Պատ­մա­կան կեղ­ծիք­նե­րից՝ մին­չեւ կեղծ փախս­տա­կան­ներ

Հա­յաս­տանը եւ Ար­ցա­խը փակ դար­պաս­ներ՝ թյուրք-ադր­բե­ջա­նա­կան տար­րի հա­մար

 

Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն հեր­թա­կան ա­պա­տե­ղե­կատ­վութ­յունն է տա­րա­ծել, իբր հայ­կա­կան կող­մից ար­ձակ­ված գնդա­կից ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող է վի­րա­վոր­վել: «ԼՂՀ ՊԲ ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խստո­րեն պահ­պա­նում են հրա­դա­դա­րի ռե­ժի­­մի կա­նոն­նե­րը»,- մեկ­նա­բա­նե­լով Ադր­բե­ջա­նի ՊՆ ­մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Էլ­դար Սա­բի­րօղ­լո­ւի այդ հայ­տա­րա­րութ­յու­նը՝ հայտ­նել է ԼՂՀ ՊԲ լրատ­վութ­յան բաժ­նի ղե­կա­վար Սե­նոր Հաս­րաթ­յա­նը: ԼՂՀ ՊԲ ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը նաեւ կո­րուստ­ներ չեն գրան­ցե­լ, ին­չի մա­սին նույ­ն­­պես սուտ տե­ղե­կատ­վութ­յուն են տա­րա­ծել ադր­բե­ջան­ցի­նե­րը: Հեր­թա­կան ան­գամ Բա­քուն փոր­ձում է սուտ ու կեղ­ծի­ք սփռ­ե­լով մի­ջազ­գա­յին կա­րեկ­ցանք հայ­ցել:…­

Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նի մոտ տե­ղի է ու­նե­ցել խորհր­դակ­ցութ­յուն պաշ­տ­­պա­նութ­յան բա­նա­կի բարձ­րա­գույն հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մի հետ՝ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Մով­սես Հա­կոբ­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Քննարկ­վել են բա­նա­կա­շի­նութ­յա­նը, ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի շփման գծում տի­րող վի­­ճա­­կին, զին­ծա­ռա­յող­նե­րի սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը վե­րա­բե­րող մի շարք հար­ցեր: Իսկ ապ­րի­լին ԵԱՀԿ ա­ռա­քե­լութ­յու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփման գծի պլա­նա­յին դի­տար­կում է անց­կաց­րել: Դի­տարկ­ման ա­ռա­քե­լութ­յա­նը ար­ցախ­յան կող­մից ու­ղեկ­ցե­լ­ են ԼՂՀ­ ԱԳՆ եւ ՊՆ ­ներ­կա­յա­­­ցու­ցիչ­նե­րը: ՀՀ­ ԱԳ նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յանն էլ հան­դի­պել է Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ Վար­շա­վա­յում:

Այս խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը նո­րից ձեռն­տու չէ Բաք­վին, եւ ադր­բե­ջան­ցի­նե­րը փոր­ձում են խա­ղալ մի­ջազ­գա­յին հան­րութ­յան զգաց­մունք­նե­րի վրա, ին­չը կար­ծես չի ստաց­վում, քան­զի Բա­քուն, նաեւ Ան­կա­րան անվս­տա­հութ­յուն են ներ­շն­­չում այ­լեւս:

Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան հա­ճախ է խմբագ­րում ներ­կա­յիս նա­խա­գա­հի հոր (ադր­բե­ջան­ցի­նե­րի հայր) Հեյ­դար Ա­լիե­ւի ան­հար­մա­ր ­կամ հա­կա­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում են երկ­րի նո­րա­գույն պատ­մու­թ­­յան սրբագր­ման գոր­ծըն­թա­ցին: Ըստ ո­րոշ զլմ-­նե­րի՝ «սրբագր­ման ա­լի­քի տակ են ըն­կել ոչ ա­վել, ոչ պա­կաս՝ Հեյ­դար Բա­բա­յի՝ Հեյ­դար Ա­լիե­ւի մտքե­րը: Հա­մա­ցան­ցում ակ­տի­վո­րեն մաք­րա­զերծ­վու­մ­ են խոր­հր­­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում ի­րա­կա­նաց­վող Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րի՝ հո­գուտ ադր­բե­ջան­ցի­նե­րի փո­փո­խե­լուն ուղղ­ված ուղ­ղորդ­ված քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­բեր­յալ Հեյ­դար Ա­լիե­ւի ար­ած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը»:

Ադր­բե­ջա­նի հան­գուց­յալ նա­խա­գա­հի՝ երկ­րի ներ­կա­յիս քա­րոզ­չա­մե­քե­նա­յի կող­մից որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մար ա­ռա­վել «ան­հար­մա­ր» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը «թվա­յին ռե­սուրս­նե­րի թար­մաց­մա­ն» պատր­վա­կով պար­զա­պես ան­հե­տա­ցել են նա­խա­գա­հա­կան գրա­դա­րա­նի կայ­քից: Նախ­քան «թար­մա­ցու­մը» դրանց հետ հնա­րա­վոր էր ծա­նո­թա­նալ «Հեյ­դար Ա­լիեւ. թվա­յին փաս­տաթղ­թե­րի հա­վա­քա­ծո­ւ» բաժ­նում: Ան­­հե­տա­ցել են նաեւ «Զեր­կա­լո» եւ «Բա­կին­ս­­կի րա­բո­չի» թեր­թի 2002թ. մի շարք թո­­ղար­կում­նե­րի թվա­յին տար­բե­րակ­նե­րը: Այս ա­մե­նով հան­դերձ, սույն թեր­թե­րի բնօ­րի­նակ­նե­րի վրա կա­տար­ված հղում­նե­րը պա­հ­­պա­ն­­վել են բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րում եւ գր­­քե­րում: Ա­վե­լին՝ հայր Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յան բնօ­րի­նա­կը պահ­պան­վել է ա­դր­­բե­ջա­նա­կան «Է­խո» թեր­թի հա­մա­րնե­րում, ինչ­պես նա­եւ այլ աղբ­յուր­նե­րում, ո­րոն­ցով դե­ռեւս ­չեն հաց­րել «զբաղ­վե­լ» ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի «սր­­բագ­րիչ­նե­րը»:

Հի­շեց­նենք, որ 2002թ. ­հու­յի­սի 22-ին ադր­բե­ջա­նա­կան զլմ-­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Արդր­բե­ջա­նի այն ժա­մա­նակ­վա ղե­կա­վար Հեյ­դար Ա­լիե­ւը ան­կեղ­ծե­րեն խոս­տո­վա­նել էր. «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հի­մա­նախն­դի­րը ծա­գել է 1988թ.: Դա նոր խնդիր չէ: Այ­սինքն՝ դա բարդ հիմ­նախն­դիր է: Բայց այն հա­րա­տե­ւում է 20-րդ ­դա­րի սկզ­­բից: Ի­րա­վի­ճա­կը բար­վոք չէր նաեւ խոր­հր­­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Չնա­յած դրան, մենք վե­րահս­կում էինք ի­րա­վի­ճա­կը ԼՂ­-ում: Ին­չի՞ շնոր­հիվ: Ա­ռա­ջին հեր­թին խորհր­դա­յին հա­մա­կարգն էր թույլ տա­լիս ա­նել դա: Երկ­րորդ՝ ես խո­սում եմ այն ժա­մա­նակշր­ջա­նի մա­սին, երբ ես զբա­ղեց­նում էի 1-ին քար­տու­ղա­րի պաշ­տո­նը: Միեւ­նույն ժա­մա­նակ, ես փոր­ձում էի փո­փո­խե
լ տե­ղի ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը: Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը բար­ձ­­րաց­նում էր ԲՈւՀ-ի բաց­ման հար­ցը: Մեզ մոտ բո­լո­րը դրան դեմ էին: Ես մտա­ծե­ցի եւ ո­րո­շե­ցի բա­ցել, բայց միայն այն պայ­մա­նով, որ ու­սու­ցու­մը ի­րա­կա­նաց­վի 3 լե­զու­նե­րով՝ ադր­բե­ջա­նե­րեն, ռու­սե­րեն ու հա­յե­րեն: Բա­ցե­ցինք: Հա­րա­կից շրջան­նե­րի ա­դր­­բե­ջան­ցի­նե­րին մենք ու­ղար­կում էինք ոչ թե Բա­քու, այլ այն­տեղ: Բա­ցե­ցինք նաեւ կո­շի­կի ար­տադ­րութ­յան մեծ ֆաբ­րի­կա: Բուն Ստե­փա­նա­կեր­տում աշ­խա­տուժ չկար: Այն­տեղ գոր­ծու­ղե­ցինք մար­զի շրջա­կա­կա բնա­կա­վայ­րե­րի ադր­բե­ջան­ցի­նե­րին: Այս եւ այլ քայ­լե­րով ես ձգտում էի հաս­նել նրան, որ ԼՂ­-ում ադր­բե­ջան­ցի­նե­րի թիվն ա­վե­լա­նա, իսկ հայ բնակ­չութ­յա­նը քա­նա­կը կր­­ճատ­­վի: Նրանք, ով­քեր այն ժամ­նակ աշ­խա­տում էին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում, գի­տեն այդ մա­սին: Բո­լոր դեպ­քե­րում, իմ կամ­քի, այլ հատ­կա­նիշ­նե­րի շնոր­հիվ իմ խոս­քը օ­րենք էր նրանց հա­մա­ր»…

Ա­հա այս­պի­սի եւ նման այլ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի «հե­տե­ւից են ըն­կել» ադր­բե­ջան­ցի­նե­րը, որ­պես­զի որ­դի Ա­լիե­ւը հայր Ա­լիե­ւի խոս­քե­րի գե­րին չդառ­նա: Ի­րենք էլ ստեն ինչ­քան կա­րող են…

Մեր խնդիրն է նաեւ այս պայ­քա­րում բա­ցա­հայ­տել ադր­բե­ջա­նա­կան շա­րու­նա­կա­կան կեղ­ծիք­նե­րը, ին­չը կհա­վաս­տի եւս մեկ ան­գամ, որ Ար­ցա­խը չի կա­րող «վե­րա­դառ­նալ» Ադր­բե­ջա­նի կազմ, ո­րե­ւէ պայ­մա­նով: Բա­ցա­հայ­տում­նե­րից զատ հայ­կա­կան կող­մը պետք է ներ­կա­յաց­նի նաեւ ճիշտ պատ­մութ­յու­նը եւ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում կա­րե­ւո­րի բնիկ­նե­րի ի­րա­վունք­նե­րը:

Վեր­ջերս Ռու­սաս­տա­նի, Ֆրան­սիա­յի եւ Ավստ­րիա­յի ԱԳ ­նա­խա­րար­ներ Սեր­գեյ Լավ­րո­վի, Ա­լեն Ժյու­պեի եւ Մի­խա­յել Շպին­դե­լե­գե­րի նա­խա­գա­հութ­յամբ տե­ղի ու­նե­ցած մի­ջազ­գա­յին մի­ջո­ցառ­մա­նը ե­լույթ է ու­նե­ցել նաեւ Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նը: Նա խո­սել է նաեւ ար­ցա­խա­հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րից, ո­րոնք ոտ­նա­հար­վել են տա­րի­ներ շա­րու­նակ: ԵԱՀԿ գլխա­վոր քար­տու­ղար Լամ­բեր­տո Զան­յե­րի հետ եւս քննար­կե­լ­ է ար­ցախ­յան հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վեր­ջին զար­գա­ցում­նե­րը: Այս են­թա­տեքս­տում ԵԱՀԿ գլխա­վոր քար­տու­ղա­րը մտա­հո­գութ­յուն է հայտ­նել շփման գծում լար­վա­ծութ­յան պահ­պան­ման կա­պակ­ցութ­յամբ եւ կա­րե­ւո­րել մի­ջա­դե­պե­րի քննութ­յան մե­խա­նիզ­մի ստեղ­ծու­մը: Վիեն­նա­յում հան­դի­պում է ե­ղել նաեւ ԵԱՀԿ մշտա­կան խոր­հր­­դի նա­խա­գահ դես­պան Իոն Օ՛լիի հետ, ով վե­րա­հաս­տա­տել է ԵԱՀԿ նա­խա­գա­հութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից գոր­ծադր­վող ջան­քե­րին:

Չնա­յած ադր­բե­ջա­նա­կան կեղ­ծիք­նե­րի հա­կա­դար­ձում­նե­րին եւ պար­զա­բա­նում­նե­րին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը պետք է պատ­րաստ լի­նի կեղծ փախս­տա­կան­նե­րի ներ­հոս­քին: Ժա­մա­նա­կին, 1990թ., երբ Նա­խի­ջե­ւա­նի եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան սահ­ման­նե­րին մար­տեր էին ըն­թա­նում, ադր­բե­ջան­ցի­նե­րը խմբվել էին Ի­րա­նի եւ Թուր­քիա­յի սահ­ման­նե­րի մոտ եւ փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճակ էին ա­ղեր­սում: Այժմ Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան հար­վա­ծի դե­պ­­­քում Ար­ցա­խի հա­րա­վա­յին սահ­մա­նին հնա­­րա­վոր են սադ­րանք­ներ եւ «փախս­տա­­կան­նե­րի» ո­րո­շա­կի հասք: Ի­րա­նա­կան այդ տա­րած­քում ազ­գութ­յամբ ադր­բե­ջան­ցի­ներ են բնակ­վում: Այ­սինքն՝ չի բա­ցառ­վում կեղծ­ փախս­տա­կան­նե­րի ներ­հոսք Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, ո­րը օ­տար ու­ժե­րը կա­րող են ձե­ւա­կեր­պել «օգ­նութ­յուն եղ­բայ­րա­կան ի­րա­նա­կան ժո­ղովր­դին»…­

Ա­մեն գնով պետք է բա­ցա­ռել դրանց ներ­հոս­քը Ա­րաքս գե­տով դե­պի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­րա­վա­յին տա­րածք­նե­րը: ԼՂՀ ­Քա­շա­թա­ղի շրջա­նի Կով­սա­կան եւ Միջ­նա­վան բնա­կա­վայ­րե­րի կամ Հադ­րու­թի շրջա­նի հա­րա­վա­յին հատ­ված­նե­րը կա­րող են դառ­նալ կեղծ փախս­տա­կան­նե­րի ներ­հոս­քի թի­րախ: Դա կա­րող է ար­վել նաեւ Բաք­վի հրա­հան­գով, որ ադր­բե­ջան­ցի­ներն ի­րենց ըն­տա­նիք­նե­րով փոր­ձեն անց­նել այդ տա­րածք­նե­րը: Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ, թե Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը պետք է օգ­նեն Ի­րա­նին, բայց դա բո­լո­րո­վին Ի­րա­նին օգ­նե­լու նպա­տա­կով չի ար­վե­լու, այլ՝ ինչ­պես նշվեց վե­րե­ւում: Եվ դա կա­րող է լուրջ խնդիր­ներ ա­ռա­ջա­ց­­նել հենց Հա­յաս­տա­նի ու Ի­րա­նի մի­ջեւ…

­Փախս­տա­կան խմբե­րի վրա կրակ ար­ձա­կե­լը բարդ խնդիր է, քան­զի մարդ­կա­յին մեծ հո­ս­ք կա­րող է լի­նել, որ­տեղ գու­ցե հո­սան­քին տրված միա­միտ մար­դիկ հայտն­վեն, ին­չը բար­դաց­նում է կա­սե­ցու­մը: Բայց անց­նե­լով Ա­րաքս գե­տը՝ այդ «փախս­տա­կան» զանգ­վա­ծը կա­րող է տե­ղա­վոր­վել ա­զատ տա­րա­ծութ­յուն­նե­րում, հե­տո էլ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րից պա­հան­ջել փախս­տա­կան­նե­րի ա­վան­ներ (թե­կուզ՝ վրա­նա­յին) կա­ռու­ցել…
Այս պա­րա­գա­յում նրանց դուրս հա­նե­լը ա­ռա­վել կդժվա­րա­նա, քա­նի որ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը մեծ աղ­մուկ կբարձ­րաց­նեն մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում: Բայց Բաք­վի ազ­դե­ցութ­յան տակ գտնվող ի­րա­նա­կան ադր­բե­ջան­ցի­նե­րը կշա­րու­նա­կեն հա­մար­վել Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­ներ ու այս­տեղ է, որ ո­րո­շա­կի լար­վա­ծութ­յուն կա­ռա­ջա­նա հա­րե­ւան եւ բա­րե­կամ երկր­նե­րի մի­ջեւ:

Մի քա­նի հա­զար ի­րան­ցի փախս­տա­կան ադր­բե­ջան­ցի­նե­ր ­կա­րող են լուրջ խն­­դիր դառ­նալ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար եւս: Այ­սօր ար­դեն պետք է մտա­ծել, թե ինչ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ է անհ­րա­ժեշտ ձեռ­նար­կել, որ­պես­զի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Ի­րա­նի սահ­մա­նը փակ լի­նի կեղծ փախս­տա­կան­նե­րի հա­մար:Եվ այս հար­ցը կա­րե­լի է քննար­կել հենց ի­րա­նա­կան կող­մի հետ: Պատ­կե­րաց­րեք, որ կեղծ փախս­տա­կան­նե­րի ան­վան տակ կա­րող են Ա­րաքս գետն անց­նել նաեւ զին­յալ վարձ­կան խմբա­վո­րում­ներ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ղե­կա­վա­րութ­յամբ կամ իս­լա­մա­կան ուղղ­վա­ծութ­յամբ:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

«Լու­սանցք» թիվ 13 (234), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։