Մոսկվայից փչում է երկակի ու վտանգավոր բարեկամի հոտ…

Մոսկվան քննադատելով եվրոպական երկակի ստանդարտները՝ ինքը քանի՞ ստանդարտներով է բարեկամություն անում: Թե՞ ԱՊՀ-ՎՈւԱՄ-ական սլավոնական խաղերը հայերի քիմքին հարիր չեն…

Այսօր ՎՈՒԱՄ-ական Ուկրաինան ու Ադրբեջանը առավել շահեկան խաղերի մեջ են Մոսկվայի հետ, քան ԱՊՀ-ական ու «խիստ» բարեկամական Հայաստանը: Անգամ ՎՈւԱՄ-ական Վրաստանն է փորձում կարգավորել իր վիճակը ԱՊՀ-ական Ռուսաստանի հետ՝ ի հաշիվ Հայաստանի…

Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ մեր ներքաղաքական կյանքի եւ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր թեմաներից մեկը, չնայած Մաքսային միությանը միանալու որոշումը առավել առաջնային է դարձել՝ միջազգային արձագանքներով պայմանավորված:

Հայությունը փորձում է հասկանալ՝ ի վերջո ո՞վ է մեր ռազմավարական գործընկերը եւ ի՞նչ է ուզում մեզանից:

Նա մե՞ր հետ է, թե՞ մեր թշնամիների, թե՞ մեր ու նաեւ մեր թշնամիների…

Վերջապես՝ ձեռնտու՞ է այսպիսի ռազմավարությունը շարունակելը, թե՞ առաջ եկած հարցականներին պետք է լուրջ եւ վերջնական հարցադրումներ ներկայացնել ու պատասխաններ գտնել:

Վերջապես ի՞նչ են ցանկանում, որ զոհաբերի Հայաստանը… Եվ հանուն ինչի՞…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։