«Լուսանցք»-ի փոստից՝ օրախնդիր հրամայականով -

Հայկականության տեսլականը

 Ա­ռա­վել վտան­գա­վոր է, երբ ժո­­ղովր­դա­վար­նե­րը ցու­ցադ­րա­բար հան­դես են գա­լիս իբ­րեւ ազ­գա­յին-ժո­ղովր­դա­վար­ներ. այս պա­րա­գա­յում հայտն­վում է քա­ղա­քա­կան մի խառ­նուրդ, ո­րը «գե­նե­տիկ» շեղ­ման, երկ­վութ­յան մեջ գտնվե­լով՝ ինք­նա­բե­րա­բար ըն­դար­ձա­կում է քա­ղա­քա­կան «շի­զոֆ­րե­նիկ­նե­րի դաշ­տը», ո­րը խե­ղում է եւ՛ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը, եւ՛ ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը: Ա­մեն ին­չից կար­ծեց­յալ ա­մե­նա­լավն ընտ­րե­լը հան­գեց­նում է ոչ թե նոր լավ ձե­ւի ստեղծ­մա­նը, այլ՝ լավ «հիբ­րի­դի» ա­ռա­ջաց­մա­նը, ո­րը թվաց­յալ օգ­տա­կար լի­նե­լով տվյալ պա­հին, այ­նու­ա­մե­նայ­նիվ «անպ­տուղ» է եւ, հե­տա­գա­յում, բնա­կա­նո­րեն ըն­թաց­քի մեջ մտնե­լով՝ դառ­նում է հա­կազ­դե­ցութ­յան, հա­կաբ­նա­կան մի­ջամ­տու­թ­յան պա­րարտ հող…

Ազ­գա­յին-ժո­ղովր­դա­վար­նե­րը փոր­ձում են ար­հես­տա­կա­նո­րեն միա­ցնել եր­կու տար­բեր հա­մա­կար­գեր, ո­րոնք բա­ցա­հայ­տո­րեն հա­կա­դիր են: Ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մա­կար­գի ստեղ­ծած սան­ձար­ձակ ան­հա­տը եր­բեք չի կա­րող գո­յա­տե­ւել ազ­գա­յին հա­մա­կար­գի պահ­պա­նո­ղա­կան ու ա­վան­դա­կան մի­ջա­վայ­րում, որ­տեղ հա­կա­ռակ ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րի՝ գոր­ծում են ՏԻԵ­ԶԵ­ՐԱ­ԿԱՐԳ-ի, ազ­գայ­նա­կա­նութ­յան որ­դեգ­րած երկ­նա­յին սրբա­զան իշ­խա­նութ­յան (հիե­րար­խիա) բնա­կան կա­նոն­նե­րը, եւ այս­տեղ ազ­գի ի­րա­վունք­ներն օ­րի­նա­չա­փո­րեն վեր են ան­հա­տին տրված ի­րա­վա­սութ­յուն­նե­րից: Անժխ­տե­լի է, որ ազ­գի շա­հը՝ ինք­նա­տի­պութ­յան պահ­պան­ման եւ այդ­պի­սով հա­րա­տեւ­ման խնդի­րը, չի կա­րող ստո­րա­դաս­վել ան­հա­տի քմա­հա­ճույք­նե­րին, ներ­մուծ­ված բա­րո­յա­զուրկ ա­զա­տութ­յուն­նե­րին, ու «ոս­կե մի­ջին» այս պա­րա­գա­յում գո­յութ­յուն չու­նի. ամեն մի փոքր շե­ղումն ան­գամ խե­ղաթ­յու­րում է այդ յու­րօ­րի­նակ եւ ոչ հա­մադ­րե­լի հա­մա­կար­գե­րը…

Բո­լոր ազ­գերն էլ ու­նեն Ինք­նու­թ­յուն, Ա­ռա­քե­լութ­յուն ու Բնօր­րան, եւ դրանց պաշտ­պա­նութ­յունն ու անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վու­մը նրանց ա­ռաջ­նա­յին գործն է: Ինք­նա­տիպ ազ­գա­յի­նը, օ­րի­նա­կե­լի մարդ­կա­յի­նը միշտ էլ հա­մադ­րե­լի են, եւ այդ­պես են ստեղծ­վում հա­մազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին ար­­ժեք­նե­րը: Հա­մա­մարդ­կա­յին հան­­դե­սում յու­րա­քանչ­յուր ազգ պետք է ներ­կա­յա­նա իր սե­փա­կան ես-ով, իսկ մի­ջազ­գա­յին աս­պա­­րե­զում՝ իր ու­րույն մշա­կույ­թով, ար­վես­տով, գի­տութ­յամբ, ար­հես­տնե­րով, ա­վան­դույթ­նե­րով ու այլ ար­ժեք­նե­րով: Այս­պես ձե­ւա­վոր­վում է համաշխարհային քաղա­քա­կր­­թությունը, եւ ե­թե ազ­գե­րը հրա­ժար­­վեն ի­րենց ինք­նա­տի­պու­թ­յու­նից, ինք­նու­րույ­նութ­յու­նից ու շարժ­վեն կեղծ հա­մա­մարդ­կա­յի­նով, ա­պա այն, հե­տզհե­տե սպ­առ­վե­լով, կոչն­չա­նա, քան­զի կզրկ­վի ի­րեն սնող ազ­գե­րի յու­րօ­րի­նակ ու մշտա­դա­լար ար­մատ­նե­րից: Ե­թե հա­մա­մարդ­կա­յի­նը սե­փա­­կա­նաց­վի ո­րե­ւէ ազ­գի կող­մից, ա­պա այն ստիպ­ված է լի­նե­լու փո­փո­խել իր դի­մա­կը, քան­զի քա­ղա­քակր­թ­­ութ­յու­նը զար­­գա­ցող շա­րու­նա­կա­կան ե­րե­ւույթ է: Այս պա­րա­գա­յում հայ ազ­­գայ­նա­կա­նի ճիշ­տը սե­փա­կան ազ­գա­յին ա­վան­դույթ­ներն ու ար­ժեք­նե­րը, կեն­սա­ձե­ւը ժա­մա­նա­կին հա­մա­հունչ դարձ­նելն է (ոչ թե օ­տա­րի­նը ըն­դ­օ­րի­նա­կե­լը), ո­րը, սա­կայն, չի ա­կն­կա­լում ո­րե­ւէ էա­կան, սկզբուն­­քա­յին շե­ղում հայ-ա­րիա­կան ներ­ցե­ղա­յին օ­րենք­նե­րից ու բա­րո­յա­կա­նութ­յու­նից, եւ սա է Հայ Տե­սա­կի գո­յա­տեւ­ման, զար­գաց­ման ու հա­րա­տեւման գրա­­վա­կա­նը…

…1988թ. ազ­գա­յին վե­րածնն­դի ըն­թաց­քում նժդեհ­յան ցե­ղակ­րո­նու­թյունն ա­ռա­ջինն էր, որ, որ­պես ազ­գայ­նա­կան ուս­մունք, ուր­վագծ­վեց դե­ռեւս ա­նե­րե­ւույթ հայ «ազ­գայ­նա­կան դաշ­տում» ու ան­մի­ջա­պես պի­տա­կա­վոր­վեց որ­պես ֆա­շիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն: Իսկ երբ ցե­ղակ­րո­նութ­յուն քա­րո­զող մա­մու­լում հայ­տն­վե­ցին ա­րիա­կան հա­վա­սա­րա­թեւ խա­չը եւ կեռ­խա­չը (սվաս­տի­կա), ո­րոնք ժա­մա­նա­կին Ի­տա­լի­ա­­յում ու Գեր­մա­նիա­յում վար­կա­բեկ­վել են Բ. Մու­սո­լի­նիի ղե­կա­վա­րած ֆա­շիս­տա­կան եւ Ա. Հիտ­լե­րի ղե­կա­վա­րած նա­ցիո­նալ-սո­ցիա­լիս­տա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի կող­մից, ան­մի­ջա­պես մթագ­նեց հայ­կա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան միտ­քը եւ, ա­ռանց խո­րա­մուխ լի­նե­լու ցե­ղակ­րոն ուս­մուն­քի էութ­յան մեջ, այն մի­ան­գա­մից ո­րակ­վեց որ­պես ի­տա­լա­կան ֆա­շիզմ կամ գեր­մա­նա­կան նա­ցիզմ, ինչ­պես նաեւ՝ ազ­գա­յին խտրա­կա­նութ­յուն, մե­ծա­պե­տա­կան ազ­գայ­նա­մո­լութ­յուն քա­րո­զող գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն: Ցե­ղակ­րո­նութ­յու­նը դա­վա­նանք է. ցե­ղա­յին հպար­տութ­յան, ու­ժի եւ ա­րիութ­յան, նաեւ օ­տար այ­լա­սե­րիչ ազ­դե­ցութ­յուն­նե­րին դի­մա­կա­յե­լու հզոր հո­գե­ւոր նե­րուժ: Ցե­ղա­կ­րո­նի հա­մար ան­հա­տա­կա­նութ­յան եւ ա­զա­տութ­յան ա­մե­նա­բարձր ա­րար­քը հնա­զանդ­վելն է իր ցե­­ղին (ազ­գին). նա ցե­ղա­ճա­նաչ է, ցե­ղա­հա­վատ եւ ցե­ղա­հա­ղորդ ու ձգ­­տում է ա­ռա­վել զո­րութ­յան՝ հա­նուն իր ազ­գի եւ հայ­րե­նի­քի: Ցե­ղակ­րո­նութ­յու­նը եր­բեք չի մեր­ժում այլ ցե­ղի ի­րա­վունք­նե­րը եւ սե­փա­կան ազ­գը չի հա­կադ­րում այլ ազ­գե­րին. այն ցե­ղի նկատ­մամբ սի­րո բա­ցար­ձակ դրսեւո­րում է: Այն­պես ինչ­պես ե­րե­խան է սի­րում մո­րը, զին­վո­րը՝ հայ­րե­նի­քը, այդ­պես էլ ցե­ղակ­րո­նը սի­րում է իր ցե­ղը: Սա հա­մա­րել ֆա­շիզմ կամ նման այլ բան, նշա­նա­կում է նա­խա­պատ­վութ­յու­նը տա­լով ա­պազ­գա­յի­նին՝ ծա­ռա­յել օ­տար ազ­գի նպա­տակ­նե­րին եւ նա­խա­պայ­ման ստ­­եղ­ծել ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մար: Իսկ ազ­գա­յին-պատ­մա­կան ար­ժեք­նե­րից, խոր­հր­­դա­նի­շե­րից (հա­վա­սա­րա­թեւ խաչ, կեռ­խաչ-սվաս­տի­կա (ա­րեւ-խաչ)) հրա­ժար­վել միայն այն պատ­ճա­ռով, որ դրանք վար­կա­բե­կել են ֆա­շիս­տա­կան ու նա­ցիս­տա­կան պա­րագ­լուխ­նե­րը, ան­ըն­դու­նե­լի է, քան­զի նշա­նա­կում է դրանք զի­ջել պատ­մութ­յու­նը ա­ղա­վա­ղող­նե­րին…

Ցե­ղա­պաշ­տութ­յունն ակն­կա­լում է հաս­նել ցե­ղի կա­տա­րե­լութ­յա­նը, ցե­ղա­մար­դու, ցե­ղա­պաշտ ըն­տա­նի­քի եւ տոհ­մի մի­ջո­ցով՝ ա­ռաջ­նորդ­վե­լով ներ­ցե­ղա­յին օ­րեն­քնե­րով ու բա­րո­յա­կա­նութ­յամբ: Ցե­ղա­պաշ­տը գե­րա­դա­սում է իր ցե­ղը (ազ­գը) բո­լոր ազ­գե­րից այն­պես, ինչ­պես ե­րե­խան իր մո­րը՝ ու­­րի­շի մո­րից, զին­վորն իր հայ­րե­նի­քը՝ այլի հայրենիքներից: Ցե­ղա­մար­դը պաշ­տում է իր ցե­ղը՝ եր­բեք չնվա­ս­տաց­նե­լով այլ ազ­գե­րի եւ բա­ցա­ռե­լով այ­լա­մեր­ժութ­յու­նը: Բնութ­յան մեջ յու­րա­քանչ­յուր տե­սակ ապ­րում է ի­րեն հա­տուկ օ­րենք­նե­րով եւ, կի­րա­ռե­լով դրանք, ձգտում է ինք­նա­պահ­պա­նութ­յան, ո­րը հա­վեր­ժե­լու նա­խա­պայ­մանն է: Ցե­ղա­պաշ­տու­թյան նույ­նա­ցու­մը ցե­ղա­մո­լութ­յան (ռա­սիզմ) հետ, ո­րը բնո­րո­շում է սո­ցիա­լա­կան եւ էթ­նի­կա­կան խմբե­րի, դա­սա­կար­գե­րի եւ պե­տութ­յուն­նե­րի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մի տիպ, ո­րի բնույ­թը գի­տակց­վում եւ ուղ­ղութ­յուն է ստա­նում սո­ցիա­լա­կան ու մշա­կու­թա­յին տար­բե­րու­թ­­յուն­նե­րը մար­դա­բա­նա­կան հատ­կա­նիշ­նե­րով բա­ցատ­րող գա­ղա­փար­նե­րով, ան­հիմն է, քան­զի ցե­ղա­պա­շ­տութ­յու­նը ո­րե­ւէ խա­վի կամ պե­տութ­յան մե­նա­շնորհ չէ, այն մեր­ժում է դա­սա­կար­գում­նե­րը. ցե­ղա­պաշտ կա­րող է լի­նել ա­մեն ոք…

Իսկ ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը ժո­ղովր­դա­վար մեկ­նա­բան­նե­րը հա­ճախ փոր­ձում են «շփո­թել» ազ­գայ­նա­մո­լութ­յան (շո­վի­նիզմ) հետ, ո­րը բո­լոր այլ «մո­լութ­յուն­նե­րի» նման ծայ­րա­հե­ղա­կան հաս­կա­ցութ­յուն է, ո­րում ամ­րագր­ված է մի ազ­գի շա­հը մյուս ազ­գե­րին պար­տա­դիր կեր­պով հա­կադ­րե­լու գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը: Ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը ազ­գի ինք­նա­գի­տակ­ցութ­յան եւ ար­ժա­նա­պատ­վու­թ­յան մարմ­նա­վո­ր­­ումն է: Ազ­գե­րը բնո­րոշ­վում են ինք­նա­տի­պութ­յամբ եւ մշտա­պես ձգ­տում են տեր լի­նել ի­րենց ճա­կա­տագ­րին՝ ազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­ներն ու Հայ­րե­նի Հող-Բնօր­րա­նը չկորց­նե­լու հա­մար: Յու­րա­քան­չ­յուր տե­սակ բնա­կա­նո­րեն հզոր է իր հայ­րե­նի­քում, եւ պահ­պա­նո­ղա­կա­նութ­յու­նը ազ­գի ո­րա­կի ու տա­րած­քի նկատ­մամբ ազ­գայ­նա­կա­նի գերխն­դիրն է…

Սա­կայն, ա­մե­նաան­հե­թե­թը ա­րիա­կա­նութ­յան հա­կադ­րումն է տար­բեր կրո­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րին եւ հա­վա­տամք­նե­րին: Ա­րիա­կա­նութ­յու­նը «թյու­րի­մա­ցա­բար» նույ­նաց­նում են նաեւ հե­թա­նո­սութ­յան ան­ցան­կա­լի անկ­ման՝ կռա­պաշ­տա­կան ժա­մա­նա­կա­շրջա­նի հետ: Նախ՝ հե­թա­նոս ար­տա­հայ­տութ­յու­նը քրիս­տոն­յա­նե­րի ներ­մու­ծած օ­տա­րա­հունչ ո­րա­կումն է ոչ քրիս­տոն­յա­նե­րին (ին­չ­պես հրե­ութ­յունն է ոչ հրե­ա­նե­­րին ո­րա­կում՝ գո­յեր, ա­կում­ներ): Հե­թա­նոս-էթ­նո­սը նշա­նա­կում է ազգ-ազ­գա­յին, եւ հե­թա­նո­սութ­յու­նը (հե­թա­նո­սա­կան վար­դա­պե­տ­ու­թ­յու­նը) մի­տում­նա­վոր նույ­նա­ց­վում է կռա­պաշ­տութ­յան հետ: Այս նույ­նա­ցու­մը փոր­ձում են «կպ­ցնել» նաեւ ա­րիա­կա­նութ­յա­նը, ո­րը ծագ­ման տե­սութ­յան գա­ղա­փա­­­րա­խո­սութ­յուն է եւ դրա վրա հիմն­ված ազ­գա­յին հա­վատ ու­նի:

Ա­րիա­կա­նու­թ­­յու­նը (հայ-ա­րիա­կա­նութ­յու­նը) բուն էութ­յամբ նա­խա­հե­թա­նո­սա­կան է: Այ­սինքն, ինչ­պես ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յանն է ա­սում, մենք գործ ու­նենք ոչ միայն նա­խաք­րիս­տո­նեա­կան, այ­լեւ նա­խա­հե­թա­նո­սա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի հետ, եւ հայ-ա­րիա­կա­նութ­յա­նը պետք է զգու­շո­րեն եւ նա­խան­ձախն­դիր մո­տե­նալ:

…Եթե հայ­կա­կա­նութ­յու­նը կա­րե­լի է հա­մա­րել մեր՝ հայ տե­սա­կի ազ­գա­յին ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թ­յուն, ա­պա ա­րիա­կա­նութ­յու­նը (հա­մաա­րիա­կա­նութ­յու­նը) զու­գորդ­վում, հա­մադր­վում է մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հետ, քան­զի սրանք հիմ­նա­կա­նում նույն համակարգ-ն­ են, լրա­ց­մամբ, որ ա­րիա­կա­նութ­յունն ան­դրա­դառ­նում է նաեւ ամ­բողջ Ա­րիա­կան Տե­սա­կին՝ մեզ ար­յու­նա­կից ազ­գե­րին նույն­պես: Այս եր­կու աշ­խար­հա­­յացք­նե­րը, նաեւ վե­րը թվար­կած գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րը ոչ թե հա­կադր­վում են միմ­յանց, այլ ծա­ռա­յում են նույն նպա­տա­կին՝ եւ՛ նե­րազ­գա­յին, եւ՛ ար­տա­ազ­գա­յին հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րում: Եվ հայ­կա­կա­նութ­յու՛նն է լի­նե­լու այն մի­աս­­­նա­կան ազ­գա­յին համա­կարգ-ը, ո­րը հե­տա­­­գա­յում որ­դեգ­րե­լու են բո­լոր հայ ազ­գայ­նա­կան­նե­րը, եւ ոչ մի­այն նրանք…

 

Քաղ­վածք­նե­րը ՀԱՄ հրա­տա­րա­կութ­յուն­նե­րից՝

Շա­հեն Ծա­տուր­յա­նի

 

*  *  *

 
Շ ն ո ր հ ա վ ո ր ա ն ք

 

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Հա­մա­խմբումը շնորհավորում են Շահեն Ծատուրյանին՝ ծննդյան 45-ամյակի կապակցությամբ, որը լրացավ հունիսի 5-ին:

ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները, ընկերները Շահենին, ով 1995թ. ցայսօր ՀԱՄ (այժմ նաեւ՝ ՀԱՀ) Չարենցավանի կառույցի պատաս­խա­նա­­տուն է, մաղթում են ա­ռողջություն, անկոտրում կամք, ինչպիսին ու­նի, եւ հաջողություններ անձնական կյանքում ու ազգային գործու­նե­­ության ասպարեզում:

Շահենը՝ 1988թ.-ից ազգային եւ անկախական, իսկ 1990թ.-ից ա­զա­տագրական պայքարի ակտիվ մասնակիցն է եղել, եւ այժմ էլ շա­րու­նակում է հայ ազգայնականի իր գործը՝ հանուն հայի ու Հայքի:

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։