ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ… ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ…

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ազգայնականության երկու ձեւերից՝ ազգայնական անհատապաշտություն եւ եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը եւ պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը: Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ առաջադիմության բարձր սկզբունքներին,- ասված է Ցեղակրոնության «Հավատամք»-ում:

Ցեղակրոնությունը յուրատեսակ զուգորդում, ներդաշնակում է ցեղայինի ու համամարդկայինի: Անկրկնելի ցեղայինը եւ օրինակելի մարդկայինը համադրաբար կազմում են Ցեղակրոնության հենքը: Ցեղակրոնությունը չի՛ քարոզում թշնամանք դեպի մնացած ազգերը, բացառությամբ թուրքի, որին աներկբա հռչակում է Ցեղի թշնամի: Այն «բացառիկություն» ու «ընտրյալություն» շեփորող կույր ցեղամոլություն չէ՛, այլ՝ Ցեղի ինքնատիպությունը եւ անհատականությունը հաստատող առողջ ազգայնականություն:
Նժդեհը «առողջ ցեղապաշտության քարոզիչն էր»

ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Ա. Ես ցեղակրօն եմ – Եւ ահա՝ կ երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ – ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:
Բ. Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը – դա հնազանդուելն է ցեղիս:

Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մե՛ծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելի՛ն է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:
Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա՛ պաշտում եմ ե՛ւ մի այլ աստուածութիւն – ցեղիս արի՛ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:
Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի՛ իմ գերագոյն ծնողին – իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:
Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛ պայքարում եմ մի մե՛ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:
Է. Ցեղակրօն ե՛մ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:

Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ի՛նչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:
Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը – առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:
Ժ. Ցեղակրօնը, որի նշանբանն է – աւելի՛, է՛լ աւելի զօրութիւն – պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա՛ Հայ ազգայնականութեան հանդէպ:
ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստւ ածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ – որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:
ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան – տեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:
ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:
ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն – կաթէն:
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ: Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից – ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն – ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգանհատի արդար եւ արգասաւոր ձգտումը՝ հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին:
ԺԵ. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը: Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալն երը, ամէն անուան ու ծպտումի տակ – որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութ ենական ցեղապաշտութիւնը:

– Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:
– Ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զին ակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը – թո՛ւրքը, միա՛յն թուրքը:
Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի.
Ես՝ իմ վճռական այո՛ն՝ ցեղիս.
Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.
Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:
Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:
ԺԶ.Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն – այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:
ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէ՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին – նա՛խ թուրքին:
ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժ երի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:
ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութ եան օրը – Մայիս 28-ը – եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է՝ սրբութի ՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանա՛կ:
Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:
ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը: Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:
ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտութիւնները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:
ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:
Ցեղի կամքի աստուածացումը – ահա՛ թէ ինչի է ձգտում նա: Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէ՛ն…
(շարունակելի)

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։