Արյան արժեքը վերերկրային է – Արարիչը մարդկանց հենց ազգային պատկանելությամբ է արարել, որ պահեն այն ու դրանով պահպանվեն…

Արյան արժեքը վերերկրային է

- Այսօր էլ կան ժողովուրդներ ու հանրույթներ, որ միայն ներընտանեկան ամուսնություններն են ընդունում: Իսկ այս իրողությունը հաճախ մեր որոշ «շատ կարդացածնե­ր» շփոթում են ներազգային ամուսնությունների հետ… Ո՜չ ու դարձյալ՝ ո՜չ: Ներընտանեկան եւ ներազգային հարթությունները տարաբնույթ են: Արարիչը մարդկանց հենց ազգային պատկանելությամբ է արարել, որ պահեն այն ու դրանով պահպանվեն…

Արյունախղծությունը հանգեցնում է գենետիկ երկվության, իսկ ամեն երկվություն իր հետ բերում է բազում մարմնական ու հոգեկան հակամարտություններ, որն էլ ավարտվում է քայքայիչ հիվանդությունների առաջացմամբ: Արյունակցական ամուսնությունները արգելակում են մարդու մարմնական, մտային ու հոգեւոր զարգացումը, ինչն էլ լրացուցիչ բարդություն է առաջացնում սերունդների հաջորդիվ կյանքերում:

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է ազգախեղման եւ գենաշեղման խնդիրներին, արյունապղծության եւ բազմալեզվության վտանգներին, հոգե-սեռամոլագարական վնասներին եւ այլաբնույթ հակամարդկային ու անբնական երեւույթների: Եվ ինչպես հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշել, դրանց տարածումը կտրում է մարդուն իր բնական միջավայրից եւ բնազդական, բանական ու բնախոսական տիեզերահաս ընկալումներից ու հնարավորություններից:

Ինչպես այժմ, այնպես էլ հնում (օրինակ՝ հունական առասպելներում), որոշ երկրներում կամ հանրային շրջանակներում առկա էր սեռապղծության երեւույթը: Կրոնը եւ Հռեան քույր ու եղբայր էին, իսկ նրանց երեխաները՝ Զեւսն ու Հերան, ամուսնացան: Ընդ որում Զեւսը բռնաբարել էր իր մորը՝ Ռեային, իսկ նրա դստեր ամուսինն էր դարձել հարազատ եղբայրը:

Մայրիշխանության դարաշրջանում թերեւս թույլատրելի ու անթույլատրելի սեռական հարաբերությունների սահմաններ գրեթե գոյություն չունեին: Ամենակալ մայրիշխանուհիները տղամարդկանց գործածում էին միմիայն սեռական հաճույքների եւ սերունդը շարունակելու նկատառումներով: Խեղճացված տղամարդիկ իրենց (թե ուր էին կորել գենդերային իրավունքի եվրապաշտպանները… երեւի Դարվինի տեսության մարդակապիկ հերոսներն էին դառնում…), այսպես կոչված «առաքելությունն» ավարտում էին շուրջ 1 տարի անց, որից հետո նրանց որպես զոհ էին մատուցում իրենց «աստվածներին»: Այս պարագայում անգամ ազգակցական կապը որեւիցե նշանակություն չուներ:

Հայտնի է, որ եգիպտական փարավոնները եւս մեծամասամբ կենակցում էին իրենց հարազատ քույրերի հետ: Ըստ հինավուրց օրենքների՝ երկրի ղեկավարի կինը անպայման պետք է սերեր արքայական տոհմից, իսկ Հին Եգիպտոսում միայն մեկ արքայական տոհմ կար: Ինչ վերաբերում է միջնադարյան Եվրոպայի արքայական տոհմերին, նրանք բոլորն էլ արդյունքում միաձուլվեցին ու դարձան մի մեծ միասնական ընտանիք, որին հատուկ էր ժառանգական հիվանդությունների մի «մեծ փուն­ջ»: Մերձավոր ազգականների միջեւ ամուսնությունները սովորական երեւույթ էին դարձել: Թերեւս պատահական չէ, որ միապետները միմյանց դիմելիս ասում էին «եղբայր ի­մ»:

Եվ այսպես, իբր արդարության նկատառումներից ելնելով՝ հասարակ մարդիկ էլ իրենց համար կին էին ընտրում «լավ աղջիկներին տանը պետք է պահել, իսկ վատերին՝ ուրիշներին տա­լ» սկզբունքով:

Ի միջիայլոց, անգամ Բիբլիա-Աստվածաշնչում է նման դեպքեր արձանագրված, երբ Ղովտը Սեգովրից գնում եւ սարում մի քարայրում է բնակվում իր երկու աղջիկների հետ, այստեղ տեղի է ունենում արյունապղծություն: Մեծ աղջիկը փոքրին համոզում է, թե իրենց հայրը ծեր է եւ «երկրիս մէջ մարդ չ՜կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է, եկ մեր հօրը գինի խմեցնենք, նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք»: Եվ այդպես էլ անում են, Ղովտի աղջիկները հերթով հոր հետ կենակցելով՝ հղիանում են: Հետաքրքիր է, որ «եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր, եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. սա է Ամմոնի մարդկանց հայրը մինչեւ այսօր»:

Այսինքն՝ բոլոր քրիստոնյաների սուրբ գրքում հոր եւ աղջիկների սեռական հարաբերության արդյունք-ժառանգները նախահայրեր են դառնում՝ սրբացվում են…

Ստացվում է, երբ քրիստոնյաները մեղադրում են որոշ հեթանոսների (օր.՝ հունական կամ եգիպտական, քանի որ հայկականում նման բան չի եղել երբեք) սրբազան պոռնկության ժամանակներ ունենալու մեջ, հաշվի չեն առնում, որ իրենք էլ այնքան սուրբ չեն պատմության որոշ հատվածներում…

Եվ այսօր էլ կան ժողովուրդներ ու հանրույթներ, որ միայն ներընտանեկան ամուսնություններն են ընդունում: Իսկ այս իրողությունը հաճախ մեր որոշ «շատ կարդացածնե­ր» շփոթում են ներազգային ամուսնությունների հետ:

Այսինքն, եթե քույրն ու եղբայրը չեն կարող ամուսնանալ, ապա ազգակիցներն ու հարեւանները նույնպե՞ս չեն կարող…

Մեր որոշ «շատ կարդացածնե­ր» աղաղակում են, իբր եթե օտարների արյունը չխառնենք մեր ազգի արյանը՝ թերաճ սերունդ կունենանք: Ո՜չ ու դարձյալ՝ ո՜չ: Ներընտանեկան եւ ներազգային հարթությունները տարաբնույթ են: Արարիչը մարդկանց հենց ազգային պատկանելությամբ է արարել, որ պահեն այն ու դրանով պահպանվեն: Հենց խառնարյունությունն է թերի ու տխմար սերունդների պատճառ դառնում, ամբողջ եվրոպան (եւ ոչ միայն այս աշխարհամասը) լցվել է «դաուններով (հայերեն՝ բառացի՝ ցածր, հասկանալի է՝ մակարդակով­)» ու ստիպված այս կամ այն «հետամնաց» երկրից արտագաղթ է կազմակերպում, որ նորմալ բնակչություն եւ ապագա սերունդ ունենա…

Շարունակելով Հայ Սրիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի վերեւում նշված միտքը, ամփոփենք, որ Ազգային Պետությունը պետք է դողա իր Գենի ու Արյան պաշտպանության վրա, քանզի եթե մենք հայերս, մի շարք բնածին ազգերի հետ ունենք այդ ինքնատիպությունը, աշխարհակուլ նորաթուխ  եւ արհեստական «ազգերը» դա չունեն եւ մեր նմաններին գործածում են որպես դոնորներ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528 

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryan - Hayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 - Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

http://www.hayary.org/wph/?page_id=2726Պատկերասրահhttp://www.hayary.org/wph/?p=5254  – Նկարներ համացանցից

http://www.hayary.org/wph/?cat=3 – Տպագիր մամուլ – «Հայ-Արիներ» / «Հայեր» / «Հայ-Արիա» / «Լուսանցք» /

«Լուսանցք»-ի Word հոդվածային տարբերակները www.hayary.org -ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնումhttp://www.hayary.org/wph/?cat=21 , / http://pressinfo.am/  պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru -ումhttp://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/ 

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։