Պատերազմ, որ կարող է շահեկան լինել – Վանգան գուշակել է Ադրբեջանի կործանումը.- Ըստ հայտնի գուշակի՝ կործանմանը մնացել է 10 տարի… Ադրբեջանը կպարտվի, կմասնատվի եւ կոչնչանա (Թուրքիայի համար արմագեդոնը կսկսվի 1994թ.-ից)…

…(Հայ Արիական Միաբանությունը վաղուց է առաջարկել Ադրբեջանի եռահատումը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան դաշինքով)…

Վանգան գուշակել է Ադրբեջանի կործանումը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Ադրբեջանը՝ էթնոնիմի փնտրտուքում» կինոնկարի ցուցադրումը, որում ներկայացվել է ադրբեջանցիների էթնոնիմի փնտրտուքի գործընթացը: Եզրակացությունն այն է, որ շարքային ադրբեջանցին չգիտե, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Միեւնույն ընտանիքում մեկը կարծում է, որ ինքը ադրբեջանցի է, մյուսը՝ թուրք: Կինոնկարում ներկայացվել է նաեւ հանրահայտ Վանգայի գուշակությունն Ադրբեջանի կործանման մասին: 1993թ. նա ասել է, որ Ադրբեջանը կկործանվի 30 տարի անց եւ բնիկ ժողովուրդները կազատագրվեն: Ստացվում է, որ Ադրբեջանի գոյությանը մնացել է 10 տարի: Այն հանգամանքը, որ Վանգայի մոտ՝ Բուլղարիա են այցելել ոչ միայն սովորական մարդիկ, այլեւ համաշխարհային դեմքեր, նաեւ երկրների նախագահներ, փաստում է, որ կույր գուշակ բուլղարուհին ունեցել է բնախոսական մեծ կարողություններ: Ադրբեջանում սա դեռ հիշում են, եւ հատկապես քաղաքագետները երբեմն անդրադառնում են վախով: Այժմ այս ամենը ոչ պակաս մտահոգիչ է այն պատճառով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բացեիբաց խոսում են ԼՂ-ի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին:

Արդեն մեղադրանքներ են հնչում ամերիկացի նոր համանախագահի հասցեին, սակայն այս մասին Ստեփանակերտում հայտարարել էր նաեւ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. «Որոշակի փուլում Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցային գործընթաց»: Բաքվում ցավով են արձանագրել այն ջանքերը, որ ամերիկյան կողմը գործադրում է «ԼՂ-ի հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն առանձնացնելու համար»: Ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովի վերլուծությունը հավաստել է, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Բաքվում «ծանր են տանում», քանի որ առաջին դեպքը չէ, երբ արեւմտյան դիվանագետները եւ հատկապես նրանք, ովքեր ամերիկյան վերնախավից են, «Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են որպես բանակցային գործընթացի կողմ»: Ըստ ամերիկյան համանախագահի, դա կարող է լինել, որովհետեւ «ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար շատ կարեւոր է»:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձեւակերպումն էլ Ադրբեջանում մեծ անհանգստություն է առաջացրել, քանզի եկել են այն համոզման, որ համանախագահը փորձել է ընդգծել «Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը»:

Ամփոփելով այս իրավիճակը, որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ նշել են, թե «ամերիկյան կողմը ցանկանում է պարտադրել Ադրբեջանին՝ համակերպվելու իր համար ոչ շահավետ պայմանների հետ»: Ադրբեջանի նախագահը ինչքան էլ տարբեր հարթակներում փորձում է ցույց տալ, որ բանակցային գործընթացում իր երկիրը հանդես է գալիս ուժեղ դիրքերից՝ փորձելով ընդգծել իր ինքնավստահությունը, միեւնույնն է՝ անչափ մտահոգված է եւ քաղաքական վերնախավում եղած անհանգստությունն ու մտահոգությունները փորձում է արտահայտել իշխանության վերնախավի ազդեցության տակ գտնվող քաղաքագետների միջոցով: Սա բոլորն են հասկանում, նաեւ միջազգային հանրությունը:

Արտակ Հայոցյան

Հ.Գ.- «Թուրքիայի համար արմագեդոնը կսկսվի 1994թ.-ից» (ïðå­­ä­­ñêà­­çàíèÿ îò Ñâÿòîãî Ñòàð­öà Ïàè­ñèà Àôîíñêîãî – ռուս.՝ «պրեդսկազանիյա օտ Ստարոգո Ստարցա Պաիսիա Աֆոնսկոգո»):

Գուշակությունը վերաբերվում է ոչ միայն Թուրքիայի կործանմանը, այլեւ՝ Մեծ Հայաստանի վերաստեղծմանը:

Ադրբեջանը կպարտվի, կմասնատվի եւ կոչնչանա

Խորհրդային բռնատիրական ժառանգությամբ Արցախն ու Նախիջեւանը դարձան ադրբեջանական, իսկ Ջավախքը՝ վրացական: Բայց պատմական ու բնական ժառանգության թելադրանքով հայկական երկրամասերը (նաեւ այլ տարածքներ այդ երկրներում ու Թուրքիայում գտնվող) դեռ կդառնան հայկական՝ Հայաստան: Մարդակեր Ստալինի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ սկսվեց Արցախյան հարցը, եւ առ այսօր այն մնում է տարածաշրջանային խնդիր, չնայած բնական, պատմական, բարոյական եւ իրավական առումներով այլեւս անկախ (փաստացի՝ Հայաստանին վերամիավորված) երկրամաս է: Հակամարտությունն իր գագաթնակետին հասավ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ եւ միայն 1994թ. հրադադար կնքվեց, սակայն հարցը միջազգային ասպարեզում դեռ մնում է չկարգավորված: Շարունակվում են փորձերը այն կարգավորել խաղաղ ճանապարհով, բայց դա չի հաջողվում, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները տարբեր են եւ չկա մի ընդհանուր կետ, որի շուրջ կարելի է լրջորեն բանակցել:

Ներկա հրադադարը կամ զինադադարը ակնհայտ ցույց է տալիս, որ պատերազմն ավարտված չէ եւ շարունակվում է տեղային բնույթի ընդհարումներով կամ փոխհրաձգություններով: Պատերազմը երբեք չի դադարել, անգամ Հայաստանի սահմաններին են միջադեպեր լինում: Սա, ինչպես ասում են, թաքնված պատերազմ է, եւ ավելի վտանգավոր է ու անկանխատեսելի:

Բացի այս իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի է ունենում «սառը պատերազմ», բանակի արդիականացման եւ սպառազինությունների մրցավազք: Երկու երկրներն էլ անընդհատ ավելացնում են ռազմապահեստների պարունակությունը: Եվ այս գործընթացը զուգակցվելով տեղային միջադեպերի հետ, վաղ թե ուշ հանգեցնելու է պատերազմական գործողությունների, քանի որ զենքի պաշարի անդադար կուտակումը եւ տարածաշրջանային շահերը մի օր կպարտադրեն այդ ամենը գործածել: Իսկ այն երկրները, որոնք զենքի մեծ պաշարներ ունեն եւ վաճառում են, հաճախ էլ կիրառում են ռազմական գործողությունների մեջ:

Համենայնդեպս, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի նոր ծավալմանը: Անգամ կարելի է ռազմա-քաղաքական օգուտ ստանալ նոր պատերազմից:

Պետք է մշտապես հզորացնել եւ համալրել ռազմական կարողությունները, ստուգել բանակի մարտունակությունը եւ կիրառական ձեւեր գտնել հայկական զինուժի զորությունը ցույց տալու համար: Բարձրաձայնել, որ ԼՂ-ի հակամարտությունը հայկական կողմը պատրաստ է լուծել ռազմական ճանապարհով, քանի որ այն քաղաքական, իրավական կամ խաղաղ ճանապարհով չի լուծվում եւ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքների է դիմում: Հիմնավորել, որ անհրաժեշտ է չեզոքացնել ադրբեջանական վտանգը:

Այդ վտանգը առկա է Ադրբեջանում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների համար եւ, բացի հայկական խնդիրը լուծելուց, Ադրբեջանի մասնատումը ձեռնտու է նաեւ այդ տարածքում ապրող ազգերի համար: Պատերազմի դեպքում Ադրբեջանի պարտության հիմքերը կարագացնեն նաեւ ազգամիջյան բախումները, ինչը արհեստական Ադրբեջանի բնական ոչնչացումը կարձանագրի:

Եթե այսօրվա տրամաբանությունը եւ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանի ու Արցախի վերամիավորման բացահայտ հայտարարումը դառնում է օրակարգի հարց: Արցախի անկախության ճանաչումը լոկ կարող է նախնական քայլ դիտարկվել: Հետեւաբար պիտի ամեն բան անել Ադրբեջանի պարտության հեռանկարը միջազգային հանրության համար պարզորոշելու եւ անգամ փուլ առ փուլ նկարագրելու առումով:

Բաքուն այս ամենը գիտակցում է, այլապես ուժեղ Ադրբեջանի դեպքում, ունենալով Թուրքիայի պես հովանավոր՝ կպատերազմեր: Հայաստանը կարող է հաղթել, բայց պետք է միջազգային իրավիճակը «մոտեցնել» պատերազմականի, եւ Ադրբեջանի պարտությունն անխուսափելի լինի: Իսկ պարտությունը նաեւ մասնատում է նշանակում Ադրբեջանի դեպքում: Հայ Արիական Միաբանությունը վաղուց է առաջարկել Ադրբեջանի եռահատումը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան դաշինքով:

Հետաքրքիր է, որ Բաքուն բողոքում է նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ծրագիրը: Անգամ քննարկվում էր այն հարցը, թե արդյո՞ք «Ղարաբաղը կդառնա խոչընդոտ ՄՄ-ին միանալիս»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով այս խնդրի շուրջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի տեսակետին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ասել է. «ԼՂ թեման քննարկվել է, եւ Ղազախստանի նախագահին Սերժ Սարգսյանն ասել է, թե չկա ԼՂՀ հետ մաքսակետ եւ չի կարող լինել, դրանից հետո նախագահ Նազարբաեւը ստորագրել է «Ճանապարհային քարտեզը»: Սարգսյան-Նազարբաեւ հարցուպատասխանից հետո քննարկումը շարունակվել  է, քանի որ «քաղաքական խնդիրները չի կարելի տեղափոխել տնտեսական դաշտ. սա մեր տեսակետն է». հավելել է վարչապետը: Այսինքն՝ ստացվում է ՀՀ-ԼՂՀ ուղղակի կապով Արցախը եւս կօգտվի Մաքսային միությունից, եթե Երեւանը վերջնական որոշի մտնել այդ գոտի:

Արձագանքել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն. «Մառազմները չեն մեկնաբանվում»,- ասվել է ի պատասխան այն հարցի, թե Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ. «Մինչեւ այդ երկիրը դուրս չբերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից եւ չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ըստ Բաքվի, «Հայաստանը՝ որպես Ղարաբաղը եւ հարակից 7 շրջանները օկուպացրած երկիր», իրավունք չունի մտնելու որեւէ միություն կամ միավորում, ինչը «հակասում է միջազգային իրավունքին» ու էլի նմանօրինակ հիմարաբանություններ:

Այսպես սրվում է վիճակը ինչպես Ադրբեջանի շուրջ, այնպես էլ այդ երկրի ներսում, իսկ Վանգայի գուշակությունը Ադրբեջանի մոտալուտ կործանման մասին ավելի է մեծացնում խուճապը ադրբեջանական վերնախավում:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։