Վրե­ժը լուծ­ված է – Բայց պետք է ու­ժե­ղաց­նել պաշտ­պա­նութ­յու­նը

Տա­վու­շի մար­զի սահ­մա­նա­մերձ Չի­նա­րի եւ Բեր­դա­վան գյու­ղե­րի պաշտ­պա­նա­կան հե­նա­կե­տե­րի ուղ­ղութ­յամբ թշնա­մին ար­դեն քա­նի ան­գամ փոր­ձում է ան­կա­յու­նութ­յան մթնո­լորտ ձե­ւա­վո­րել, ին­չը նրան չի հա­ջող­վում: Ա­ռա­ջին դի­վեր­սիա­յի՝ վնա­սա­րա­րութ­յան հե­տե­ւան­քով ե­ղան զո­հեր եւ վի­րա­վոր­ներ, ինչն ա­մեն դեպ­քում մտա­հո­գիչ է: Նշա­նա­կում է՝ մեր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գում կան ո­րո­շա­կի բա­ցեր, ո­րը պետք է ա­րագ վե­րաց­նել:

Ի­հար­կե, դի­վեր­սիոն ա­ռաջ­խա­ղա­ցու­մը կա­սեց­վել է, բայց զոհ­վել են ՀՀ ­ԶՈւ զին­ծա­ռա­յող­ներ Հրաչ Սամ­վե­լի Սարգս­յա­նը, Զոհ­րաբ Խա­ժա­կի Բա­լա­բեկ­յա­նը եւ Կա­րեն Կա­մո­յի Դավթ­յա­նը: Ադր­բե­ջա­նա­կան գոր­ծո­ղութ­յան հե­տեւ­ան­քով կան նաեւ 6 վի­րա­վոր­նե­ր՝ 5 զին­ծա­ռա­յող եւ 1 սպա. ա­վագ լեյ­­տե­նանտ Մու­շեղ Հա­րութ­յու­նի Նուր­բեկ­յա­նը, ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­ներ Ի­գիթ Կա­րե­նի Հով­հա­­ննիս­յա­նը, Սեդ­րակ Սամ­վե­լի Շահ­­բազ­յա­նը, Ար­տակ Ար­թու­րի Մնա­ցա­կան­յա­նը, Մաք­սիմ Մար­տի­նի Մել­քոն­յա­նը եւ Կոր­յուն Ռո­բեր­տի Ի­րից­յա­նը:

Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի հյու­սի­սա­րե­ւել­յան հատ­վա­ծում ադր­բե­ջա­նա­կան կող­մի հեր­թա­կան կոպ­իտ­ խախ­տու­մը ար­դեն այլ ելք ու­նե­ցավ, եւ շփման գծում 5 ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող ոչն­չաց­վեց: Հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը պատ­ժիչ գոր­ծո­ղութ­յուն­ներ են ի­րա­կա­նաց­րել, եւ ա­դր­­­բե­ջա­նա­կան կրկին դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յու­նը կա­սեց­վել է, ին­չի արդ­յուն­քում բա­ցի դրանց զո­հե­րից, կան նաեւ բազ­մա­թիվ վի­րա­վոր­ներ: Ադր­բե­ջան­ցի­նե­րը փա­խուս­տի են դի­մել՝ ի­րենց հետ տա­նե­լով բա­շի­բո­զուկ­նե­րի դիակ­նե­րը: Հայ­կա­­կան կող­մից զո­հեր եւ վի­րա­վոր­ներ չկան:

Նա­խորդ սադ­րան­քի ժա­մա­նակ զոհ­ված եւ վի­րա­վոր­ված մեր տղա­նե­րի վրե­ժը լուծ­ված է նաեւ այս ան­գամ:

Բայց ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը եւ հատ­կա­պես ՊՆ ­ղե­կա­վա­րութ­յու­նը պետք է ա­ռա­վել մեծ ու­շադ­րութ­յուն դարձ­նեն սահ­մա­նա­յին գո­տի­նե­րի ինչ­պես պաշտ­պա­նա­կան դիր­քե­րին, այն­պես էլ բնակ­չութ­յա­նը, որ, կա­մա թե ա­կա­մա, դար­ձել է սահ­մա­նա­պահ­:

Այս սադ­րանք­նե­րը ե­ղան հենց այն ժա­մա­նակ, երբ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Հի­լա­րի Քլին­թո­նը ժա­մա­նել էր Ե­րե­ւան: Սա մի ցու­ցադ­րա­կան ադր­բե­ջա­նա­կան մո­լուցք էր՝ իբր ի­րենք ա­հա ան­գամ այս օ­րե­րին չեն կա­րո­ղա­նում զս­­պել ի­րենց զին­վոր­նե­րին… Եվ ճիշտ է, որ մենք դրանց հաս­կաց­նում ենք, թե ե­թե չեք կա­րող­ա­նում, ա­պա հենց ինք­ներս էլ ձեզ կսատ­կաց­նենք մեր տան շե­մին: Այն­պես, որ դիակ­նե­րը մի կերպ կա­­րո­ղա­նաք փախց­նել:

ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը ա­նի­մաստ մի հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց՝ ի­հար­կե մտա­հո­գութ­յուն հայ­տ­­նե­լով. «Բաք­վում լուրջ հար­ցեր ու­նեմ տա­լու Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րին: Ես եւ ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ­նե­րը հա­վա­տա­ցած ենք, որ ԼՂ ­հար­ցի լու­ծու­մը հնա­րա­վոր է միայն խա­ղաղ ճա­նա­­պար­հով եւ այդ ուղ­ղութ­յամբ ու­ղի պետք է գտնվի… Ու­ժի կի­րա­ռու­մը չի կա­րող լու­ծել Ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան խնդի­րը, ու­ժը պետք է բա­ցառ­վի»: Եվ է­լի երկ­կող­մա­նի խրա­տա­կան դա­սեր… ինչն ար­դեն ձանձ­րա­լի է լսել՝ ան­գամ գրել-կրկնե­լով:

«Ու­ժի կի­րառ­ման վեր­ջին դր­­սե­ւ­­ո­րու­մը, ե­րի­տա­սարդ զին­վոր­նե­րի ան­միտ, ա­նի­մաստ մա­հը, ու­ժի ցան­կա­ցած կի­րա­ռում չի կա­րող նպաս­տել Ղա­րա­բաղ­յան խնդ­­րի կար­գա­վոր­մա­նը»,- սա ար­դեն ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րը հայ­տա­րա­­րել է ՀՀ­ ԱԳՆ Էդ­վարդ Նալ­բան­­­դ­­յա­նի հետ հա­մա­տեղ ա­սու­լի­սում: ՀՀ­ արտ­­գործ­նա­խա­րա­րը նա­եւ հա­վե­լել է. «Փաս­տո­րեն, չբա­վա­րար­վե­լով նրա­նով, որ ա­մեն օր խախ­տում­ներ են կա­տա­րում ադր­բե­ջա­ցի­նե­րը Ղա­րա­բա­ղի հետ շփ­­ման գծում, նրանք փոր­ձում են տե­ղա­փո­խել լար­վա­ծութ­յու­նը, սրել ի­րա­վի­ճա­կը նաեւ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի սահ­մա­նում, ո­րը բա­վա­կան վտան­գում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, եւ ոչ միայն. վտան­գում է նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գութ­յու­նը: Բո­լոր հնա­րա­վոր հե­տե­­ւանք­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յունն ընկ­նում է ադր­բե­ջա­նա­կան կող­մի վրա»:

Ա­մե­րի­կա­յի Հայ Դա­տի հանձ­նախմ­բի ա­տե­նա­պետ Քեն Խա­չիկ­յա­նը ադր­բե­ջա­նա­կան կող­մի ի­րա­կա­նաց­րած դի­վեր­սիա­յի հե­տեւ­ան­քով 3 հայ զին­վո­րի սպա­նութ­յան կա­պակ­ցութ­յամբ նա­մակ է հղել Հի­լա­րի Քլին­թո­նին, որ ա­վե­լի հստակ դա­տա­պարտ­վի ադր­բե­ջա­նա­կան դի­վեր­սիան եւ դա պա­շ­­տո­նա­պես աս­վի Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հին:

Հիշ­յալ հար­ձա­կու­մից մի քա­նի ժամ անց ա­ռան­ձին հայ­տա­րա­րութ­յամբ ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի ան­դամ­­նե­րը եւս կոչ են ա­րել ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րին՝ ա­ներկ­բա քն­­նա
­դա­տութ­յան են­թար­կել ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան, մտա­հո­գու­թ­­յուն են հայտ­նել օ­րե­ցօր ա­վե­լի բռ­­նի դար­­ձող Իլ­համ Ա­լիե­ւի ռե­ժի­մին ա­մե­րիկ­յան զեն­քի վա­ճառ­քի վե­րա­բեր­յալ: Կոնգ­րե­սա­կան Բեր­մա­նը, ով ա­մե­րի­կա­հա­յե­րի վա­­­ղե­մի դաշ­նա­կիցն է, ան­ցած շա­բաթ ա­ռա­ջինն էր տագ­նա­պի նշ­­ան բար­­ձ­­րաց­րել՝ ԱՄՆ-ի կող­մից Ադր­բե­ջա­նին զի­նամ­թերք վա­ճա­ռե­լու հետ կապ­ված, մաս­նա­վո­րա­պես նշ­­ել է, որ «խո­րա­պես ան­հանգս­տա­ցած է մա­մու­լի հա­ղոր­դում­նե­րի կա­­պակ­ցութ­յամբ, ըստ ո­րոնց Ադր­բե­ջա­նի կող­մից սահ­մա­նա­յին լկտի, ա­պօ­րի­նի խախտ­ման հե­տեւ­ան­քով 3 հայ զին­վոր ող­բեր­գա­կան ձ­­ե­ւով զոհ­վել է ու 5 զին­վոր վի­­րա­վոր­վել»:

 

Ա­նի Մա­րութ­յան

Հ.Գ. – ՀՀ ­սահ­ման­նե­րին ան­հա­­ջո­ղութ­յան մատն­վե­լով, ադր­բե­ջա­նցի լա­մուկ­նե­րը հու­նի­սի 6-ին փոր­ձե­ցին ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­­կան հա­կա­մարտ գո­տում սադ­րանք­նե­րի դի­մել:

Զոր­քե­րի շփման գծի հա­րա­վա­յին հատ­վա­ծում (Հո­րա­դի­զի ուղ­ղութ­յամբ) հա­կա­ռա­կոր­դի հե­տա­խու­զա­դի­վեր­սիոն խմ­­բի կող­մից ձեռ­նարկ­վեց ԼՂՀ ՊԲ-ի մար­տա­կան դիր­քե­րից մե­կը ներ­թա­փա­ն­­ցե­լու փորձ:

ԼՂՀ­ ու­ժե­րի ա­ռա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նու­մ­­նե­րը, ժա­մա­նա­կին հա­վաս­տան­շե­լով դա­րա­նա­կալ հա­կա­ռա­կոր­դի նա­խա­հար­ձակ գոր­­ծո­ղութ­յու­նը, պաշտ­պա­նա­կան մար­­տով թշ­­նա­մուն հետ շպրտե­ցին:

Մար­­տե­րի ըն­թաց­քում սպան­վել ու վի­րա­վոր­­վել են ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­ներ, կո­րու­ստ­­ներ է ու­նե­ցել նաեւ հայ­կա­կան կող­մը:

ԼՂՀ ՊԲ-ն ­հայտ­նել է, որ շա­րու­նակ­վող սադ­րանք­նե­րը կա­րող են բե­րել Ադր­բե­ջա­նի հա­մար ան­կան­խա­տե­սե­լի հե­տե­ւան­ք­­նե­րի, ո­րի պա­տաս­խա­նա­տուն կլի­նի մի­այն պաշ­տո­նա­կան Բա­քուն:

 

Ո­մանց քու­նը խան­գա­րել է պետք…

 

Ե­րեկ ե­րե­կո­յան, հայ-ադր­բե­ջա­նա­կան շփման գծի հյու­սի­սա­րե­ւել­յան հատ­վա­ծում՝ Ճամ­բա­րակ բնա­կա­վայ­րի մեր­ձա­կայ­քում, ադր­բե­ջա­նա­կան կող­մը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հեր­թա­կան դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յան փորձ է ձեռ­նար­կել Հա­յաս­տա­նի ԶՈւ ա­ռա­ջա­պահ դիր­քե­րից մե­կի ուղ­ղութ­յամբ: Հայ դիր­քա­պահ­նե­րի ա­չալր­ջութ­յան եւ զգո­նութ­յան շնոր­­հիվ ադր­բե­ջա­նա­կան հեր­թա­կան ար­կա­ծախնդ­րութ­յու­նը ձա­խող­վել է եւ, ըստ նախ­նա­կան տվյալ­նե­րի, կրե­լով կո­րուստ­ներ, հա­կա­ռա­կոր­դը նա­հան­ջել է: Հայ­կա­կան կող­մից զո­հեր կամ վի­րա­վոր­ներ չկան:

Նույն օ­րը թշնա­մին նաեւ կրա­կոց­ներ է ար­ձա­կել Տա­վու­շի մար­զի Ոս­կե­պա­րի գյու­ղի ուղ­ղութ­յամբ եւ գնդա­կո­ծել է Նո­յեմ­բեր­յան-Ի­ջե­ւան ավ­տո­ճա­նա­պար­հի մաս կազ­մող Ոս­կե­պար-Բա­ղա­նիս ճա­նա­պար­հը:

Իսկ «մի­ջազ­գա­յին հան­րութ­յուն» կոչ­վա­ծը լռում է: Բայց ե­թե հան­կարծ հայ­կա­կան կող­մը սկսի պատ­ժիչ գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նել եւ բա­ռի բուն ի­մաս­տով ա­զա­տագ­րել հայ­կա­կան բռնա­զավթ­ված տա­րածք­նե­րը, որ­տե­ղից էլ ադր­բե­ջան­ցի­նե­րը ստո­րա­բար ոտնձ­գութհ­յուն­ներ են կա­­տա­րում «մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը» հան­կարծ կարթ­նա­նա խո­րը քնից ու թուր­քե­րի հետ թուր­քե­րի ձե­ւով կոռ­նա…

 

Վա­հագն Նան­յան

 

Ա­նօ­գուտ դի­տար­կում­ներ

 

Բա­ցի ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին սադ­րանք­նե­րից, պար­բե­րա­բար խախ­տում­ներ են գրանց­վում Հա­յաս­տան-Ադր­բե­ջան սահ­մա­նա­հատ­ված­նե­րին՝ կրկին ադր­բե­ջա­նա­կան սադ­րան­ք­­նե­րի պատ­ճա­ռով:

Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­գո­տում՝ ­Տա­վու­շի մար­զի Այ­­­­գե­պար եւ Ներ­քին Կար­մի­րաղբ­յուր բնա­կա­վայ­րե­րի մեր­ձա­կայ­քում, ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սեն­յա­կի կող­մից անց­կաց­վել է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նագ­ծի միա­կող­մա­նի ար­տա­հերթ դի­տար­կում: Դրան մաս­նակ­ցել են ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, դես­պան Ան­ջեյ Կասպր­շի­կը, դաշ­տա­յին օգ­նա­կան­ներ Խրի­ս­­տո Խրիս­տո­վը եւ Ան­տալ Խե­ր­­դի­չը:

ՊՆ ­տե­ղե­կատ­վութ­յան հա­մա­ձայն, դի­տարկ­ման ըն­թաց­քում ԵԱՀԿ պաշ­տոն­յա­նե­րին ներ­կա­յաց­վել է հու­նի­սի 1-ին սահ­մա­նա­գ­­ծում ար­ձա­նագր­ված մի­ջա­դե­պը, ո­րի հե­տե­ւան­քով հրա­զե­նա­յին վի­րա­վո­րում էր ստա­ցել Ներ­քին Կար­մի­րաղբ­յուր գյու­ղի բնա­կի­չը: Մի­ջա­դեպն ար­ձա­նագր­վել էր մա­յի­սի 31-ին ­Տա­վու­շի մար­­զի Այ­գե­պար բնա­կա­վայ­րի մեր­ձա­կայ­քում՝ ԵԱՀԿ հեր­թա­կան դի­տար­­­կու­մից ըն­դա­մե­նը ժա­մեր անց:

ԵԱՀԿ պաշ­տոն­յա­նե­րը հան­դի­պել են Այ­գե­պար, Մով­սես եւ Ներ­քին Կար­մի­րաղբ­յուր հա­մայնք­նե­րի ղե­կա­վար­նե­րին ու բնա­կիչ­նե­րին, լու­սան­կա­րա­հան­ման եւ տե­սագր­ման մի­ջո­ցով ար­ձա­նագ­րել գնդա­կո­ծութ­յուն­նե­րի հետ­քե­րը:  Ան­ջեյ
Կասպր­շի­կին են փո­խ­­ա­ն­ց­վել ադր­բե­ջա­նա­կան հեր­թա­կան սադ­րանքն ա­պա­ցու­ցող փաս­տեր, լու­սան­կար­ներ:

«Հաշ­վի առ­նե­լով հա­րե­ւան նկա­­­­տ­­վող ակ­­տիվ քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը՝ Ադր­բե­ջա­նը հեր­­­թա­կան ան­գամ սադ­րիչ քայ­լե­րի է գնու­մ»,- մեկ­նա­բա­նե­լով Տա­վու­շի հատ­վա­ծում ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յո­ղի ար­ձակ­ած գնդա­կից խա­ղաղ բնակ­չի վի­­րա­վոր­ման փաս­տը՝ ա­սել է ռազ­մա­կան փոր­ձա­գետ Գա­գիկ Կա­րա­պետ­յա­նը: Ըստ նրա, Ադր­բե­ջա­նում մեկ այլ կա­րե­ւոր խն­­դիր էլ կա. բա­նա­կում ան­կա­ռա­­վա­րե­լի վի­ճակ է, ե­ւ ­շատ հա­ճախ կոր­պուս­նե­րի ու զո­րա­մա­սե­րի հրա­մա­նա­տար­նե­րին չի հե­տա­քրք­­րում, թե ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ինչ մո­տե­ցում­ներ, պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նեն իշ­խա­նութ­յուն­նե­րը:

Ստաց­վում է՝ սահ­մա­նա­յին հա­­­տ­­վա­ծում անց­կաց­վող մո­նի­տո­րինգն էլ ա­նօ­գուտ է լի­նում: «Գի­­տեք, ե­թե շա­րու­նակ մարդ­կա­յին զո­հեր են գրանց­վում, ա­պա նշյալ մո­նի­տո­րին­գը ա­նարդ­յու­նա­վետ է, պետք է դրա անց­կաց­ման մե­խա­նիզմ­նե­րը փոխ­վեն, նոր մո­տե­ցու­մ­­ներ մտցվեն: Պետք է կող­մե­րի հետ ա­վե­լի շատ աշ­խա­տեն, այ­լա­պես նման մի­ջա­դե­պե­րը շա­րու­նակ­վե­լու ե­ն»,- նշել է ռազ­մա­կան փոր­ձա­գե­տը:

Իսկ մի­ջա­դե­պերն ի­րոք շա­րու­նակ­վում են եւ մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րին են առնչ­վում, ին­չը չի կա­րող չհու­զել մեզ:

 
Կա­րեն Բալ­յան

 

«Լու­սանցք» թիվ 21 (242), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։