Մեր ներքին թշնամին տխմար է ու տգետ, բայց հանուն փողի կծախի ամենքին ու ամեն բան – «Լուսանցք»-ի հարցերին պատասխանում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Մեր ներքին թշնամին տխմար է ու տգետ, բայց հանուն փողի կծախի ամենքին ու ամեն բան…

* * *

Գենդեր բառը փոխարինվեց, բայց վտանգը մնաց

Կառավարությունը հավանության տվեց «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքում փոփոխություններ կատարելու մասի­ն» նախագծին: ՀՀ 2013թ. մայիսի 20-ի ՀO-57-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչվեց, փորձել են «գենդեր» բառը հանել նախագծից: Մասնավորապես, օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություննե­ր» բառերը փոխարինեց «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորություններ­ը» բառերով: Օրենքում փոփոխությունների ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ՝ օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից:

Այս, ըստ էության ոչինչ չփոխող բառախաղն անգամ ծանր տարան գրանտակեր եվրավազվզիկները, եւ պարզվեց, որ սեռայինն ու սեռականը ոմանց համար նույնն է իսկապես: Դրանք արագ ընդունեցին եվրապատվերը եւ ակզբում 19, ապա 31 խառըխշտիկ, հայ հանրության բացահայտ մեծամասնությանը ոչինչ չասող կազմակերպություններով հայտարարեցին, թե՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ եւ լիարժեք կարգավորող օրենսդրական ակտ: Միաժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի եւ անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական (նկատի ունեն՝ ազգային կազմակերպություններին ու անհատներին,- խմբ.) եւ խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծ ներկայացնելով ՀՀ կառավարությունը պարզապես զիջումների է գնում այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաեւ այլ կարծիքնե­ր»:

Իսկ իրականում այդ օրենքը պետք է հիմնովին հետ կանչել առհասարակ՝ վերջ տալ եվրաբառախաղերին ու գաղտնի ծրագրերին կուլ գնալունԱԺ-ն չպետք է հաստատի այս օրենքը (փոփոխություններով հանդերձ նույնիսկ), քանի դեռ եվրախեղկատակները չեն դադարեցրել անբարո հարձակումները՝ հենվելով նաեւ բառախաղերի վրաՆման «փոխզիջումներով» էլ նրանք միշտ հասնում են իրենց նպատակին: Չմոռանանք, որ բացի գենդերային այս տխրահռչակ օրենքից, հերթի է դրված «Խտրականության դե­մ» օրենքի ընդունումը: Իսկ այդ օրենքում եւս քողարկված «անցնում» են սոցիալական սեռի ու գենդերի մասին բառակույտեր ու բառախաղեր:

* * *

- Հայ արիները բազմիցս բարձրաձայնել են արեւմտյան ամենավատ արժեքների՝ մեր կյանք ներթափանցելու դեմ եւ տարիներ շարունակ ահազանգում են: Դա վերաբերում է աշխարհի գաղտնի կառավարության ամենատարբեր դրսեւորումներին, որը ճյուղավորված, բայց համակարգված է ներխուժում որեւէ երկիր:

- Ճիշտ դիտարկում էր: Մենք ավելի քան 2 տասնամյակ է ներկայացնում ենք այդ վտանգները: Ինչպես նշեցիք, աշխարհի գաղտնի կառավարությունն իր մասոնական ու նմանատիպ «տակից գործո­ղ» օթյակների, աղանդավորական ու համասեռական, անբարո ու ապազգային տարաբնույթ կառույցների, հանրային ու դրամաշնորհային կազմակերպությունների ներդրմամբ եւ մարդկանց հետ առուծախի միջոցով, առանց մի կրակոցի, գրավում է երկրներ, ենթարկում ժողովուրդների:

Իսկ դրա համար պետք է պարբերաբար համարակալել ու քարտավորել, հետո նաեւ չիպավորել (դարձնելով հեռակառավարվող մարմին, որի ամեն քայլն ու շարժը հսկվում է) աշխարհի բնակչությանը, մթագնել մարդկանց պրպտող ուղեղը շոու-մոուներով, իրենց լեզվով ասած ժամանցային պռոեկտներով ու սերիալներով, հեռացնել ազգային ու մարդկային մտածումներից, անբարոյականացնել անգամ անասունի մակարդակից ավելի ցածր աստիճանի: Այսպիսի«մարդիկ» այլեւս վտանգավոր չեն համաշխարհային ապազգային ու այլասերված կարգերի հաստատման համար, իսկ նման անուղեղների առատությունն էլ երաշխիք է գաղտնի ու մութ ուժերի հաջողության համար: Նման «մարդկանց» միայն կեր ու զվարճանք, հաճույք եւ անառակություն է հարկավորեւ համաշխարհային ստրկատիրական համակարգը պատրաստ է: Իհարկե, այս ուտող-զվարճացողները չեն էլ կռահում, որ վաղուց հայտարարված «ոսկե միլիար­դ»-ը թույլ չի տալու շուրջ 7 մլրդ. մարդկության բոլոր հատվածներին վայելքներով զբաղվել: Աշխարհի գաղտնի կառավարությունը միադեմ-անազգ մարդկության հաստատմամբ վաղուց նախատեսել է 1 մլրդ. բնակչությամբ Երկիր մոլորակ: Ո՛չ ավելի: Եվ երբ համասեռականությունը հաղթանակի մոլորակում, սերն ու սեքսն էլ չտարբերվեն իրարից, ապա այսպես կոչված մարդկությունը համալրման կարիք չի էլ զգա, ուստի նաեւ նորերի ոչնչացման  անհրաժեշտություն այլեւս չի առաջանա: Ընդամենը 1 մլրդ. մարդ պետք է ապրելու իրավունք ստանա աշխարհի 5 (ինչու չէ՝ նաեւ Անտարկտիդայում) մայրցամաքներում, սպասարկի համաշխարհային միապետությանը, որը կազմված կլինի առկա մարդկանց թերեւս  3-5%-ից միայն:

Եվ եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ վաղուց համաշխարհային բանկն ու  նմանատիպ այլ կազմակերպությունները երկրներին դրամական օժանդակություն են ցուցաբերում միայն տարբեր սպասարկումների եւ վայելքների համար անհրաժեշտ ոլորտները զարգացնելու նպատակով: Ու սա պարտադրում են ու այդ երկրի տնտեսությանը չխթանող վարկերով քաղաքական կախման մեջ գցում: Մարդկությանը հարմարեցնում են բացառապես սպասարկմամբ գոյատեւելու մտքին, որը հետագայում կդառնա «ոսկե միլիար­դ»-ի գործը:

Մարդկությանը հարմարեցնում են նաեւ միօրինակ մշակույթով ապրելու, նույն համակարգով կրթվելու եւ կենցաղ վարելու, մեկ լեզվով խոսելու եւ մտածելու, ազգ եւ հայրենիք հասկացությունները քարանձավաբնակների ավանդույթ համարելու, հավատն ու կրոնը անհատական ու երկրային համարելու մտքին, ինչը դանդաղ, բայց որոշակի հաջողում են: Պարզապես սրանք չեն գիտակցում, որ եթե գենախեղներն ու այլասերվածները արագ ընդունում եւ փչանում են իրենց ներմուծումներից, ապա գենին ու ինքնությանը հարազատ մարդիկ ավելի են ամբողջանում, քանզի վտանգն առավել ակնառու է դառնում: Իսկ վտանգը չի կարող գենետիկ առաքելությունը չարթնացնել: Ահա հենց սրանից էլ վախենում են այսպես կոչված աշխարհի հզորները, քանզի տիեզերքից սնվող մարդուն այլեւս հնարավոր չէ ձեւախեղել: Իսկ երկնի ու երկրի համերաշխությունը կդառնա կործանարար աշխարհի գաղտնի տերերի ծրագրերի համար:

Ահա, երբ խոսում են աշխարհի վերջից, հենց այս աշխարհի վերջն է գալու շուտով, եւ բնածին մարդը, վերագտնելով իրեն, կոչնչացնի այս ավերող աշխարհը եւ կվերականգնի արարող աշխարհը: Մենք այս մասին շատ ենք խոսել:

- Դրա համար այժմ կխոսենք մի հարցի շուրջ, որը վերոնշյալ բազում ծրագրերից մեկն է եւ առնչվում է սեռային, այսպես կոչված գենդերային իրավունքին: Այս խնդիրը այսօր հուզումներ է առաջացրել հանրության շրջանում: Չնայած Ձեզ էլի կմեղադրեն ամեն բան չափազանցնելու մեջ:

– Դա արդեն կարեւոր չէ, հիմա մեղադրողները նպատակայնորեն են գործում, այժմ դա ներդրվածների գործն է առավելապես: Ներքին թշնամին տխմար է ու տգետ (եթե անգամ ուսյալ է), բայց հանուն փողի կծախի ամեն բան, եւ դա շատ վտանգավոր է: Սա կարելի է նկատել, եթե ցանկություն լինի: Իսկ մարդիկ տեսան, որ համարակալվեցին եւ այլեւս սոցքարտերը էական նշանակություն չունեն, բայց խոստացել էին: Այժմ անցան կենսաչափական քարտերին (բիոքարտ), հաջորդը կլինի չիպավորումը եւ մինչեւ ուշքի գան, արդեն օրենքները հաստատված եւ չիպերը Հայաստան բերված կլինեն: Աղանդավորականները վաղուց տնետուն են շրջում, համասեռականներն ու պոռնիկները քաղաքներում սեփականացրած այգիներ եւ տարածքներ ունեն, անգամ իրավապահ հսկիչներ, պատգամավորներից առավել անձեռնմխելի են: Մշակույթն ու լեզվաքաղաքականությունը օտարամոլական է մեծամասամբ, կրթակարգը ոչնչացնում է գիտական հարաճուն զարգացման հեռանկարը, իսկ ուսանողների զգալի մասը սովորում է՝ ավարտելուց հետո օտար երկրներում տեղավորվելու համար: Աշխատատեղեր ստեղծվում են միայն հանգստյան գոտիներում, լողափերում, խաղատներում, հյուրանոցներում ու սպասարկման այլ ոլորտներում: Չկա արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացում, չեն էլ թողնելու վարկավորողները, քանի դեռ մեր պետությունը հանրային է՝ հանրապետություն, ոչ թե ազգային եւ հայկական պետություն:

Ինչ մնում է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» օրենքին, ապա Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է արել այդ մասին: Հայ արիները դեմ են եվրախամաճիկների գենդերային խեղկատակությանը եւ նշել են, որ այս օրենքը եւս մեկ անգամ բացահայտում է Հայաստանի կառավարիչների ու օրենսդիրների մեծամասնության ծախու եւ ազգադավ դեմքը: Մենք հայտարարել ենք, որ ՀԽՍՀ-ի՝ ԽՍՀՄ-ից անկախացումից ի վեր, առ այսօր, արդեն ՀՀ-ում ապրում ու գործում են մարդիկ (մարդկանց խումբ), ովքեր զբաղվում են հայության ազգային-ավանդական արժեքների ապականմամբ ու խեղաթյուրմամբ, մարդկային բարոյա-հոգեբանականկան կերտվածքի ոչնչացմամբ: Դրանք մշտապես եղել ու մնում են իշխանական բուրգում, անկախ իշխանափոխություններից, անգամ եթե ընդդիմադիրի դիմակ են հագնում: Դրանք մեր ազգի ներքին թշնամիներն են, ավելի վտանգավոր՝ քան արտաքինը: Դրանք են ցեղի տականք հատվածը, ինչպես նմաններին բնորոշել է Նժդեհը:

- Հաճախ են հնչեցնում, թե քաղաքակրթվելու համար է այս ամենն արվում, միայն մարդկանց բարրօրության նպատակով: Որ հավասարություն եւ արդարություն լինի:

– Այս սինաբանությունները միայն տխմարների համար են, ժողովուրդ (ժողովված ամբոխ) զանգվածի, որն այսօր ցավոք գերակշիռ է քանակով: Ազգային հատվածը թքած ունի, թե ով ինչ է հոխորտում մարդկային արժեքներից, առավել եւս, որ այդ քարոզվող արժեքները հակամարդկային են, անասնական: Եթե կա որեւէ մեկը (կամ՝ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպեսեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն էՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, բայց Արարիչը մարդկանցինչպեսեւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատուկ համակարգը:

- Մեզանում դեռ բնական ու ազգային արժեհամակարգերը չեն կարողանում ամրանալ, եվրաօրենքներն ու պարտադրանքները (եւ ոչ միայն եվրոպական), ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար: Մարդիկ այնքան են հեռացել հոգեւորից ու աստվածայինից, որ անգամ երկրային պատկերացումները չեն կանոնակարգում:

– Հասկանում եմ, մարդկանց զգալի մասը հիասթափված է ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգեւոր պատասխանատուներից, բայց պիտի իմանալ, որ հատկապես հոգեւորը կարելի է անհատական համակարգով վեր հառնել, ինչն էլ կմղի նույնը կատարել աշխարհիկ կյանքում: Հավատը զորավոր է անձնական օրինակով դրան հասնելու դեպքում, իսկ հավատով մարդը կյանքում նաեւ կամային որակներ է ձեռք բերում, ինչն էլ կյանքը ու կենցաղը կարգավորելու նպատակ է առաջադրում: Պարզապես չկա լրատվամիջոցների այն ցանցը, որը կհասկացնի ու կօգնի մարդկանց՝ հոգե-մարմնական ու մտավոր վերալիցքավորման համար:

Իսկ գենդերային կոչված սեռային հավասարության անվան տակ կառավարությունը ներկայացրել ու խորհրդարանը գաղտնի ընդունել է նաեւ այլասերվածություն տարածող ու պաշտպանող օրենք, ինչը  միայն հայի թշնամին կարող էր հաստատել (տգետ լինելը արդարացում չէ, եթե քո տեղում չես՝ հեռացիր): Օրենքն անցել է 3 ընթերցմամբ եւ հաստատվել նախագահի կողմից: Վստահ եմ, երկրի նախագահին սխալ են զեկուցել այս հարցը… Ըստ մեր տեղեկատվության, մայիսին խորհրդարանն ընդունել է կառավարության եւ պատգամավորներ ՕԵԿ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» օրինագիծը, որի ամենավտանգավոր՝ սեռափոխության մասին հոդվածը նախագծի տեքստի նախնական տարբերակում չի եղել ու վերջնական տեքստում է ավելացել: Ընդունված օրենքով «սեռ» եզրույթը մեկնաբանվում է որպես ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ինչը, բնականաբար, լուրջ եւ արժանի քննադատությունների տեղիք է տվել: Այսպիսով, այս փաստաթուղթը խայտառակ մի օրենք է, որը փաստացի կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին չէ ամենեւին: Սա Եվրոպական Միության կողմից պարտադրված քաղաքականության հետեւանք է, եւ մենք սա ասում է առանց վարանելու եւ քաղաքական ենթատեքստի, քանզի հայ արիները ոչ ռուսամետ են, ոչ էլ արեւմտամետ կամ այլամետ, ավելին՝ պետական քաղաքական միտվածությունները վտանգավոր ու կործանարար ենք համարում: Թվում է՝ Արեւմուտքը մեղավոր չէ, քանի դեռ մեր երկրում հայ կոչվածներն են թաքուն փաստաթղթեր ընդունում, բայց հայ արիները լավ գիտեն արտաքին ու ներքին թշնամիների կապն ու հրահանգավորման ձեւերը, ու բազմիցս արտահայտվել են, վերեւում նույնպես խոսեցինք այս մասին: Կա օրենքների մի փաթեթ, որը փաթաթում են ազգերի ու պետությունների վզին՝ եվրոպական համագործակցությանը անդամակցելու համար: Իսկ Ռուսաստանն էլ իր փաթեթներն է պարտադրում, բայց ինչքան էլ դժվար լինի, երկրի նախագահը պետք է հնար գտնի, հնարքներ բանեցնի: Այս հարցում նրան պիտի զորավիգ լինեն բոլոր ուժերը, քանզի երկրի նախագահի վրա արտաքին ճնշումը բոլորիս է առնչվում: Նախագահին սխալ զեկուցումներ ներկայացնելը նույնպես բոլորիս է քաշում ճահճի մեջ:

- Մինչ այս «գենդերային» օրենքը նախաքայլեր եղել են, այլ օրենքներ են ընդունվել նման բնույթի եւ արդյո՞ք կհաջողվի կանգնեցնել այդ ընթացքը:

– Այո՜, որոշ նմանատիպ օրենքներ հաջողացրել են անցկացնել արտաքին ու ներքին թշնամիները: Մեր երկրում նաեւ փորձեր եղան «սեռ» եզրույթը վերացնելու, «երրորդ սե­ռ» հասկացությունը մտցնելու (ոչ կին, ոչ տղամարդ…), համասեռականների ու այլ սեռամոլագարների ազատություններն ավելացնելու, ծնողների (հայր եւ մայր) բնական տեսակը ոչնչացնելու եւ թիվ 1 ու թիվ 2 ծնողներով փոխարինելու՝ անգամ քաղաքացու՝ անձնագիր ստանալուց ազգությունը (երբ ծնողները մաքուր հայեր են) փոխելու հնարավորություն ընձեռելու առումներով եւ էլի այսօրինակ բաներ, բայց հայ տեսակը կարողանում է դեռ դիմակայել ներքին թշնամու արտաքին պատվերների կատարմանը:

Այն, որ տղամարդիկ եւ կանայք ունենան հավասար իրավունքներ, միանգամայն նորմալ եւ բնական երեւույթ է: Հատկապես հայերիս մոտ դա հստակ է: Մենք արդի հայերենում չունենք անգլիական «հի եւ շի» կամ ռուսական «օն եւ օնա» բաժանումներն անգամ: (Հնում կիրառվել են «նա» եւ «նե» ձեւերը, բայց այլ ժամանակներ, այլ հավատ, բարքեր ու կենսաձեւ է եղել՝ իրապես աստվածահաճ): Այսօր հայի մոտ թե տղամարդը, թե կինը բնորոշվում են «նա» դիմելաձեւով: Հայը «ուհի» կանացի վերջածանցը եւս շատ քիչ դեպքերում է գործածում, հատկապես պաշտոնական կիրառումներում հայ տղամարդը եւ կինը տնօրեն են, պատգամավոր, նախարար կամ դիվանագետ եւ այլն՝ առանց տարբերակումների: Հայերիս «գենդերային» դասեր տվողները թող իրենց լեզվամտածողության, սեռախեղության ու հոգեորսության, դրանցից բխող թերացումները չպարտադրեն մեզ: Փոխանակ խստացվեն օրենքները փողոցներում բացահայտ մարմնավաճառությամբ զբաղվողների, հանրային վայրերում բնակություն հաստատած տարբեր կարգի սեռամոլագարների նկատմամբ, ովքեր սեռական բռնություն են կատարում նաեւ երեխաների հանդեպ, որից մանկապղծությունն է տարածվում, ընդհակառակը՝ հայ կառավարիչներն ու օրենսդիրները օրենսդրորեն են պաշտպանում վերոթվարկյալ կեղտն ու աղբը Հայաստանում ավելացնելուն: Շուտով նաեւ կենդանիների հետ մարդկանց սեռական գործողությունները կօրինականացվեն, ինչպես բարոյահոգեբանական տեսակետից անասնականից ցածր մակարդակով ապրող Եվրոպայում կամ ԱՄՆ-ում է դա հարգի:

Այս օրենքը պարտադրվել է մեզ, որպեսզի արդեն գործող օրենքը խախտողների դեմ կիրառվի կարգապահական, վարչական, առանձին դեպքերում նույնիսկ քրեական պատասխանատվություն:

Սա ազգային ու բնական կյանքով ապրող մարդկանց պայքարը կանխելու եւ նրանց վնասազերծելու միտում ունի, ինչը կարող է կործանարար դառնալ ազգի ու պետության գոյատեւման համար:

- Իսկ ի՞նչն է հատկապես վտանգավոր «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքում: Արդեն գիտենք, որ նախագահը հանձնարարել է օրենքը լրամշակել, սեպտեմբերին խորհրդարանը կանդրադառնա խնդրին, կա՞ լուծում:

– Եթե ինձ հարցնեն, ապա օրենքը պետք է ամբողջապես ետ կանչվի: Նման օրենքները արհեստական են եւ արդեն ասացի՝ ծառայելու են աշխարհի գաղտնի եւ մութ ուժերի նպատակներին: Այսպիսի օրենքները նպաստում են, որ օտարը իրավական բոլոր իրավունքներն ու հնարավորություններն ունենա մեր պետության ներքին գործերին խառնվելու, ավելին՝ երկիրը պատժի ներկայացնելու միջազգային ատյաններում՝ հենվելով մեր իսկ ստեղծած օրենսդրության վրա:

Ինչ մնում է այսպես կոչված գենդերային օրենքին, ապա միանգամից ներկայացնեմ Հայ Արիական Միաբանության հայտարարությամբ տարածված մեկնաբանությունը: Այս օրենքում միտումնավոր խառնված են սեռ, սեռական եւ սեռային եզրույթները, ինչն էլ վտանգավոր է դարձնում օրենքը: Սա, իհարկե, նպատակային «վրիպում» է, որպեսզի իր բազմանշանակության իմաստով այդպիսի հիմքով էլ ծառայի օրենքի կիրառման ընթացքում: Եթե արեւմուտքի բնակչի համար «սեր» եւ «սեքս» եզրույթները արդեն նույնն են, ապա նորմալ ազգերի մոտ դրանք տարբեր հասկացություններ են:

Նշյալ օրենքի Հոդված 2-ում (օրենքի նպատակն ու խնդիրները) նշված է «1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձեւավորման աջակցումը եւ հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատում­ը»:

Ի՞նչ է նշանակում «կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից»: Հիմա խոսքը կնոջ կամ տղամարդու արժանապատվությա՞ն մասին է, թե՞ սեռական հակումների պաշտպանության: Եթե առաջինի, ապա հենց այս օրենքով էլ այդ արժանապատվությունը վիրավորվում ու վտանգվում է: Եթե երկրորդ տարբերակն է, ապա օրենքի անունը չի համապատասխանում ձեւակերպմանը:

Նույն հոդվածի «2. Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց եւ տղամարդկանց հնարավորությունների հավասարություն­ը» ձեւակերպումը եւս անհասկանալի է. Եթե խոսքը Արարչից տրված տարբերակումների մասին է, ապա ինչպե՞ս են օրենքով հավասարեցնելու տղամարդուն եւ կնոջը: Իսկ եթե խոսքը աշխատանքի կամ մտավոր ունակությունների մասին է, ապա դա բացառապես անհատական կարողությունների ու հնարավորությունների հարց է, ինչը մեզանում խաթարված չէ: Եվ տղամարդկանց ու կանանց արհեստական եվրատոկոսներ պարտադրող օրենսդրությամբ է հենց խեղվում:

Հոդված 3-ում (Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները) «1) գենդեր, գենդերային՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը» ձեւակերպումը ամենավտանգավորներից է: Եվ օրենքն իրականում ոչ թե պաշտպանում է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ինչը կարեւոր ու բնական պայման է, այլ անհասկանալի սեռերի կամ անսեռ մարդկանց իրավունքների՝ հանրային բոլոր բնագավառներում հավասար ու ազատ գործելու մասին է: Մեկը, որ իրեն մարդու տեղ է դրել, կարող է ընտրել իր սեռը (վիրահատության միջոցով) կամ համասեռամոլ դառնալով՝ պիտի հատուկ պաշտպանվածություն ուննա ու նորմալ մարդկանց հետ հավասար ու ազատ գործի: Անգամ ավելի ազատ, քան մյուս քաղաքացիները:

Նույն հոդվածում կա նաեւ «3) ուղղակի գենդերային խտրականություն՝ սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականությու­ն» ձեւակերպումը: Այսինքն, եթե տղամարդն իրեն կնոջ տեղ է դրել կամ կինը՝ իրեն տղամարդու, ապա մարդու ակնհայտ տեսողությանը չհավատալով պետք է այդ մոլագարի սեռային պատկանելությունը չմատնանշվի՞… Թե՞ օրինախախտ չդառնալու համար պետք է համասեռականին նորմալ մարդ հայտարարել:

Նույն հոդվածի «8) գենդերային ներկայացվածություն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ որեւէ կազմակերպության կազմում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության համամասնությու­ն» ձեւակերպումը վերեւում նշված արհեստական տոկոսային չափաքանակների պարտադրանքի մասին է: Այսինքն՝ անկախ մակարդակից պետք է պետական աշխատակազմը լցնել այս կամ այն քանակի տղամարդկանցով ու կանանցով, անգամ եթե համապատասխան կադրերը չկան: Համոզված ենք, որ եվրալամուկները ավելի ուրախ կլինեն, եթե անմակարդակներով համալրվեն երկրների ղեկավար կազմերը: Այս հոդվածում նաեւ մի ձեւակերպում կա, թե անկախ սեռից կանայք եւ տղամարդիկ պետք է ազատորեն օգտագործեն իրենց ունակությունները «քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար»: Իսկ ո՞վ է արգելել դա Հայաստանում: Եվ այս թեզը շարունակվում է նույն հոդվածում «16) համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)՝ ռազմավարություն, որի միջոցով կանանց եւ տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի եւ միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման եւ գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց եւ տղամարդկանց միջեւ անհավասարության վերացմանը»: «Մեյնսթրիմինգ» եւ նմանատիպ այլ օտար ձեւակերպումները վխտում են ՀՀ օրենքներում ու այլ իրավական ձեւակերպումներում եւ հայտնի չէ, թե դրանց տակ ինչեր կարող են ի հայտ գալ՝ իբր սխալ թարգմանելու հետեւանքով (իսկ որեւ թարգմանիչ պատժվե՞լ է երբեւէ)…

Հոդված 3-ի «21) սեռական ոտնձգություն՝ գենդերային խտրականության դրսեւորումների տեսակ՝ խոսքային կամ ֆիզիկական դրսեւորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակների­ն» ձեւակերպմամբ էլ միանշանակ պատժվելու են ոչ թե «գենդերային (սեռային) խտրականության» դրսեւորումները, այլ՝ «ցանկացած իրավիճա­կ»՝ որը կվնասի անսեռի կամ սեռամոլագարի «բարի» համբավը:

Հոդված 4-ում (Գենդերային հավասարության քաղաքականության հիմնական սկզբունքները) կա այսպիսի ձեւակերպում. «2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմեր­ը»: Սա պարտադրվում է բոլոր օրենքների դեպքում, սակայն այստեղ ակնհայտ է, որ հայությանն այլեւս «օրենքի սահմաններու­մ» են պարտադրվելու միջազգային անբարոյականությունն ու այլասերվածությունը, հետագա այլ պղծումները:

Հոդված 6-ում (Գենդերային խտրականության արգելումը) նշված է, որ գենդերային ուղղակի խտրականության ձեւեր են՝ «1) ընտանեկան դրության, հղիության եւ ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը», ինչպեսեւ՝ «3) սեռական ոտնձգություն­ը»: Սա հաստատ չի վերաբերում այն դեպքերին, երբ այս օրենքի պաշտպանները այլ օրենքների կիրառմամբ՝ այլասերվածությամբ քանդում են ընտանիքները, անբարոյականության սերմացմամբ արհեստականորեն ընդհատվում է հղիությունը կամ ընտանեկան պարտականությունների աղճատմամբ վերացնում են ընտանիքի պահպանման բնական արժեհամակարգը: Իսկ թե սեռական ոտնձգությունը ինչ կապ ունի գենդերային խտրականության արգելման հետ, եւս մեկ անգամ հավաստում է, որ օրենքում միտումնավոր խառնել են «սեռային» եւ «սեռական» եզրերը:

Բայց չգիտես ինչու օրենքում սեռային խտրականություն չէ սույն հոդվածի այս ձեւակերպումները. «2) օրենքով սահմանված դեպքերում բացառապես տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը» կամ՝ «5. Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական եւ նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներո­վ»: Այսինքն՝ պարտադիր եւ այլընտրանքային ծառայությունը կանանց չի վերաբերում, ինչու՞, բա ի՞նչ եղավ «գենդերային հավասարություն­ը» կամ «գենդերային արդարություն­ը»: Հայ արիներն, իհարկե, բանակը առավելապես տղամարդկային ոլորտ են համարում, բայց չեն բացառում նաեւ կանանց ներգրավումը զինվորական ծառայության մեջ: Հատկապես, որ Հայաստանն այժմ պատերազմական դրության մեջ է եւ զենք պետք է կարողանա բռնել յուրաքանչյուր հայորդի՝ անկախ սեռից: Եվ հատկապես ինչու՞ են եվրոխամաճիկները խախտում գենդերային հավասարությունը, երբ օրենքով պարտադրում են համասեռականների այլընտրանքային ծառայություն, իսկ աղանդավորականներին անգամ ազատել են տալիս զինծառայությունից: Եվ հետաքրքիր է՝ ինչու՞ է արգելվում «անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական եւ նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը», գոմիկին կամ լեզբուհուն չասե՞ն թե ինքն ով է…

Իսկ որոշ հոդվածներում կան այնպիսի ձեւակերպումներ, որ, թվում է, խոսքը կենտրոնաաֆրիկյան ինչ-որ ցեղախմբերի մասին է, ոչ թե Մարդկության Օրրան Հայաստանի: Հոդված 12-ում (Հավասար ընտրական իրավունքների երաշխիքները) բաժնում ասված է. «1.Կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելի­ս»: Հոդված 13-ում (Գենդերային հավասարության երաշխիքները հանրային ծառայության մեջ) բաժնում էլ գրված է. «2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել կանանց եւ տղամարդկանց՝ հանրային ծառայության ընդունվելու հավասար հնարավորություններ՝ իրենց ընդունակություններին եւ մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան»: Այս ոլորտում կա նաեւ այսպիսի ձեւակերպում. «…Ուսուցման գործուղում իրականացնելիս բացառվում են գենդերային խտրականության դրսեւորումներ­ը»: Կամ ինչու՞ է նշվել այս ձեւակերպումը. «5. Արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար հանրային ծառայության ընդունվելու մրցույթներ հայտարարելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն բխում է այլ անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից»:

Իսկ հոդված 17-ում (Քաղաքացիական հասարակության աջակցությունը գենդերային հավասարության ապահովմանը) մի եվրախեղկատակության գագաթնակետի ձգող ձեւակերպում կա. «6) զլմ-ներով իրականացնելու գենդերային հավասարության ապահովմանը միտված քարոզչությու­ն»: Այսինքն՝ զլմ-ները պիտի ամեն նախադասության մեջ հաշվարկեն կին եւ տղամարդ ձեւակերպումների քանա՞կը…

Հոդված 19-ում (Գենդերային հավասարության խախտման վերաբերյալ բողոքները եւ խախտման հետեւանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը) ասվում է. «1.Այն անձը, որը կարծում է՝ իր նկատմամբ կիրառվել է գենդերային խտրականություն, իրավունք ունի իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար դիմելու իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց եւ օրենքով սահմանված ժամկետում ստանալու պատասխա­ն»: Սա պարզապես մի նպատակային ձեւակերպում է Հայաստանում քաոս առաջացնելուն միտված, հիվանդին (նյութում արծարծվող տիրույթի) առողջի դեմ, կնոջը՝ տղամարդու դեմ եւ ընտանիքը պետության դեմ հանելու հստակ պատվեր է: Ինչու չէ, նաեւ երեխաներին՝ ծնողների դեմ հանելու:

Հոդված 20-ում էլ (Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության  իրագործման ֆինանսավորումը) հստակ արձանագրված է, թե ինչպես պետք է ֆինանսավորվել սեփական ընտանիքն ու երկիրը քանդելու համար. «2. Գենդերային հավասարության՝ ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպեսեւ այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) եւ ֆիզիկական անձանց հանգանակություններ, նվիրատվություններ եւ այլ հատկացումներ, որոնք օգտագործվում են բացառապես գենդերային հավասարության ապահովման պետական, տարածքային եւ համայնքային զարգացման ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման նպատակով»:

Զրույցը՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ՝ Նարե Մշեցյանի

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։