Արարումը չի՛ կարող բնազանցական լինել – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)… ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ… Արարիչ-Աստված-Մարդ եւ Հոգե-Ոգեղեն աշխարհներ… Գինին, Արաղը եւ Գարեջուրը՝ հայկական խմիչքներ…

Արարելը եւ՛ բառացի եւ՛ բացառապես արարչական երեւույթ է, ու այն տրված է արարչածին էություններին, ինքնություններին, արարվածներին… Չի՛ կարող արարել արհեստածինը: Ստեղծելը (սարքելը) դեռարարել չէ:

Արարմունքի մեջ հոգի կա՝ բնախոսություն: Տերն արարել է Տի-Եզերքը՝ Մեծ Եզերքը՝ դարձրել բաբախող ու շնչող անչափելի Մարմին-Միտք-Հոգի Մեծ Երրորդություն

Աստվածներն արարում ենԱզգերն արարում ենՄարդիկ արարում են… երբ արարչածին են, այլ ոչ հնարովի ու արհեստական՝ խառնագեն ու խառնարյուն: Անգամ կենդանիներն ու բույսերն են արարում, բայց ոչ երբեք՝ անազգ, ինքնությունից զուրկ անդեմ «մարդը»… Արհեստածին (խառնուրդ) ամենբան (մարդ, կենդանի, թեբույս) հոգեզուրկ է, ուստի՝ դուրս հավերժական պարույրիցԵրկրային կյանքը նմանների վերջին (փոքրիշատե բանական) հանգրվանն է, քանզի Տիեզերական Աշխարհներում հոգին (ոգին) է նոր միտք ու մարմին ստանում՝ գիտակից, իր բնական տեսակի էությանը հարիր ապրելու եւ հավերժելու ծիրում

- Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ Արարված Արարածն այդ   Արիածինն է՝ Արիացին՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը

ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու (ինչպեսեւ տիեզերահաս Գիր ու Այբուբեն) ունենում են բնածին ազգերը, քանզի ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենն արարչատուր-բնատուր է:

Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, ու բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն իր ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:

Հնագույն Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար ու տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են ՀԱՅԵՐԵՆ (եւ միա՜յն Հայերեն):

* * *

ԳԻՆԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ազգային խորհուրդների համակարգում Կենաց Հեղուկն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԳԵՆ (կյանք) բառով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԳԵՆ-Ի:

Գինին արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ: Ըստ այդմ, Գինին միշտ էլ համարվել է Սուրբ Ըմպելիք:

ԳԻՆԻ-ն տարբեր հնչյունափոխություններով գործածվում է նաեւ արիական այլ լեզուներում՝ վինո, վայն…

ԳԻՆԻ-ն անմահական ջուրն է, որ անգամ նշվում է հայոց առասպելներում ու հեքիաթներում, այսինքն՝ Կենաց Հեղուկն է՝ Գինին:

Գինին Աստվածների խմիչք է, որ տրված է նաեւ Մարդուն, ով սերվել է իր Աստվածներից: ԱՍՏՎԱԾ Գերագույն Խորհուրդն է կրում իր մեջ: Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ (գերագույն խորհուրդ) բառով, Վ-կրավորական մասնիկով եւ ԱԾ (բերել, պահել) արմատով: Ազգի հոգեւոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական Գերագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:

ՄԱՐԴԸ, որ սերվել է իր Աստվածներից, սերումի հաստատման արտահայտությունն է (հոմանիշ է ՄԱՆ-ին): Լեզվաբանորեն կազմված է՝ Մ (արտահայտել) հունչարմատով եւ ԱՐԴ (սերումի հաստատում) բառով:

* * *

Եվ ԳԻՆԻ-ն անմահական ջուրն է, որ կարող է արթնացնել ԳԵՆԸ, որն Արարչի Կնիքն է, Ամենաստեղծի՝ բոլոր արարվածներին նվիրած Էության, Ինքնության ու Հարատեւման Գրավականն է:

Գեն-ը Կյանքի (Գյանքի) խորհրդի եզակի արտահայտությունն է: Լեզվաբանորեն կազմված է՝ Գ (արտահայտություն) հունչարմատով եւ ԱՆ (ծնունդ) բառարմատով՝ Գ-ԷՆ (ԱՆ):

ԿՅԱՆՔԸ Ոգու մարմնավոր կեցության պարբերությունների բազմակիությունն է: Լեզվաբանորեն կազմված է՝ ԳԵՆ խորհրդով եւ Ք հոգնակիակերտ ածանցով՝ ԳԵՆ-Ք՝ ԳՅԱՆ-Ք՝ ԿՅԱՆ-Ք:

Եվ այն փաստը, որ ԿՅԱՆՔ խորհուրդը հոգնակի թիվ է, հիմնավորում է նրա բազմակի լինելը: Այսինքն, որ մարդ բազմաթիվ անգամ վերածնվում է եւ ապրում մարմնավոր բազմաթիվ պարբերություններ:

Հոգին, հեռանալով երկրային մարմնից, մարմնավորվում է մեկ այլ Տիեզերաաշխարհում…

ՀՈԳԻՆ տեսակային (անհատական) ամբողջության հուրի հաստատումն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ Հ (հաստատում) հունչարմատով, ԱԳ /ՕԳ/ բառարմատով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Հ-ՕԳ (ԱԳ)-Ի: Ըստ այդմ, ՀՈԳԻ նշանակում է տեսակային (անհատական) նյութականացված հուր: Փաստորեն ՀՈԳԻ-ն նյութակացված մարմնով ոգին է, իսկ ՈԳԻ-ն՝ աննյութ՝ հրե մարմնով հոգին է:

ՈԳԻՆ բացարձակ հուրի տեսակային (անհատական) ամբողջություն է:

Լեզվաբանորեն կազմված է՝ Վ (գերագույն, բացարձակ) հունչարմատով, ԱԳ (ՕԳ) բառարմատով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ Վ-ՕԳ /ԱԳ/-Ի: Ըստ այդմ, ՈԳԻ նշանակում է տեսակային (անհատական) բացարձակ հուր: Եվ կրկնենք՝ ՈԳԻՆ աննյութ, հրե մարմնով ՀՈԳԻՆ է, իսկ ՀՈԳԻՆ՝ նյութակացված մարմնով ՈԳԻՆ է:

* * *

Հայկական է ոչ միայն ԳԻՆ-ին, որն անմահական ջուրն է եւ կարող է արթնացնել ԳԵՆԸ, որն Արարչի Կնիքն է: ԳԻՆ-ին առավելապես խաղողածին է, որը եւս խորհուրդ ունի:

Հայկական են նաեւ այս խմիչքները.

- ԱՐԱՂ-ը, որ նշանակում է զորավոր եւ հաճելի ջուր (ԱՐ-կենսակերտ արմատը հայերենում գրեթե ամենաշատ գործածվող արմատն է, այն մտնում է ամենաբազմազան բաղադրությունների մեջ, կազմելով ՍԵՐՈւՄ, ԾԱԳՈւՄ, ԶՈՐՈՒԹՅՈւՆ, ՈւԽՏ արտահայտող խորհուրդներ եւ ԱՂ-արմատը, որ կրում է ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստը): ԱՐԱՂ-ը առավելապես ցորենածին է, նաեւ՝ ծիրանածին, որը համարվում է ԿԵՆԱՑ ՊՏՈւՂ: Պատահական չէ, որ ծիրանը նաեւ կոչվում է Հայկական Պտուղ:

- ԳԱՐԵՋՈւՐ-ը, որ նշանակում է զորավոր եւ էական մաքրագործության ջուր (բացի գարու ջրի պարզ բացատրությունից, նաեւ լեզվաբանորեն կազմված է՝ Գ (արտահայտություն) հունչարմատով, ԱՐ (զորություն) արմատով եւ Է-Վերին Էության տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով): Գ-ԱՐ-Է-ՋՈւՐ (իսկ ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն):

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։