Երբ վտանգված են ազգային ու բարոյական կեցակարգերը – Աղանդավորականներն ու համասեռականները հայկական բանակի եւ պետության դեմ…

Երբ վտանգված են ազգային ու բարոյական կեցակարգերը – Աղանդավորականներն ու համասեռականները հայկական բանակի եւ պետության դեմ

…հայտարարում են այսպես կոչված իրավապաշտպանները, ովքեր դատապարտելով մեր հաստատ ոչ պատշաճ մակարդակի վրա գտնվող դատարաններին, մոռանում են հիշեցնել, որ ոչ բարձր մակարդակի մասնագետներ էլ իրենք են, որ սնվելով դրամաշնորհային բարեգթություններից, սիրով ծառայում են օտարին, որի դատական համակարգը պակաս կաշառակեր ու կաշառատու չէ մերինից…

Եթե խոսքը երկրի պաշտպանությանն է վերաբերում, ապա մնացյալ հարցերը պետք է դառնան ածանցյալ: Սակայն եվրապարտադրանքներից շունչ չի քաշում մեր օրենսդրությունը, եւ այդ եվրապարտադրված օրենքներից էլ շնչահեղձ է լինում Հայաստանը: Պարտադրանքները միտված են ամայացնել հայկական ազգային ամեն բան՝ խթանելով հիմնականում աղանդավորական, համասեռական ու մարդկության համար վտանգավոր այլ երեւույթներ:

Վերջերս հայտարարվեց, թե քանի տասնյակ հազարավոր եվրոներ կամ դոլարներ պիտի վճարի մեր պետությունը (բնական կեցակարգով ապրող մարդկանց հարկերից կազմված) օտարների կողմից սնվող աղանդավորականներին, հաճախ՝ «Եհովայի վկաներին», ովքեր բացահայտ խուսափում են հայկական բանակում ծառայել եւ պաշտպանություն ու շահավետ հատուցումներ են գտնում մարդախեղ եւ անբարոյականացած եվրոպական դատական կառույցներում: Այդ Եհովային տեսածներն ու դա վկայողները հայտնվելով իրենց համար ստեղծած այլընտրանքային ծառայության մեջ՝ հանկարծ հայտնաբերել են, որ իրենք կանոնադրական կարգուկանոնի մեջ են (իսկ Եհովան հրամայել է միայն իրեն ծառայել կարգ ու կանոնով) եւ դա իրենց կրոնախեղ պատկերացումներին դեմ է…

Ինչքա՞ն պետք է մեր պետությունը, մեր ժողովուրդը քամուն տա առանց այն էլ դժվարությամբ հավաքված պետական գումարները: Ինչու՞ չենք կտրուկ եւ վճռական դառնում հոգեխեղ կամ սեռամոլ երեւույթների նկատմամբ: Մի՞թե մարդու իրավունքների տակ թաքնվող այս փոքրամասնություն կոչվածների իրավունքներն այնքան շատ են, որ կարող ենք վտանգել ազգի ու երկրի պաշտպանությունը, ապագան:

Հունիսի 8-ից ուժի մեջ մտան «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում ԱԺ-ի կողմից մայիսի 2-ին ընդունված լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին: Եվ ըստ այդմ, մասնավորաբար, կկարճվեն դատարանների, նախաքննության ու հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրգործերը եւ կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-ին՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», եւ 327.4-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչեւ 2013թ. օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, եւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում կկայացնի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Նույն արարքները կատարած եւ դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում՝ դատախազի միջնորդությամբ, դատարանը կվերանայի այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը՝ կարճելով քրեական գործի վարույթը եւ նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչեւ 2013թ. օգոստոսի 1-ը դիմում ներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, եւ որոշում կայացվի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Կատարվել են նաեւ լրացումներ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում, ըստ որոնց 2002թ. ապրիլի 26-ից մինչեւ 2004թ. հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961թ. մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003թ.-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց կհամարեն դատվածություն չունեցած: Այդպիսիք կհամարեն նաեւ 2004թ. հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Բացի այդ՝ դատարանը կվերանայի 2004թ. հուլիսի 1-ից հետո նույն արարքների համար դատապարտված եւ պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նկատմամբ կայացված դատավճիռը՝ կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ հանված կամ մարված չէ: Ուժի մեջ են մտել նաեւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում են այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը, ինչպեսեւ՝ պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումի ներկայացման, վերջինիս քննարկման, հանրապետական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման, այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելու կարգը: Մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, իսկ այլընտրանքային զինվորական ծառայության՝ եթե կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Կրճատվում են այլընտրանքային ծառայության ժամկետները. զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս՝ մինչ այժմ գործող 36 ամսվա փոխարեն, աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս՝ 42 ամսվա փոխարեն:

Այսքան մանրամասն ներկայացրեցինք օրենսդրական զիջողությունները, որտեղ բացահայտորեն ոտնահարվում են մեր հանրության մեծամասնության իրավունքները, քանի որ ինչ-որ անհեթեթ նպատակներով ստեղծված փոքրամասնությունների համար առանձնահատուկ իրավիճակներ են ստեղծվում մեր երկրում: Այդ իրավիճակները վտանգում են ինչպես մեր մեծամասնության եւ պետության իրավունքները, այնպես էլ մեր ազգային ու բարոյական արժեհամակարգերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ փոքրամասնությունների օգտնին կայացրած որոշումները «կապված են ՀՀ դատարանների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ». հայտարարում են այսպես կոչված իրավապաշտպանները, ովքեր դատապարտելով մեր հաստատ ոչ պատշաճ մակարդակի վրա գտնվող դատարաններին, մոռանում են հիշեցնել, որ ոչ բարձր մակարդակի մասնագետներ էլ իրենք են, որ սնվելով դրամաշնորհային բարեգթություններից, սիրով ծառայում են օտարին, որի դատական համակարգը պակաս կաշառակեր ու կաշառատու չէ մերինից:

Ինչեւէ, այս օրենքի ստրուկները պնդում են, թե ոչ թե կրոնական կազմակերպության հարց է քննարկվում եվրադատարաններում, այլ մարդու, քաղաքացու իրավունքների եւ անձեռնմխելիության հարց: «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության վերականգնողական» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ով միշտ փաստերով խոսում է աղանդավորականների հասցրած վնասների եւ հետագա վտանգների մասին, խոսելով ՄԻԵԴ որոշման մասին, ըստ որի «Խաչատրյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով պետությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազ. եվրոյին համարժեք դրամ: Նա միաժամանակ նշել է, որ գործի ընթացքը կապված է նաեւ Հայաստանի դատարանների ոչ հմուտ աշխատանքի հետ. «Դատական համակարգը պետք է ապօրինի որոշումներ չկայացնի»: Հետագայում նման խնդիր չունենալու համար, ըստ նրա, պետք է մասնագետները ճիշտ աշխատեն, դատարանները լինեն անկախ: Վաղուց է առաջարկ հնչել, այն էլ մի քանի անգամ, որ սխալ կամ ոչ մասնագիտական դատավճիռների դեպքում տվյալ դատավորներից գանձվեն այդ գումարները, ոչ թե պետբյուջեից: Եվ այնժամ, ամեն  դատավոր լավ կհիշի իր անելիքը: Իսկ որպեսզի մարդու իրավունքի անվան տակ կրոնախեղ կամ սեռախեղ անձինք ՄԻԵԴ-ի հաճախորդները չդառնան, պետք է ազգայնացնել նաեւ ՀՀ օրենսդրական ոլորտը:

Այլապես խղճի, կրոնական դավանանքի ազատությունից մինչեւ ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելը մեկ քայլ է, այն էլ օրենքներով լրջորեն պաշտպանված: Աղանդը համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնություն, բուդդայականություն, մահմեդականություն եւ այլն) ստեղծված ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է, որ շեղվում է հիմնական կամ պաշտոնական դավանաբանությունից, անգամ հակադրվում հիմնականին: Հայաստանում բազմազան աղանդավորական ներթափանցումներ կան պետականորեն գրանցում ստացած, ինչը զարմանալի է անգամ այս ամենաթողության պայմաններում: Ազգային անվտանգությանը, ազգային-հոգեւոր գիտակցության ձեւավորմանը մեծ վտանգ է սպառնում, իսկ պետական օրենքները պաշտպանում են ոչ թե ազգի ու հանրության իրավունքները, այլ այսպես կոչված քաղաքացու (ով առավելապես աշխարհաքաղաքացի է, քան սեփական պետության քաղաքացին) այս կամ այն կրոնից եւ ուսմունքից շեղված լինելը, այս կամ այն մարդկային կերպից հեռանալու իրավունքերը:

Աղանդների մեծամասնությունը միակ ճշմարտությունը համարում է միայն իրենց խոսքը, իսկ «Եհովայի վկաները» անգամ պետությունը հռչակում են սատանայի իշխանություն, քարոզում բանակում չծառայելը: Եվ տասնյակ հազարավոր եվրոներ են ստանում մեր պետական բյուջեից՝ եվրադատարանների անմարդկային, եթե չասենք՝ հակամարդկային օրենքների համաձայն: Մարդուն զոմբիացնելը, կախման մեջ պահելը այս կամ այն միջազգային փոքրամասնական կազմակերպությունից, նպատակային է արվում, ինչի մասին գիտեն նաեւ մեր իշխանական վերնախավում, նաեւ ընդդիմադիրների վերնախավում, բայց մեր գլխին կախված լուրջ սպառնալիքը «անտեսանելի» է դարձել նրանց համար, քանզի թե՜ պետությունը՝ ի դեմս իշխանությունների, թե՜ ընդդիմադիրները սնվում են նաեւ օտար տեղերից: Էլ չասենք, որ իրենց քաղաքական «անկախությունը» պահպանում են հենց նրանց «դաբրոների» միջոցով, իսկ ազգային ճռճռան ելույթներն ու ծրագրերը պարզապես խաբկանք ու շղարշ են հիմնականում:

Հայաստանի Հանրապետության տարածքում իբր արգելվում է հոգեորսությունը, սեռամոլագարությունը, բայց օգտվելով խղճի եւ կրոնական դավանանքի ընձեռած ազատությունից, կրոնական հանդուրժողականությունից՝ աղանդավորներն ու համասեռականները ամեն օր խախտում են մեր սահմանադրական իրավունքները՝ տանը, դրսում, հանրային տարբեր վայրերում անհանգստացնելով մեզ՝ նորմալ մարդկանց, զբաղվելով հոգեորսությամբ կամ սեռախեղ քարոզչությամբ, որը լուրջ վտանգ է մեր ազգային մշակույթին ու պետական մտածելակերպին: Անձը ստրկացվում է, ընտանիքները քայքայվում են, հանրությունը պատակտվում է, իսկ պետությունը կործանվում է ներսից: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը նորից է հարցրել, ինչո՞ւ մեր երկրում չեն խոսում քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների գործած չարագործությունների թեկուզ տասը 10%-ի մասին,  ինչո՞ւ ոմանք, որ թաքնված են հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների կամ իրավապաշտպանների դիմակի տակ,  ամեն ջանք գործադրում են աշխարհով մեկ տարածելու եւ աշխարհին ապացուցելու, թե մեզ մոտ կրոնական ազատություն չկա, մինչդեռ նրանց գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում ազգի համար:

Մենք նույնպես ու մեկ անգամ եւս կրկնում ենք այդ հարցերը եւ ահազանգում ենք հայության բոլոր հատվածներին՝ Հայաստանում եւ Սփյուռքում:

Ներքին կեղեքումը առավել կործանարար է, քան արտաքին թշնամու հետ պատերազմելը: Վերջինի ժամանակ ամեն բան տեսանելի եւ ակնհայտ է, իսկ ներսի թշնամուն դժվարությամբ ենք նկատում, նկատածներն էլ պաշտպանված են ինչպես «ազգային», այնպես էլ միջազգային օրենքներով:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 21 (284), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։