Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքի­ց» – Ու թո՛ղ որ անցնեն քրիստոնեական աղոթքի ու աղերսի ժամանակները՝ տեղը զիջելով արիադավան հաղթության ու փառաբանման ժամանակների… Հայ-Արիական Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ – Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը…

Թող հեռու մնանք «բարեպաշտ հայորդիքի­ց»

«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի մեր երկրում Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր գործարան՝ հազարավոր աշխատատեղերով: Այստեղ մեր զավակները պիտի մոռանան իրենց երբեմնի դժվարին գոյապայքարով կեցությունը եւ, իբրեւ արարող հայեր, այսուհետ իրենց նպաստը պիտի բերեն  իրենց ընտանիքներին, մեր տնտեսությանը ու մեր երկրին՝ դրանով արժանանալով երկնային շնորհին մեր Տիեզերքի Տիրո­ջ»,- նշել է Վեհափառ Հայրապետը գործարանի բացման արարողությանը:

…………………………………………………………………………..       

«Հոգեւոր բերկրանքի օր է այսօր ամենքիս համար, քանզի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ռուսաստանաբնակ բարեպաշտ հայորդյաց ազնիվ, առատաձեռն նվիրատվություններով շքեղակառույց հառնել է նոր աղոթավայր՝ առաջնորդանիստ հոյակերտ համալիրով… Այստեղ հավատացյալ Մեր զավակները լեռան վրա պայծառակերպված Տիրոջ նմանությամբ պիտի փոխակերպվեն ու պայծառակերպվեն եկեղեցու լույս խորանից հեղվող երկնային շնորհներով, լցվեն հոգեւոր նորոգությամբ ու զորությամբ…»,- նշել է Վեհափառ Հայրապետը Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

…………………………………………………………………………..   

Թո՜ղ որ գա այն օրը, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդը կարտասանի առաջին տեքստը, եւ այն լսելիս իբրեւ կատակ չենք ընդունի:

Թո՜ղ որ գա այն օրը, երբ մեր երկիրը վերականգնելու ցանկությունը այնքան կունենանք, որ համայն հայության «բարեպաշտ հայորդի­ք» կժողովեն իրենց միջոցները՝ հօգուտ արտադրամաս, փոքրիկ ձեռնարկություն, հզոր գործարան, ոչ թե հերթական եկեղեցի կառուցելու: Որովհետեւ երբ մարդը երեխայի դատարկ հացի փողը հայթայթելու մասին է մտածում ամեն վայրկյան, նա աղոթելու ժամանակ չի ունենում, ուր մնաց եկեղեցի գնալու:

Թո՛ղ որ գա այն օրը, երբ մեր «բարեպաշտ հայորդի­ք» իրենց հոգեւոր հովիվների հետ միասին կհասկանան, որ աղոթելու համար ամենեւին էլ եկեղեցի գնալ պետք չէ:

Թո՛ղ որ գա այն օրը, երբ «բարեպաշտ հայորդի­ք» ի խորոց սրտի կաղոթեն ու իրենց աստծուն այդքան չեն զզվեցնի եկեղեցաշինության մրցավազքով:

Թո՛ղ որ գա այն օրը, երբ քրիստոնյա հայերի աստվածը լսելի կարգելի անարդար գումարով իր համար «երկրային տու­ն» կառուցելը:

Թո՛ղ որ գա այն օրը, երբ ավելի ու ավելի քիչ կլսենք «բարեպաշտ հայորդիք­ի» մասին, ու սեփական տունը, բակը, փողոցը, երկիրը կկառուցեն սովարական հայորդիք իրենց արժանապատիվ աշխատանքով:

Ու թո՛ղ որ անցնեն աղոթքի ու աղերսի ժամանակները՝ տեղը զիջելով հաղթության ու փառաբանման ժամանակների:

Ու թո՛ղ որ…

«Լուսանցք» շաբաթաթերթ

Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ – Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը

Ըստ Հայ Արիական Միաբանության տեղեկատվության, սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարին կնշվի Նախնյաց տոնը: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այս անգամ տոնը կնշեն Արցախի Տիգրանակերտ այցելելով:

Այդ օրը հայ արիները կհիշեն ու կփառաբանեն բոլոր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով հավերժության ընթացքը, հայ տեսակի ինքնությունը, առաքելությունն ու շարունակականությունը հավաստելով:

(Նախնյաց տոնին հայ արին շփվում է Հայոց Հոգե-Ոգեղեն Տիեզերաշխարհի հոգիների հետ, ինչը կատարվում է Հայ Աստվածների կամոք եւ միջնորդությամբ:)

Հայ արիները Նախնյաց հիշում են ո՜չ այսօրվա «մեռելոցների» արարողակարգով: Ներկայումս վարչա-հոգեւոր ձեւ ստացած մեռելոցներն անգամ դժգոհության ալիք են առաջացնում: Դեռ 2008թ. հունիսի 26-ին կառավարության նիստում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով որոշում է ընդունվել՝ ըստ որի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասի­ն» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, Տաղավար տոներին հաջորդող Ննջեցյալների հիշատակության օրը (մեռելոց օրեր) հայտարարել ոչ աշխատանքային: Մեռելոց օրերին Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Քրիստոնեության մեջ ննջեցյալներին անդրադառնալու սովորությունը սկիզբ է առել դեռեւս այս կրոնի պարտադրման սկզբնական դարերից, «երբ եկեղեցու նախամեծար հայրերն ու վարդապետները հանձնարարում էին հիշել իրենց աղոթքներում թե՜ կենդանության ժամանակ եւ թե՜ մահվանից հետո: Եվ սա նախ՝ այն պատճառով, որ շատերը, թեեւ պատրաստակամ էին անձնվեր ծառայության, սակայն կամ մարդկայնորեն տկար, կամ գործերով թերի գտնվեցին, չհասցնելով՝ բավականաչափ ծառայություն բերել Քրիստոսին: Ինչ վերաբերում է մահացածների նկատմամբ հարգանք ցուցաբերելուն, ինչ խոսք որ այն ժողովուրդների կյանքում միշտ էլ եղել է: Այլ հարց է քրիստոնեության մեջ, եկեղեցական փորձառության ընթացքում ողջերի հարգանքի տուրքը ննջեցյալներին  կանոնակարգվել ­է»,- ասում են հոգեւորականները՝ հավելելով, որ Աստվածային զորության հովանավորությամբ՝ «շնորհով եւ աղոթքով, պահքով ու ողորմությամբ, ինչպես նաեւ սրբոց բարեխոսության ապավինելով է, որ հանգուցյալի մեղքերին քավություն է տրվում: Ընթացս Ս. Պատարագի խնդրանք է մատուցվում, որպեսզի Տերը ներում եւ հանգիստ շնորհի Ս. Եկեղեցու բովանդակ ուխտին, հոգեւորական եւ աշխարհական բոլոր դասերին, քանի որ Քրիստոս ամենքի գլուխն է, իսկ հիշատակյալները՝ Նրա մարմնի անդամները: Հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի կատարվում է Հոգեհանգստյան կարգ, որի ընթացքում Քրիստոսի հաշտության ակնկալությամբ եւ Սուրբ Աստվածածնի բարեխոսության խնդրանքով, ի դիմաց Ս. Սեղանի եւ ի լուր ժողովրդի հիշատակվում են (նախապես հիշատակության հանձնված) ննջեցյալների անուններ­ը»……

Այս մեջբերումներով առավել նկատելի ենք դարձնում ննջեցյալների տոն ասվածը (կամ մեռելոցը), որն առավելապես Քրիստոսին ծառայելու քարոզ է («շատերը, թեեւ պատրաստակամ էին անձնվեր ծառայության, սակայն կամ մարդկայնորեն տկար, կամ գործերով թերի գտնվեցին, չհասցնելով՝ բավականաչափ ծառայություն բերել Քրիստոսին»), քան Նախնյաց հիշատակի օր, որոնց հիշելով (թերեւս միայն «ննջեցյալների անուններ­ը»)՝ ընդամենը «աղոթքով, պահքով ու ողորմությամբ, ինչպես նաեւ սրբոց բարեխոսության ապավինելով» մեղքերին քավություն է տրվում…

…Հուդա-քրիստոնեությունը հրով ու սրով մտավ Հայք ու կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը: Չարը գրեթե ոչնչացրեց ամեն Հայկական Բան եւ Հայոց Ոգին առժամանակ ծնկեց… «փոխվեցին» նաեւ Հայի Նախնիները… աղերսող ու օտարադավան հայի համար նախնի դարձան հրեաներ Աբրահամը, Պողոսն ու Պետրոսը, Բարդուղիմեոսն ու Թադեւոսը… անգամ Հուդան: Իսկ հրեա կին Մարիամը մի քանի զավակ ունենալով հանդերձ դարձավ սուրբ կույս Աստվածածին… Եվ տիեզերական սիրո Աստվածուհի Աստղիկն ու մայրության խորհրդանիշ Աստվածամայր Անահիտը «հեռացան» հայից…

Եվ սա էլ պատճառ դարձավ, որ հայն իր կյանքում այլոց մեռելներին նախնի համարելուց բացի՝ հարազատի թաղման ծեսին սկսեց լսել, թե ինչպես է հանգուցյալի հոգին «Ի վերին Երուսաղեմ» ուղարկվում, բայց… կամ չհասկացավ գրաբարով ասված խոսքը կամ դա հասկանալու ժամանակը չունեցավ:

Հայի ոգին հեռացավ հայից, ու Նախնյաց պաշտամունքը մի պարզունակ ու օտար աղոթքներով համեմված մեռելոց դարձավ: Ազգայինը դուրս հանվեց հայի հոգուց ու մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ…

Այսօր հայ արիները վերականգնել են Հայոց նախնիների տոնը, հիշատակի օրը, եւ փառաբանում են ոչ թե հրեաների Աստված Եհովային ու նրա որդուն՝ Հիսուսին,  հինկտակարանային եբրայաց նախնյաց, այլ՝ Հայ Աստվածներին ու հայոց հավատի քրմերին, Նահապետ Հայկին ու հայ արքաներին եւ փառահեղ մտավոր նախնյաց, հայ զորականին ու շինականին, մեր անմիջական ծնողներին ու հարազատներին…

Վահագն Նանյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։