Հայկական «Վիքիլիքս»-ի առեղծվածը կպարզվի 2013-ին

Զարմանալի բաներ շատ են լինում մեր քաղաքական դաշտում: Դրանցից մեկն էլ այն է, որ ՀԱԿ հանրահավաքում, որը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան եւ տեղի է ունեցել Ազատության հրապարակում, հայտարարվել էր. «Մենք չենք հավատում Եվրոպային»:

Սա ասել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով վերստին դժգոհություն է հայտնել 2008թ. մարտի 1-ի քննության առիթով, քանի որ եվրոպական կառույցները այս հարցն արդեն ճշտված եւ փակված են համարել:

Սակայն Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումից հասկանալի է դառնում, որ այսպիսի բան պետք է ասվեր ռուսաստանյան ուղղության, հակառակն էլ պետք է ասվեր արեւմտյան ուղղության համար:

Սակայն առանց «Վիքիլիքս»-ի աջակցության էլ այս ոչ այնքան խորամանկ մտահաղացումը բացահայտվեց: Իսկ գուցե հայկական «Վիքիլիքս» է հայտնվել եւ պետք է նո՞ր բացահայտումների սպասել:

Չէ՞ որ վերջերս «Մհերի դուռ» անունով կազմակերպություն հայտնվեց, որի «բացահայտիչ» ցուցակները (աղանդավորականների, համասեռականների, մասոնների եւ այլոց) տեսել էր նախկին ԿԳԲ-ական եւ ազգային անվտանգության համակարգին միշտ մոտ կանգնած Գառնիկ Իսագուլյանը եւ հայտնել, որ շուտով լուրջ բացահայտումներ կլինեն: Ի՜նչ պակաս «Վիքիլիքս» է որ:

«Լուսանցք» շաբաթաթերթ

* * *

Ամերիկյան ստորությունն անսահմա՞ն է -

Անբարո հարձակում հեթանոսության դեմ

Աշխարհի ստորությունների կենտրոնում՝ ԱՄՆ-ում լույս է տեսել այսպես կոչված առաջին «Աստվածաշունչ»-ը նույնասեռականների համար:

Այս նոր գիրքը հրապարակվել է «Թագուհի Ջեյմսի Աստվածաշունչ» վերնագրով, որը անգլերեն լեզվով թարգմանված հայտնի «Թագավոր Ջեյմսի Աստվածաշնչի» վերամշակումն է:

Ըստ «Պրավոսլավիե.by» կայքի, հրատարակության հայտարարությունում ասվում է, թե մարդը չի կարող ընտրել իր սեռական պատկանելությունը, բայց կարող է ընտրել Հիսուսին: Նոր տարբերակում, որպեսզի խուսափեն «հոմոֆոբների» հետ ընդհարումից, փոփոխություններ են մտցվել Սուրբ Գրքի 8 հատվածներում, որոնցում նույնասեռականությունը համարվում է մեղք:

Գրքի մեկնաբանությունից այնպես է ստացվում, թե նույնասեռականությունը առաջացել է հեթանոսների մոտ, դրա համար նույնասեռականության դեմ արգելքները տարածվում են բացառապես հեթանոսների մոտ, այլ ոչ թե քրիստոնյաների:

(Հետաքրքիր է՝ ի՞նչ տրամաբանությամբ, եթե հեթանոսները ճիշտ են համարել այդ հիվանդությունը, հիմա այժմ էլ այդպես պիտի մտածեն… Սակայն դեմ են, շատերն անգամ պատրաստ են դրանց ոչնչացնելու)…

Արեւմտյան խեղկատակների այս հերթական ստորությունը ազգային հավատների հետեւորդների նկատմամբ այնքան ճղճիմ քայլ է, որ անգամ պատասխանելն անպատվաբեր է թվում, ուստի՝ կարճ կասենք՝ պոռնկությունն այսօր ամբողջ արեւմտյան մտածողության համար նույն «սրբազան» գործն է, ինչ հին հունական շեղված հեթանոսների համար էր, համասեռականությունն արեւմտյան մտածողության համար նույն «բարձրաստիճան» երեւալու գործն է, ինչը հին հռոմեական սենատորների համար էր, սրբապղծությունն արեւմտյան մտածողության համար նույն «աստվածայինն» գործն է, ինչը հրեա քրիստոնյաների համար էր՝ ի դեմս Ղովտի, իր աղջիկների հետ քնելու եւ ծնված ժառանգներին նախահայրեր կոչելու առումով…

Այսպես կարող ենք շարունակել, մինչդեռ պարզ է, որ անառակը անառակ է բոլոր ժամանակներում, գողն էլ՝ գող է:

Մի բան շատ հստակ է հայերիս համար՝ ներկայիս հայ արիադավան-հեթանոսները դեմ են ու հակամարդկային եւ հակաաստվածային են համարում նույնասեռական կոչվածներին:

Իսկ Հայք-Հայաստանում այս հիվանդություն-արատը կամ քաղաքական-արատը երբեք չի խթանվել կամ գովերգվել, ո՛չ հեթանոսական, ո՛չ էլ քրիստոնեական ժամանակներում… Առավել եւս նախահեթանոսական մեր փառահեղ անցյալում…

Ինչպես աշխարհի գաղտնի կառավարությունն է ցանկանում առանց ազգային պատկանելության մի անդեմ ժողովուրդ-զանգված «ստեղծել» մոլորակում, եւ մի պետության մեջ «ապրեցնել» ու իշխել, այնպես էլ ձգտում են բնական ազգերին զրկել իրենց արարչական հավատներից, Աստվածների պաշտամունքից եւ դրա համար ընտրել են ամենազզվելի միջոցը՝ ազգային հավատների անբարոյականացման գործընթացը…

Սա մեզ ծանոթ ամերիկյան ստորությունն է, եւ սա եւս դատապարտված է: Դատապարտվելու են բոլոր հակազգային ու հակաաստվածային դրսեւորումները, քանզի հայը վերադառնում է իր արմատներին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։