Սի­րիան, սի­րիա­հա­յե­րը եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը

Պետք է կան­խել Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի շրջա­կա տա­րածք­նե­րի նպա­տա­կա­յին հա­յա­թա­փու­մը

Սի­րիան դար­ձել է ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պար­­զա­բան­ման նոր եւ ա­ռաջ­նա­յին կի­զա­կետ: Այս երկ­րում ան­գամ ռու­սա­կան հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան մի­ջոց­նե­րը գոր­ծի դր­­վե­ցին վեր­ջերս: Մինչ այդ էլ, կարճ ժա­մա­նակ ա­ռաջ ռու­սա­կան ռազ­մա­նա­վե­րը հայտն­վե­ցին սի­րիա­կան ջրե­րում եւ կան­խար­գե­լե­ցին ՆԱ­ՏՕ-ի ռազ­մա­կան նա­վե­րի մուտ­­քը: Ե­թե Թուր­քիան իր ջրա­յին տա­րածք է հա­մա­րում 6 մղոն հե­ռա­վո­րութ­յու­նը ա­փից, ա­պա Սի­րիան՝ 12 մղո­նը, եւ այս փա­ս­­տը շատ հար­ցե­րի պա­տա­ս­­խա­ն­ է տա­լիս:

Իսկ Սի­րիա­յի հա­կաօ­դա­յին ու­ժե­րը կոր­ծա­նել են Թուր­քիա­յի Մա­­լա­թիա­յի Էր­հաչ օ­դա­նա­վա­կա­յա­նից օդ բարձ­րա­ցած եւ երկ­րի ջրա­յին սահ­ման­նե­րը խախ­տած թուր­քա­կան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի «F-4 Phantom» ինք­նա­թի­ռը: Այն խախ­տել է Սի­րիա­յի ջրա­յին սահ­ման­նե­րը 1 մղոն խո­րութ­յամբ, եւ միայն ինք­նա­թի­ռին հար­վա­ծե­լուց հե­տո են տե­ղե­կա­ցել, որ այն թուր­­քա­կան է: Թուր­քա­կան ինք­նա­թիռ­նե­րը նախ­կի­նում էլ են խա­տել այդ երկ­րի ջրա­յին սահ­ման­նե­րը եւ՝ ա­վե­լի մեծ խո­րութ­յամբ:

Հե­տե­ւա­բար, միայն ջրա­յին տա­րած­քի խախ­տու­մով բա­ցատ­րել թուր­քա­կան ինք­նա­թի­ռի կոր­ծա­նու­մը, թե­րի կլի­նի: Դա­մաս­կո­սը այս­պես ա­ռա­ջին հեր­թին զգու­շաց­րել է ար­տա­քին ու­ժե­րին, որ Հա­թա­յի հա­րե­ւա­նութ­յամբ ՆԱ­ՏՕ­-ի կող­մից «ոչ թռիչ­քա­յին գո­տի» գա­ղա­փա­րը պետք է դուրս գա օ­րա­կար­գից, քա­նի որ սի­րիա­կան հա­կաօ­դա­յին ու­ժե­րը կա­րող են արդ­յու­նա­վետ շար­քից հա­նել այդ գո­տին հսկող նաեւ թուր­քա­կան ինք­նա­թիռ­նե­րին: Ու նաեւ թուր­քա­կան կող­մին «մե­սիջ» է ու­ղարկ­վել, որ Սի­րիա­յի նկատ­մամբ (որ­պի­սին կա նաեւ Ի­րա­քի նկատ­մամբ) տա­րած­քա­յին նկր­­տում­նե­րը կպատժ­վեն:

Թուր­քա­կան մա­մու­լը հա­վաս­տում է, որ ինք­նա­թի­ռը խփվել է ռու­սա­կան «SA-3» հրթիռ­նե­րով, ո­րոնք կա­րող են հար­վա­ծել մին­չեւ 20 կմ ­բարձ­րութ­յամբ թռչող սար­քե­րին, իսկ դրանց թռիչ­քի հե­ռա­վո­րութ­յու­նը 45 կմ­ է: Ան­կա­րան հրա­վիր­ել էր Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի նիստ եւ շուրջ 2 ժամ քննար­կում­նե­րից հե­տո ար­ձա­գան­քը շատ զուսպ է ե­ղել, իբր դեպ­քը «թյու­րի­մա­ցութ­յան» հե­տե­ւանք է:

Բայց հա­վա­նա­կան է հա­մար­վում, որ թուր­քա­կան ինք­նա­թիռ­նե­րը հե­տա­խու­զա­կան թռիչք­ներ են ի­րա­կա­նաց­րել նպա­տա­կադր­ված ուղ­ղութ­յամբ, եւ Ռու­սաս­տա­նն­ ու Սի­րիան հաս­կաց­րին, որ ռու­սա­կան բա­զա­յի ուղ­ղութ­յամբ այ­լեւս հե­տա­խու­զա­կան թռիչք­ներ չեն կա­րող լի­նել: Թուր­քիան նաեւ ՆԱ­ՏՕ-ի խոր­հր­­դի ար­տա­հերթ նիստ էր հրա­վի­րել Սի­րիա­յի հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գե­րի կող­մից թուր­քա­կան հե­տա­խու­զա­կան ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման հետ կապ­­ված: Ըստ վա­շինգ­տոն­յան պայ­մա­նագ­րի 4-րդ ­հոդ­­վա­ծի, դա­շին­քի ան­դամ յու­րա­քանչ­յուր պե­տութ­յուն կա­րող է խորհր­դատ­վութ­յուն կազ­մա­կեր­պել, ե­թե իր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, քա­ղա­քա­կան ան­կա­խութ­յունն ու անվ­տան­գութ­յու­նը սպառ­նա­լի­քի տակ են հայտն­վում: Թուր­քա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հայ­տա­րա­րել է, թե այդ քայ­լը ան­պա­տաս­խան չի մնա:

ՌԴ ­նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տինն ու ԱՄՆ նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­ման հան­դիպ­ման ժա­մա­նակ ընդգ­ծել են սի­րիա­կան ժո­ղովր­դի՝ սե­փա­կան զար­գաց­ման ու­ղին ինք­նու­րույն ո­րո­շե­լու կա­րե­ւո­րութ­յու­նը եւ հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յու­ն­ են ա­րել Մեք­սի­կա­յում կա­յա­ցած «G20» երկր­նե­րի գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում: Մաս­նա­վո­րա­պես աս­վել է, որ «Սի­րիա­յի ժո­ղո­վուրդն ինքն է ո­րո­շե­լու իր ա­պա­գան՝ ինք­նու­րույն, ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­նա­պար­հով»:
Ա­միս­ներ շա­րու­նակ ար­յու­նա­հե­ղութ­յու­նը չի դա­դա­րում եւ սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ու ընդ­դի­մութ­յու­նը ոչ մի կերպ չհաշտ­վե­ցին, չնա­յած ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հա­տուկ բա­նագ­նաց, ՄԱԿ-ի նախ­կին գլխա­վոր քար­տու­ղար Քո­ֆի Ա­նա­նի ջան­քե­րին: Այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րին զու­գա­հեռ,  քրդե­րը փորձ ա­րե­ցին ան­կախ տա­րածք­ներ ստեղ­ծել Սի­րիա­յում, ին­չին հա­կազ­դեց ոչ միայն Դա­մաս­կո­սը, այ­լեւ՝ Ան­կա­րան: Թուրք-քրդա­կան զին­ված բա­խում­ներ եւս ե­ղան, երկ­կող­մա­նի զո­հեր ու վի­րա­վոր­ներ գրանց­վե­ցին: «ՔԲԿ»-ն, ո­րը հիմ­նադր­վել է 1978թ. Աբ­դուլ­լահ Օ­ջա­լա­նի (Ա­փո) կող­մից, ով հի­մա ցմահ բան­տարկ­ված է թուր­քա­կան բան­տում, զին­ված պայ­քար է մղում թուր­քա­կան պե­տութ­յան դեմ եւ նպա­տակ ու­նի Թուր­քիա­յի հա­րավ-ա­րե­ւել­յան ու Ի­րա­քի հյու­սիս-ա­րեւմտ­յան մա­սում հիմ­նել Քուր­դիս­տա­ն ­կոչ­վող մի­ պե­տութ­յու­ն, ո­րը պատ­մա­կան ո­րե­ւէ ար­մատ ու տե­ղանք չու­նի: Այս նպա­տա­կով գոր­ծում են նաեւ Սի­րիա­յի եւ Ի­րա­նի քրդե­րը:

Ին­չե­ւէ, ե­թե քրդա­կան հար­ցի նոր ար­ծար­ծու­մը սահ­մա­նա­փակ­վեր Սի­րիա­յին ճնշե­լու պայ­մա­նով, ա­պա գու­ցե­ թե ծա­վալ­վեր, բայց Թուր­քիա­յում, Ի­րա­քում եւ Ի­րա­նում զու­գա­հեռ ծա­վա­լում­նե­րի փոր­ձը այ­լեւս ձեռն­տու չէր Դա­մաս­կո­սի դեմ հան­դես ե­կող ու­ժե­րին:

Մոսկ­վան ան­գամ հայ­տա­րա­րեց, թե կըն­դու­նի նա­խա­գահ Բա­շար Ա­սա­դի հե­ռա­ցու­մը, բայց մի­այն բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յունք­­­նե­րով, իսկ Սի­րիա­յի դեմ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րառ­ման մա­սին բա­նա­ձե­ւի ըն­դուն­ու­մը մտա­­հո­գիչ է հա­մա­րել, քան­զի դա կա­րող է հան­գեց­նել ամ­բողջ մեր­ձա­վո­րա­րե­ւել­յան տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար ծանր հե­տե­ւանք­նե­րի:
Իսկ սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հայ­տա­րա­րել են, որ եր­կիրն ի­րա­կան պա­տե­րազ­մի շե­մին է, ո­րը հրահ­րել են ար­տա­քին ու­ժե­րը: Դա­մաս­կո­սը պատ­րաստ է բո­լոր ու­ժե­րի հետ նստել երկ­խո­սութ­յան, ին­չին պատ­րաստ չէ դրսի ու­ժե­րից օգտ­վող ընդ­դի­մութ­յու­նը: Սի­րիա­կան ընդ­դի­մութ­յու­նը նույ­նիսկ հայ­տա­րա­րել է, որ չի հե­տե­ւե­լու ՄԱԿ-ի ծրագ­րին, ո­րից հե­տո սի­րի­ա­կան ա­զատ բա­նա­կը եւս հայ­տա­րա­րութ­յուն տա­րա­ծեց, թե այ­լեւս ­չի հե­տե­ւե­լու ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հա­տուկ բա­նագ­նա­ցի՝ Սի­րիա­յում ճգնա­ժա­մը կար­գա­վո­րե­լուն միտ­ված ծրագ­րի կե­տե­րին: Սրան ի պա­տաս­խան ընդ­դի­մութ­յու­նը ՆԱ­ՏՕ-ից կե­տա­յին ա­վիա­հար­ված­ներ է պա­հան­ջել, ին­չին ի­հար­կե հա­կա­դարձ խոս­քով ար­ձա­գան­քել են Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը: Ռու­սա­ս­­տա­նը նաեւ բոյ­կո­տեց «Սի­­րիա­յի բա­րե­կամ­նե­ր»-ի հա­մա­ժո­ղո­վնե­րը Ա­բու Դա­բիում, Թու­նի­սում, Ան­կա­րա­յում եւ այ­լուր: ՌԴ­ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Լու­կա­շե­ւի­չը հայ­տ­­նել է, որ Ռու­սաս­տա­նը զերծ կմնա մա­­ս­­նակ­ցութ­յու­նից՝ հնա­րա­վոր չհա­մա­րե­լով քննար­կել մի ինք­նիշ­խան պե­տութ­յան տնտե­սա­կան զար­գաց­ման խնդիր­նե­րը՝ ա­ռանց այդ պե­տութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի:

Ան­հա­ջո­ղութ­յուն­նե­րը նպաս­տե­ցին Սի­րիա­յի ընդ­դի­մա­դիր Ազ­գա­յին խորհր­դի ղե­կա­վա­րի հե­ռաց­մա­նը պաշ­տո­նից: ԱԽ-ն­ ըն­դու­նել է իր ղե­կա­վար Բուր­հան Գալ­յու­նի հրա­ժա­րա­կա­նը, ով շա­րու­նա­կե­ց­ լիա­զո­րութ­յուն­նե­րի կա­տա­րու­մը՝ մին­չեւ ընտր­վեց խորհր­դի նոր ղե­կա­վար, քուրդ գոր­ծիչ Աբ­դել­բաս­սետ Սի­դան: Կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներգ­րավ­ված ա­րեւմտ­յան դի­վա­նա­գետ­նե­րը բազ­միցս էին կա­րե­ւո­րել ընդ­դի­մութ­յան միա­վո­րումն ու հա­մախմ­բու­մը: Սի­րիա­յի ԱԽ-ից բա­ցի, գոր­ծում են ընդ­դի­մութ­յան 2 այլ խո­շոր ճամ­բար­ներ՝ տե­ղի հա­մա­կար­գող հանձ­նա­ժո­ղով­ներն ու սի­րիա­կան ա­զատ բա­նա­կը, ո­րը հա­մալր­ված է հիմ­նա­կա­նում զին­ված ու­ժե­րի դա­սա­լիք­նե­րից:

Այս ըն­թաց­քում Սի­րիան ՄԱԿ-ի գլխա­վոր քար­տու­ղար Պան Գի Մու­նին եւ ՄԱԿ-ի անվ­տան­գութ­յան խորհր­դի ղե­կա­վար Սյու­զեն Ռայ­սին է ու­ղար­կել այն օ­տա­րերկր­յա 26 քա­ղա­քա­ցի­նե­րի ցու­ցա­կը, ով­քեր Սի­րիա են ժա­մա­նել ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րե­լու: Նշված է, թե Սի­րիան հույս ու­նի, որ ՄԱԿ անվ­տան­գութ­յան խոր­հուր­դը քայ­լեր կձեռ­նար­կի այն երկր­նե­րի, կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, ինչ­պես նաեւ զլմ-­նե­րի նկա­տ­­մամբ, ո­րոնք օ­ժան­դա­կում ու խրա­խու­սում են ա­հա­բեկ­չութ­յու­նը: Ա­րեւ­մուտ­քը դեռ կա­րո­ղա­ցավ «սա­­ռեց­նել» նաեւ թուրք-սի­րիա­կան խնդիր­նե­րը, ո­րոնք կա­րող էին լուրջ սպառ­նա­լիք լի­նել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հա­մար, հատ­կա­պես այս­տեղ բնակ­վող հայ­կա­կան սփյուռ­քի հա­մա­ր: Պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը եւս պետք է քայ­լեր ձեռ­նար­կի այս ուղ­ղութ­յամբ, այ­լա­պես հե­տո մի­լիո­նա­վոր հա­յե­րի ճա­կա­տագ­րեր կա­րող են թողն­վել բախ­տի քմա­հա­ճույ­քին: Այս պա­հին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի բո­լոր հա­յե­րը պետք է զգան հայ­րե­նի պե­տու­թ­­յան զո­րակ­ցութ­յու­նը: Ըստ վեր­լու­ծա­բան­նե­րի, սի­րիա­հա­յութ­յան ա­պա­գա­յի վրա լուրջ ներ­գոր­ծութ­յուն կա­րող են ու­նե­նալ մե­կից ա­վե­լի կող­մեր, դրանք են՝ Մի­ջազ­գա­յին ըն­կե­րակ­ցութ­յու­նը, սի­րիա­կան ընդ­դի­մութ­յու­նը, թուր­քա­կան զին­ված ու­ժե­րը, հա­յութ­յու­նը եւ Հա­­յաս­տա­նը: Ընդ ո­րում, բո­լոր կո­ղ­­մե­րից ցայ­սօր ա­ռա­ջարկ­ված տար­բե­րակ­նե­րը, չնչին բա­ցա­ռութ­յուն­նե­րով, հա­րա­բե­րակց­վում են ա­նո­րո­շութ­յան փաս­տի հետ: Հստակ ա­ռա­ջարկ­նե­ր չ­կան, ե­ղած­ներն էլ չեն կրում ի­րա­կա­նաց­ման ծրագ­րա­յին դրույթ­ներ: Ա­վե­լին, ո­մանք ցան­կութ­յուն ու­նեն որ­քան հնա­րա­վոր է հե­ռաց­նել հա­յութ­յա­նը պատ­­մա­կան եւ բնա­կան հայ­րե­նի­քի մեր­ձա­կա տա­րածք­նե­րից: Պա­­տա­հա­կան չէ, որ Հա­յաս­տա­նի Ա­զա­տա­գ­­րութ­յան Հայ Գաղտ­նի Բա­նա­կի (ՀԱՀԳԲ-Ա­ՍԱ­ԼԱ) ա­ռա­ջին գոր­ծո­ղութ­յու­նը 1975թ. հուն­վա­րի 20-ին ուղղ­ված էր հենց այն մի­ջա­զ­­գա­յին կազ­մա­կեր­պութ­յան գրա­սեն­յա­կի դեմ, ո­րը Մի­ջին Ա­րե­ւել­քի հա­յութ­յա­նը տե­ղա­փո­խում էր դե­պի հե­ռա­վոր ա­մե­րի­կա­ներ՝ այդ­­պի­սով փոր­ձե­լով կան­­­խել ու խա­փա­նել հա­յութ­յան տար­բեր հատ­ված­նե­րի հնա­րա­վոր վե­րա­միա­վո­րու­մը հայ­րե­նի­քում: Հայ տե­ղա­հան­ված­նե­րի նկատ­մամբ մի­ջազ­գա­յին ըն­կե­րակ­ցութ­յան նախ­կին ան­տար­բեր վե­րա­բեր­մուն­քի մեջ մի փո­փո­խութ­յուն է նկատ­վել մի­այն 2012թ. մար­տին, երբ ԱՄՆ Սե­նա­տում Ֆրենք Փա­լո­նը ա­ռա­ջար­կեց 2013թ. ֆի­նան­սա­կան տա­րում ա­վե­լաց­նել Հա­յաս­տա­նի օգ­նութ­յու­նը, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի օգ­նութ­յան ծա­վա­լը, նպա­տա­կա­յին հատ­կա­ցում­նե­րի հաս­նել Ջա­վախ­քի հա­մար, եւ ֆի­նան­սա­վո­րել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից տե­ղա­հան­ված հա­յե­րի­ն:

Վտան­գա­վոր է նաեւ այն փա­ս­­տը, որ սի­րիա­կան ընդ­դի­մութ­յու­նը ա­պաս­տան ու ա­ջակ­ցութ­յուն է գտ­­ել Թուր­­քի­ա­­յում, որ­տեղ ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած, բայց մինչ այժմ ան­պա­տիժ մնա­ցած ազ­գայ­նա­մո­լա-ռա­սիս­տա­կան կեց­ված­ք ­կա հա­յութ­յան հան­դեպ: Եվ ե­թե հան­կարծ հաղ­թա­նա­կի սի­րիա­կան ընդ­­դի­մութ­յու­նը, ա­պա կա­րե­լի է եզ­րա­կաց­նել նր­­անց ա­պա­գա վե­րա­բեր­մուն­քը սի­րիա­հա­յութ­յան նկատ­մամբ, ին­չը հօ­գուտ սի­րիա­հա­յե­րի չի լի­նե­լու: Սի­րիա­յի ընդ­դի­մութ­յու­նը նաեւ կրո­նա­կան խա­ղե­րի մեջ է, սուն­նի­նե­րի ան­հա­ջո­ղութ­յու­նը փոր­ձում է փոխ­հա­տու­ցել քրդե­րի ներ­գ­­րավ­մամբ: Եվ ի­զուր չէ, որ Սի­­րի­ա­յի ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը ներ­կա­յաց­նող Ազ­գա­յին Խորհր­դի նա­խա­գահ ընտր­վեց քուրդ գոր­ծիչ Աբ­դել­բաս­սետ Սի­դան: Այս­պես ընդ­դի­մութ­յու­նը Շվե­դիա­յում բնա­կ­­վող քուրդ քա­ղա­քա­կան գործ­չի ընտ­րութ­յամբ փոր­ձում է շարժ­ման մեջ ներ­քա­շել Սի­րիա­յում բնակ­վող շուրջ 1 մլն. քր­­դե­րի: Սի­րիա­յում սուն­նի զին­ված խմբա­վո­րում­նե­րը պար­տութ­յուն են կրում, իսկ մի­ջազ­գա­յին հան­րութ­յունն ար­դեն ա­հա­բեկ­չա­կան հա­կում­ներ է նկա­տել ընդ­դի­մութ­յան այդ թ­­ե­ւը ներ­կա­­յաց­նող ու­ժե­րի մոտ:

Բայց քուրդ գործ­չի ընտ­րութ­յու­նը ո­չինչ չի կա­րող փո­խել, քա­նի որ ան­գամ Թուր­քիան է դեմ Սի­րիա­յի ԱԽ-ում քրդե­րի քա­ղա­քա­կան պա­հանջ­նե­րին ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն տա­լուն եւ նույ­նիսկ անց­յալ տա­րի գաղտ­նի հա­մա­ձայ­նա­գիր է կնքել Սի­րիա­յի ԱԽ վար­չութ­յան հետ, ո­րում գրված է, որ ԱԽ-ն ­նա­խա­գահ Ա­սա­­­դի իշ­խա­նութ­յա­նը չի ներ­կա­յաց­նի քրդե­րին սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­ներ տա­լու պա­հան­­ջ­­ներ:

Մյուս կող­մից, քրդե­րի նպա­տակ­նե­րը Սի­րիա­յում չեն համ­ընկ­­նում սուն­նի­նե­րի եւ «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­ր»-ի նպա­տակ­նե­րի հետ, քան­զի քրդե­րը ցան­կա­նում են ինք­նա­վա­րութ­յուն եւ քա­ղա­քա­ցիութ­յան ի­րա­վունք՝ ան­կախ այն բա­նից, թե ով կլի­նի իշ­խա­նութ­յուն այդ երկ­րում: Իսկ «Մու­սուլ­ման (մահ­մե­դա­կան) եղ­բայր­նե­ր»-ը այս պայ­քա­րում նաեւ ո­գե­ւոր­ված են Ե­գիպ­տո­սում մահ­մե­դա­կան­նե­րի քա­ղա­քա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ց­­չի՝ Ե­գիպ­տո­սի նա­խա­գահ ըն­տ­ր­վե­լու փաս­տից: Մու­հա­մեդ Մուր­­սին խոս­տա­ցել է լի­նել նա­խա­գահ բո­լոր ե­գիպ­տա­ցի­նե­րի հա­մար, մինչ­դեռ, ա­ռա­վե­լա­պես, ցն­­ծում են մահ­մե­դա­կան­նե­րը:

Իսկ Բա­շար Ա­սա­դը ու­նե­նա­լով Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի ա­ջակ­ցութ­յու­նը՝ չի պատ­րաստ­վում զի­ջել իշ­խա­նութ­յու­նը: Իր հեր­թին Թուր­քիան հի­մա էլ սպառ­նում է կրճա­տել Սի­րիա­յի է­լեկտ­րա­մա­տա­կա­րա­րու­մը՝ իբր պատ­ճա­ռա­բա­նե­լով թուր­քա­կան ինք­նա­թի­ռի ոչն­չա­ցու­մը: Բայց ՌԴ ­նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը հստակ է ար­տա­հայտ­վել Սի­րիա­յին պաշտ­պա­նե­լու հար­ցում եւ կողմ է հան­դես ե­կել Ի­րա­նի ներգ­րավ­մա­նը սի­րիա­կան հա­կա­մար­տութ­յան լուծ­ման գոր­ծըն­թա­ցում: Նա­խա­գահ Պու­տի­նը զու­գա­հե­ռա­բար շեշ­տել է, որ Ի­րա­նի ներգ­րա­վու­մը սի­­րիա­կան հար­ցի քննարկ­մա­նը չպետք է պայ­մա­նա­վո­րել Իս­լա­մա­կան հան­րա­պե­տութ­յան մի­ջու­կա­յին ծրագ­րի շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րով. «Դա ա­ռան­ձին թե­մա է, եւ իմ կար­ծի­քով, ա­ռա­վել նպա­տա­կա­հար­մար է ներգ­րա­վել Ի­րա­նին ու ստա­նալ նրա ա­ջակ­ցութ­յու­նը եւս»:

Եվ ա­հա՝ այս ներ­սի­րիա­կան եւ մի­ջազ­գա­յին ա­մե­նա­տար­բեր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի շե­մին Սի­րի­ա­յի նա­խա­գա­հը ա­ռա­ջին ան­գամ օգ­տա­գոր­ծեց «պա­տե­րազմ» բա­ռը: Բա­շար Ա­սա­դը ար­յու­նա­լի պայ­­քա­րից 15 ա­միս անց վեր­ջա­պես հայ­տա­րա­րել է, որ իր եր­կի­րը գտնվում է պա­տե­րազ­մի մեջ: Ա­վե­լին՝ իր կա­ռա­վա­րութ­յու­նից նա պա­հան­ջել է գոր­ծադ­րել բո­լոր ջան­քե­րը՝ հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար:

 

Ա­րամ Ա­վետ­յան

 

Հ.Գ – Տա­րա­ծաշր­ջա­նում ըն­թա­ցող ռազ­մա-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը պա­հան­ջում են մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ա­ռանց հա­պա­ղե­լու նո­րո­վի ա­ռա­ջադ­րել հայ­կա­կան գերն­պա­տակ­նե­րը, պատ­մա-ի­րա­վա­կան տե­սանկ­յու­նից մի­ջամ­տել ո­րոշ հար­ցե­րի ու ծա­վա­լում­նե­րի ըն­թաց­քին, որ­պես­զի նախ կանխ­վի հնա­րա­վոր վտանգ­ը՝ հա­յութ­յանն ու Հա­յաս­տա­նին սպ­­առ­­նա­ցող, հե­տո՝ ար­ժե­ւոր­վի հայ­կա­կան գոր­ծո­նի դե­րը աշ­խար­հի վե­րա­բա­ժան­ման հա­մա­պատ­կե­րում:

 

«Լու­սանցք» թիվ 24 (245), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։