Հատված՝ «Լուսանցք»-ի (թիվ 31 (294) թողարկման (սեպտեմբերի 4-10, 2013թ.) «Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների անցյալ­ը» հոդվածից)

- (սովորական հարց)Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ…

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

…ՀՀ 3-րդ գլխավոր դատախազը արդեն Աղվան Հովսեփյանն էր: Կարժ ժամանակ հետո նա ԱԺ-ում էր՝ ՀՀՇ վարչության նախագահ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով ու ստացավ համաձայնությունը:

Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունը,  Հայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում:

Հաջորդ աղմկոտ գործը, որ առնչվում է Աղվան Հովսեփյանի հետ՝ կապված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ: Այստեղ էլ նա պահանջեց պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունը: Աղվան Հովսեփյանի օրոք տեղի են ունեցել այլ աղմկահարույց քաղաքական, քրեական սպանություններ (նաեւ պաշտոնյաների եւ այլ՝ ներառյալ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը): Իսկ դրանց մեծ մասը դեռ սպասում է բացահայտման:

Այս ամենը ժառանգել է 4-րդ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով էլ հայտարարեց, թե «կառուցում ենք մեր Հայաստանը միասին»: Իսկ կառուցելու համար ամուր հիմքեր պետք է դրվեն: Դեռ կտեսնենք…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։