Սե­րիալ­նե­րը՝ դրանք ար­տադ­րող­նե­րի ան­հա­ջող կյան­քի ներ­կա­յա­ցում­նե՞ր­

Որ­տեղ հայ կա­նայք հա­վեր են կամ հի­վանդ­ներ, իսկ տղա­մար­դիկ՝ աղ­վես­ներ ու սրի­կա­ներ
 

Հե­ռուս­տաե­թե­րը մաք­րե­լու, ե­թե­րի ո­րա­կը լա­վաց­նե­լու ու­ղի­նե­րը, ինչ­պես նաեւ ե­թե­րից սխալ քա­րոզ­չութ­յան վտանգ­նե­րի մա­սին վեր­ջերս շատ է խոս­վում: Եվ ա­ռիթ կա հաս­տատ: Ի­հար­կե, վտանգ­ված է նաեւ հե­ռուս­տաե­թե­րի լե­զուն, հե­ռուս­տամ­շա­կույ­թի մա­կա­դա­կը, սա­կայն հե­ռուս­տա­տե­սութ­յամբ հե­ռար­ձակ­վող սե­րիալ­նե­րի տա­րա­ծած հա­կամ­շա­կույ­թի, ցու­ցադր­վող բռնութ­յան տե­սա­րան­նե­րը, որ­պես հան­ցա­գոր­ծութ­յան խթան­ման հիմ­նա­կան պատ­ճառ­նե­ր, ա­ռա­վել վտան­գա­վոր են դար­ձել: Բայց քննա­դա­տութ­յա­նը չդի­մա­ցած սե­րիալ­նե­րը շա­րու­նա­կում են ո­ղո­ղել ե­թե­րը եւ այն­տեղ քա­րոզ­վող «հե­րոս­նե­րն» ու «հե­րո­սու­հի­նե­րը» շա­րու­նա­կում են մնալ մե­ծա­թիվ մար­դ­­կանց կյան­քի ու­ղե­կից­ներ:

Պե­տա­կան ու պատ­կան կա­ռույց­նե­րը հե­տե­ւո­ղա­կան չեն, որ երկ­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ու դաս­տիա­րակ­չա­կան մթնո­լոր­տը հե­ռուս­տաե­թե­րով չա­պա­կան­վի, լե­զուն ժար­գո­նա­յին ու «գո­ղո­կան» չդառ­նա, «պրի­մի­տի­վիզ­մը» կյան­քի օ­րենք չհա­մար­վի: Խնդիր կա ու՝ մեծ խնդիր. ա­հա­զան­գում են մտա­վո­րա­կան­նե­րը, քա­ղա­քա­ցի­նե­րը, դա­նա­կը ոս­կո­րին է հա­սել:

Մեր պե­տա­կա­նութ­յան պահ­պա­ն­­ման հա­մար այ­լոց բար­քե­րի եւ նպա­տակ­նե­րի քա­րո­զու­մը չի կա­րող պե­տա­կա­նաս­տեղծ լի­նել, եւ այն գու­մար­նե­րը, ո­րոնք ծախս­վում են ա­պազ­գա­յին քա­րոզ­նե­րի եւ սին ի­րա­կա­նութ­յան ցու­ցադ­ր­­ման հա­մար, պետք է դի­տար­կել հա­­կաաշ­խա­տանք, ո­րը աշ­խա­տանքն է՝ պե­տութ­յան եւ ազ­գի դեմ կա­տար­վող: Օ­տար սե­րիալ­նե­րից կապ­կած սցե­նար­նե­րը տե­ղայ­նաց­վում են եւ օ­տա­րի կեն­ցա­ղով հայ հան­րութ­յան մա­սին սե­րիալ­նե­րը հաս­նում են խեղ­­­կա­տա­կութ­յան, ա­նի­րա­կան մի զա­ռան­ցան­քի, ին­չը պար­զա­պես օ­տա­րին վա­տո­րակ նմա­նա­կել է նշա­նա­կում:

Մինչ­դեռ հե­ռուս­տաե­թե­րը պի­տի պահ­պա­նի մեր ար­ժե­հա­մա­կար­­գը, ա­վան­դույ­թը, սո­վո­րույթ­ներն ու նե­րաշ­խար­հը, ոչ թե հե­տա­մուտ լի­նի հի­վան­դա­գին ե­րեւ­ույթ­նե­րի քա­րոզ­մա­նը եւ ի­րա­կան կյան­քից կտրված «հե­րոս­նե­րի» հե­րո­սաց­մա­նը: Ոչ մի սե­րիալ չի տա­լիս այն հար­ցե­րի հան­գու­ցա­լուծ­ման պա­տաս­խա­նը, ո­րոնց մի մա­սը թե­րեւս կա մեր հան­րա­յին կյան­քում եւ ի­րա­պես լուծ­ման կա­րիք ու­նի: Այ հենց սա էլ պի­տի ցու­ցադ­րի սե­րիա­լը եւ ա­ռա­ջար­կի լու­ծում­ներ, ին­չը բա­ցա­կա­յում է: Ա­վե­լին, մար­դիկ ա­մեն հի­վան­դա­գին հա­սա­րա­կա­կան ե­րե­ւույ­թի դի­տու­մը «սի­րե­լի» սե­րիա­լում հա­­մա­րում են ան­լու­ծե­լի հարց, ին­չը տա­նում է ող­բա­լի կան­­խա­տե­սում­նե­րի եւ քայ­լե­րի:

Մի քա­նի ան­գամ փոր­ձե­ցի դի­­տել ո­րոշ հայ­կա­կան սե­րիալ­ներ եւ հաս­կա­ցա մի բան. կար­ծես գեն­դե­րա­յին մի­ջազ­գա­յին պատ­վեր ի­ջած լի­նի հայ «սցե­նա­րիստ­նե­րին»…­ Այդ սե­րիալ­նե­րի գրե­թե բո­լոր կա­նայք կամ էութ­յամբ հավ են եւ կչկչա­լով ու ծրտե­լով ման են գա­լիս, կամ էլ սե­ռա­կան եւ հո­գե­կան խե­ղում­ներ ու­նեն: Իսկ այն կա­նայք, ով­քեր սե­րիա­լնե­րի սկզ­­բում գո­նե մի քիչ խե­լոք են, հի­մա­րա­նում են ըն­թաց­քում: Զու­գա­հե­ռա­բար էլ բո­լոր հայ տղա­մար­դիկ, հատ­կա­պես՝ ա­մու­սին­նե­րը, դա­վա­ճան­ներ են կամ նենգ,  ստոր ա­րա­րա­­ծ­­ներ, որ ա­մեն պա­հի պատ­րաստ են ա­մեն սրի­կա­յու­թ­­յան: Սա

հրե­շա­վոր սուտ է: Սա ա­­պա­կա­նում է ա­ռանց այն էլ դժվա­րին վի­ճա­կում հայտն­ված մեր հան­րութ­յա­նը: Խո­րաց­նում է հան­րութ­յան մեջ առ­կա բա­ցա­սա­կա­նը, իսկ դրա­կա­նի հաս­նե­լու ո­րե­ւէ լուրջ լու­ծում չի տրվում:

Գո­ղա­կան­ներն ու քու­չի տղեր­քը ներ­կա­յաց­ված կեր­պար­նե­րում «բա­րի փե­րի­նե­րից» ոչն­չով չեն տար­­բեր­վում, իսկ նրանց դեմ պայ­­քա­րի ե­լած մար­դիկ, ըն­տա­նիք­­նե­րը գոր­ծում են ա­ռան­ձին-ա­ռան­ձին եւ պարտ­վում են, տա­ռա­պում: Ստո­րա­ցու­ցիչ է: Հայ ի­րա­կա­նութ­յու­նում պայ­քա­րի ժա­մա­նակ մար­դիկ հա­մախմբ­վում են եւ ոչ թե սե­րիալ­նե­րի «հե­րոս­նե­րի» նման հե­ռու մնում միմ­յան­ցից կամ պատ­կան մար­մին­նե­րից: Ոչ մի ու­սու­ցա­նող սե­րիա նույ­նիսկ չկա այդ սե­րիալ­նե­րում, մինչ­դեռ պի­տի ցու­ցա­դր­­վեր, որ, ա­սենք, մար­դ­­կանց եւ պե­տա­կան մար­մի­ն­­­նե­րի միաս­նա­կան պայ­քա­րը պետք է ար­դա­րու­­թ­­յան հաս­նե­լու հա­մար: Այլ բան է, որ դա լիար­ժեք չի ի­րա­կա­նաց­վում մեր կյան­քում, բայց այն «դե­դեկ­տի­վութ­յու­նը», իբր հայ ըն­­տա­ն­­ի­քի բո­լոր ան­դամ­­նե­րը մի­այ­­նակ ու ախ­մա­խո­րեն են պայ­քա­րում եւ միշտ հա­կա­ռա­կորդ­նե­րի «կտերն են ու­տում», չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը:

Ա­վե­լին, չկա նման բան հայ ի­րա­կա­նութ­յու­նում, ին­չը սե­րիալ­նե­րում պար­տա­դիր պայ­ման է՝ հա­րուստ­նե­րը ան­բախտ ու ան­ճար են, գեր­հա­րուստ­ներն էլ ա­ռանց թի­կ­­նա­պահ­­նե­րի են շրջում եւ միշտ հա­սա­նե­լի-խո­ցե­լի են:

Մի տա­րօ­րի­նակ պար­տադ­րանք էլ կա մեր սե­րի­ալ­­նե­րում. հան­­կարծ այն­պես է ստ­­ա­ց­­վում, որ հե­րոս­ներն ու հե­րո­սու­հի­նե­րը հնդ­­կա­կան 70-ա­կան­նե­րի ֆիլ­մե­րի նմա­նա­կութ­յամբ քույ­րեր ու եղ­բայր­ներ են դառ­նում՝ մի հո­րից ու մի քա­նի մայ­րե­րից կամ էլ՝ հա­կա­ռա­կը: Զար­մա­նա­լի է, մի՞թե այս­քան ա­պօ­րի­նի զա­վակ­նե­րի հա­վա­քա­կա­նու­թյուն է հա­յութ­յու­նը: Հաս­տատ ո՛չ: Ու­րեմն ի՞նչ ­կա­րիք կա սե­փա­կան դժբախ­տութ­յու­նը ազ­գա­յի­նի վե­րա­ծել:

Հայ­կա­կան սե­րիալ­նե­րը հիմ­նա­կա­նում սա­դո-մա­զո­խիս­տա­կան սցե­նար­ներ են, ո­րոնք հա­ճախ ցու­­ցադ­րում են սցե­նա­րիս­տի ու­ղե­ղի ու մտքի, ե­րե­ւա­կա­յութ­յան շր­­ջա­­նակ­նե­րը: Ե­թե ո­րե­ւէ սցե­­նա­րիս­տի կյան­քը ան­գամ չի դա­սա­վոր­վել, ա­պա պետք չէ դա փա­թա­­թել մարդ­կանց վզին եւ պար­տադ­րել հաշտ­վել ա­նար­դա­րի, չստ­­աց­ված դեպ­քի կամ մեկ այլ ան­­հա­ջո­ղութ­յան հետ: Ե­թե սցե­նա­րիս­տը պայ­քա­րի ու­նակ մարդ չէ եւ հա­մա­րում է, որ իր կյան­­քը տա­նուլ է տվել, ա­պա գո­նե հե­ռուս­տաե­թե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը նրա ա­նի­մաստ ծախ­սած փո­ղե­րի ար­տա­դ­­րանք-սե­րիալ­նե­րը պի­տի ար­գե­լեն ցու­ցա­դ­­րել եւ միայն ի­մաս­տա­լից շռայ­լութ­յան դեպ­քում նոր հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռեն:

Մաս­նա­գետ­նե­րի պնդմամբ՝ նա­­եւ մեկ այլ սար­սա­փե­լի բան է կա­­տար­վում: Սե­րիալ­նե­րում նկա­րա­հան­վում են մար­դիկ, ով­քեր ընդ­հան­րա­պես կապ չու­նեն դե­րա­սա­նի մաս­նա­գի­տութ­յան հետ: Հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յում կան դեպ­քեր, որ այլ մաս­նա­գի­տութ­յան  մար­դիկ են նկա­րա­հան­վել ֆիլ­մե­րում, սա­կայն դրանք բա­ցա­ռութ­յուն­ներ են, իսկ մե­զա­նում սա այ­սօր հա­մա­տա­րած է: Մաս­նա­գետ­նե­րը նաեւ պնդում են, որ կի­նոն ու սե­րիա­լը բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նեն ի­րար հետ, կապն այն է, որ եր­կուսն էլ տե­սախ­ցի­կով են նկա­րա­հան­վում: Թատ­րո­նը, կի­նոն, սե­րիա­լը բա­ցար­ձա­կա­պես նմա­նութ­յուն­ներ չու­նեն դե­րա­սա­նա­կան խա­ղի ի­մաս­տով եւ ազ­դե­ցու­թ­­յամբ:

Այ­սօր եր­գի­չը դե­րա­սան է նա­եւ, դե­րա­սա­նը պա­րող է, պա­րողն էլ իր հեր­թին եր­գիչ է ու այս­պես շա­րու­նակ, իսկ ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ այս բո­լորն ի­րար հետ նաեւ հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար­ներ են կամ հե­ռուս­տած­րագ­րե­րի պա­տաս­խա­նա­տու­ներ: Դե՜, որ ո­մանք լրատ­վա­մի­ջոց­ներ էլ ու­նեն կամ նաեւ բիզ­նե­սով են զբ­­ա­­ղ­­վում՝ էլ չենք խո­սում: Ի՞նչ­ է սա: Չլի­նի՞ մեր «աստ­ղե­րը» բազ­մա­շնորհ ու բազ­մա­գի­տակ են, ա­մե­նա­կա­րող, մենք էլ նա­խան­ձում ենք ազ­գո­վի: Նա­խան­ձում ենք, որ համ եր­գում են ու պա­րում եւ դե­րա­սա­նութ­յուն ա­նում, համ էլ մար­դ­­կանց հե­ռուս­տա­քա­րո­զնե­րով զար­­գաց­նում են ու ան­գամ քա­ղա­քա­կա­նութ­յուն  սո­վո­րեց­նում՝ հատ­կա­պես Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի հետ բա­րե­կա­­մա­նա­լու հա­մար եւն:

Վեր­ջերս բաց նա­մակ հղվեց նա­­­խա­գահ Սարգս­յա­նին, եւ նա հանձ­նա­րա­րեց փո­խել հե­ռու­ստա­տե­սութ­յուն­նե­րի ե­թե­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Երկ­րի ղե­կա­վարն ու Հան­րա­յին խորհր­դի նա­խա­գա­հը քն­­նար­կե­ցին մտ­­ա­վո­րա­կան­նե­րի եւ հ/կ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ նա­­խա­գա­հին ուղղ­ված նա­մա­կը, ո­րում մտա­հո­գու­թ­­յուն է առ­կա հե­ռուս­տա­տե­սութ­յան ագ­րե­սիվ, քրեա­ծին եւ հա­կա­սո­ցիա­լա­կան բո­վան­դա­կու­թ­­յան վե­րա­բեր­յալ: ՀԽ­-ից հայտ­նե­ցին, որ երկ­րի նա­խա­գա­հը, կա­րե­ւո­րե­լով ար­ծարծ­ված խնդիր­նե­րը, դի­մել է ՀԽ­-ին՝ իր հո­վա­նու տակ առ­նել հար­­ցը՝ հռուս­տա­տե­սութ­յան եւ ռա­­դիո­յի ազ­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վի, հե­ռու­ս­­տաըն­կե­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի, խնդրով մտա­հոգ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի եւ մտա­վո­րա­կան­նե­րի հետ հա­մա­տեղ կազ­մա­կեր­պե­լով քն­­նար­­կում­ներ եւ մշա­կել ինչ­պես Հան­րա­յին, այն­պես էլ մաս­նա­վոր հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­նե­րի ե­թե­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը փո­խե­լու ծրագ­րեր: ՀԽ-ն պար­տա­վոր­­­վեց մին­չեւ սեպ­տեմ­բե­րի վեր­ջ­ ո­լոր­տը բա­րե­փո­խե­լու հս­­տակ մե­խա­նիզմ­ներ ա­ռա­ջար­կել՝ բո­լոր շա­­հագր­գիռ կող­մե­րի մաս­նակ­ցու­թ­­յամբ հան­րա­յին քննար­կում­նե­րի հի­մամբ:

Սա ոչ միայն հան­րա­յին ո­լոր­տի խնդիր է դար­ձել, այ­լեւ ա­զ­­գա­յին հիմ­նա­հարց, քան­զի ճղճիմ  ար­ժե­հա­մա­կարգ է հրամց­վում սերն­դին, որն ա­ռանց այն էլ հոգ­սա­շատ է իր կյան­քի զար­գաց­ման ճա­նա­պար­հին:

 

Գո­հար Վա­նես­յան

 

«Լու­սանցք» թիվ 25 (246), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։