Ու՞մն­ են լի­նե­լու Հա­յաս­տա­նը եւ «Հայ­կա­կան աշ­խար­հը»


ՀՀԿ-ն վստա­հեց­նում է, որ նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ա­մե­նա­կա­րե­ւո­րը թշնա­ման­քը բա­ցա­ռե­լու հա­վատն ու ջան­քերն են լի­նե­լու, ո­րը նաեւ մինչ այժմ է գոր­ծադր­վել: ՀՀ­ եւ ՀՀԿ ­նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նը եւս հա­վաս­տիաց­նում է վե­րոնշ­յա­լը՝ իր հան­դի­պում­նե­րում: Նա անդ­րա­դար­ձել է ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­լոր­տում իշ­խա­նութ­յուն­նե­րի որ­դեգ­րած սկզ­­բունք­նե­րին. «Կա­րե­ւոր է նաեւ ընդ­դի­մա­խո­սե­լու ու քա­ղա­քա­կան բա­նա­վեճ վա­­րե­լու մշա­կույ­թի ձ­­ե­ւա­վո­րու­մը, որ է­լի շա­­րու­նա­կե­լու ենք, հար­ցե­րը հան­գիստ ու սթափ քննար­կե­լու, խա­ղաղ ընտ­րութ­յուն­նե­րի գնա­լու պա­տաս­խա­նատ­վութ­յունն է, որ միշտ ան­փո­փոխ է ե­ղե­լ»: Ներ­քին կա­յու­նու­թ­­յու­նը անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ճգնա­ժա­մի ազ­դե­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նում տար­վի ա­ռանց լուրջ ցնցում­նե­րի, ա­վե­լին, նա­խադր­յալ­ներ ստե­ղ­ծ­վեն ա­պա­գա­յում այդ­պի­սի հար­ված­նե­րին դի­մա­կա­յե­լու եւ դրանց հե­տե­ւանք­նե­րը նվա­զա­գույ­նին հասց­նե­լու:

Վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յանն այս  օ­րե­րին մաս­նակ­ցել է «Մե­դիա­մաք­ս»-ի «50 գլո­բալ հա­յե­րը» նա­խագ­ծի շնոր­հան­դե­սին, ո­րի նպա­տակն էր ներ­կա­յաց­նել ծա­գու­մով ՀՀ­-ից կամ նախ­կին ԽՍՀՄ­-ից այն հա­յազ­գի­նե­րին, ո­վքեր ապ­րում են ար­տերկ­րում, հա­սել են հա­ջո­ղութ­յուն­նե­րի, սա­կայն հա­նրութ­յա­նը հայտ­նի չեն: Վար­չա­պե­տը նշել է, թե այս նա­խա­գի­ծը «Հայ­կա­կան աշ­խարհ հա­յե­ցա­կար­գի ներ­քո պա­րու­նա­կում է կա­րող ու­ժե­րին հա­մախմ­բող նե­րուժ, ո­րի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նանք բազ­մա­պատ­կել մեր ազ­գի կա­րո­ղութ­յուն­նե­րը. «Այ­սօր աշ­խար­հով սփռ­­ված են տա­ղան­դաշտ բազ­մա­թիվ հա­յեր, ո­րոնք հա­սել են մեծ ար­դ­­յունք­նե­րի, սա­­կայն հայ հա­սա­րա­կութ­յունն ըն­դհան­րա­պես տեղ­յակ չէ նրանց մա­սին, այն պա­րա­գա­յում, երբ նրանք կա­րող են օգ­տա­կար աշ­խա­տանք կա­տա­րել մեր երկ­րի ու ազ­գի հա­մար»:

Ա­մեն ինչ, սա­կայն, ոչ տե­սա­կա­նո­րեն, այլ ի­րա­պես լավ կլի­նի, ե­թե ա­ռա­վել հս­­տա­կեց­վի «Հայ­կա­կան աշ­խարհ» հաս­կա­ցութ­յու­նը եւ թե ու՞մ­ ու ինչ­պե՞ս­ է ծա­ռա­յե­լու հա­յե­րի նե­րու­ժը: Նկա­տի ու­նե­նանք՝ «աշ­խար­հով մեկ սփռ­­ված տա­ղան­դա­շատ բազ­մա­թիվ հա­յեր»-ի տե­սանկ­յու­նից հայ­րե­նի­քում գործ ծա­վա­լե­լու հա­մար շա՜տ ­քիչ է հայ­րե­նա­սի­րութ­յուն աս­վա­ծը (այ­լա­պես մին­չեւ հի­մա ա­րած կլի­նեին): Ի՞նչ­ ենք ա­նե­լու, որ այս­տեղ նրանց բիզ­նե­սը ար­դյու­նա­վետ լի­նի. սա՛ է հար­ցը, եւ սա՛ է պետք նրանց՝ հա­յազ­գի գոր­ծա­րար­նե­րին:

Հա­մա­պատ­կե­րում հի­շեմ. տա­րի­ներ ա­ռաջ մար­զե­րից մե­կում էինք: Այն ժա­մա­նակ­վա նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նը լրագ­րող­նե­րիս հետ զրույ­ցում հստակ շեշ­տադ­րեց, թե պետք չէ, որ սփյուռ­քա­հա­յե­րը գան հայ­րե­նիք ու բա­րե­գոր­ծութ­յուն ա­նեն, թող գան ու ձեռ­նե­րե­ցութ­յամբ զբաղ­վեն: Ես ցայ­սօր էլ այս միտ­քը ող­ջու­նող­նե­րից եմ: Թե չէ բա­րե­գոր­ծութ­յուն­նե­րը հե­տո շա՜տ ­թանկ են ար­ժե­նում թե՛ մեր պետբ­յու­ջեի եւ թե՛, ըստ այդմ, այդ բյու­ջեն լցնող ու այդ բյու­ջեից սնվող հա­յաս­տա­նա­բնակ­նե­րիս հա­մար:

 

Նա­րե Մշեց­յան

 
Ներ­քին կյան­քի ար­տա­քին ար­ձա­գանք­նե­րը

 

ԱԺ ընտ­րութ­յու­ննե­րը լուրջ մար­տա­հ­­րա­վեր ու փոր­ձութ­յուն են լի­նե­լու իշ­խա­նու­թ­­յուն­նե­րի հա­մար: Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ Սերժ Սար­գս­­յա­նի ու վար­չա­պետ Տիգ­րան Սարգս­յա­­նի անձ­նա­կան խոս­տում­նե­րը, որ պետք է անց­կաց­նել ա­զատ ու թա­փան­ցիկ ընտ­րութ­յուն­ներ, պետք է ի­րա­կա­նութ­յուն դառ­նան եւ ա­վար­տին հնա­րա­վո­րինս կաս­կա­ծի տակ չառն­վեն: Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կան բաց­թո­ղում­նե­րը Ա­րեւ­մուտ­քի առ­ջեւ ամ­րապն­դել են Ե­րե­ւա­նի դիր­քե­րը, ին­­չը կա­րե­ւոր­վել է նա­եւ վե­րա­ձեւ­վող աշ­խար­­հում:

Հա­յաս­տա­նը հայտն­վել է լավ դիր­քե­րում, եւ երկ­րում ներ­քին կա­յու­նութ­յան խախ­­տու­մը կա­րող է վտան­գել ձեռք­բե­րում­նե­րը: Ա­ռա­­ջի­կա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը կազ­դեն Հա­յաս­տա­նի նա­խա­ձեռ­նած ռազ­մա-քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի ի­րա­կա­­նաց­մա­նը:

Իսկ քա­նի որ ընտ­րութ­յու­ններ կազ­մա­կեր­­պելն ու անց­կաց­նե­լը միայն ընտ­րութ­յան օ­րը քվեար­կե­լը չէ, այլ նա­խընտ­րա­կան, ընտ­րա­կան եւ հե­տընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ներն են նաեւ, ուս­տի իշ­խա­նութ­յուն­նե­րը պետք է ա­ռա­վե­լա­գույնս ջա­նան ա­զատ եւ ար­­դար ընտ­րութ­յուն­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար:

Ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­վա­սա­­րա­կշռ­­ված լու­սա­բա­նու­մը եւս հիմ­նա­րար կա­րե­ւո­րութ­յուն ու­­նի ա­զատ ու ար­դար ընտ­րութ­յուն­նե­րի հա­մա­ր­. Ե­րե­ւա­նում զլմ-­նե­րի հա­մար ԵԱՀԿ ե­ր­­ե­ւան­յան գրա­­սեն­յա­կը եւ «Ի­րա­վուն­քի Եվ­րո­պա միա­վո­րու­մ»   հ/կ-ն՝ ԵՄ ֆի­նա­նա­սա­կան ա­ջակ­ցութ­յամբ կազ­մա­կեր­պ­­ել են (ա­ջակ­ցել է նաեւ ՀՀ­-ում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը) ըն­տ­­րութ­յուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու, ճշ­գ­րիտ, հա­­­­վա­­սա­րակշռ­ված լու­սա­­բան­մա­նը նվիր­ված դա­սըն­թաց­՝ 2012թ. խոր­հր­­դա­րա­նա­­կան ընտ­րութ­յուն­նե­րին ըն­դա­ռաջ:

Ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­վա­սա­րակշռ­ված լու­սա­բա­նու­մը կա­րե­ւո­րել է ԵԱՀԿ ե­րե­ւան­յան գրա­սեն­յա­կի ղե­կա­վար, դես­պան Անդ­րեյ Սո­րո­կի­նը: ԵՄ պատ­վի­րա­կութ­յան ղե­կա­վար Տրա­յան Հրի­ս­­տեանն էլ նշել է, որ ըստ ՀՀ ­կա­ռա­­վա­­րու­թ­­յան, ընտ­րութ­յուն­նե­րը կլի­նեն ՀՀ­-ում եր­բե­ւէ անց­կաց­ված ա­մե­նաա­զատն ու ա­մե­նաար­դա­րը:

Քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ հան­­դի­պում­ներ է ու­նե­նում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտ­րութ­յուն­նե­րի դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը՝ Ռադ­մի­լա Շե­կե­ռինս­կա­յա­յի գլխա­վո­րած խմբի հետ: Ա­ռան­ձին քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ էլ հան­դի­պում են օ­տար երկր­նե­րի դես­պան­նե­րին:

ՀՀ ­մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը եւս կա­րե­ւո­րում է ընտ­րութ­յուն­նե­րի թա­փան­ցի­կութ­յու­նը: Իսկ ե­թե, հա­մե­նայն­դեպս, լի­նեն ո­րո­շա­կի ընտ­րա­խախ­տում­ներ, ա­պա հայ օմ­բուդս­մե­նը գե­րա­դա­սում է փո­ղոց դուրս չգալ, չի հա­վա­տում ընտ­րա­խախ­տում­նե­րի դեմ փո­ղո­ցա­յին ընդվ­զում­նե­րով պայ­քա­րե­լու տար­բե­րա­կին: ՄԻՊ Կա­րեն Ան­դ­­րե­ա­ս­­յա­նն­ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին ա­ռա­ջար­կել է ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո հա­վա­քել բո­լոր ընտ­րա­կեղ­ծիք­նե­րը եւ դի­մել դա­տա­րան, այ­սինքն, ա­պա­հո­վել պայ­քա­րի ի­րա­վա­կան հենք: ՄԻՊ-ն, ի­հար­կե, գի­տի, որ դա­տա­րան­նե­րի հան­դեպ հայ հան­րութ­յու­նն­ այն­քան էլ վս­­տա­հութ­յուն չու­նի, բայց այդ կերպ կա­րե­լի է նաեւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յան օ­ժան­դա­կութ­յամբ եւ նրան հաս­կա­նա­լի մի­ջոց­նե­րով պաշտ­պա­նել ար­դա­րութ­յու­նը: Պաշտ­պա­նը հան­դի­պե­լու է նաեւ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցող բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ընտ­րա­կան շտա­բե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին:

Ի­հար­կե, ար­դեն գրանց­վել են ո­րոշ ըն­տ­­րա­խախ­տում­ներ, ո­րոնք բո­ղո­քի ա­ռիթ են դար­ձել: Ե­րե­ւա­նի մա­մու­լի ա­կում­բի ղե­կա­վար Բո­րիս Նա­վա­սարդ­յա­նը վար­չա­պե­տի կող­մից նախ­քան քա­րո­զար­շա­վի պաշ­տո­նա­կան մեկ­նար­կը մար­զե­րում ՀՀԿ ­նա­խ­­ըն­տա­րա­կան ծրագ­րի ներ­կա­յա­ցու­մը, կու­­սակ­ցա­կան տոմ­սե­րի բա­ժա­նու­մը դի­տար­կում է որ­պես «ադ­մի­նիստ­րա­տիվ ռե­սուր­սի օգ­տա­գոր­ծում»: Ըստ նրա, շատ պա­շ­­տոն­յա­նե­ր­ օգտ­վում են այն վի­ճա­կից, որ ի­րենց ա­մեն մի քայ­լը լու­սա­բան­վում է զլմ-­նե­րի կող­մից, եւ դա հա­ճախ է չա­րա­շահ­վում, բայց նշել է, որ ՀՌԱՀ-ը վս­­տա­հեց­րել է, թե հսկե­լու է ի­րա­վի­ճա­կը:

Դե­ռեւս քա­ղա­քա­կան քա­րոզ­չութ­յու­նը ո­րե­ւէ ձե­ւով չի կար­գա­վոր­վում մին­չեւ նա­խ­­ըն­տա­րա­կան քա­րո­զա­շա­վի պաշ­տո­նա­կան մեկ­նար­կը, եւ շա­տերն են կար­ծում, որ ան­հրա­ժեշտ է օ­րենսդ­րա­կան կար­գա­­վո­րում, որ­պես­զի բա­ցառ­վի «ադ­մի­նիստ­րա­տիվ ռե­սուր­­սի» գոր­ծա­ծու­մը: Սո­ցիո­լո­գիա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի «Gellup International» ըն­կե­րութ­յու­նը մա­յի­սի 6-ին կա­յա­նա­լիք ՀՀ­ ԱԺ ընտ­րութ­յուն­նե­րի նա­խընտ­րա­կան եւ ընտ­րա­կան շրջա­նում կի­րա­կա­նաց­նի սոց­հար­ցում­ներ, իսկ ընտ­րութ­յան օ­րը՝ «Exit-Poll»: «Gellup»-ը հե­տա­զո­տութ­յունն ու «Exit-Poll»-ը կի­րա­կա­նաց­նի «Ար­մե­նիա» հե­ռուս­տաըն­կե­րութ­յան պատ­վե­րով եւ գոր­ծըն­կե­րութ­յամբ:

Ին­չե­ւէ, սկսվել է նա­խընտ­րա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը եւ պաշ­տո­նա­կան խախ­տում­ներն ու բա­րե­գոր­ծութ­յան ան­վան ներ­քո տրվող կա­շա­ռատ­վութ­յուն-կա­շա­ռա­կե­րութ­յու­նը պետք է բա­ցա­հայտ­վի ու դա­տա­պար­տ­­վի օ­րեն­քի ամ­բողջ խստութ­յամբ:

Գոր­ծում է մա­յի­սի 6-ի Աժ-ի ընտ­րութ­յուն­նե­րի ա­հա­զան­գե­րի քար­տե­զը՝ http://iditord.org-ը, որ­տեղ կգր­­ա­նց­­վեն հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րը, ո­րոնք թույլ կտան վե­րահս­կել ընտ­րութ­յուն­նե­րը: Խոս­քը ընտ­րա­ցու­ցակ­նե­րին, ընտ­րա­կա­շառ­քին, ճնշում­նե­րին եւ նա­խընտ­րա­կան քա­րոզ­չութ­յա­նն­ է վե­րա­բե­րում հատ­կա­պես: Կայ­քի շնոր­հան­դե­սին ներ­կա են ե­ղել ԱՄՆ դես­պա­նը, ԿԸՀ նա­խա­գա­հը, ի­րա­վա­պաշտ­պան­­ներ, հա­սա­րա­կա­կան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Ի դեպ, ընտ­րա­խախ­տում­նե­րի մա­սին ա­հա­զան­գե­րը գրան­ցե­լու հա­մար կա­րող են օգ­տա­գործ­վել թեժ գի­ծը, կարճ հա­ղոր­դագ­րութ­յու­նը, եւ առ­ցանց հա­ղոր­դում­նե­րի ձ­­ե­ւը: Ա­հա­զան­գերն ամ­փոփ­վում են ին­տե­րակ­տիվ ռե­ժի­մով աշ­խա­տող քար­տե­զի վրա, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում պատ­կե­րել ընտ­րա­խախ­տում­նե­րի բաշ­խումն՝ ըստ տե­սակ­նե­րի, ա­հա­զան­գե­րի ստա­ց­­ման աղբ­յուր­նե­րի, հա­վաս­տի­ութ­յան եւ այլն:

Ոս­տի­կա­նութ­յու­նում քննարկ­վել է ՀՅԴ­-ի, «Ժա­ռան­գութ­յան» եւ ՀԱԿ-ի կող­մից վար­չա­պե­տին հաս­ցեագր­ված նա­մա­կը՝ ՀՀ­-ից մշտա­պես բա­ցա­կա­յող, բայց ընտ­րա­ցու­ցակ­նե­րում ընդգրկ­ված քա­ղա­քա­­ցի­­նե­րի լիա­կա­տար ցան­կը տրա­մադ­րե­լու խնդրան­քով, ո­րին ի պա­տաս­խան հե­տեւ­յալ պար­զա­բա­նումն է ներ­կա­յաց­վել. «ՀՀ­ ո­րե­ւէ օ­րենսդ­րա­կան ակ­տով ոս­տի­կա­նութ­յու­նը մշտա­պես բա­ցա­կա­յող­նե­րի ռե­գիստր վա­րե­լու լիա­զո­րութ­յուն չու­նի եւ նման գոր­ծու­նեութ­յուն չի ի­րա­կա­նաց­նում եւ ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է օ­րենք­նե­րի հա­մա­պա­տաս­խան կե­տե­րը: Իսկ մար­դա­հա­մա­րի ըն­թաց­քում ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թ­­յու­նը անձ­նագ­րա­յին եւ վի­զա­նե­րի վար­չութ­յան հետ ՀՀ­-ից բա­ցա­կա­յող քա­ղա­քա­ցի­նե­րի տվյալ­նե­րի ո­րե­ւէ ճշգրտում չի ա­րվե­լ»:

Նոր անձ­նագ­րե­րը նույն­պես խնդիր­ներ են ա­ռա­ջաց­րել, ա­ռայժմ կեն­ցա­ղում դա չի զ­­գաց­վի, բայց բան­կե­րում նոր անձ­նագ­րե­­րի հետ նոր ծրագ­րա­յին փո­փո­խութ­յուն­ներ պետք է ար­վեն, իսկ դա դժվար է: Բան­կե­րը դեռ չեն հս­­տա­կեց­րել՝ ինչ­պես փո­խել տվ­­յալ­­­նե­րը, ինչ­պես խառ­նաշ­փո­թը հար­թե­լ: Իսկ այս փաս­­տաթղ­թե­րի՝ նաեւ մի­ջազ­գա­յին վե­րահս­կո­ղութ­յան մա­սին «Լու­սանցք»-ը գրել է կեն­սա­չա­փա­կան տվյալ­նե­րի (բի­ո­­քար­տե­րի) մա­սին հոդ­ված­նե­րում, ո­րը մարդ­կանց հա­մա­րա­կալ­ման շա­րու­նա­կութ­յունն է:

Ընտ­րար­շավն ար­դեն սկսվել է, իսկ ըն­տ­­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ զլմ-­նե­րը կա­րեւ­որ դեր են խա­ղում: «Լու­սանցք»-ը եւս պա­տաս­խա­նատ­վութ­յուն է զգում իր ըն­­­թեր­ցող­նե­րի առ­ջեւ: Ա­միս­ներ լու­սա­բա­նել ենք մին­չընտ­րա­կան եւ նա­խ­­ըն­տ­­րա­կան ան­­ցու­դար­ձը, քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը, ծա­վա­լում­նե­րը,  կան­դ­­րա­դառ­նանք նաեւ ըն­տ­­րա­կան ու հե­տ­­ընտ­­րա­կան գոր­ծըն­թաց­ին: Թեեւ չենք  բա­ցա­ռում, որ մի­այն գորշ ի­րա­վի­ճա­կի եւ գռե­հիկ լեզ­վա­կռի­վնե­րի պա­րա­գա­յում կա­րող ենք եւ ան­տե­սել մե­ծա­ծա­վալ լու­սա­բա­նու­մը…

 

Ար­ման Դավթ­յան

 

«Լու­սանցք» թիվ 13 (234), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։