Թորգոմ-Լանթա-Ատլանտ – Ինչու դադարեցին ուսումնասիրությունները Քարահունջում… Սյունիքը կարելի է համարել Մեծ Ատլանտիդայից մնացած մի փոքր կղզի, իսկ Անտլանտիդան եղել է ավելի մեծ, քան Լիբիան ու Ասիան միասին վերցրած…

Արաբական ավանդության համաձայն` Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ամվարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին):

Որպես պատմական դեմք՝ Թորգոմի մասին շատ քիչ բան է հայտնի.միայն գիտենք, որ Զվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն՝ Կովկասի լեռնաշղթայի Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև գտնվող երկիրը Հայկին ժառանգել է հայրը՝ Մասյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմը: Երկիրը կոչվել է Թորգոմա տուն:

Ինչու՞ են արաբ մատենագիրները Թորգոմին անվանել Լանթա և ի՞նչ սկզբնաղբյուրից են օգտվել  անհայտ է: Մի բան պարզ է . Լանթա անվան ծագումը պետք է փնտրել հայերենում և հայկական ավանդությունում:

«Սասնա ծռեր» էպոսում հիշատակվում է Թորգոմի միայն անունը: «Մհեր և Դավիթ»  պատում.

Ու լուսմտին Դավիթ ելավ գնաց Մարատուկի սար

Ու չոգավ Տիրամոր Սուրբ տաճարի առաջ

Ու աղաչից, ուար բարեխոսե Աստծուն

Ուար կոտրե զանորեն թագավոր.

Ու զըր թեվեր լենցուց դեպ երկինք ու ասեց.

-Ո՛վ Թորգոմի, Արամի ու մըր պապերի Աստված

Տու՛ր իմ մանուկ թեվերուն զորուտեն,

Ուար կառնամ կոտրըմ զքու սուրբ կրոն նաեարնին.

Ուար դրած ան մեզ ուրանց մտքին

Գուրորին ուար քանվան մկրտվող ժողովրդվուն

Եվ բղծին զքու Սուրբ Տաճարին:

«Սասնա ծռեր» էպոսի մեկ այլ պատումում հիշատակվում է Լանթային համապատասխանող թագավորի անունը:

Հոր պատում.

«Խաթուն ասաց.-Հեյրան, ասեմ քեզիկ՝

Լանդբաբ թաքավեր էկած է Փեռա գեղ»:

(էջ 347, տող 780)

Որդու պատում.

«Ասաց.-Վալլահ, Լանդբա թագավոր էկել

Չիմ գինա քանի խազար Զորավին Չիման թափա»:

(էջ 382, տող 950)

Այս երկու պատումներում հիշատակվում է միայն թագավորի անունը ու նրա եղած վայրերը, ու ոչ մի այլ տեղեկություն նրա անձի վերաբերյալ: Պատճառը, ըստ երևույթի, ժամանակն է ( հազարամյակներ անց շատ բան մոռացվել է):

Լանթա=Թորգոմ=Լանդբաբ անունը սովորական անուն չի, այլ ծածկագրված անուն է, որը պետք է վերծանել:

Հայերենում «լանտիկ/լանդիկ» բառը նշանակում է Ճոճ, օրորոց, օրորան, իսկ օրորան բառը , իր հերթին, նշանակում է սկզբնական առաջացման զարգացման վայր, հայրենիք կամ օրրան:

Լանտիկը դա տապանն է կամ այն նավը, որով Նոյը իր ընտանիքով, բոլոր տեսակի կենդանիներով և սերմերով փրկվեց ջրհեղեղից և կանգ առավ Մասիս լեռան կատարին:

Նոյը Ոգի է, որն ընկնում է մատերիայի մեջ և կենդանացնում այն, միաժամանակ Նոյը ջրի սկզբունքի տիրակալն է, իսկ տապանը (լանտիկը)՝ լուսնային աստվածուհիների՝ Անահիտ-Աստղիկի խորհրդանիշն է: Նոյը Անդրոգին է՝ արական և իգական սկզբունքների միացում, որպես աստվածային արարման մարմնավորում:

Հին հաղորդակիցները և քրմերը հավատում էին կենդանասկիզբ Ատոմներին: Ատոմները և ոգիները նրանց մոտ հոմանիշներ էին: Նրանք գտնում էին, որ հոգին ու ոգին անբաժանելի են, չնայած նրան, որ հոգին տարբերվում է անմահ ոգուց:

Լանտիկ բառը բաղկացած է «լանտ/լանթ/լանդ» արմատից և «իկ» նվազական վերջածանցից:

Լանթա=Լանթ+ա, որտեղ «ա» տառը տիեզերական սկզբնային տարրն է կամ անարատ Ոգի, որը ընկնում է մատերիայի մեջ և բեղմնավորում այն, նաև համապատասխանում է Կենդանակերպի առաջին նշանին՝ Խոյին:

Ուրեմն, Լանթա նշանակում է անարատ Ոգու տապան կամ «Սուրբ Ոգու Թաս»: Եթե Նոյյան տապան անվան մեջ Նոյի փոխարեն (ով համարվում է մեր նախահայրը) տեղադրենք «աթա-ատա (atta-հայր)» բառը,իսկ տապանի փոխարեն՝ լանտիկ բառը, ապա Նոյյան տապան=Ատա+լանտիկ=Ատալանտիկ=Ատլանտիկ (Atlanticum), որտեղից էլ առաջացել են Ատլանտ, Աթլան, Ատլաս, Ատլանտիդա անվանումները: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր նախահայրը (Նոյը) և նրա սերունդները Ատլանտներ են եղել:

Արաբական միջնադարյան աղբյուրներում Կիլիկիայի Այաս քաղաքի բերդը կոչվել է Ատլազ (Atlaz): Արաբ պատմագիր Իբն-Ալ-Վարդին թվարկում է երեք նվեր՝ Ատլազ, Այաս և Շամա, որոնք տրամադրվել են, մամլուկների կողմից շրջապատված, Այաս քաղաքի խաղաղ բնակիչների տարհանման համար:

Վանա լճի հյուսիսային ափում գտնվող Արծկե գավառը և քաղաքը հնում կոչվել են Ատլճավազ, Աթլճեվաս: Ի դեպ, եթե Վան անվանումը կարդանք հակառակ, ապա կստացվի նավ բառը:

Թորգոմ անունը բաղկացած է «թորգ/տորկ/տորք» և «օմ» արմատներից: «Տորգ» բառը հայերենում նշանակում է սարդի ոստայն, իսկ «տորք» բառը՝ փայտի մեծ շրջանակ, որի վրա հինում և գործում են գորգ, կարպետ և այլն:

Համաձայն ինդուիստական ավանդույթի «օմ» ձայնը (արտասանվում է a-oo-mm) հանգեցրել է Տիեզերքի գոյի: «Օմ» բառը համարվել է «անարտասանելի» բառ: Եգիպտացիները սրբապղծություն էին համարում իրենց աստվածների տիտղոսների արտասանումը՝ այն կարելի էր արտասանել միայն մտքում: Ձայն, Ոգի, Բառ նշանակում է Սուրբ Ոգի, իսկ հին հայերենում հոգի, ոգի, շունչ բառերը հոմանիշներ են եղել:

Անարտասանելի է համարվել նաև Անահիտ դիցուհու անունը: Մ. Գավուքճյանը «Ուսումնասիրություններ հայոց հնագույն պատմության» գրքում գրում է. «Թեև Անահիտը որպես ազգային մեծ դիցուհի, ամենամեծ յարգանքն ու պաշտամունքը վայելում էր Հայկական լեռնաշխարհի իր կենտրոնում՝ որպես հովանավորն ու մեծ մայրը երկրի (հենց մայրիշխանության շրջանից), այնուհանդերձ նա յայտնի էր նաև հնդեվրոպական այլ ժողովուրդների մոտ ու Եւրոպա էր հասել (որպես սրբազան և արտասանելն արգելված տաբու անուն) շրջուած Diana անունաձևով: Հեթանոսական ավելի ուշ շրջանում Անահիտը նույնացվել է Լուսնի հետ»:  Պրովանսալյան լեզվում Արիադնա (Ariane) սարդի հնագույն անունն է, իսկ “aruw” բայը նշանակում է «դեպի իրեն ձգել», որից առաջացել է “aruan”` մագնիս բառը: “Aruw”-ը նաև նշանակում է «ծովից ծագող լուսատու» (Фулканелли “Готические соборы”): Իսկ Ալֆրեդ Մարշալ Մայերի կարծիքով  Երկիրը մեծ մագնիս է:

Կարծում ենք «ծովից ծագող լուսատուն» էլ Վեներա-Լուսաստղն է, որի վրա Արեգակը ծագում է արևմուտքում, իսկ մայր մտնում ՝ արևելքում:

Եթե սարդի ոստայնը, կամ մեծ շրջանակը համարենք երկրի խորհրդանիշ, ապա Թորգոմ=թորգ/տորգ/տորք+օմ=Սուրբ  Ոգու երկիր (օրրան):

Լանդբաբ=Լանդ+բաբ, որտեղ «լանդը» Մեծ Մոր խորհրդանիշն է, իսկ «բաբ/պապ» նշանակում է «հայր», այսինքն՝ Լանդբաբ=Մայր-Հայր=Մա-սիս (Անդրոգին): Ուրեմն Լանդբաբ թագավորը, որը գնացել է Փեռա (շրջված Արեփ) գյուղ, եղել է Մասյաց Երկրի թագավոր Թորգոմը:

Անդրոգինի թվային արժեքն է Սուրբ տասը (10) թիվը («»), որտեղ «Օ»-ն կամ շրջանը իգական սկզբունքի խորհրդանիշն է, իսկ մեկը (1) կամ «/» («միագիծ այբը»)` արական սկզբունքի խորհրդանիշը: Սուրբ տասը թիվը« («») եղել է գաղտնի ինչպես զերոյի, այնպես էլ մեկի նկատմամբ: Ահա ինչու Մասիս լեռը համարվել է Սուրբ լեռ, իսկ Անահիտ և Թորգոմ անունները եղել են գաղտնի և անարտասանելի անուններ:

Տասը թիվը համարվել է «սկզբնային օրացույց», որովհետև հին ժամանակներում կենդանակերպը կապված է եղել 10 «տներից», իսկ հետագայում ավելացվել են Կշեռքը և Կարիճը:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (հ. IV) «տասա» բառը նշանակում է կիսաբոլորակաձև երկաթ, որն ամրացնում են սայլի անիվների դրսի կողմից ամրության համար:

Կիսաբոլորակաձև երկաթը հավանաբար խորհրդանշում է երկնակամարը, որը ,ըստ հուն. Առասպելի, Զևսի հրամանով որպես պատիժ, Ատլանտը (Լանդ-բաբը) պահում է իր ուսերին:

Գառնիի հեթանոսական տաճարի հյուսիսային ճակատի աստիճանների երկու կողմում պահպանվել են Ատլանտին պատկերող բարձրաքանդակները:

Կիբելե-Անահիտը՝ «Մայրը բոլոր աստվածների» եղել է երկաթագործության հովանավորուհին: Ըստ Խորենացու ՝ Անահիտի քրմերը դարբիններ էին:

Անահիտին անվանել են «ոսկեմայր», «ոսկեմատն», «ոսկեծղի»: Դիցուհիներից միայն Անահիտն է ունեցել լրիվ ոսկեձույլ արձան:

Լանտիկը այսպես կոչված «Ոսկե օրորոց»-ն է, որն առ այսօր փնտրում են ու դեռ չեն գտել՝ չհասկանալով նրա բուն իմաստը:

Շումերական առասպելում Մասիս (Մասու) լեռը կոչվում է Նիցիր կամ Նիսիր: Կարծում ենք, որ Նիցիր անվանումը առաջացել է «ծիրան» (ծիրանի ծով) կամ «արծին» (Արա-ծնող) բառերից:

Եթե ծիրան (ծիր-ան) բառի երկրորդ վանկը շրջված ձևով դնենք առաջին վանկի ձախ կողմում, ապա կստացվի «նածիր» բառը, որտեղ «ա» (այբ)-ի փոխարեն դրված է եղել «|» (միագիծ այբը), ինչի համար էլ վերծանվել է Նիծիր ձևով ու , քանի որ լատիներենում «ծ» տառ չկա, դրա համար էլ գրվում է Նիցիր կամ Նիսիր (NISIR):

Իսկ եթե «արծին» (ար-ծին) բառի երկրորդ վանկը շրջված ձևով դնենք առաջին վանկի առջևում, ապա կստացվի Նիծար: Փոխարինելով «ա»-ն «|»-ով՝ կստացվի Նիծիր կամ Նիցիր:Իհարկե, առաջարկված տարբերակները միայն ենթադրություն է. կարող է լինել այլ տարբերակ ևս:

Ատլանտիդան հաճախ նույնացնում են Հիպերբորիայի հետ: Այս կապակցությամբ բերենք մի կարևոր տեղեկություն Ռուբեն Գալզյանի «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» գրքից, որտեղ նա մեկնաբանում է Հիգդենի երրորդ քարտեզը. «Հիրկանիայի մոտ, Ամազոնիայի և Ալբանիայի (Աղվանքի) միջև առկա է մեկ ուրիշ լեռան պատկեր (Montes plot?), որն ըստ Միլլերի Արարատն է, բայց այս քարտեզի մեջ պատկերի մակագրությանը անծանոթ է: Նույն քարտեզի երկու այլ ընդօրինակություններում այս լեռն անվանված է Mons Hiperborei (Էդինբուրգի օրինակում) և Mons Armenie (Հայաստանի լեռները, Քեմբրիջի Կորպոա Քրիստի կոլեջի օրինակում):

Որտեղ ասես չեն տեղադրում Ատլանտիդան, ինչպես ասես չեն անվանում՝ Բիարեա, Հիպերբորիա, Շամբալա, Դիլմուն և այլն, բայց առ այսօր հաստատ չեն իմանում, կամ լավ իմանում են, բայց չեն ուզում, որ աշխարհը իմանա նրա գտնվելու վայրը: Նույնիսկ Պլատոնի հայրենակիցները չգիտեն Ատլանտիդա բառի իմաստը :

Ատլանտիդայի խորհրդանիշը պատկերված է Անահիտի կիսանդրիի գլխավերևում՝ ալիքաձև մազերի վրա նստած տապանով և երկգագաթ մասիսով, որին մենք՝ հայերս ,անվանում ենք Մայր լեռ:

Բրայսե դե Բուրբուրգը (Брасье де Бурбург «Доисторические национальности и древняя Америка») գրքում գրում է. «Ատլանտ և ատլանտյան բառերը ստուգաբանորեն ոչ մի հայտնի եվրոպական լեզվին չեն համապատասխանում և չեն կարող դասվել հին աշխարհի ոչ մի լեզվի»:

Շատերը Ատլանտիդան համարում են Պլատոնի հայրենասիրական երևակայության արդյունք, հեքիաթ, կամ պլատոնի կատակ, բայց Ե. Բլավատսկայան այլ կարծիքի է: Նա գրում է. «Եթե երբևէ կհաստատվի, որ Ատլանտիդան իրականում գոյություն է ունեցել, այն ժամանակ գիտնականները կհասկանան, որ աստվածաբնակ մայրցամաքի վարկածը այդքան էլ հեքիաթ չի: Այն ժամանակ նրանք կհասկանան. այն ինչ նա վերագրել է Սոլոնին և եգիպտական հոգևորականներին եղել է տրամաբանական, որով կարելի էր հաղորդել աշխարհին այն փաստի մասին, ընդ որում, վարպետորեն միացնելով ճշմարտությունը հնարանքի հետ, նա ինքը իրեն առանձնացրել է պատմվածքից, պայմանավորվածությամբ, որը տրված է եղել ձեռնադրման ժամանակ, և որը այդ գաղտնիքը նա չպետք է հրապարակեր»:

Ինչպե՞ս կարող էր ինքնորեն Ատլանտիդա անվանումը ծագել Պլատոնի մոտ, եթե այն հունական անվանում չի և նրա կառուցվածքում չկա ոչ մի հունական տարր:

Բլավատսկայան միայն նախաուտլ (կամ տոլտեկների) լեզվում է գտել «ա, ատլ» արմատը, որը նշանակում է «ջուր, գլխի գագաթ»: Այդ արմատից է առաջացել «ատլան» բառը, որը նշանակում է «վայր կամ ջրերով շրջապատված»: Նա ավելացնում է. «Կգա ժամանակ, երբ կպարզվի, որ Ամերիկա անվանումը ավելի շատ կապ ունի Սուրբ Մերու լեռան հետ, քան Ամերիկո Վեսպուչիի, որի անունը եղել է ոչ թե Ամերիկո, այլ Ալբերիկո»:

Վերը ասվածին ավելացնենք, որ Պտղոմեոսի «Ասիայի երրորդ քարտեզ»-ի վրա Արաքսից վերև՝ Որոտան և Կուր գետերի մեջտեղում գտնվող տեղանքը և Ամարաս քաղաքը նշված են Ամարիակա անվանումով (ՀՍՀ, 9): Սա էլ ևս մի ապացույց, որ Ամերիկա անվանումը մեր նախնիները տարել են Հայաստանից, ինչպես և Անդկաստան անվանումը:

Ա. Աֆանասևը (Афанасьев  «Мифалогия катастроф») Ատլանտիդան տեղավորում է Պաղեստինում (Պալիստան), իսկ նրա ժողովրդին անվանում «դոլմենների ժողովուրդ», ինչը ծիծաղ է առաջացնում:

Արհեստական անիմաստ տերմիններով ուրիշ ժողովուրդներին անվանելը ռուսների մոտ դարձել է ավանդույթ. Կովկասում ապրող ժողովուրդներին էլ անվանում են «люди кавказской национальности»: Իսկ որ դոլմենների կառուցողները հայերն են եղել, արդեն ողջ աշխարհը գիտի, բայց «հայ» բառի փոխարեն, այս հեղինակի նման, ինչ սարքովի բառեր ասես չեն օգտագործում:

Աֆանասևը ատլանտներին նույնացնում է պելազգների հետ, ինչը մեզ համար ընդունելի է, որովհետև պաղեստին-պալիստան և պելազգ (պել/պալ+ազգ) անվանումները ունեն հայկական արմատներ:

Նա գրում է. «Ինչպես պելազգների մոտ, այնպես էլ Սոլոնի, նրանց տոհմածառը սերում է Պոսեյդոնից, և օրենսդիր  Սոլոնը ունեցել է պատճառներ զբաղվելու պելազգյան պատմությունով: Իսկ Պլատոնի մայրը եղել է Սոլոնի տոհմից և շուռ տված ձևով պատմել է նրան այն տեղեկությունները, որն հավաքել է նրա նախնին»: Հույները Պոսեյդոնին կոչել են  «Երկրի ճոճանակ»:

Ելնելով Վերգիլիոսի  «Էնեական»-ից,  որից կբերենք մի երկտող. «Тот же атлант, подьемлющий свод многозвездного неба. Значит, вырос твой род из того же корня, что род мой», հեղինակը եզրակացնում է. «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, երբ հարազատ երկրից հեռուներում գտնվող պելազգները ինչ-որ տեղ հանդիպելիս, որպես նշանաբան օգտագործել են ատլանտ անունը, այսինքն «դու-ատլանտ, ես-ատլանտ»: Այս տողը հիշեցնում է բոլորիս հայտնի՝ «Հայ եմ ես, հայ ես դու»  երգը…:

Գլխիվայր շուռ տալով պատմությունը և հնդիկներին Կովկասում տեղավորելով (իհարկե, գաղափար չունենալով այլ Հնդկաստանների մասին)՝ հեղինակը ավելացնում է. «Պատմելով հնդիկների Կովկասից Փռյուգիա վերաբնակեցման մասին և կապելով այդ իրողությունը «արգոնավտիկայի» հետ, մենք բաց թողեցինք մի կարևոր մանրամասնություն՝ արգոնավտները, Մեդեայի առևանգողները , եղել են պելազգներ,որից հետևում է, որ ք.ա. xv դ. առաջացավ հնդ-պելազգյան դաշինք, որին վիճակված էր երեք դար անց ցնցել չորս մայրցամաքները»:

Վերջապես հեղինակը եկել է այն եզրակացության, որ Ատլանտիդա անվանումը առաջացել է հնդեվրոպական tal/dar արմատից, ինչը նշանակում է «հատակ, ներքնամաս»:

Նույն իմաստն ունի Քարահունջ/Քարունջ անվան «ունջ» արմատը՝ 1. «խոր տեղ, տակ, հատակ», 2. Մրոտ սարդոստայն, 3. Երկաթի ժանգ (երկաթաքար, մագնիտ):

Լ. Հովհաննիսյանի «Գրաբարի բառարանագիտության և բառարանագրության հարցեր» գրքում «դար» բառը նշանակում է՝ «զույգ թիվ, 20-ամյա ժամանակաշրջան (հունարենում 40 տարի), իսկ «մագնեստիտ, մագնիտ, մագնիս» բառը նշանակում է «հերակլյան քար և մագնիտացի քար» բառակապակցություններով:

Ըստ Պլատոնի, Ատլանտիդան գտնվել է «Հերակլյան սյուներից» այն կողմ, իսկ ըստ Արիստոտելի, առաջներում «Հերակլյան սյուները» կոչվել են Բիարեայի սյուներ:

Ռ. Գալչյանը, Կոնրադ Միլլերի քարտեզին վերաբերող տեքստը պարզաբանելիս, գրում է. «…ավելի արևելք գտնվող մեկ այլ լեռնաշղթա կտրում է Տավրոսը, որն անվանված է Motnes armencae (հայկական լեռներ), որն իրականում պետք է լինի Հայկական պար լեռնաշղթան: Սրանց հանդիպման կետում է գտնվում Հայաստանի Դարպասը կամ Սյուները (Armenia pilae):

Վերը նշված տեղեկությունները մեզ նորից տանում են Սյունիք՝ Քարահունջ աստղադիտարան, որը գտնվում է Որոտան գետի Դար վտակի ձախ ափին: Զույգ թիվ է նշանակում առաջին հերթին Դար վտակը, որից հետո աստղադիտարանի կենտրոնական շրջանի 40 քարերը, լարագծի կամ «Վարդի գծի» 20 քարերը, տեղի լայնությունը՝ 400 (հս. լայնության), երկու գագաթներից բաղկացած միակտոր հրաշք քարը (N63), որը նման է Մասիսի գագաթներին և որն էլ կարելի է անվանել «հերակլյան քար» կամ «Վահագնի քար», և վերջապես կենտրոնական շրջանի հավասարակշռված դրական և բացասական դաշտերը:

Եթե այս ամենին ավելացնենք Տաթևի ճոճվող սյունը, պորտաքարը, ժայռերի վրա փորագրված նավակները, ապա Սյունիքը կարելի է համարել Մեծ Ատլանտիդայից մնացած մի փոքր կղզի: Իսկ Անտլանտիդան, ըստ Պլատոնի, եղել է ավելի մեծ , քան Լիբիան ու Ասիան միասին վերցրած:

Հեթանոսական շրջանում (իմա՝ կռապաշտական,-խմբ.) տաբու է դրված եղել Անահիտ դիցուհու սուրբ անվան վրա, իսկ մեր օրերում տաբու է դրված Քարահունջ աստղադիտարանի վրա:

Անտեսելով ՀՀ կառավարության 2004թ. N1095 որոշումը, որի համաձայն աստղադիտարանին տրվել է «Քարահունջ» անվանումը , Սյունիքի հուշարձանների պահպանության վարչության պետ՝ Ա. Ավագյանը պնդում է ,որ այդպիսի անվանումով հուշարձան գոյություն չունի ,անվանելով այն «Զորաց քարեր» :

Ինչ-որ ուժեր՝ արտաքին, թե ներքին, շահագրգռված են, որ Պարիս Հերունու սկսած գործը չշարունակվի, որի դիմաց, իհարկե, լավ վճարվում են: Հերունու մահից հետո ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել  Քարահունջում:

Յուրաքանչյուր ժողովուրդ հպարտ կլիներ Քարահունջի նման գանձ ունենար, բայց մեր տգետ «պարոնների» համար գանձը՝ փողն է:

Հուսանք, որ երկիրը մի օր կմաքրվի տականքներից ու կգտնվեն ազնիվ հայրենասեր գիտնականներ, որոնք սիրով կզբաղվեն Քարահունջով, որը մեր ազգային սեփականությունն  է:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 5 (351), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։