Հայոց լեզուն Հայաստանում անմրցակի՛ց է (պետք է կիրառե՛լ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ամենուր)… Լեզուների նահանջը եւ մահը (Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է)… Ռուսական «անզգուշության» աշոտյանական բացահայտումը…

Ազգը հոգի էիսկ հայրենիքը՝ մարմինորի սրտում ստեղծված պետությունը այդ մարմնի միտքն է՝ հոգու առաքելության իրականացման համար»,- ասում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ըստ ՀԱՄ ղեկավարի, այս գիտակցումը ազգայնական եւ հավատավոր հային ուղղակի պարտադրում է հայոց լեզուն դարձնել կեցակարգի անբաժանելի մաս. «Իր ծագումին հենված բնօրրանապաշտ հայը լեզվամտածողությամբ գենախոս է: Գենը-Ծինը հենց Ազգն է, Լեզուն էլ Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնըոր յուրաքանչյուր հայի մեջ խոսում է որպես նրա Ներքին Ձայնը: Բայց այն պետք է կարողանալ տարբերակել, քանզի խոսում է ինչպես սիրտը, այնպես էլ միտքը (ուղեղը) ու նաեւ հոգին: Եվ անաղարտ լեզվամտածողությունն է զգացականի, գիտակցականի ու հոգե-ձայների համադրողըորից հետո է միայն գալիս առաքինության եւ առաքելության վերադարձի ժամանակը»:

……………………………………………………………………………………………………………………..

Հայոց լեզուն Հայաստանում անմրցակի՛ց է

Լեզուն, լեզվաքաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի, եւ այս իրողությունը չհասկանալը հավասարազոր է լեզվասպանության, այսինքն՝ ազգասպանության:

«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու իր գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել են դատական հայց ներկայացնել «Չտո՞, գդե՞, կօգդա՞ » («Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ») հեռուստախաղի դեմ՝ հեռարձակողից եւ կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում եւ հեռարձակում, պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: Իբրեւ նախաձեռնողներ կոչով դիմել են բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան: Ստեղծվել է նաեւ ֆեյսբուքյան խումբ, որտեղ արդեն քննարկման է դրվել հայցադիմումը: Շատերն այս այլալեզու հաղորդման հեռարձակման մեջ մեղադրում են նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով անձամբ մասնակցել է այդ խաղին:

ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւս ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Ո՞նց կարողացանք դավաճանել ինքներս մեզ: Անկեղծորեն… դժվարանում եմ սահմանել՝ մեր օրերի անզուսպ ու վավերական ցինի՞զմը, թե՞ ողբերգությունն է դրդել Անահիտ Բախշյանին ու Ստյոպա Սաֆարյանին դատական հայց ներկայացնել ի պաշտպանություն հայոց լեզվի, նույնն է, թե՝ ի պաշտպանություն մեր պետականության ու ինքնության խորհրդանիշի (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 12. ՀՀ պետական լեզուն հայերենն է): Դժվար թե 23 տարի առաջ, Երեւանի կենտրոնն օղակած ռուսական տանկերի հռնդյունի ներքո Օպերայի շենքում Գերագույն Խորհրդի արտահերթ նիստում մեր անկախությանը իրավական տեսք տվող որեւէ մեկի մտքով անցներ, որ այսքան տարի հետո ինքնիշխան ՀՀ-ում մայրենիի իրավունքները դատարանում պիտի փորձենք պաշտպանել։ Այս օրվա մասին չէր կարող անցնել նաեւ այդ օրը դրսում՝ Ազատության հրապարակում խարույկների շուրջը պետականության երազը փայփայողների մտքով եւ, հաստատ, այս օրվա մասին չէր էլ կարող անցնել սեփական արյամբ Գետաշենի անտառներում անկախությունը նվաճող հայ ազատամարտիկի մտքով»: Նախկին պատգամավորը նշել է, որ այն ժամանակ մեզանից եւ ոչ մեկի մտքով չէր անցնի, որովհետեւ մենք զոհաբերվելու չափ նվիրված էինք անկախության գաղափարին, որովհետեւ հավատում ու համոզված էինք. մեր գենետիկ հիշողությունը մի բանաձեւ էր բյուրեղացել՝ դարերի անղեկ ընթացքներում մեր ինքնության կոդը մեր լեզուն է, լեզուն հայրենիք է, լեզուն ուրանալը նույնն է թե հայրենիքն ուրանալը:

Այո, այնուամենայնիվ, անկախության առաջին օրերին հասցրել էինք «Լեզվի մասին» ՀՀ օրենք ունենալ ու Հոդված 1-ում սահմանել, որ պետական լեզուն՝ հայերենը, ՀՀ տարածքում գերակայություն ունեցող լեզու է՝ ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, եւ պետության պարտավորությունն է միջոցառումների ամբողջություն իրականացնել՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը։

Լեզվի մասին նշվել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում՝ Հոդված 5-ում ամրագրելով, որ ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է։ Ի դեպ, նույն օրենքում չենք մոռացել նաեւ ազգային փոքրամասնություններին՝ Հոդված 26-ում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի եւ հաղորդումների հեռարձակման համար եթերային ժամանակ տրամադրելու հնարավորություն նախատեսելով։ Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը եւ հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով:

Եվ, ինչպես յուրաքանչյուր օրենք, այս օրենքների պահանջները խախտելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանվում, ինչը, ցավոք, լավ չի հետապնդվում, քանի որ թե՛ խոսակցական թե՛ հեռուստաեթերի, թե՛ խանութների կամ փողոցային գովազդային վահանակներիթե՛լեզուն այլեւս գրական հայերենը չէ, բայց պատիժները կամ չնչին վարչական բնույթի են կամբացակայում են իսպառ:

Արամ Ավետյան

Լեզուների նահանջը եւ մահը

«Ազգը հոգի է, իսկ հայրենիքը՝ մարմին, որի սրտում ստեղծված պետությունը այդ մարմնի միտքն է՝ հոգու առաքելության իրականացման համար»,- ասում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ըստ նրա, այս գիտակցումը ազգայնական եւ հավատավոր հային ուղղակի պարտադրում է հայոց լեզուն դարձնել կեցակարգի անբաժանելի մաս. «Իր ծագումին հենված բնօրրանապաշտ հայը լեզվամտածողությամբ գենախոս է: Գենը-Ծինը հենց Ազգն է, Լեզուն էլ Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնը, որ յուրաքանչյուր հայի մեջ խոսում է որպես նրա Ներքին Ձայնը: Բայց այն պետք է կարողանալ տարբերակել, քանզի խոսում է ինչպես սիրտը, այնպես էլ միտքը (ուղեղը) ու նաեւ հոգին: Եվ անաղարտ լեզվամտածողությունն է զգացականի, գիտակցականի ու հոգե-ձայների համադրողըորից հետո է միայն գալիս առաքինության եւ առաքելության վերադարձի ժամանակը»:

Երկիր մոլորակի վրա վաղուց գոյություն ունեն հազարավոր լեզուներ, իհարկե դրանց միայն մի քանի տոկոսն է, որ ունի բնական ծագում, քանզի բնական ազգերն ընդամենը 7-ն են:

Այս մասին «Լուսանցք»-ում եղել են հրապարակումներ եւ այսօր այդ բնածին լեզուներից թերեւս միայն մեկին է հաջողվել մնալ միջազգային ասպարեզում: Դա չինարենն է, որ իր առաջատար դիրքերը պահպանել է միայն քանակական առումով լեզվակիրների շնորհիվ, Երկրագնդի ավելի քան 7 միլիարդ բնակչության մոտ 1,8-ը չինարենի լեզվակիր է:

Հիշեցնենք, որ անգամ ԽՍՀՄ տարիներին որպես միջազգային լեզու (նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական լեզու) քննարկվել է հայոց լեզվի հարցը, եւ դա արել են եվրոպական լեզվագետները՝ համարելով, որ հայոց լեզուն եւ՛ ճկուն է եւ՛ գեղեցիկ եւ՛ հեշտ ըմբռնելի եւ՛ կարողանում է հեշտորեն ներառել այլ լեզուների բառերն ու բառամիտքըեւ՛ գերպետություններից ոչ մեկին առավելություն չէր տա որպես լեզվաքաղաքականության գործոն

Բայց սովետական ու մասոնական ԽՍՀՄ-ը չէր հանդուրժի (ռուսերենի համապատկերին, որ դարձրել էին ծավալապաշտության զենք) հայերենի նման առաջընթացը, ինչը եւ տեղի ունեցավ: Հինդուերենը եւս ունի միլիարդից ավելի լեզվակիր, բայց քաղաքական առումով չկարողացավ մրցունակ լինել: Հունարենը, պարսկերենը, եբրայերենը եւս նահանջեցին, իսկ եգիպտերենն անգամ դարձավ «մեռած» լեզու:

Ինչեւէ, այսօրվա հազարավոր լեզուների եւ մի չնչին մասն է գործածվում միջազգային տարբեր կառույցներում: Անգամ աշխարհասփյուռ համացանցում այդ հազարավոր լեզուների միայն 5%-ն է այժմ օգտագործվում. սա՝ ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի: Իսկ ըստ BBC-ի՝ ներկայում օգտագործվող 7776 լեզուներից միայն 388-ն է օգտագործվում համացանցային տարածության մեջ: Այս նոր հետազոտության ղեկավար Անդրեաս Կորնային նշում է, որ դրա հետեւանքով արագանում է լեզուների «մահանալու» գործընթացը:

Այս տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ անգլերենը զբաղեցնում է համացանցում գտնվող տեքստային տեղեկությունների 54,9%-ը, 2-րդ տեղում է ռուսերենը՝ 6,1%, իսկ 3-րդ տեղում՝ գերմաներենը՝ 5,3%:

Ավելի ցածր տոկոսներով հաջորդում են իսպաներենը, չինարենը, ֆրանսերենը, ճապոներենը, արաբերենը, պորտուգալերենը, լեհերենը, իտալերենը:

Արման Դավթյան

Ռուսական «անզգուշության» աշոտյանական բացահայտումը

ԿԳ նախարարին մեղադրում են նաեւ ռուսաց լեզվին արտոնություններ տալու պրպտումների մեջ: Եվ Արմեն Աշոտյանը անդրադարձել է այս օրերին Հայաստանում ռուսերեն լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին խոսակցություններին: Չնայած նախապես նշել էր, թե անհեթեթ թեմաների հետ կապված հարցերին չի պատասխանում, բայց պատասխանել է, որ «եթե որոշ մարդիկ ուզում են կայանան, ցիտվեն մամուլում, դառնան այսօրվա հերոսը, իրենց խնդիրն է, դա թող անեն այլ իրական մտահոգությունների շրջանակներում, ոչ թե մտացածին ու անհեթեթ»: Ըստ նրա, այդ մարդիկ ասելիք չունեն եւ շրջանառության մեջ են դնում ի սկզբանե բավականին զավեշտալի մի մտավախություն առ այն, որ Հայաստանում որեւէ այլ լեզու, բացի հայերենից, կարող է որեւէ պետական կարգավիճակ ունենալ: Նա դա վառ երեւակայություն է համարել եւ նշել, որ ոմանք այս խնդիրը հորինում են, որի դեմ հետո սկսեն հերոսաբար պայքարել:

«Հայերենից բացի՝ որեւէ լեզու Հայաստանում պետական կարգավիճակ ունենալ չի կարող». հաստատակամ հայտարարել է նախարար Աշոտյանը: Հուսանք, որ դա միայն իր զգացական կարծիքը չէ, եւ ընդդիմախոսներին հղած պատասխան խոսքերից ոգեւորված չի ասել պարզապես:

Իսկ ռուսաստանյան մամուլի հրապարակման կապակցությամբ, նաեւ  առ այն, որ Մաքսային միություն մտնելու դեպքում ռուսերենը կդիտարկվի որպես աշխատանքային, իսկ հայերենը կմնա ՀՀ պաշտոնական լեզուննախարարը նշել է, որ որոշ ռուս պաշտոնյաներ երբեմն անում են բավականին անզգույշ հայտարարություններ՝ ելնելով իրենց ցանկություններից: «Այո, ռուսաց լեզուն քաղաքակրթական հստակ տարածք զբաղեցնող լեզու է, ռուսաց լեզուն համաշխարհային նշանակության լեզուներից մեկն է, ռուսաց լեզուն նաեւ հարստություն է, ինչպես յուրաքանչյուր այլ լեզու, ռուսաց լեզուն ազգամիջյան շփումների լեզու է եղել եւ մնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ, հավատացնում եմ, շատ ավելի լայն տարածքում: Բայց անզգույշ հայտարարությունները, որոնք թելադրված են «բարի» ցանկություններով, չեն կարող Հայաստանում որեւէ որոշման հիմք դառնալ»,- ասել է նախարարը եւ կոչ արել հեռու մնալ հայոց լեզվից բոլոր նրանց, ովքեր փորձում են դրսեւորման համար ավելի պարարտ հող գտնել, որովհետեւ այդ պարագայում ոչ մեկը չի պատրաստվում եւ չի էլ հանդգի երբեւէ նման բան անել:

Ըստ նրա, մեր հանրապետությունում «շուրջ 98%-ով մոնոէթնիկ ժողովուրդ է ապրում, եւ չի կարող հայերենին զուգահեռ՝ Հայաստանում որեւէ այլ լեզվի պետական կարգավիճակ տալ»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։