Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հնդկական Աստվածներ

Սկիզբը՝ թիվ 9-10-ում

http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708 - (ամբողջական հոդվածը («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.)) – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ).- Հայ Աստվածները  -Հայկական Աստվածային Համակարգ՝  1. Հայր Արա - Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ուզորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (եւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

Պրանա (Կաղապար, Lang-sa, prana IAST), սանկսկրիտերեն բառ է, նշանակում է ներշնչում, շնչառություն, կյանք, կենսագործունեություն, քամի, էներգիա, ուժ։ Հոգնակի թվով (պրանաներ) այս տերմինը կիրառվում է մարդու՝ կենսականորեն կարեւոր էներգետիկ կենտրոնների, դրանցով էներգետիկ հոսքերի ու այդ հոսքերի՝ մարդու վրա ունեցած ազդեցությունների մասին խոսելիս։

Անվան ստուգաբանությամբ այս բառի հիմքում երկու սանսկրիտերեն բառեր են. «Պրանա»՝ կենսաուժ կամ կենսատեւ ուժ, մասնավորապես շնչառությունը, եւ «այամա»՝ արտամղում, դուրս բերում (սակայն կա թարգմանության եւ այլ տարբերակ, «յամ» բառի, որ նշանակում է՝ սանձում, կառավարում։ Հաճախ Պրանայամա բառը հենց այսպես է թարգմանվում սանսկրիտից, ինչը մինչեւ այժմ բանավեճերի առիթ է թարգմանիչների շրջանում։ Հարկ է նշել, որ Պրանայամայի ընթացքում հավասարապես կարեւոր են թե օդի / պրանայի արտամղումը, թե ներմղումը, թե դադարները արտամղումից ու ներմղումից հետո, ուստի իմաստային առումով առավել հարմար է հենց թարգմանության երկրորդ տարբերակը։

Եթե կարճ պատմական ակնարկ անենք, ապա Պրանայամայի ակունքները հինավուրց Բհարատում են, այսինքն՝ Հնդկաստանում, ուր հազարամյակներ առաջ ծնունդ է առել ու զարգանալով մինչեւ մեր օրերը հասել Յոգա գիտությունը (որ Հայաստանից է տարածվել Հոգի-Յոգի(հին հայերենով)-Յոգա՝ Հոգու գիտություն)։ Պրանայաման Յոգայի 8 հիմնական փուլերից մեկն է՝ 4-րդը։ Պրանայամայի ուսանումն ու տիրապետումը բարդ եւ համակարգված գործընթաց է ու ենթադրում է հմուտ եւ փորձառու մասնագետի առկայություն, այլապես կարող է օգուտի փոխարեն վնաս հասցնել կիրարկողին։ Պրանայաման չի կարելի շփոթել այժմ մոդայիկ դարձած շնչառական մարմնամարզության զանազան տեսակների հետ, քանի որ դրանցում գերակայող դինամիկ վարժություններն անհամեմատ մեղմացնում, թուլացնում են մարդու շնչառական եւ այլ համակարգերի փոխշաղկապված ակտիվացումը, եւ հետեւաբար, չեն կարող բերել այն էական ազդեցությանը, որին կարող է բերել հմուտ վարպետի ուղեկցմամբ կատարված Պրանայաման։ Պրանայամայի մասին հիշատակումներ կան բազմաթիվ հինդուիստական ձեռագրերում, սակայն ամենից հեղինակավոր հիմնաղբյուր է հանդիսանում Պատանջալի Իմաստունի (մ.թ.ա. մոտ 2-րդ դարի կեսեր) հեղինակած «Յոգա Սուտրա» աշխատությունը, որում ասացվածքների ոճով գրի են առնված Յոգայի մասին հազարամյակներով բերնեբերան փոխանցված գիտելիքները, որոնց հիմնաղբյուրն են համարվում Չորս Վեդաները։   

- Դառնալով աստվածություններին, հիշեցնեմ, որ Շիվան հինդուիզմում տիեզերքի ավերման եւ վերակերպման մարմնացումն է, որն արարող Բրահմայի եւ պահապան Վիշնուի հետ միասին ներկայացնում է աստվածությունների վերին եռյակը։

- Ռատին առավել հայտնի է որպես սիրո Աստված Կամայի կինը: Ռատին սիրո եւ կրքի աստվածուհին է, ունի շատ անուններ ու չափազանց գեղեցիկ է: Երբեմն որպես Դակշայի, երբեմն էլ որպես Բրահմայի դուստրն է նշվում: Վերջին տարբերակում նա դառնում է Աստծո ինքնասպանության պատճառ, որը նրան ցանկանում էր, սակայն չէր կարող տիրել: Ռատան նույնպես ինքնասպան է լինում, սակայն երկուսն էլ վերակենդանանում են: Ռատիի ամենատարօրինակ գործն այն էր, որ նա մթագնում է Շիվայի՝ կործանարար Աստծու գիտակցությունը: Վերջինս, կնոջ մահից հետո, խոստացել էր ճգնավոր դառնալ, սակայն, տեսնելով Ռատիին, սիրահարվում է ու չի կարողանում իրականացնել խոստումը: Շիվան զայրույթից սպանում է Կամային՝ Ռատիի ամուսնուն եւ Նրա երրորդ աչքը մոխրացնում է: Ռատին կարողանում է Շիվային համոզել վերակենդանացնել իր ամուսնուն, սակայն մի պայմանով, որ Կաման պետք է անտեսանելի լինի:

- Վարունան Ինդրայի հետ երկրորդ մեծագույն աստվածն է վեդայական կրոնում։ Համարվել է աշխարհի արարողն ու խնամակալը, համաշխարհային կարգուկանոնի, ճշմարտության, արդարության, բարոյականության հովանավորողը, մեղսագործների ահեղ դատավորը։ Բուդդայական կրոնի տարածմամբ Վարունան աստիճանաբար կորցրել է առաջնակարգ դիրքն աստվածների պանթեոնում եւ դարձել ջրային տարերքի աստվածություն։ Ուսումնասիրողները Վարունա անունը համադրում են խեթական ծովերի աստված Արունայի եւ հին հունական երկնքի աստված Աբանոսի հետ։

* * *

- Որոշ Արիական Ազգերի մոտ Արարչի էությունը արտահայտվում է ոչ թե ԱՐ-ԱՀ լեզվական բաղադրությամբ, այլ՝ ԱՐ-ԱՆ: Օրինակ՝ հինդուսների մոտ Արարչի էությունը արտահայտվում է ՎԱՐՈւՆԱ՝ Վ-ԱՐ-ՈւՆ(ԱՆ)-Ա, իսկ արիական ճյուղերի վրա առաջացած ռուսների մոտ՝ ՊԵՐՈւՆ՝ Պ-ԷՐ(ԱՐ)-ՈւՆ(ԱՆ) լեզվական բաղադրությամբ: Սակայն ԱՐ-ԱՆ բաղադրությունը ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Այնպես է, որ հնդկական Բրահմայականության մեջ Արարչի էությունը արտահայտվում է հենց ԱՐԱ խորհրդով՝ ԲԸՐԱՀՄԱ՝ Բ-ԸՐ(ԱՐ)-ԱՀ-ՄԱ, իսկ ռուսների մոտ՝ նաեւ ՅԱՐ խորհրդով: Ըստ երեւույթին հետագայում եւ՛ հնդիկների, եւ՛ ինքնահաստատվող ռուսների մոտ բացակայել է սկզբնապես ճանաչված Աստվածամայրը՝ Անահիտը: Եվ Արարիչն ու Աստվածամայրը միավորվել են մի կերպարի մեջ: Զգացական այդ միասնությունը հանգեցրել է նոր խորհրդի ձեւավորմանը, որն էլ արտահայտվում է լեզվական արմատների այլ բաղադրությամբ:

Այսպես՝ Արարող-Հայրն արտահայտվում է ԱՐ-ԱՀ (Արարող Զորություն) բաղադրությամբ, իսկ Ծնող-Մայրը՝ ԱՆ-ԱՀ (Ծնող Զորություն) բաղադրությամբ: Այնինչ, Հոր եւ Մոր կերպարների միաձուլումը հանգեցրել է ԱՐ-ԱՆ արմատների միասնությանը, որը նշանակում է՝ ԱՐԱՐՈՂ-ԾՆՈՂ, ՀԱՅՐ-ՄԱՅՐ: Այսինքն՝ այդ Ազգերի մոտ Արարիչը ներկայանում է ՀԱՅՐ-ՄԱՅՐ որակական ամբողջությամբ: Իսկ հայկական ու պարսկական ավանդություններում (տես՝ Արարատյան դիցաբանություն եւ Ավեստա) պահպանվում է Արարչագործության Երկսեռությունը: Ըստ այդմ, ԱՐԱ-ն Հայրության (Արարողի) Բացարձակ Էությունն է, որն ստացել է Արարչագործության Երկսեռությունից, իսկ ԱՆԱՀԻՏԸ նույն կերպ՝ Մայրության (Ծնողի) Բացարձակ Էությունն է:

* * *

- Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դ. Հնդկաստանում, որտեղ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները եւ ստեղծվում էին Գանգեսի հովտում ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը նշանակում է սանակրիտ լեզվով «պայծառացած»։

Ըստ որոշ աղբյուրների, նա ծնվել է ք.ա. 570թ., այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնվեց մի արձանագրություն, որը հաստատեց նրա իրական անձը։ Որոշ հետազոտողներ «բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության եւ իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի եւ դրախտի լինելը»։ Այս կրոնը կոչում են նաեւ կարեկցանքի կրոն, որ կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։ Բուդդան իր ուսմունքը ձեւակերպել է. կյանքը տառապանք է, տառապանքների պատճառը ցանկություններն են ու կրքերը, անհրաժեշտ է ոչնչացնել այդ ցանկությունները, պետք է հետեւել ութմասնյա ուղուն, որը կհասցնի նիրվանայի (ցանկությունների մարման, ոչնչացման)։

Ութմասնյա ուղին է ճշմարիտ խոսքը, ճշմարիտ միտքը, ճշմարիտ գործը, ճշմարիտ կենսակերպը, մտքերի ճշմարիտ ուղղորդումը եւ այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում, խոկում) միջոցով։ Փաստորեն, նիրվանան հենց նույն տառապանքների, ցանկությունների դադարումն է, որը մարդուն կտրում է արտաքին աշխարհից եւ նրա առարկայական երեւույթների հետ կապվածությունից։ Ըստ այդմ, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդը անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն եւ վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարեւոր է կարմայի գաղափարը։

Վերջինս նշանակում է գործ, այսինքն՝ թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրեւ հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որեւէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը եւ, ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարեւորում է վոլիտալիզմի սկզբունքը։ Մ.թ.ա. I դարում բուդդիզմը բաժանվում է 2 մեծ ուղղությունների՝ հինայանա (նշանակում է՝ փրկության փոքր մարդակարգ՝ փրկվել կարող էին միայն վանականները) եւ մանայանա (նշանակում է՝ փրկության մեծ մարդակարգ)։ Վերջինիս միջոցով էլ բուդդիզմը տարածում գտավ աշխարհում եւ դարձավ համաշխարհային կրոն՝ տարածվելով ու հարմարվելով այն երկրների տեղական հավատալիքների պայմանների հետ:

Մանայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում եւ կոչվեց լամայականություն, որ ցայսօր կա եւ տարածում ունի աշխարհում:

Հունական Աստվածներ

Հելլենական (հունական) մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս Աստվածները երբեմն նույնացվել են հունական համապատասխան Աստվածների հետ՝ Արան՝ Զեւսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաեւ Հերմեսի), Աստղիկը՝ Ափրոդիտեի (երբեմն կիրառում են Աֆրոդիտե օտարահունչ ձեւը), Նանեն՝ Աթենասի, Վանատուրը՝ Հեստիայի, չգոյ Սպանդարամետը՝ Հադեսի եւ այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց Աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել, սակայն երբեմն այդ ամենին խառնել են հունական (նաեւ պարսկական, հնդկական եւ այլ) Աստվածների տոներն ու ծեսերը:

Ինչպես Հնդկական Աստվածների դեպքում, այնպես էլ Հունականի, նորից ճշտումների կարիք կա, թե այդ Աստվածների անունները ճի՞շտ են արդյոք «իջեցվել» Երկիր… Հույների հավատը եւս հին ու բազմաստվածային է: Բայց արձանագրված վկայությունները Ք.ա. VIII–VI դարերից են պահպանվել, երբ ձեւավորվեց օլիմպիական 12 Աստվածների պաշտամունքը: Ըստ հույների՝ Աստվածները բնակվում էին Օլիմպոս լեռան գագաթին:

Օլիմպոսի աստվածները (օլիմպիականները) հին հունական դիցաբանության մեջ երրորդ սերնդի աստվածներ (առաջին եւ երկրորդ սերնդի աստվածների եւ տիտաններից հետո), Օլիմպոս (Օլիմպիոս) սարի վրա բնակվող բարձրագույն էակներ են։ Ավանդաբար օլիմպիական Աստվածները 12-ն են, թեեւ դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։

- Զեւսը օլիմպիական Աստվածների հայրն է, կյանքի արարիչը, Երկնքի, լույսի, արդարության աղբյուրը: Ունի նաեւ պատժիչ գործառույթ. շանթերով սաստում է կարգազանցներին:

- Հերան ընտանիքի, մայրության, բարոյական մաքրության դիցուհին է, Զեւսի կինը: Հիշեցնեմ, որ Հայկական Աստվածային Համակարգում Հայր Արան եւ Մայր Անահիտը միայն Արարչի սահմանած գործառույթներով են Հայր եւ Մայր, Նրանք Այր ու կին չեն:

- Ապոլլոնը Արեգակի, լույսի, ճշմարտության, գուշակության, բժշկության դիցն է: Հովանավորում է գիտությունները, արվեստները եւ արհեստները:

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 11 (357), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։