Պետականաստեղծ բնատուր կարգավիճակներ – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Արմատի ինքնության բնակարգային գինը…

Ազատ եւ անկախ եզրույթները բացարձակ պարգեւներ են ՏիեզերաԱրարի կողմից եւ դրանք ծինաբանական զորավոր արմատներ ունեն: Ազատ եւ անկախ հասկացությունները այս թե այն քաղաքական ու տնտեսական պատկերացումների զուտ հետեւանքը չեն, իսկ դրանց՝ կեցակարգում կիրառելը՝ այդ պատկերացումների ծնունդ-արժեհամակարգի արդյունքները չեն: Ընդհակառակը՝ ազատ եւ անկախ լինելը, քաղաքական վարչախմբի կամ ինչ-որ տնտեսակարգի գոյատեւման երաշխիք է, ինչպես անազատ եւ անանկախ լինելը՝ դրանց չգոյությամբ է պայմանավորված: Երկու դեպքում էլ հիշյալ եզրույթները մարդկայինը, ազգայինն ու աստվածային-արարչականը գիտակցելու կամ չգիտակցելու հետ է պայմանավորված:

Եվ ուրեմն, ազատությունն ու անկախությունը ի վերուստ տրված կարգավիճակներ են, ինչով պայմանավորվում ու բնորոշվում է մարդու եւ ազգի ազատ կեցակարգը, որն էլ նախանշում է իր արարման բնաշխարհում՝ աստվածատուր հայրենիքում ստեղծած անկախ պետության մեջ հարատեւելու կենսադրույթները:

Այստեղից զուգահեռվում են իրավունքներ ու պարտականություններ՝ մարդու եւ ազգի ազատությունների ու հայրենիք-պետության անկախության (անկախ պետականության), համադրելի սկզբունքների կիրառմամբ:

Այսինքն՝ մարդը եւ ազգը ունեն տիեզերածին էություն-ինքնություն, կենսատարածք-բնօրրան՝ արարչատուր ինքնատիպությամբ: Այս ամենը պետք է ներառել պետական կարգի բազմաշերտ իրականության մեջ, եւ հայրենիքը, նաեւ պետությունը պետք է օծվեն ազգային ինքնությամբ եւ դրանից բխող օրենսդրությամբ:

Մարդու ինքնությունը բնորոշվում է հենց ազգային ինքնատիպությամբ-եզակիությամբ (այստեղից է, որ կան եւ՛ բնածին եւ՛ արհեստածին ազգեր, եւ՛ ազգային եւ՛ ապազգային մարդատեսակներ): Մեր դեպքում՝ մարդկային ինքնությամբ արարածը տիեզերակարգի համաձայն ունի արարչազարմ ազգային որակներ (քանզի հայը բնածին 7 ազգերից մեկն է), ուստի ստանալով ազգային ինքնատիպության կնիքը, Հայկական լեռնաշխարհում արարված մարդը ի բնե հայ մարդ է արարվել՝ հայ ազգի անհատ:

Եվ չի՛ կարող հայ մարդը լինել միայն մարդ: Նա գենետիկորեն կլինի համամարդ, բայց բնախոսական առումով՝ հա՛յ մարդ:

Հայոց պետականությունն էլ չի՛ կարող հայաբնույթ չլինել եւ հայադիր օրենքներով չառաջնորդվել:

Ներկայիս միջազգային օրենքներով ապրող Հայաստանի Հանրապետությունը ոչ հայեցի ու արհեստական պետություն է (հենց հանրային (ոչ ազգային) պետություն է որ կա՝ հանրապետություն), ինչը միջազգային օրենքներով ապրող հային եւս արհեստածին է «դարձրել»:

Միջազգային որեւէ երեւույթ կամ արժեք չի՛ կարող բարձր դասվել ազգայինից, քանզի միջ-ազգային է եւ պետք է ազգային-ների համադրությամբ ձեւավորվի: Բայց ա՛յն ազգերի բնակարգին համահունչ, որոնք բնածին են: Իսկ այսօր արհեստածին ազգերն են ձեւավորում այն միջ-ազգայինը, որը վերազգային է առավելապես, եթե չասենք՝ ապազգային ու հակազգային: Միջ-ազգային որեւէ բան չի կարող ինքնասնվելով զարգանալ, քանզի համախառն է եւ ազգայիններից պատվաստված, չունի սեփական ակունք-արմատը եւ պետք է սնվի միայն բնական ազգային արժեհամակարգերից:

Բայց քանի որ բնույթով ազգակործան է առկա միջ-ազգայինը, ապա հոշոտում է այն ազգային արժեքները, որոնցից սնվում է… Ուստի՝ սույն միջ-ազգայինը դարձել է միադեմ (այս դեպքում նույնն է՝ թե անդեմ) եւ ինքնասնվելով վերածվում է առավելապես ավերիչ ուժ, քան՝ արարիչ:

Կա՛ իրական Տիեզերք՝ Արարչակարգով շնչող ու ապրող, բայց նաեւ կա՛ Տիեզերքի անիրական (կրոնախեղ, գիտախճողված կամ ինչ-որ մի անհավատ տեսության) պատկեր՝ սին մեկնություններով, եւ սրանց ընտրությունը խիստ անհատական է: Այսպես է նաեւ մարդու ազգային պատկանելության ճանաչման կամ մերժման պարագայում: Մարդը կա՛մ ազգային (իրական) է կա՛մ ապազգային (անիրական): «Ես պարզապես մարդ եմ» սրտաճմլիկ հայտարարությունը ուղղակի մի անուղեղի կամ նորաձեւ մի տձեւի «տեսություն» է՝ իր սինաբանությունը հաստատող:

Անգամ խառնարյուն մարդը կարող է զատվել (ի վերջո՝ գոնե մի նախնական ազգի գեն կրում է ներսում)՝ որդեգրելով գենետիկ ինքնամաքրման ուղին, եթե իհարկե այդ ցանկությունը գիտակցված է:

Պետությունը, որ մարդ-ազգ եւ բնօրրան-հայրենիք հասկացությունների համար ինքնապաշտպանական եւ զարգացման գործիք է, այսօր վերածվել է մարդ-ազգի եւ բնօրրան-հայրենիքի շահագործման միջոցի: Եվ պատճառը վերոնշյալ աղճատված միջ-ազգային ներարկումներն են, որոնք հիվանդագին են դարձրել օտարասիրությունն ու օտարահպատակ լինելու ձգտումները, օտարի արժեքներին ու դավանաբանությանը նվիրվելը՝ այդպիսով վանելով սեփական ազգն ու հայենիքը սիրելու եւ հայ մարդուն ծառայելու բնատուր մղումները…

Եվ սա ոչ միայն հայկական «հիվանդություն» է:

Մոլորակի Բարի ապագան մարդկային եւ ազգային ազատություններով ձեւավորված անկախ պետությունների վերակերտմամբ է պայմանավորված, ինչի մերժումը դեռ կպահպանի մեր Մոլորակի Չարի տիրույթին պատկան մնալը, եւ ինքնակործան հակամարդկային, հակաազգային, հակաաստվածային, հակատիեզերական ու հակաարարչական բնույթով պայմանավորված…

Այսպես է, որ ավելի քան 2000 տարի առաջ Տիեզերական Բարի տիրույթից շեղված մեր Մոլորակը հայտնվել է Տիեզերական Չարի տիրույթում եւ ցայսօր մարդկային ազատությունը վերածվել է անմարդկային սանձարձակության, ազգային բարոյականությունը՝ ապազգային այլասերվածության, իսկ անկախ հայրենիք ու պետություն ունենալու բնատուր մղումը՝ անհայրենիք արհեստածինների բռնազավթումների եւ բռնակալական վարչակարգերի ձեւավորման:

Հայաստան աշխարհը կարո՛ղ է լինել մեր Մոլորակի Բարի ապագայի նախաձեռնողը, քանզի հայի ներսում պահպանվել է նախնական Գենը, հայը տիեզերահաս է իր ծինաբանական ծածկագրերով, իսկ Հայաստան-Հայքում պահպանվել են բնադիր՝ Տիեզերքի Դարպասներն զգացող կենսատարածքները:

Բայց այստեղից կարելի է «խոսել» միայն հայոց հողահավաքի ու ազգահավաքի նպատակները սանձաձ եւ արիադավան հավատի քրմաշունչ խոսքով ու ծիսակարգով…

Ապագայի Հայաստանը պետք է ունենա՛ այդ հայահավաք պետական համակարգը, լինի՛ հայադիր հավատի ու օրենքների պետություն եւ վերածվի՛ հայ մարդու (նաեւ արարչադիր օրենքներից չշեղված մարդկության) զարգացման ու բարգավաճման Երկրի՝ Աստվածների Բնակատեղիի, ինչպես բնութագրել են հայերի հայրենիքը անգամ օտարները:

 

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 

«Լուսանցք» թիվ 13 (276), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։