Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական (ալիեւյան) կլանն է – Երբեւէ չգոյ Քուրդիստա՞ն, թե՞ բնական ու պատմական Հայաստան… Դամասկոսը ոչինչ չիմոռացել…

Այսպիսով՝ առավել ընկալելի են դառնում նաեւ հայ արիների վերլուծությունները՝ աշխարհի վերաձեւումը նախատեսող, քանզի Հայկական լեռնաշխարհում երբեւէ չգոյ Քուրդիստան պետության հիմնում են ենթադրում: Իհարկե, Ալիեւների կլանն էլի երազանքներ ունի՝ հայկական տարածքների եւ իրանական ադրբեջանների զավթման առումով: Եվ մենք պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել ու հակազդել

Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական կլանն է

«Լուսանցք»-ը անդրադարձել է համաթրքական խնդիրներին, նաեւ այնտեղ առկա ադրբեջանական նկրտումներին: Այդ համապատկերում ներկայացրել ենք Ադրբեջանի նախագահներ հայր եւ որդի Ալիեւների ծագումը եւս: Աշխարհում արդեն քչերը կասկած ունեն Ալիեւների կլանի քրդական ծագման վերաբերյալ:

Թալիշական շարժման առաջնորդ Ֆարհադդին Աբոսզոդան նույնպես խոսել է այս մասին եւ նշել, որ դա կարող է նպաստել Ադրբեջանում ազգային հարցի սրմանը, տեղի ոչ թյուրքական ազգերի ազգային ազատագրական շարժման հզորացումը եւս կարող է դառնալ իրականություն: Իսկ դա հարցականի տակ կդնի Ադրբեջանի հետագա գոյությունը:

Սա հասկանալով էլ՝ ժամանակին Հեյդար Ալիեւը հայտարարեց, թե քրդերը ձուլվել են եւ Ադրբեջանում չկա նման ազգային փոքրամասնություն: Իսկ Իլհամ Ալիեւն Ադրբեջանը միատարր պետություն հռչակեց (1-2 ազգային փոքրամասնություններ կան՝ իբր աննշան քանակությամբ): Հայտարարեց, թե թյուրքալեզու բնակչությունից բացի, այլ ազգերից եւ ոչ մեկն ինքնության դրսեւորման ցանկություն չունի: Ինչն, ըստ թալիշների առաջնորդի, այդպես չէ, փորձ արվեց ուղղակի հասկացնել, որ ոչ մեկն ինքնության դրսեւորման իրավունք չունի, բոլորը զրկված են սեփական ինքնատիպության պահպանման հնարավորությունից:

Իսկ վերջերս Ադրբեջանի քրդական փոքրամասնությունն է սկսել հրապարակայնորեն հայտարարել իր իրավունքների մասին: Հարցի հետաքրքրությունն այն է, որ տարատեսակ տվյալների համաձայն՝ ներկայիս Ադրբեջանում իշխող վերնախավը հիմնականում բաղկացած է քրդերից (այն էլ՝ նախիջեւանյան կլանի), նրանց գլխավորում է կլանի ներկայացուցիչ Իլհամ Ալիեւը: Իսկ իշխող վերնախավը հրապարակայնորեն չի հայտարարում իր քրդական արմատների մասին եւ ներկայանում է որպես «ադրբեջանական», անգամ փորձելով հակադրվել թուրքականի «էթնոսի» հետ:

Աթաթուրքի՝ բոլոր թյուրքերի հայր լինելու ադրբեջանական վիճարկումը եւս թյուրքական սանդղակի վերին աստիճանում հայտնվելու համար է կատարվում, իսկ Հեյդար Ալիեւի արձանների՝ այլ երկրներում տեղադրելու մոլուցքը անգամ Անկարան չի հասկանում:

Թուրքիայում մտահոգ են, որ Բաքուն երբեմն Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկներին աջակցող քայլեր է անում: Հաճախ էլ Ադրբեջանի իշխանության կողմից Թուրքիայում քուրդ զինյալների ուղղակի ֆինանսավորման մասին տեղեկատվություն է տարածվում: «Hurriyet» թուրքական թերթը մի առիթով գրել էր. «ՔԱԿ-ը հավակնում է Ադրբեջանի իշխանության­ը», մեղադրում էր «Դիպլոմատ» թերթի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Թայիր Սուլեյմանովին, որ վերջինս մտերիմ կապերի մեջ է եղել Իրաքի Քուրդիստանի առաջնորդներ Բարզանի եւ Թալիբանի, ինչպեսեւ Թուրքիայում ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության հետ:

Պաշտոնական վիճակագրության տվյաների համաձայն՝ քրդերի թիվն Ադրբեջանում ընդամենը 10-13 հազար է, բայց չգիտես ինչպես, այդ էթնիկ փոքրամասնությունը կազմում է երկրի խորհրդարանի 20%-ը: Չնայած, ըստ Թայիր Սուլեյմանովի, Ադրբեջանում 2,5 միլիոն քուրդ է բնակվում: Պատգամավոր Ռաբիյաթ Ասլանովան նախկինում հայտարարել էր, որ Միլլի Մեջլիսի 38 պատգամավորներ քրդական ծագում ունեն: Բայց որտե՞ղ են նրանք եւ ինչո՞ւ են լռում: Որեւէ մեկը դեռեւս չի խոստովանել, որ քուրդ է՝ բացառությամբ Հախադ Աբիեւի:

Ադրբեջանում Թուրքիայից ժամանած 3 հազար քուրդ ուսանող է սովորում, եւ սա երս արժանի է ուշադրության: Իսկ նրանք կվերադառնան Թուրքիա՝ ադրբեջանական նպատակներով: Իզուր չէ, որ որոշ գործիչներ հայտարարել են, թե ադրբեջանական քրդերը եթե ոչ բացահայտ կերպով, ապա սրտի խորքում ՔԱԿ-ն ընդունում են որպես ազգային-ազատագրական շարժում:

Այսպիսով՝ առավել ընկալելի են դառնում նա եւ հայ արիների վերլուծությունները՝ աշխարհի վերաձեւումը նախատեսող, քանզի Հայկական լեռնաշխարհում երբեւէ չգոյ Քուրդիստան պետության հիմնում են ենթադրում: Իհարկե, Ալիեւների կլանն էլի երազանքներ ունի՝ հայկական տարածքների եւ իրանական ադրբեջանների զավթման առումով: Եվ մենք պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել ու հակազդել:

Հայկ Թորգոմյան

Դամասկոսը ոչինչ չի մոռացել

«Թուրքիան թանկ կվճարի Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցելու համա­ր»,- թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Նա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատասխանատու է համարել տասնյակ հազարավոր սիրիացիների մահվան մեջ: Նաեւ մեղադրել է Անկարային՝ իր երկրում ենթակառուցվածքների ոչնչացման եւ Մերձավոր Արեւելքում լարվածության աճին նպաստելու հարցում:

Սիրիական հակամարտության սկզբից Թուրքիան, հետագայում՝ նաեւ Ադրբեջանը, պաշտպանել է զինված ապստամբներին եւ պահանջել օրինական իշխանության հեռացումը:

Անկարան փորձել է աջակցել Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության (իհարկե թորքական հսկողության ներքո) ստեղծմանը, նաեւ այդ երկրի մասնատմանը եւ անգամ չի էլ թաքցրել իր ծավալապաշտության տարածքային նկրտումները:

Իսկ Բաքուն ամեն կերպ աջակցել է սիրիական ընդդիմության շրջանակներում գործող ահաբեկչական խմբավորումներին (անդամակցել է «Ալ-Քաիդ­ա» կառույցին), որոնք հավաքագրվում էին Ստամբուլում:

Սակայն ռուս-ամերիկյան համաձայնությունը, սիրիական խնդրի խաղաղ կարգավորման հարցում, խաթարել է Անկարայի ու Բաքվի հեռահար նպատակները: Իսկ խնդրի վերջնական կարգավորումից հետո՝ Դամասկոսը արաբական այլ երկրների հետ դեռ կանդրադառնա Թուրքիայի սանձարձակ գործունեությանը, ինչը Իրանի ուղղությամբ ստացել էր ադրբեջանական դիմագիծ:

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։