- Տիրատո՛ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը – Քուրմ Արամ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ)… Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին – Հայ Աստվածային Համակարգը… Տիր Աստծո երկրային ազդակները («Սասնա ծռե­ր» էպոսի օր)…

Տիրատո՜ն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրին նվիրված

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ այս անգամ Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը, կկայանա հոկտեմբերի 15-ին՝ Սյունաց Քարահունջի (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում:

Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ հայի գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել է բազմաշերտ ու տոնվել է օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր կան նաեւ Զվարթնոցի համալիրում:

Վերջին տարիներին հայ արիականների՝ Հայ Աստվածներին նվիրված ու վերականգնված տոնակատարություններից մեկն է այս տոնը:

Մինչ հայ արիների ուսումնասիրությունները, Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր նշվում՝ Մայր Անահիտի, Վահագնի, Աստղիկի եւ Միհրի, իսկ այժմ՝ ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի, Նանեի, Տիրի եւ Վանատուրի:

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում կերկրպագեն Հայոց իմաստության Աստծուն, այնուհետեւ, քրմական ծեսով ու փառաբանմամբ Տիրատոնը կշարունակվի քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում:

Հայ արիները դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ տիեզերախորունկ հեռուները հասկանալու, հայոց առաքելությունը վերագտնելու, փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգ կապը եւ կյանքը աստվածային իմաստնությամբ օծելու եւ մշտառկա պահպանելու համար: ՀԱՄ քրմերը ծիսական ձոներով կդիմեն Հայ Աստծուն՝ մարդկանց եւ հոգիների (երկրի ու երկնի հայերի), Հայկական Աշխարհների կապը պահելու եւ հասանելի դարձնելու համար:

«Լուսանցք»-ը գրել է, որ հայի թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու Խորհուրդը եւ հենց Նրա՛ տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդեցին հուդա-քրիստոնյա խավարիչները: Գրիգորիսը նպատակայնորեն որոշեց սկզբում հիմնահատակ ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայոց միտքը, լուսավորությունն ու իմաստությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց երկնային պահապանն է Տիր Աստվածը

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն օրվա խորհուրդը պահպանող Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին, Նրանց Արարողին՝ Տիեզերքի Արարչին, Հայի տեսակն ու Հայքը արարչագործելու համար…

Վահագն Նանյան

Չարը ոչնչացնել է ուզել Ամենահզորին

Հայ Աստվածների սրբազան պաշտամունքը աշծարհով մեկ տարածվել է նաեւ համաարիական քաղաքակրթության տարածմանը զուգահեռ, եւ շատ նորաթուխ ինքնահռչակ ազգեր «որդեգրել» են մեր Աստվածներին, Նրանց անունները ձեւափոխել կամ փոխել հիմնովին ուայսօր նրանք Աստվածներ ունեն, իսկ հայը՝ ո՞չ

Հուդա-քրիստոնեական (նաեւ կռապաշտության վերածված այլազգիների համահեթանոսական) հակահայ արշավը հստակ ուղղված էր հենց Տիեզերքի ամենահզոր Աստվածային Համակարգի դեմ, եւ դա է պատճառը, որ ցայսօր քրիստոնեության, իսլամի թե բուդդայականության կողքին գոյատեւում են հունական, պարսկական, եգիպտական, հրեական, հնդկական, չինական կամ ճապոնական Աստվածների պաշտամունքներն ու նրանց նվիրված տաճարները, եւ միայն Հա՛յ Աստվածների մասին չի խոսվում ոչինչԱնգամ Նրանց մասին ավանդապատումները հունականացվում, պարսկականացվում եւ հնդկականացվում էին (եւ՝ են), էլ չասենք՝ հրեականացվում կամ այլացվում (նույնիսկ՝ չեղած հռոմեական եւ այլ աստվածներին են վերագրվում):

Իսկ մեր միակ կանգուն Գառնո արիական տաճարը վերականգնվել է համայնավարների օրոք, այն էլ՝ պատմական հնագույն տարածքը (հատկապես՝ Ուրարտուի համար կար թեժ կռիվ) եւ ամենահին պատմությունը սովետների երկրին վերագրելու ռազմա-քաղաքական նպատակով…

Բացի այս բնական ազգերից, Հայ Աստվածների պաշտամունքը վերցրել ու տեղայնացրել են նաեւ հետագայում ինքզինքը ազգ հռչակած որոշ խառնածիններ, որոնց նախնիները Հայկական լեռնաշխարհից սփռված հայերն են եղել…

Այդ մասին այսօր բացահայտ խոսում են բասկերը Իսպանիայում, բավարացիները՝ Գերմանիայում, բրետոնները՝ Անգլիայում եւ Շոտլանդիայում

Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն են փոխել կամ նոր անուններով կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր: Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես Պատերազմի ԱստվածՀատկապես (Նորվեգիայում) ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դավանանքին են ձգտել միշտ:

Իհարկե, բոլոր (ոչ միայն Հայ) Արարչածին Աստվածներն էլ ի բնե ռազմիկներ են, սակայն Արարիչը նաեւ հստակ գործառույթներ է սահմանել Նրանցից յուրաքանչյուրի համար, իսկ Հայոց Տիր Աստվածը ստացել է իմաստության եւ դպրության գործառույթի հովանավորի աստվածային զորավոր առաքելությունը:

Քուրմ Արամ

Հայ Արիական Միաբանության

Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

Տիր Աստծոերկրային ազդակները

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի ունեցավ «Սասնա ծռե­ր» էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի եզրափակիչ տոնակատարությունը՝ «Էպոսի օ­ր» խորագրի ներքո: Միջոցառման կազմակերպիչն էր «Սասնա տու­ն» քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն հ/կ-ն, որին աջակցել է մշակույթի նախարարությունը:

2013թ. ապրիլին մեկնարկած ծրագրի շրջանակում անցկացվել են շարադրությունների, շախմատային, վիպասանական հանրապետական մրցույթներ, ինչպեսեւ՝ կազմակերպվել Հայոց էպոսին նվիրված թեմատիկ դասախոսություններ:

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։