ա­վե­լի պարզ լի­նի:

 

Գո­հար Վա­նես­յան

 

«Լու­սանցք» թիվ 11 (232), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։