Հայտարարություն

Հաշվի առնելով այն, որ ՀԱՄ կայքն արդեն մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ու ոչ միայն հայերի շրջանում, ՀԱՄ ղեկավարության որոշմամբ ու նաև նկատի ունենալով մեր կայքէջի հիմնական այցելուների կարծիքները, կրճատում ենք ազգային շահերը լավագույնս պաշտպանող քաղաքական գործիչների, ամենաազգանպաստ քաղաքական կուսակցությունների և ազգայնական գլխավոր տասնյակի ցուցակները:
Կան կազմակերպություններ և անհատներ, որոնք ներկայումս կա’մ միավորման ընթացքում են, կա’մ արդեն լուրջ գործունեություն չեն ծավալում եւ կամ էլ, ըստ մեր այցելուների տեսակետների, ազգային չեն համարվում:
Ուստի, մենք ներկայացնում ենք նոր ցուցակ՝ պաշտպանելով ցուցակում մնացողների հին քվեների քանակները:

 

Այսպիսով, ցուցակներից հանվում են.


Անհատներ

Արարատ Զուրաբյան
Արշակ Սադոյան
Պետրոս Մակեյան
Ռուբեն Թովմասյան
Գուրգեն Արսենյան
Արթուր Բաղդասարյան
Լյուդմիլա Հարությունյան
Լևոն Տեր-Պետրոսյան
Ալբերտ Բազեյան
Հրանուշ Հակոբյան


Կուսակցություններ

ՀՀՇ
Դաշինք
Ազգային վերածնունդ
Հայաստանի պահպանողական
Ժողովրդավարական հայրենիք
ԺԱԿ
ՀԺԱՄ
ՀԱԱԿ
ՄԱԿ
ՕԵԿ


Ազգայնական գլխավոր տասնյակի ցուցակից հանվում են Հովիկ Վասիլյանի և Միքայել Պողոսյանի անունները՝ պայմանավորված քվեների գրեթե անշարժ քանակով: Առայժմ կլինի ազգայնական գլխավոր ութնյակ:
Ի դեպ, ցուցակներում լրացումներ կանենք՝ նաև մեր այցելուների առաջարկները հաշվի առնելով:


ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։