Ազ­գա­յին պ­­ե­տութ­յան տես­լա­կա­նը

Ան­կախ կա­ռա­վար­ման ձ­­ե­ւից, պե­տութ­յու­նը մար­մին է՝ ազ­գի ա­ռա­քե­լութ­յան ի­րա­կա­նաց­ման հա­մար, եւ ազ­գայ­նա­կան­ներն ան­վե­րա­պա­հո­րեն ա­ջա­կից են այդ պե­տութ­յա­նը, նրա հզո­րաց­մա­նը: Այլ բան է ընդ­դի­մա­նա­լը կամ պայ­քա­րե­լը՝ հա­մա­կար­ծիք չլի­նե­լով տվ­­յալ իշ­խա­նութ­յուն­նե­րի ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան, սա­կայն, ոչ եր­բեք Հա­յոց պե­տութ­յու­նը կոր­ծա­նե­լու հաշ­վին: Սա, ի դեպ, վե­րա­բե­րում է հայ ի­րա­կա­նութ­յան մեջ առ­կա տար­բեր գա­ղա­փա­րա­կիր ու հա­վատք ու­նե­ցող ու­ժե­րին:

Պե­տա­կան ան­կա­խութ­յան հռ­­չա­կումն ու­նի ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան հատ­կա­նիշ­ներ, ո­րոնք հե­տա­գա­յում մարմ­նա­վոր­վում եւ ամ­րապնդ­վում են տնտե­սա­կան ու գա­ղա­փա­րա­կան գոր­ծու­նեութ­յամբ, ու պար­տա­դիր չէ, որ պե­տա­­կա­նութ­յուն հաս­կա­ցութ­յունն ար­տա­հայ­տի էթ­նի­կա­կան ի­մաստ: Պե­տութ­յուն կա­րող է ստեղծ­վել ին­չ­­պես բազ­մազգ հան­րութ­յան, այն­պես էլ մեկ ազ­գի կող­մից, յու­րա­քանչ­յուր դեպ­քում այդ ան­կախ պե­տութ­յու­նը ազ­գե­րի հա­մար ինք­նա­պաշտ­պա­նութ­յան, բար­գա­վաճ­ման եւ հա­րա­տեւ­ման մի­ջոց է, սա­­­կայն ոչ եր­բեք՝ գրա­վա­կան:

Հան­­­­րա­հայտ է, որ ազ­գերն ի­ր­­ենց պատ­մութ­յան ըն­թաց­քում կա­­­րող են հե­տե­ւել տար­բեր դա­վա­նանք­նե­րի, գա­ղա­փար­նե­րի, բայց լի­նել մի­միայն մեկ Գե­նի կրող: Այս ա­ռու­մով ան­կախ պե­­­տա­­կա­նութ­յան գա­ղա­փա­րը նշ­­ված մի­ջո­ցից գրա­վա­կա­նի վե­րա­ծե­լու հա­մար կա­րեւ­որ­­վում է ազ­գա­յին ան­կախ պե­տու­թ­­յան (նույնն է, թե ազ­գա­յին գա­ղա­­փա­րա­խո­սութ­յամբ ա­ռաջ­նոր­դ­­վող ան­կախ պե­տութ­յան) գո­յու­­թ­­յու­նը:

«Հայ­րե­նիքն ապ­րում է հայ­րե­նա­սի­րութ­յամբ եւ կոր­ծան­վում՝ դրա պա­կա­սից»,- ա­սում է մեծն Նժդե­հը, եւ այս ա­ռու­մով փո­ք­­րա­թիվ ազ­գե­րը, բնա­կա­նա­բար, ա­ռա­վել հայ­­­րե­նա­սեր պետք է լի­նեն, քան՝ բազ­մա­քա­նակ ազ­գե­րը. հա­­մաշ­խար­հա­յին պատ­մութ­յու­նը հա­վաս­տում է, որ հա­կա­ռակ դեպ­քում նման պե­տու­թ­­յուն­նե­րը կոր­ծան­վում են ա­զ­­գա­յին ո­գու չգո­յութ­յու­նից կամ ան­­բա­վա­րա­րութ­յու­նից: Այս­տեղ տե­­­ղին է նշել, որ ազ­գի սո­ցիա­լա­կան եւ տնտե­սա­կան բար­գա­վա­ճումն ու պե­տութ­յան հզո­րա­ցու­մը նույն­պես կախ­ված է տվյալ իշ­խա­նութ­յուն­նե­րի ազ­գա­յին՝ հայ լի­նե­լու բնույ­թից, եւ ա­հա թե ին­չու են ազ­գայ­նա­կան­նե­րը ազ­գե­րի ներ­դաշ­նակ գո­յակ­ցութ­յան ձեւ հա­մա­րում ազգ-պե­տութ­յուն­նե­րը, երբ յու­րա­քանչ­յուր ազգ ու­նի մեկ պե­տու­թ­­յուն՝ ան­շուշտ իր բնօր­րան-հայ­րե­­նի­քում:

Պե­տութ­յու­նը պետք է լի­նի միա­տարր (մեկ ազգ, մեկ պե­­տութ­յուն), որ­պես­զի ծա­ռա­յի մեկ ազ­գի, այ­լա­պես տա­րա­ձայ­նու­թ­­յուն­­ներն ան­­­խու­սա­փե­լի են, վկա՝ աշ­խար­հում տի­րող խառ­նաշ­փոթ ի­րա­վի­ճա­կը: Մարդ­կա­յին տե­սակ­նե­րը տար­բեր­վում են ի­րենց էութ­յամբ ու ապ­րե­լա­կեր­պով, մեկ պե­տութ­յան ներ­սում հնա­րա­վոր չէ ի­րա­կա­նաց­նել օ­րենք­ներ, ո­րոնք  բա­­­վա­րա­րեն բո­լոր տե­սակ­նե­րին:

Այդ­պես է նա­եւ բնա­կա­ն մ­յուս տե­սակ­նե­րի մեջ. սպի­տակ ար­ջը եր­բեք չի կա­րող հա­մա­տեղ գո­յա­տե­ւել սեւ կամ գորշ ար­ջե­րի հետ, ինչ­պես նա­եւ՝ խառ­նա­ծին սե­­րունդ տալ, թեեւ բո­լորն էլ ար­ջեր են, կամ առ­յու­ծը՝ վագ­րի ու հո­վա­զի հետ, թե­եւ սրանք էլ կատ­­վազ­գի են… Եվ ո­րե­ւէ մե­կը սա ռա­սիզմ չի հա­մա­րի:

Հաս­տա­տուն ար­ժեք է միայն այն, որ պե­տութ­յու­նը (բնօր­րա­նը), այ­լա­­բա­նո­րեն լի­նե­լով ազ­գի մար­մի­նը, իսկ ազ­գը՝ նրա հո­գին, նր­­անք ար­դեն իսկ բնա­կա­նո­րեն գո­յա­տե­ւում են մե­կը մյու­սով եւ մե­կը մյու­սի հա­մար: Այդ պատ­ճա­ռով պե­տա­կան ու ազ­գա­յին շա­հե­րը հա­մա­հունչ են եւ ազ­գա­յին պե­տու­թ­­յան գո­յութ­յունն է նա­խա­պայ­մա­նը՝ ազ­գե­րի օ­րի­նա­չափ զար­գաց­ման ու հա­րա­տեւ­ման: Եվ շատ կար­­ե­ւոր է, որ ազ­գե­րը խու­սա­փեն ներ­մուծ­ված (ա­րեւմտ­յան կամ ար­եւ­ել­յան) ա­մե­նա­տար­բեր կրոն­նե­րի, գա­ղա­փա­րա­բա­նութ­յուն­նե­րի ու բա­րո­յա­խո­սութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յու­նից, ա­ռա­վել եւս՝ դրանք պե­տա­կան կամ ազ­գա­յին կրոն, գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն ճա­նա­չե­լուց, քա­­ն­­զի դա սկիզբն է ազ­գա­կոր­ծա­ն­­ման եւ՝ հայ­րե­նի­քի կորս­տի:

Հայ ազ­գը պետք է ա­ռաջ­նորդ­վի մի­այն իր ա­րար­չաս­տեղծ ծագ­ման ու ազ­գա­յին ա­ռա­քե­լու­թ­­յան հա­վա­տամ­քով, նախն­յաց Ո­գու եւ Ար­յան պաշ­տա­մուն­քով՝ մեր­ժե­լով ո­րե­ւէ այլ կրո­նա­հա­վատ­քա­յին ու բա­րո­յախ­րա­տա­կան ներ­խու­ժու­մը:

Սա է պե­տութ­յան, նրա անվ­տան­գութ­յան ու պաշտ­պա­նութ­յան բո­լոր մար­մին­նե­րի եւ կա­ռույց­նե­րի գո­յար­մա­տը:

Հա­յԱ­րիա­կան (Ա­րար­չա­պե­տա­կան) Հա­յաս­տանն ա­ռանց կրո­նա­կան ուղղ­վա­ծութ­յան՝ հեն­ված Ցե­ղա­­յին-Հայ­կա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան վրա, – ա­հա՛ ե­րա­նե­լի եւ ան­­կոր­ծան Հա­յոց Պե­տութ­յան մա­ն­­­րա­կեր­տի հիմ­նա­քա­րը:

Այս­պի­սի Հա­յաս­տա­նի գո­յու­թ­­յու­նը նոր ի­րո­ղութ­յուն­ներ կս­տ­եղ­ծի ինչ­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում, այն­պես էլ աշ­խար­հում ընդ­հան­րա­պես:

Նման զո­րեղ պե­տութ­յու­նը կա­րող է հա­մար­ձակ եւ ան­կաշ­կանդ թույ­լատ­րել տար­բեր գա­ղա­փար­նե­րի (ի­հար­կե, բա­ցա­ռութ­յամբ՝ հա­կազ­գա­­յին ու հա­կա­պե­տա­կան) ա­զատ գոր­ծու­նեութ­յու­նը եւ դրանք օգ­տա­գոր­ծել ի շահ Հայ Ազ­գի եւ Հա­յքի բար­գա­վաճ­ման:

Հա­յԱ­րիա­կան Հա­յոց Պե­տութ­յան եւ Ա­րիա­կան-Ցե­ղա­պաշ­տա­կան (Հայ­­կա­կան-Ցե­ղա­պահ­պա­նա­կան) ներ­ցե­ղա­յին օ­րենք­նե­րով ու բա­րո­յա­­կա­նութ­յամբ ա­ռաջ­նորդ­վող Հայ Ազ­գի զար­թոն­քը, ինչ­պես նաեւ՝ մեզ ար­յու­նա­կից Ազ­գե­րի գի­տակց­ված Հա­մաա­րիա­կան Դա­շին­քը՝ ա­մե­նա­հու­սա­լին եւ ա­մե­նա­զո­րե­ղը, ի զո­րու են բա­ցե­լու մի նոր դա­րա­շր­­ջան, որն ան­կաս­կած կկո­չ­­վի Մարդ­կութ­յան վե­րա­ծնունդ:

Միայն այս­պես կա­րե­լի է դի­մագ­րա­վել այ­լա­սե­րու­մից ա­ռա­ջա­ցած, մեր ան­վս­­տա­հութ­յու­նից եւ օ­տա­րա­ցու­մից օգ­տ­­վող, ժա­­մա­նա­կա­վո­րա­պես տի­­­րա­պե­տող ար­հես­տա­ծին ազգ-ու­ժե­րի ա­վե­րիչ գոր­ծու­նե­ու­թ­­յա­նը:

 

Ար­մեն Ա­վե­տիս­յա­ն

Հայ Ա­րիա­կան միա­բա­նութ­յան ա­ռաջ­նորդ

 

«Լու­սանցք» թիվ 25 (246), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։