«Լու­սանցք»-ի փոս­տից -

Հա­վատք եւ ան­հա­վա­տութ­յուն

 

Վեր­ջերս, մա­նա­վանդ ընտ­րա­կան գոր­ծ­­ըն­թաց­նե­րում, «հայ» քա­­ղա­քա­կա­նութ­յան մեջ հա­յոց լեզ­վի ըն­տիր բա­ռե­րից մե­կը՝ հա­վատք-ը այն­չափ չար­չրկ­­վեց (ե­կե­ղե­ցա­կան չար­չր­­կու­մը քիչ էր՝ հի­մա էլ սա), որ ստիպ­ված եմ նե­րո­ղութ­յուն խնդրել մե­ծա­խոր­հուրդ բա­ռից, որ ես էլ եմ խո­սե­լու իր մա­սին:

Բայց իմ պա­րա­գա­յում, հու­սամ, ար­դա­րա­ցու­ցիչն այն է, որ ես բա­ռին դի­մե­լուն զու­գըն­թաց կփոր­ձեմ հաս­կա­նալ (ո­րը ա­ռողջ մար­դու ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րից է) այն խոր­հուր­դը, որ բա­ռը նշա­նա­կում է ու ո­րը հայն ի վե­րուստ նկա­տի է ու­նե­ցել, երբ բա­ռը ստեղ­ծել-օգ­տա­գոր­ծել է: (Տա­րած­ված բա­ռօգ­տա­գոր­ծու­մը նշա­նակ­վող խորհր­դից ան­կապ-ան­կախ է, այդ դեպ­քում պար­զա­պես խա­ղար­կո­ւի բա­ռա­խա­ղին ենք ա­կա­նա­տես լի­նում, կամ էլ՝ բա­ռը գոր­­ծա­ծո­ղը բա­ռի մեջ տես­նում է ոչ այն ի­մաս­տը, որն այն ու­նի): Ես կփոր­ձեմ հաս­կա­նալ բա­ռի խորհր­դի իս­կութ­յու­նը, ինչ լի­նե­լը,- այն, ին­չը հայ ի­մաս­տութ­յու­նը դրել է բա­ռի մեջ՝ ել­նե­լով հայ հո­գե­տի­պից, հայ ար­յու­նից, հայ աշ­խար­հից ու աշ­խար­հըն­կա­լու­մից: ՉԷ որ ինք­նին հաս­կա­նա­լի է, հա­յե­րեն հա­վատք բա­ռի մեջ ցրված յու­րա­քանչ­յուր այլ՝ այ­լազ­գիա­կան (ա­սենք՝ զրա­դաշ­տա­կան, հի­սու­սա­կան, բուդ­դա­յա­կան) ի­մաստ հա­յի հա­մար ա­նըն­դու­նե­լի, ոչ հա­յե­ցի, եւ հե­տեւ­ա­­բար, նաեւ բուն ի­մաս­տով հա­վատ­քի հետ ոչ մի կապ չու­նե­ցող է:

Հե­տե­ւա­բար՝ հա­վատք բա­ռի խորհր­դի լի­նե­լութ­յան այս՝ դե­ռեւս ­մա­կե­րե­սա­յին‘­դի­տար­կու­մը ար­­դեն իսկ ցույց է տա­լիս, որ բա­ռը բե­րանն ա­ռած մե­ծա­մաս­նա­կան հա­յը բուն ի­մաս­տով հա­վա­տա­վոր չէ, նա բա­ռը (ինչ­պես նաեւ ա­ռանց­քա­յին հա­վատ­քա­յին բա­ռե­րից Աստ­ված-ը) հա ծա­մե­լով՝ դրա­նով իր ան­հա­վա­տութ­յունն է քո­ղար­կում…

 

­Հա­վատ­քը՝ որ­պես ազ­գն­ ապ­րեց­նող կե­նաց խոր­հուրդ

 

Հա­վատ­քը ազ­գի, հե­տե­ւա­բար՝ նաեւ ազ­գի ա­մեն մի ան­հա­տի, կե­նաց խոր­հուր­դը, կեն­սա­կեր­պը, նրա կյան­քի (կյան­քի ձեւ­ե­­րի) ո­րո­շա­կիութ­յու­նն (որ­պի­սութ­յունն) է ար­տա­հայ­տում: Ո­րը եւ հա­վատք բա­ռը ա­սում է: Այն կազմ­ված է հա­վատ բա­ղադր­յալ բա­ռից եւ ք ­հոգ­նա­կիա­կերտ մաս­նի­կից: Հա­վատ-ն, իր հեր­թին, հ ­հուն­չար­­մա­տից (հաս­տա­տու­նութ­յուն, բա­ցար­ձա­կութ­յուն է ար­տա­հայ­տում) եւ ավ (նշա­նա­կում է հո­գի, կյանք)* ու ատ (տե­ղադ­րում, ամ­փո­փում) բա­ռար­մատ­նե­րից:

Հա­վատ, հե­տեւ­ա­­բար, նշա­նա­կում է հաս­տա­տուն հո­գե­ւոր ըն­կա­լում, կամ՝ ո­րո­շա­կի կեն­սա­կերպ: Հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ հա­վատք-ն­ էլ նշա­­նա­կում է հաս­տա­տուն հո­գե­ւոր ըն­կա­լում­նե­րի հա­մա­կար­գութ­յուն, ո­րոշ­յալ կեն­սա­կեր­պե­րի ամ­բող­ջութ­յուն:

Ա­մեն ազգ(ցեղ) իր կեն­սա­կեր­պը, հո­գու իր տե­սակն ու­նի: Հե­տե­ւա­բար՝ յու­րա­հա­տուկ է նաեւ այդ ա­ռանձ­նա­հա­տուկ կեն­սա­կեր­պի (հո­գու) ար­տա­հայ­տութ­յուն ազ­գի (ցե­ղի) հա­վատ­քը: Մի ազ­գի հա­վատ­քը չի կա­րող հա­վատք լի­նել մեկ այլ ազ­գի հա­մար, քա­նի որ դա նրան հա­րա­զատ չէ (ինք­նին հա­սկա­նա­լի է՝ չի էլ կա­րող այդ­պի­սին լի­նել) ու չի ար­տա­հայ­տում նրա հո­գե­ւոր ու աշ­խար­հիկ կյան­քը, կեն­սա­կեր­պը (ինչ­պես կեն­դա­նա­կան աշ­խար­հում մի տե­սա­կը չի կա­րող մեկ այ­լի վար­քը ի­րե­նը դարձ­նել):

Հնում՝ հե­թա­նոս (ազ­գա­յին) կյան­­քով ապ­րե­լու ժա­մա­նակ­նե­րում սա բնա­կան ի­րո­ղութ­յան ար­տա­հայ­տութ­յուն ճշմար­տութ­յուն է ե­ղել: Բայց հե­տո՝ մարդ­կանց մեջ խառ­նա­ծին­նե­րի (ար­հես­տա­կան այդ հիբ­րիդ­նե­րի) ե­րե­ւան գա­լը ու դրանց շա­տա­նա­լը ա­մեն ինչ խառ­նեց:

Ե­րե­ւան ե­կան կրոն­նե­րը:

Ազ­գի հա­վատ­քը, իր էա­կան գծե­րով՝ եր­բեք չի փոխ­վում, այն նրա հա­մար միշտ մնում է որ­պես նախ­նի­նե­րից ե­կող բա­ցար­ձակ խոր­հուրդ, բա­ցար­ձակ ժա­ռան­գութ­յուն: Ա­ռա­վել եւս՝ ազ­գը, եւ ոչ ժո­ղո­վուր­դը, եր­բեք իր հա­վատ­քը չի ու­րա­նում եւ ու­րի­շի հա­վատ­քը ի­ր ­հա­մար հա­վատք չի հա­մա­րում, այլ միշտ ապ­րում է ծնված օր­վա­նից ի վե­րուստ ի­րե­նում դրոշմ­ված հա­վատ­քով՝ սերն­դե­սե­րունդ այն պահ­պա­նե­լով ու նո­րո­գե­լով: Ազ­գա­յին հա­վատ­քին բնո­րոշ է ա­վան­դա­կա­նութ­յու­նը:

Ազ­գի հա­վատ­քը այդ­պի­սին՝ իր կյան­քը հո­գե­ւոր տի­պը, աշ­խար­հը, աշ­խար­հըն­կա­լու­մը ար­տա­հայ­տե­լով, եւ հե­տե­ւա­բար, նաեւ իր հա­մար հույժ հա­րա­զատ, բա­ցար­ձակ, ան­փո­փո­խե­լի ու ան­փո­խա­րի­նե­լի լի­նե­լով՝ դառ­նում է նրա կյան­քի կեն­սա­տու հիմ­քը, զո­րաց­ման ու հա­վեր­ժու­մի կե­նաց աղբ­յու­րը: Ազ­գին իր՝ ազ­գա­յին հա­վատքն (միայն դա) է ապ­րեց­նում:

Բո­լոր կրոն­նե­րը, քա­նի որ դրանք չու­նեն հա­վատ­քի հիշ­յալ հատ­կա­նիշ­նե­րը, կրո­նի մեջ ան­գամ բազ­մա­թիվ տա­րա­մի­տում­ներ կան), ա­վան­դա­մերժ ու ազ­գա­մերժ, ի­րա­վի­ճա­կա­յին ինչ-ինչ՝ տնտե­սա­կան ու քա­ղա­քա­կան շա­հախնդ­րութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված (հի­շենք քրիս­տո­նեութ­յան «վարձ»-ը եւ «այս աշ­խար­հի քան­դում»-ը), ազգ ու ազ­գա­յին հայ­րե­նիք ամ­բող­ջութ­յուն­նե­րը հա՜ տրո­հող, ազ­գին իր ար­մատ­նե­րից կտրող, ու­ժա­թափ ա­նող են,  ազ­գի հա­վատ­քի հետ կապ չու­նեն, եւ ե­թե այդ­պի­սիք ազ­գի մեջ օ­րե­րից մի օր մտ­ց­վում են (ինչ­պես քրիս­տո­նեութ­յու­նը մտցվեց, նրանց ինք­նութ­յու­նից զրկե­լու նպա­տա­կով), ա­պա օ­րե­րից մի օր էլ (երբ ու ինչ­պես հար­ցե­րի տե­ղը չէ այս­տեղ) դուրս են մղվում՝ վեր­ին ու ազ­գի ներ­քին ու­ժե­րի թե­լադ­րան­քով:

 

Քուրմ Մա­նուկ

Հայ Արիական Միաբանություն

 

Հ.Գ.- հարց քրիս­տո­նեա­պաշ­տա­կան (կրո­նա­պաշ­տա­կան,-խմբ.) մո­լուց­քով տար­ված հա­յին. քրիս­տո­նեութ­յու­նը 301թ. Հա­յաս­տան մտցնե­լուց ի վեր (հա­յը չի ըն­դու­նել այդ կրո­նը) հայն ու հա­յոց աշ­խար­հը խիստ թու­լա­ցել-բզկտվել են, հա­յի բնօր­րա­նից էլ մի փոքր կտոր է մնա­ցել,- քրիս­տո­նեա­կան կրո­նի «զո­րութ­յու­նը» դրա­նու՞մ­ է նա տես­նում:

 

* Պարզ է, որ այս­տեղ ավ-ը պետք է հաս­կա­նալ ոչ թե վե­րա­ցա­կան (կամ զուտ ան­հա­տա­կան), այլ ազ­գա­յին (ցե­ղա­յին) հո­գու եւ կյան­քի ի­մաս­տով…

 

«Լու­սանցք» թիվ 19 (240), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։