Ընտր­ակ­ան ամ­փոփ­ում­ներ -

Ցան­կա­ցան, որ լավ լի­նի, բայց ե­ղավ ինչ­պես միշտ

 
Ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ «լռ­­ու­թ­­յան օր» հայ­տա­րա­րե­լը մի­ջազ­գա­յին փորձ է եւ կի­րառ­վում է գրե­­­թե բո­լոր երկր­նե­րում: Ի­հար­կե բարդ է հա­մա­տա­րած լռութ­յուն պահ­պա­նե­լը, քան­զի մար­դիկ բա­զ­­մա­թիվ ձե­ւեր են գտնում «չլռե­լու»…­ Ան­գամ սո­ցցան­ցե­րում հնա­րա­վոր չէ վե­րահս­կել եւ ար­գե­լա­կել մեկ­նա­բա­նութ­յուն­ներ գրե­լը կամ քննար­կում­նե­րը:

Բայց «լռութ­յու­նը» հիմ­նա­կա­նում պահ­պան­վում է ծա­վա­լուն եւ ազ­դե­ցիկ վեր­լու­ծութ­յուն­նե­րի ու տե­սա­կետ­նե­րի ար­տա­հայտ­ման դեպ­քում, ին­չը ո­րո­շա­կի հա­վա­սա­րութ­յուն եւ ան­դորր է պահ­պա­նում ընտ­րութ­յուն­նե­րից ա­ռաջ:

Գու­ցե «լռութ­յան օ­րը» հենց վեր­­­ջին օր­վա այս ան­դոր­րի հա­մար է նա­խա­տես­ված, երբ մար­դիկ, իսկ այդ­պի­սի­ք ­կան, ո­րո­շում կա­յաց­նե­լու վերջ­ին օր են ստա­նում…

Ի­հար­կե, «լռութ­յան օ­րը» դեռ մե­զա­նում այդ­քան էլ լուռ չի անց­նում, ան­գամ քա­րոզ­նե­րի հետ մի­ա­սին ո­մանք ընտ­րա­կա­շառք են բա­ժա­նում: Եվ դա այս խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին եւս նկատ­վեց, քիչ, բայց նկատ­վեց: Տե­ղե­կութ­յուն ե­ղավ, որ ՕԵԿ-ը Ա­լա­վեր­դիում բջջա­յին հե­ռա­խոս­ներ ու հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րի քար­տեր է բա­ժա­նում նաեւ այդ օ­րը: Ընտ­րա­կա­շառք­ներ բա­ժա­նե­լու ա­հա­զանգ ստա­նա­լով՝ «Հետ­ք»-ը հայտն­վել է տե­ղի ՕԵԿ շտա­բում, եւ… շտա­բի սե­ղան­նե­րին փռ­­ված են ե­ղել «Օ­րան­ժ»-ի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րի եւ 20% զեղ­չով բուժ­ս­­պա­­սար­կու­մից օգտ­վե­լու քար­­տեր…

Ին­չե­ւէ, խախ­տում­նե­րին դեռ կանդ­րա­դառ­նանք, իսկ քա­նի որ ընտ­րութ­յուն­նե­րը նաեւ թվեր են եւ թվա­բա­նութ­յուն, ըն­թեր­ցող­նե­րին հայտ­նենք, որ ՀՀ­ ընտ­րող­նե­րի ռե­գիստ­րում ընդգրկ­ված ընտ­րող­նե­րի ընդ­հա­նուր թի­վը ե­ղել է 2.484.003: Ընտ­րող­նե­րի ընդ­հա­նուր այդ թվ­­ից այլ հա­մայն­քի հաշ­վա­ռում ու­նե­­ցող, ըստ հաշ­վառ­ման վայ­րի ընտ­րող­նե­րի ցու­ցա­կից ժա­մա­նա­կա­վո­րա­պես հան­ված եւ ըստ քվե­ար­կե­լու օ­րը գտ­ն­վե­լու վայ­րի ըն­տ­­րա­կան տե­ղա­մա­սի ընտ­րող­նե­րի լրա­ցու­ցիչ ցու­ցակ ընդգրկ­ված ե­ղել են 15.399-ը, ՀՀ­-ում հաշ­վա­ռում չու­նե­ցող, քվե­ար­կութ­յան օ­րը երկ­րում գտ­ն­վե­­լու վայ­րի մո­տա­կա ընտ­րա­կան տե­ղա­մա­սի ընտ­րող­նե­րի լր­­ա­­ցու­ցիչ ցու­ցակ ընդգրկ­ված ե­ղել են 993-ը, քվե­ար­­­կութ­յան օ­րը ըն­տ­­րա­կան տե­ղա­մա­սեր գոր­ծուղ­վող, ի­րենց հաշ­վառ­ման վայ­րի ըն­տ­­րող­նե­րի ցու­ցա­կից հան­ված եւ ընտ­րա­կան տե­ղա­մա­սում քվե­ար­կող ոս­տի­կա­­ն­­նե­րի լրա­ցու­ցիչ ցու­­ցակ ըն­դ­­­գրկ­­ված ե­ղել են 1320-ը, իսկ ստա­­­ցիո­նար բու­ժում ի­րա­կա­նաց­նող բժշկա­կան հաս­տա­­տութ­յու­նում քվե­ար­կութ­յա­նը մա­ս­­նակ­ցող ըն­տ­­րող­նե­րի լրա­ցու­ցիչ ցու­ցակ ըն­դ­գրկ­ված ե­ղել են 1739-ը:

Ոս­տի­կա­նութ­յան անձ­նագ­րա­յին եւ վի­զա­նե­րի վար­չութ­յան պետ Հով­հան­նես Քո­չար­յա­նը ԿԸՀ-ում ներ­կա­յաց­րել էր ընտ­րող­նե­րի ցու­ցակ­նե­րի, լրա­ցու­ցիչ ցու­ցակ­նե­րի կազ­մա­վոր­ման հի­մունք­նե­րը: Ըն­տ­­րող­նե­րի ռե­գիստ­րը է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով ԿԸՀ է ներ­կա­յաց­րել մար­տի 27-ին: Կազմ­վել է այլ հա­մայն­քում հաշ­վա­ռում ու­նե­ցող եւ ընտ­րութ­յան օ­րն­ ըստ բնա­կու­թ­­յան վայ­րի քվե­ար­­­կե­լու ցան­կութ­յուն հայտ­նած քա­ղա­քա­ցի­նե­րի լրա­ցու­ցիչ ցու­ցակ (15399), քվե­ար­­կութ­յան օ­րը ընտ­րա­տե­ղա­մա­սեր գոր­ծուղ­վող ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յող­նե­րի լրա­ցու­ցիչ ցու­ցակ (1320), ստա­ցիո­նար բուժ­ման մեջ գտնվող եւ ընտ­րա­տե­ղա­մաս ներ­կա­յա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն չու­նե­ցող եւ բժշ­­կա­կան հաս­տա­տութ­յու­նում քվե­ար­կե­լու ցան­կութ­յուն հայտ­նած (1739) ընտ­րող: ԱԳՆ-ն­ ոս­տի­կա­նութ­յանն է ներ­կա­յաց­րել օ­տար պե­տութ­յուն­նե­րում դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յութ­յուն ի­րա­կա­նաց­րած է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով ըն­տ­­րող­նե­րի ցու­ցա­կը՝ 238 ընտ­րող:

Մա­յի­սի 5-ի դրութ­յամբ ցու­ցա­կում ընդգրկ­ված են ե­ղել 2 մլն. 484 հա­զ. 3 ընտ­րող: Ընտ­րութ­յուն­նե­րի ա­ռա­ջին հրա­պա­րակ­ված ցու­­ցա­կի հա­մե­մատ 2012թ. մա­յի­սի 5-ին հրա­պա­րակ­ված թի­վը նվա­զել է 1841-ով: Դրան­ցում առ­կա են ե­ղել մա­հա­ցած մարդ­կանց տվյալ­ներ, սե­փա­կա­նա­տե­րե­րի պա­հան­ջով ի­րենց հաս­ցեի գրան­ցու­մից հա­նե­լու պա­հանջ­ներ, ինչ­պես նաեւ այլ հան­գա­մանք­նե­րով: Ոս­տի­կա­նութ­յու­նը փո­փո­խել ու ճշ­­տել է 3848 տվյալ:

Հե­ռուս­տա­տե­սութ­յան եւ ռա­դիո­յի ազ­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վը  նա­խընտ­րա­կան քա­րոզ­չութ­յան ըն­թաց­քում մշտա­դի­տար­կ­­ման է են­թար­կել 45 հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն, 20 ռա­դիոըն­կե­րութ­յան 6500 ե­թե­րա­յին ժամ: «Մեր աշ­խա­տող­նե­րը աշ­խա­տել են ա­ռանց հան­գս­տ­յան օ­րե­րի»,- ԿԸՀ տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նում մո­նի­տո­րին­գի արդ­յունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լիս ա­սել է ՀՌԱՀ նա­խա­գահ Գրի­գոր Ա­մալ­յա­նը: Մշ­­տա­­դի­տար­կու­մը հանձ­նա­ժո­ղովն ի­րա­կա­նաց­րել է հե­ռուս­տա եւ ռա­դիո ծրագ­րե­րի ձայ­նագ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յամբ, գրան­ցա­մատ­յան­նե­րի ու այլ տե­ղե­կութ­յուն­նե­րի, թեկ­նա­ծու­նե­րի, մաս­նա­կից կու­սակ­ցութ­յուն­նե­րի ներ­կա­յաց­րած տե­ղե­կատ­վութ­յան, լրատ­վա­մի­ջոց­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րի, մի­ջազ­գա­յին կազ­մա­կե­րպութ­յուն­նե­րի հի­ման վրա: Ո­ւսում­նա­սիր­վել են ե­րե­ւան­յան եւ մար­զա­յին  հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­ներ:

Խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քվեար­կութ­յու­նը սկսվել է ժա­մա­նա­կին, մա­յի­սի 6-ի ա­ռա­վոտ­յան 8:00-ին եւ ա­վարտ­վել ե­րե­­կո­յան 20:00-ին: Քվեար­կութ­յու­նը անց­կաց­վել է 1982 ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում, ո­րոն­ցից 468-ը Ե­րեւ­­­ա­նում են: Ինչ­պես եւ ԸՕ-ի 6-րդ ­հոդ­վա­ծի 10-րդ ­կե­տն­ է պա­հան­ջում՝ տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րը մին­չեւ ժա­մը 11:30, 14:30, 17:30 եւ 20:30-ը շրջա­նա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի տվյալ­նե­րը հայտ­նել են ԿԸՀ՝ քվեար­կու­թ­­յա­նը մաս­նակ­ցած ընտ­րող­նե­րի թվի մա­սին: ԿԸՀ-ն­ էլ ընտ­րութ­յուն­նե­րի քվեար­կութ­յան անց­կաց­ման օ­րը ժա­մը 09:00-ին հրա­պա­րա­կել է ըն­­տ­­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քի մա­սին տվյալ­ներ, իսկ սկսած ժա­մը 12:00-ից մին­չեւ 21:00-ն­ 3-ժամ­յա հա­ճա­խա­կա­նութ­յամբ տվ­­յալ­­ներ է հրա­պա­­րա­կել այդ պա­հի դրութ­յամբ քվե­ար­կութ­յա­նը մա­ս­­­նակ­ցած ընտ­րող­նե­րի թվի վե­րա­բեր­յալ:

Հա­յաս­տա­նի 5-րդ ­գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վում ընտր­վել է 131 պատ­գա­մա­վոր: Խորհր­դա­րա­նը ձե­ւ­­ա­վոր­վել է ընտ­րա­կան խա­ռը հա­մա­կար­գով՝ 90 ման­դատ հա­մա­մաս­նա­կան, 41-ը՝ մե­ծա­մաս­նա­­կան կար­գով:

Այս խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցել են քա­ղա­քա­կան 8 կու­սա­կ­­ցութ­յուն­ներ եւ 1 կու­սակ­ցա­կան դա­շինք՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ իշ­խող կո­ա­լի­ցիա­յի կու­սակ­ցութ­յուն­նե­րը, «Ժա­­ռան­գութ­յու­ն» (միաս­նա­բար «Ա­զատ դե­մոկ­րատ­ներ»-ի հետ), ՀԿԿ, ՀՅԴ, ՀԴԿ­ եւ «Միա­վոր­ված հա­յե­ր» ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցութ­յուն­նե­րը, ինչ­պե­սեւ՝ ՀԱԿ դա­­շին­­քը:

 

Ա­նի Մա­րութ­յան

 

*  *  *

ՀՀ 5-րդ ­գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վում կլի­նեն 131 պատ­գա­մա­վոր՝ խա­ռը հա­մա­կար­գով՝ 90 ման­դատ հա­մա­մաս­նա­կան, 41-ը՝ մե­ծա­­մաս­նա­կան կար­գով

Հա­յաս­տա­նի Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը ամ­փո­փել է արդ­յունք­նե­րը հան­րա­պե­տութ­յան բո­լոր 1982 տե­ղա­մա­սե­րում: Խորհր­դա­րան անց­նե­լու հա­մար կու­սակ­ցութ­յուն­նե­րին ան­հրա­ժեշտ էր հա­վա­քել 5%, իսկ դա­շինք­նե­րին՝ 7% ձայն: Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցել է ընտ­րե­լու ի­րա­վունք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի 62.26%-ը՝ 1.559.627 քա­ղա­քա­ցի:

 
Հա­մա­մաս­նա­կան՝

 

ՀՀԿ – 44,05% (663.066), ԲՀԿ – 30,20% (454.684), ՀԱԿ – 7,10% (106.910), «Ժա­ռան­գութ­յուն» – 5,79% (87.095), ՀՅԴ – 5,73% (86.296), ՕԵԿ – 5,49% (82.690), ՀԿԿ – 1,06% (15.933), ՀԴԿ – 0,37% (5.633), «Միա­վոր­ված հա­յեր» – 0,20% (3.080):

 
Մե­ծա­մաս­նա­կան – ընտ­րա­տա­րածք­ներ՝

 

Թիվ 1 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ռու­բեն Հայ­րա­պետ­յան, թիվ 2 – Հան­րա­յին հե­­ռուս­տաըն­կե­րութ­յան լրատ­վա­կան հա­ղոր­դում­­նե­րի տնօ­րեն, ՀՀԿ­-ա­կան Սամ­վել Ֆար­ման­յան, թիվ 3 – «Քեթ­րին»-ի նա­խա­գահ, ՀՀԿ­-ա­կան Ար­թուր Ստե­փան­յան, թիվ 4 – «Ար­­տակ Սարգս­յան» ԲՀ ­հո­գա­բար­ձու­նե­րի խորհր­դի նա­խա­գահ, ՀՀԿ­-ա­կան Ար­տակ Սարգս­յան, թիվ 5 -Դավ­­թա­շեն վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար, ՀՀԿ­-ա­կան Ար­թուր Գե­ւորգ­յան, թիվ 6 – Ա­ջափն­յակ վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար, ՀՀԿ­-ա­կան Ռու­բեն Հով­սեփ­յան, թիվ 7 – Աժ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Սամ­վել Ա­­լեք­սան­յան, թիվ 8 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Կոր­յուն Նա­հա­պետ­յան, թիվ 9 ընտ­րա­տա­րածք – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ռու­բեն Սա­դո­յան, թիվ 10 ընտ­րա­տա­րածք – «Նու­շիկ­յան ա­սո­ցիա­ցիա» ՍՊԸ նա­խա­գահ, ՀՀԿ­-ա­կան Գա­րե­գին Նու­շիկ­յան, թիվ 11 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Գրի­գո­րի Մար­գար­յան, թիվ 12 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Լյո­վա Խա­չատր­յան, թիվ 13 ընտ­րա­տա­րածք – ՀՀԿ­-ա­կան Մհեր Սեդ­րակ­յան, թիվ 14 – «Տի­գ­­րան Մեծ» ՓԲԸ գլխա­վոր տնօ­րեն, ՀՀԿ­-ա­կան Վրեժ Մար­կոս­յան, թիվ 15  – Թա­լի­նի քա­ղա­քա­պետ, ՀՀԿ­-ա­կան Մնա­ցա­կան Մնա­ցա­կան­յան, թիվ 16 – «Ալ­մար» ՍՊԸ տնօ­րեն, ՀՀԿ­-ա­կան Մու­րադ Մու­րադ­յան, թիվ 17 – Ար­տա­շա­տի թիվ 1 դպրո­ցի տնօ­րեն, ՀՀԿ­-ա­կան Կա­րի­նե Պո­ղոս­յան, թիվ 18 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ան­կու­սակ­ցա­կան Ա­րա­յիկ Գրի­գոր­յան, թիվ 19 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Սեդ­րակ Սա­րո­յան, թիվ 20 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Հրանտ Գրի­գոր­յան, թիվ 21  – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ա­լեք­սան Պետ­րոս­յան, թիվ 22 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ման­վել Բա­դե­յան, թիվ 23 – «Եվ­րո­պա» ՍՊԸ տնօ­րեն, ՕԵԿ-ա­կան Կա­րեն Բո­թո­յան, թիվ 24 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Հա­­կոբ Հա­կոբ­յան, թիվ 25 – ԲՀԿ­-ա­կան Դա­վիթ Քո­չար­յան, թիվ 26 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Մե­լիք Մա­նուկ­յան, թիվ 27 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Մու­րադ Գու­լո­յան, թիվ 28 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Գա­գիկ Ծա­ռուկ­յան, թիվ 29 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ար­կա­դի Համ­բար­ձում­յան, թիվ 30 – ան­կախ պատ­գա­մա­վոր, Էդ­մոն Մա­րուք­յան, թիվ 31 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Կա­րեն Սա­րի­բեկ­յան, թիվ 32 – «Տա­շիր» ԲՀ ­հո­գա­բար­ձուն­նե­րի խորհր­դի նա­խա­գահ, ՀՀԿ­-ա­կան Կա­րեն Կա­րա­պետ­յան, թիվ 33 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ա­շոտ Ա­ղա­բաբ­յան, թիվ 34 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Մար­տուն Գրի­գոր­յան, թիվ 35 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Սամ­վել Բա­լա­սան­յան, թիվ 36 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ԲՀԿ­-ա­կան Մու­շեղ Պե­տո­յան, թիվ 37 – ՀՀԿ­-ա­կան Հայկ Գրի­գոր­յան, թիվ 38 – ԱԺ պատ­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Վա­հե Հա­կոբ­յան, թիվ 39 – ԱԺ պատ­­գա­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Ա­շոտ Ար­սեն­յան, թիվ 40 – «Ին­տեր­նեյշնլ Մա­սիս տո­բա­կո» ՍՊԸ գոր­ծա­դիր տնօ­րեն, ան­կու­սակ­ցա­կան Մա­րի­նե Մա­րաբ­յան, թիվ 41 – ԱԺ պատ­գա­­մա­վոր, ՀՀԿ­-ա­կան Հա­կոբ Հա­կոբ­յան:

 

*  *  *

Ե­րե­ւա­նում ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցել է 484.531 ընտ­րող կամ ընդ­հա­նուր ընտ­րող­նե­րի 59,53%-ը: Ա­րա­գա­ծոտ­նի մար­զում՝ 78.587 ընտ­րող կամ ընտ­րող­նե­րի 69,16%-ը, Ա­րա­րա­տում՝ 150.488 կամ 70, 83%, Ար­մա­վի­րում՝ 124.893 կամ 56,11%, Գե­ղար­քու­նի­քում՝ 122. 963 կամ 65, 98%, Լո­ռիում՝ 139. 741 կամ 59.12%, Կո­տայ­քում՝ 148.821 կամ 64.28%, Շի­րա­կում՝ 131.90 կամ 57, 32%, Սյու­նի­քում՝ 87.656 կամ 72.09%, Վա­յոց ձո­րում՝ 30.609 կամ 64.6%, Տա­վու­շում՝ 71.369 կամ 65.82%:

Ոս­տի­կա­նութ­յան տվյալ­նե­րով, ընտ­րե­լու ի­րա­վունք ու­նի 2.522.962 քա­ղա­քա­ցի, այդ թվում՝ Ե­րե­ւա­նում՝ 813.898, Ա­րա­գա­ծոտ­նում՝ 113.624, Ա­րա­րա­տում՝ 212.450, Ար­մա­վի­րում՝ 222.596, Գե­ղար­քու­նի­քում՝ 186.357, Լո­ռիում՝ 236.375, Կո­տայ­քում՝ 231.536, Շի­րակ 228.693, Սյու­նի­քում՝ 121.636, Վայց ձո­րում՝ 47.375, Տա­վու­շում՝ 108.422 ընտ­րող: Ընտ­րել են 1.559 627 քա­ղա­քա­ցի:

 
Ի՞նչ ­տեսք կու­նե­նա նոր ԱԺ-ն

 

­Նո­րըն­տիր՝ 5-րդ ­գու­մար­ման ԱԺ-ն­ ար­դեն ձեւ ու բո­վան­դա­կութ­յուն ու­նի, մաս­նա­վո­րա­պես հայտ­նի է, թե որ քա­ղա­քա­կան ու­ժը քա­նի տեղ կզբա­ղեց­նի խորհր­դա­րա­նում: Ի­հար­կե, հնա­րա­վոր են անն­շան փո­փո­խութ­յուն­ներ, բայց պատ­կե­րը չի փոխ­վի: Նոր խորհր­դա­րան են ան­ցել 6 քա­ղա­քա­կան ու­ժեր՝ 5 կու­սակ­ցութ­յուն (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժա­ռան­գութ­յուն» եւ ՕԵԿ) ու 1 կու­սակ­ցութ­յուն­նե­րի դա­շինք՝ ՀԱԿ:

Հայտ­նի է, որ քա­ղա­քա­կան ու­ժե­րի ստա­ցած ձայ­նե­րի նախ­նա­կան վի­ճա­կը ո­րո­շա­կիո­րեն ա­ճում է ի հա­շիվ 5%–ա­նոց ար­գել­քը չհա­ղ­­թա­հա­րած ու­ժե­րի հա­վա­քած քվե­նե­րի: Մաս­նա­վո­րա­պես, ՀԿԿ­-ի, ՀԴԿ­-ի եւ ՄՀԿ­-ի հա­վա­քած 1,63% քվե­նե­րը հա­մա­պա­տաս­խան կշի­ռ­­նե­րով բաշխ­վում են այդ ար­­գել­քը հաղ­թա­հա­րած քա­ղա­քա­կան 6 ու­ժե­րի մի­ջեւ: Իսկ այդ կշռ­­ված տո­կոս­նե­րը բաշ­խե­լով հա­մա­մաս­նա­կան ընտ­րա­կար­գով նա­խա­տես­ված 90 խորհր­դա­րա­նա­կան տե­ղե­րի վրա եւ դրանց գու­մա­րե­լով նաեւ մե­ծա­մաս­նա­կան տե­ղե­րի քա­նա­կը, կստաց­վի հե­տեւ­յալ պատ­կե­րը. ՀՀԿ-ն կու­նե­նա 66, ԲՀԿ-ն՝ 37, ՀԱԿ-ը՝ 7, ՕԵԿ-ը՝ 6, «Ժա­ռան­­գութ­յուն»-ն­ ու ՀՅԴ-ն՝ 5-ա­կան տեղ խորհր­դա­րա­նում:

Կու­սակ­ցա­կան հա­մա­մաս­նա­կան ցան­կե­րում ընդգրկ­ված թեկ­նա­ծու­նե­րից բա­ցի, խորհր­դա­րան են ան­ցել նաեւ 6 հո­գի, ո­րոն­ցից 3-ն­ ա­ռա­ջադր­ված են ե­ղել ՀՀԿ­-ի կող­մից եւ, հա­վա­նա­բար, կմտնեն ՀՀԿ խմ­բակ­ցութ­յուն՝ Գա­րե­գին Նու­շիկ­յա­նը՝ թիվ 10-ից, Սեդ­րակ Սա­րո­յա­նը՝ թիվ 19-ից, Ար­կա­դի Համ­բար­ձում­յա­նը՝ թիվ 29-ից: Այս­պի­սով՝ ՀՀԿ­-ի պատ­գա­մա­վոր­նե­րի թի­վը հաս­նում է 69-ի, այ­սինքն՝ 3 ման­դա­տով ա­վե­լի, քան բա­ցար­­ձակ մե­ծա­մաս­նութ­յուն կազ­մե­լու հա­մար անհ­րա­ժեշտ նվա­զա­գույնն է: Այ­սինքն՝ ՀՀԿ-ն կա­րող է նույ­նիսկ ա­ռանց քա­ղա­քա­կան կոա­լի­ցիա կազ­մե­լու՝ ձե­ւա­վո­րել կա­ռա­վա­րութ­յուն: Բայց ժա­մա­նա­կը ցույց կտա, թե ինչ կո­րո­շեն ՀՀԿ­-ա­կան­նե­րը: ՀՀԿ-ն դեռ կոա­լի­ցիա կազ­մե­լու հարց չի քն­­նար­­կել:

4-րդ ­գու­մար­ման ԱԺ-ում ստ­­եղ­ծ­­վել էր պատ­գա­մա­վո­րա­կան 5 խմբակ­ցութ­յուն՝ պա­տ­­գա­մա­վոր­նե­րի այս­պի­սի քա­նա­կու­թյամբ՝ ՀՀԿ (64), ԲՀԿ (25), ՀՅԴ (16), ՕԵԿ (8), «Ժա­ռան­գութ­յուն» (7):

Նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րի հա­­­մե­մատ ա­մե­նազ­գա­լի ա­ճը ԲՀԿ-ն ու­նի՝ պատ­գա­մա­վոր­նե­րի թիվն ա­վե­լաց­ել է 11-ով, ա­մե­նա­մեծ կո­րուստն ու­նե­ցել է ՀՅԴ-ն՝ 16 մա­ն­­դա­տի փո­խա­րեն այժմ ու­նի 6-ը: 2-ա­կան ման­դատ են կոր­ց­­րել ՕԵԿ-ն­ ու «Ժա­ռան­գու­թ­­յուն»-ը, վեր­ջինս նաեւ նե­րա­ռել է «Ա­զատ դե­մո­կ­­րա­տ­­ներ»-ի ան­դա­մ­­նե­րից: ՀՀԿ-ն իր ման­դատ­նե­րի քա­նա­կը ա­վե­լաց­րել է 5–ով: Տե­­­ղի է ու­­նե­նում ման­դատ­նե­րի կեն­տ­­րո­նա­ցում ՀՀԿ­-ում եւ ԲՀԿ­-ում, ին­չ­­­պես այլ կու­սակ­ցու­թ­­յուն­նե­րի, այն­պես էլ ան­կախ պա­տ­­գա­մա­վոր­նե­րի հաշ­վին: Վեր­ջին­նե­րիս թի­վը նա­խորդ խորհր­դա­րա­նի 11 պատ­գա­մա­վոր­նե­րից այս տա­­րի հա­սել է 2-ի, ե­թե, ի­հար­կե, թիվ 30 եւ 40 ընտ­րա­տա­րածք­նե­րում ըն­տր­­ված թեկ­նա­ծու­ներ Է. Մա­րուք­յանն ու Մ. Մա­րաբ­յա­նը ո­ր­­ե­ւէ խմ­­բակ­ցութ­յու­նում չընդգր­կ­­վեն: Նա­խորդ խոր­հր­­դա­րա­նի հա­մե­մատ մի նոր (բայց ի­րա­կա­նում՝ հին) քա­ղա­քա­կան ուժ է ներ­կա՝ ՀԱԿ-ը՝ 7 ման­դա­տով:

 
Նա­րե Մշեց­յան

 

ԱԺ 1-ին նիս­տը՝ մա­յի­սի 24-ին. կառավարությունը հրաժարական կտա

 

Մա­յի­սի 6-ին ՀՀ ­քա­ղա­քա­ցի­նե­րը 5 տա­րի ժամ­կե­տով ընտ­րե­ցին 5-րդ ­գու­­մար­ման ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րին: Նո­րըտ­նիր խոր­հր­­դա­րա­նի ա­ռա­ջին նստաշր­ջա­նը գու­մար­վում է պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի առն­վազն 2/3-ի ընտ­րութ­յու­նից հե­տո, 3-րդ, իսկ ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յան դեպ­քում՝ 2-րդ ­հինգ­շաբ­թի օ­րը՝ ժա­մը 10-ին, ո­րի մա­սին հայ­տա­րա­րում է ԿԸՀ-ն: Նախ­նա­կան հաշ­վար­կով, ԱԺ-ի ա­ռա­ջին նիս­տը կլի­նի մա­յի­սի 24-ին: Գոր­ծող խոր­հր­­­դա­րա­նի լիա­զո­րութ­յուն­նե­րի ժամ­կետն ա­վարտ­վում է նո­ր­­ըն­տիր ԱԺ-ի ա­ռա­ջին նիս­տի գու­մար­ման պա­հին: Այ­սինքն, գոր­ծող պատ­գամ­վոր­նե­րը դեռ աշ­խա­տան­քի մեջ են, նրանք լիա­զո­րութ­յուն­ներ ու­նեն, այլ բան է, որ նիստ չեն գու­մա­րում: Գոր­ծող օ­րենսդ­րութ­յամբ ԱԺ-ի եւ ՀՀ ­նա­խա­գա­հի ըն­տ­­րութ­յուն­նե­րից հե­տո գոր­ծա­դիր մար­մի­նը հրա­ժա­րա­կան է տա­լիս եւ ձե­ւա­վոր­վում է նոր կա­ռա­վա­րու­թ­­յուն: Հ­­նա­րա­վոր է, որ խոր­հր­­դա­րա­նը կա­ռա­վա­րութ­յան կազ­մը նույ­նը թող­նի, ոչ մի փո­փո­խութ­յուն չար­վի:

1-2 շա­բա­թում քա­ղա­քա­կան ու­ժե­րը պետք է կողմ­նո­րոշ­վեն. կազ­մե­լու՞ են արդ­յոք ­կոա­լի­ցիա: Քա­ղա­քա­գետ­ներն ար­դեն «մե­սիջ­ներ» են ու­ղար­կում, որ ՀՀԿ-ն կոա­լի­­ցիա­յի կա­րիք չու­նի, եւ գու­ցե վեր­ջի­նիս կող­մից այս ան­գամ ա­ռա­ջարկ չհնչի: Եր­ե­ւի կսպ­­ա­­սեն ա­ռա­ջարկ­նե­րի: Նաեւ, թե ով­­քեր են լի­նե­լու նոր կա­ռա­վա­րութ­յու­նում:

 

Ա­նի Մա­րութ­յան

 

«Լու­սանցք» թիվ 17 (238), 2011թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։