Հայ արիները պահանջում են.- Կա՛մ իսկապես կունենանք ռազմավարական գործընկերներ, կա՛մ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհա-քաղաքական կողմնորոշումը (Մոսկվայի հիվանդագին խաղերը)…

Հայաստանի գործերին ռուսական բացահայտ միջամտության եւ ճնշումների հետ կապված՝ Հայ Արիական Միաբանությունը այսօր հայտարարություն է տարածել: Երեկ ուշ երեկոյան «Լուսանցք»-ին, բացառիկության իրավունքով, փոխանցվեց հայտարարության տեքստը: Կարեւորելով հաղորդագրությունում արծարծվածը՝ այն տպագրում ենք առանց կրճատումների:

«Բաքվի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանն իր հերթին մի քանի ակնարկներ հնչեցրեց: Մեկը հնարավոր ռազմական ներխուժման մասին էր, որը բարձրաձայնել է Հայաստանում Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Ռուզինսկին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախում, ռուսական բազան կմիջամտի: Բայց հնչել է մեկ այլ հայտարարություն եւս. Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովը հայտնել է, թե իր դեսանտայիններով պատրաստ է մեկնել Հայաստան՝ հասարակական կարգը պաշտպանելու համար: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ ուժերը կարող են մեր երկրում հասարակական կարգ պահպանել, ինչը վստահաբար առկա խաղաղ իրավիճակների համար չէ ասված:

Հասկանալի է՝ այդ գեներալը կատարել է իր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգը, ինչը Ռուսաստանին այլեւս լկտի պետությունների շարքին է դասում: Պատերազմական գործողություններից երեւի մի քիչ ցնդած Շամանովը չի հասկանում, որ Հայաստանում հասարակական կարգը պահպանելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելը տարբեր բաներ են: Իսկ եթե Մոսկվան այսկերպ հասկացնում է, որ հակառուսական տրամադրությունների դեպքում հնարավոր է այդ տարբերակը կիրառվի Հայաստանում, ապա չարաչար սխալվում է: Հայաստանը Վրաստան չէ, հայկական զինուժն էլ վրացականի համարժեքը չէ: Իսկ շամանովների նմաններին հայ ռազմիկները բազմիցս հանձնել են հողի ընդերքին… Եթե Մոսկվան այսպես կոչված հասարակական կարգի պահպանման համար փորձի զինուժ բերել Հայաստան, ապա ռուս-վրացական 8-օրյա պատերազմը որոշակի կկրկնվի, բայց մեկ շաբաթ անց Ռուսաստանն այլեւս Կովկասի տարածաշրջանում որեւէ տեղ չի ունենա, որովհետեւ շամանովներն ու նմանները իրենց հավերժական քունը կգտնեն հայոց հողում:

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ արդեն կոչ է հղել Հայաստանի իշխանություններին՝ բանակցել ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան կողմի հետ, որպեսզի մի ռազմակայան էլ այդ ռազմական դաշինքն ունենա մեր երկրում: Սա ոչ միայն հավասարակշռության համար է (նաեւ Արեւմուտքին է ձեռնտու), այլեւ՝ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխության հանգրվան է:

Գյումրիի 102-րդ զորակայանի հրամանատարի հայտարարությունը մեկնաբանում են որպես Ադրբեջանին ու Թուրքիային հնարավոր պատերազմից զգուշացնելու կոչ, բայց Ռուսաստանի նախագահի թուրքահաճ խաղերը եւ Մաքսային միության հետ կապված սովետական, անգամ նախկին սոցճամբարի վերականգնման երազանքները այլ բան են ապացուցում:

Հայ արիներն այլեւս վստահ չեն, թե Հայաստանում ռուսական ռազմաբազան միջամտելով հայ-ադրբեջանական նոր պատերազմին, միանշանակ կկանգնի հայ զինուժի կողքին: Մոսկվան նոր տնտեսական ծրագրեր է նախաձեռնել Անկարայի ու Բաքվի հետ, ուստի մեր կասկածանքները հիմնավոր են եւ պատմական դառը փորձը նույնպես հիշեցնում է հայերին անվարան դավաճանելու ռուսական բնավորության մասին: 1915-1918թթ. ընթացքում Ռուսաստանն Արեւմուտքի երկրների հետ միասին դավաճանեցին հայությանը եւ լուռ հետեւեցին Հայոց ցեղասպանության իրականացմանը: Անգամ փորձեցին արդարանալ 1914թ. 1-ին աշխարհամարտի պատճառաբանությամբ: Այդ ընթացքում ռուսական կողմը լքեց թուրքերին դիմակայող ռազմադաշտը եւ նպաստեց հայկական Կարսի անկմանը, այսինքն նաեւ Արեւմտյան Հայաստանի այդ հատվածի ժամանակավոր թուրքացմանը: Այնուհետեւ բոլշեւիկյան Ռուսաստանը իր մասոնական տերերի հետ շարունակեց հայկական սպանդը եւ 1918-ին ոչնչից սարքեց Ադրբեւջանի պետությունը, որ մինչ այդ համաշխարհային որեւէ քարտեզի վրա երբեւէ գոյություն չէր ունեցել: Հետագա հայահալած քաղաքականությամբ Արցախն ու Նախիջեւանը հանձնեցին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին, Ջավախքն էլ՝ Վրաստանին:

Այժմ ի՞նչ ունեն հանձնելու հայերի հաշվին ռուսները, որ բոլորովին էլ ռուսներ չեն իրականում (մաքրարյուն ռուս գրեթե հնարավոր չէ գտնել), այլ մի խառնագեն խառնամբոխ, որ ղեկավարվում է համաշխարհային հայտնի ու գաղտնի ուժերի կողմից: Գուցե ազատագրված Արցա՞խն են վերստին ցանկանում նվիրել Ադրբեջանին, Հայաստանի այս անկախ մնացած տարածքն էլ Թուրքիայի՞ն: Մոսկվային դարձրել է ոչ միայն լկտի, այլեւ՝ սադրիչ երկրի մայրաքաղաք եւ բոլորովին նման չէ ռազմավարական գործընկերոջ կամ հայերին բարեկամ պետության: Իսկ եթե հիշենք, որ Մոսկվան հանուն իր շահի, անվարան ինչպես դավաճանեց իր եղբայր Հարավսլավիային, հետո սլավոն արյունակից Սերբիային… ապա մեզ դավաճանելու պարբերականությունը հաստատ չի ընդհատվել:

Ուստի մեկ անգամ եւս կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝

– Զգուշանալ դարեդար բարեկամ հորջորջվող, բայց մեջքից պարբերաբար հարվածող Ռուսաստանի բոլոր քայլերից:

– Մաքսային միությանը միանալու դեպքում անպայման դա հավասարակշռել Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, կամ էլ հրաժարվել երկուսին միանալուց:

– ԱՊՀ անդամ երկրներից՝ հատկապես հայ-ադրբեջանական, հայ-թուրքական եւ հայ-վրացական հարաբերություններում պահանջել միանշանակ հայանպաստ մոտեցումներ:

– ՀԱՊԿ անդամ երկրներից պահանջել հստակ դիրքորոշումներ (հայտարարությամբ) հայ-ադրբեջանական նոր պատերազմի դեպքում Հայաստանին աջակցելու եւ իրենց ամբողջական քայլերի մասին:

– Ռուսատանից պահանջել դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների համագործակցությունների խորացումը, քանզի այդ երկրները Հայաստանին թշնամաբար են վերաբերվում:

Հակառակ դեպքում՝ Հայաստանը պետք է համահայկական զորահավաք հայտարարի, Հայաստանից դուրս ապրողների համար այն կլինի կամավոր սկզբունքով, եւ պետք է հայտարարվի ազգ-բանակ ստեղծելու մասին:

Միաժամանակ պետք է վերջապես հայտարարվի Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու մասին, իսկ միացյալ հայկական պետությունը պետք է վերանվանել Հայաստանի ազգային պետություն, հրաժարվելով հանրապետություն տերմինից, ըստ որի էլ հայկական օրենքներն ու արժեքները ազգայինից դարձել են հանրային, ավելի ստույգ՝ ապազգային:

Եվ այն համաշխարհային բեւեռը կամ այդպիսի բեւեռի ձգտող գերուղղությունը, որ կհամաձայնի այս եւ նմանօրինակ գործողությունների հետ, Հայաստանը պետք է դառնա հենց այդ միջազգային գերուժի դաշնակիցը:

Հիշեցնենք, որ հայ արիները մշտապես գործում են ոչ թե ընդդեմ գործելաոճով, այլ՝ հանուն հայի եւ Հայաստանի»,- ասված է Հայ Արիական Միաբանության հայտարարությունում:

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։