Երբ գալիս է պահը՝ հայի ձեռք չի՛ դողում թշնամուն գլխատելու եւ ազգադավին պատժելու համար – Պատերազմն անհրաժեշտություն չէ, բայց պատերազմի դեպքում անհրաժեշտ է ընդունել մարտականչը եւ Վահագնի զորությամբ հաղթել վիշապին…

Հայը արդեն ոտքի է կանգնել, Հայք-Հայաստանն ընդունում է Տիեզերական Գարնան ազդակները… Հայ Աստվածները Հայկական լեռնաշխարհում են արդեն…

Երբ գալիս է բացի իրավունքներից նա՛եւ պատասխանատվություն-պարտավորություն ստանձնելու պահը, ոմանք բռնում են ուրացման ուղին: Այսպես լինում է հաճախ ու ո՛չ միայն հայերիս միջավայրում: Ցավոք, այսպես է նաեւ այսօր ու նաեւ Հայաստանում:

Հայը բնածին ազգատեսակ է եւ ազգի ինքնությունը ճանաչողները խոսում են ինչպեսիրավունքներից, այնպես էլ պարտականություններից: Ազգաճանաչ, ուրեմնեւ ինքնաճանաչ հայի համար իրավունքները մեծանում են այնքանով, ինչքանով ընկալվում են ստանձնած պարտականությունները ազգի, հայրենիքի ու ընտանիքի նկատմամբ: Սա բնազդական, բանական ու բնախոսական կեցակարգ է:

Այսպիսի հայն անհատ է՝ ան-հատ, նրան հատով չի կարելի հաշվել, նա գլխաքանակ չէ: Ինքնությամբ եւ էությամբ առաջնորդվող հային հաշվում են հոգով՝ չի՛ ասվում քանի հատ հայ են, ասվու՛մ է՝ քանի հոգի: Այո՛, բնակրոն հայը եռահամակարգ է՝ մարմին-միտք-հոգի բնադիր երեւույթ: Բայց առաջացել են որոշ քանակությամբ ան-հոգի հայեր, որոնք սույն-անձը դառնալով՝ դուրս են եկել ան-հատի կարգավիճակից: Նրանք՝ Նժդեհի բնութագրմնամբ ազգի տականք մասն են: Սրանց արդեն հաշվում են հատով

Երբ գալիս է ազգի համար ճակատագրական որեւէ պահ, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնենլ մեր քանի հոգին ու քանի հատը: Յուրաքանչյուրը դա կարող է անել իր տեսանկյունից եւ գտնել իր տեղը՝ ինքնության ճանաչմամբ ու իրավունք-պարտավորություն դրսեւորումների ընկալմամբ: Եթե յուրաքանչյուրը սա չանի, միեւնույնն է ինքնակարգավորիչ ձեւով է դա արվելու… Երբ հատկապես անհանգիստ լինի երկրի սահմաններում, դա կարվի առավելագույն արագությամբ:

Ազգի միջուկը քանակով՝ քանի հատով չեն հաշվում, հայրենիքի սահմանները պաշտպանողներին՝ առավել եւս: Անկախության պայքարը եւ Արցախյան պատերազմը եւս դրա վառ ապացույցն են:

1988-ին մեզանում էլի կային ոմանք, որ համոզում էին, թե մենք պատրաստ չենք ընդվզելու, պայքարելու տարածքով աշխարհի 1/6-րդ մասը կազմող խորհրդային բռնակալության դեմ: Երբ բնապահպանական ցույցերը վերածվեցին արցախյան պայքարի, սրանք իրենց կարգախոսը դարձրեցին «Լենին-պարտիա-Գորբաչով»-ն ու «աջակցենք պերեստրոյկային»-ը՝ համոզելով, թե վերակառուցվող ԽՍՀՄ-ում Արցախը կդառնա հայկական, քանի որ «գենսեկը» խոսք է տվել… Սումգայիթյան ցեղասպանդը կտրեց սրանց ձայները, իսկ հետո՝ Բաքվի եւ Դաշտային Արցախի բնակավայրերի ջարդերը հայությանը մղեցին զենքի ու զինված պայքարի…

1989-ին սրանք արդեն աղաղակում էին, թե պատրաստ չենք ազատության եւ անկախության: Թե Հայաստանն առանց ԽՍՀՄ-ի կդառնա թուրքի բաժին… Թե Ռուսաստանն է մեր դարավոր բարեկամը…

1990-ին դրանց մի մասը փախավ երկրից, փախան՝ առաջին իսկ սահմանային կռիվների ժամանակ… իսկ մնացողները ողբում էին, թե պատրաստ չենք պատերազմի եւ անգամ քննադատում էին կամավորական ջոկատների կազմավորումն ու Հայաստանում խորհրդային զորամասերի զինվորների զինաթափումը եւ զենք-զինամթերքի առգրավումը…

Այնուհետեւ երկրից ու պայքարից փախածները (կամ իրենց որդիներին փախցրածները) վերադարձան (տակը լցրած զավակներին վերադարձրին) հայրենիք՝ հաղթանակած՝ Հայաստան-Արցախ (սրանց համար ի՜նչ հայրենիք, որտեղ հաց՝ այնտեղ կացն է սրանց հայրենականչը), եւ դարձան ազատության ու արդարության քարոզիչներ… Շատերն այդ տարիներին  ձեռք բերած (կամ թալանած) գումարներով դարձան պաշտոնյա, գործատեր եւ անկախության ու ազատագրական պայքարի բովով անցած հայերի կյանքի կարկառուն խորհրդատուներ… Դա քիչ համարելով՝ փողով գնեցին իրենց «մարտական ուղիներն» ու «հերոսական կերպարները ցուցադրող» գրքեր հրատարակեցին… Բայց այսօր էլ, ինչպես նրանք, այնպես էլ նրանց դաստիարակած հետնորդները նույն փախչողի հոգեբանությունն ունեն: Ցավոք, կան նաեւ նորերը:

Նժդեհը սրանց ոչ թե ազգի տականք պիտի կոչեր, այլ՝ ապազգային վիժվածք… Երեւի խնայել է մեծն հայը իր բնորոշումներն արձանագրելիս:

Այսօր էլ, երբ սահմաններին լարում կա եւ պատերազմի վտանգ, նույն իրավիճակն է. մեզ էլի համոզողներ են հայտնվել, թե չենք կարող կռվել, չենք կարող հաղթել, չենք կարող… Նրանք մասամբ չեն ստում, թույլն ու տկարը չի կարող հաղթել, բայց դա մենք չենք, դա իրենք են, ընդամնենը որոշ գլխաքանակ: Փախչողն արդեն նախապատրաստում է իր փախուստը, թալանողն արդեն պատրաստվում է ներքին խարդախությունների, դավաճանողն արդեն օտար գործակալական ցանցերում է հայտնվել կամ ծախու գրանտակերի է վերածվել… եւ այսպես շարունակ:

Ընկերներ ունեմ (նաեւ մարտական), ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ասպարեզներում, նաեւ այդ ոլորտներից հեռու մնացած հայորդիների շրջանում: Եվ նկատում եմ այն իրավիճակը, ինչի մասին խոսեցի վերեւում: Այսօր եռահամակարգ հայ տեսակը (մարմին-միտք-հոգի) առաջնորդվում է եռամիասնական զորությամբ (Հայաստան-Արցախ-Սփյուռք) եւ վստահ եմ, որ մենք՝ աշխարհասփյուռ ան-հատ հայերով նորից բռունցքվելու ենք ըստ անհրաժեշտության:

Խոսելով հայ արիների ու համախմբված արիադավան ազգայնականների անունից՝ վստահեցնում եմ, որ մեզ համար նույնն է մնացել նախնյաց պատգամը, հայի մի ձեռքին պիտի միշտ զենք լինի, մյուս ձեռքին՝ գրիչ: Առաջնահերթությունը կթելադրի ժամանակը

Մենք փառավորված են հայկական հաղթանակած ու նոր հաղթանակների պատրաստ բանակով, փառաբանում ենք հայ երիտասարդ զինվորներին ու նրանց սխրանքները, հպարտանում ենք նորորյա նահատակ հերոսներով եւ նրանց ծնած ու սնած ծնողներով:

Այս ամենը պարտավորեցնող է եւ Հայաստանում (Արցախը մեր անկախ երկրի 12-րդ մարզն է, ինչն ի վերջո պետք է հայտարարել) ադրիչներին, վախի ու փախչողի հոգեբանություն սերմանողներին, ապատեղեկատվություն եւ օտարների դրամաշնորհներով այլ լուրեր տարածողներին անվարան պետք է պատասխանատվության ենթարկել: Կամ էլ՝ այսօրվանից նրանց պետք է բացատրել, որ հեռանան երկրից, բայց այլեւս չվերադառնալու պայմանով, այլապես՝ պատերազմի վերսկսման դեպքում՝ նման գործունեության համար կճանաչվեն ազգադավ, դավաճաններ՝ համապատասխան ռազմի օրենքով պատժվելու հեռանկարով:

Շատ ճիշտ է, որ սահմանային հատվածներում ընթացող տեղային մարտերի կամ թշնամական սադրանքների մասին տրվում է իրական ու ամբողջական տեղեկատվություն: Կարեւոր է, որ շարունակվի բնակչության շրջանում մեր բանակի հաղթական կերպարի ու հերոս զինվորականներին ներկայացնելու պետական գնահատումն ու քարոզչությունը: Իսկ պատերազմի մասին պետք է խոսել ավելի բացահայտ ու բացատրել հնարավոր ծավալումները, որ կարող են լինել մեր կամքից անկախ: Սա ինքնաբերաբար կդադարեցնի խուճապային հրապարակումների քննարկումները եւ կհամախմբի պատրաստակամ հայորդիներին:

Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարությունները ադրբեջանական սադրանքների առումով՝ նույն երկակի ու երկերեսանի բնույթն ունեն, ուստի պետք է ապավինել համազգային եւ համապետական միասնականությանը: Եթե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է գնա Սոչիում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա պետք է հայտարարվի, որ ադրբեջանական սադրանքների հաջորդ փուլին հայկական կողմը կպատասխնի մեր դեռ բռնազավթված մյուս տարածքների ազատագրումով… Սա մենք կարո՛ղ ենք ասել, քանի որ կարո՜ղ ենք նաեւ իրականացնել:

Լավ է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարում է, որ ադրբեջանական սադրիչները կպատժվեն ու կոչնչացվեն հայոց տարածքները ներթափանցելիս:

Կարեւոր է, որ  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքելով զինադադարի խախտումներին՝ արդեն բարձրաձայնում է, որ Ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած ու միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը, զերծ մնալով  հավասարություն դնելու սխալ գործելակերպից:

Արտակարգ է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում են, որ Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի եւ անվարան կկիրառի անհրաժեշտության դեպքում:

Ճիշտ է, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ  ԼՂՀ ՊՆ եւ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը համատեղ հանդիպումներ են ունենում զորամասերում եւ գոտեպնդում մեր զինվորականներին:

Հրաշալի է, երբ ընդդիմադիր գործիչները եւս սատարում են հայոց բանակին ու հայ զինվորների կողքին են:

Անգնահատելի է, որ նախկին ազատամարտիկները այսօր էլ պատրաստ են կանգնել առաջին գծում, եթե պատերազմը վերսկսվի: Նույնքան անգնահատելի է նորորյա կամավորական շարժումը, որ սկսվեց հենց ազատագրված Բերձորից, որտեղից գնացած կամավորների մի խումբն արդեն դիրքերում է:

Պետք է շարունակել իրազեկել Հայաստանում օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին՝ սահմանում տիրող իրավիճակի մասին, նաեւ հավաստել, որ մեր համբերությունն անսահման չէ:

Պարզապես ոգեւորիչ է, երբ Հայ Արիական Միաբանությունը ստանում է նորանոր հավաստիացումներ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր հատվածներից, որ պատրաստ են միանալու համահայկական բանակի ձեւավորման գործին:

Իսկ այդ բանակը հաստատ հայտարարելու է, որ Ադրբեջանին հասցվելու են կործանիչ հարվածներ եւ Արցախը Հայաստանի անբաժան մասն է ու վերջ: Որ այսուհետ Ադրբեջանին սպասվում են ծանր փորձություններ, իսկ սադրանքների դեպքում ադրբեջանական սահմանամերձ գյուղերը կոչնչացվեն կամ կվերատիրվեն մեր կողմից… Իսկ հայոց հողում սատկած ադրբեջանական դիվերսանտների հարազատներին ցավակցող ու թուրքամետ, նաեւ եվրակաշառքներով գոյատեւող գրանտակեր վանյանական եւ այլ տրոյական ձիերը կպատժվեն նույն դաժանությամբ, ինչպես թուրք-ադրբեջանական մարդաշնագայլերը:

Հայը արդեն ոտքի է կանգնել, Հայք-Հայաստանն ընդունում է Տիեզերական Գարնան ազդակները… Հայ Աստվածները Հայկական լեռնաշխարհում են արդեն…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։