Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-11-ում

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4708 - Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու  արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ -մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ -սիրո (նաեւ գեղեցկությանԱստվածուհի: 5. Միհր -արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

Ափրոդիտեն գեղեցկության ու սիրո դիցուհին է:

Աթենասը (Աթենքը) իմաստության, ճարտարության եւ արհեստների դիցուհին է:

Արտեմիսը Լուսնի դիցուհին էր, բույսերի ու կենդանիների հովանավորը:

Դեմետրան մայր հողի ու պտղաբերության դիցուհին է:

Հեփեստոսը կրակի, դարբնության եւ ճարտարության դիցն է:

Հերմեսը Զեւսի բանբերն է: Նախապես հոտերի եւ հովիվների, ապա նաեւ ճանապարհների ու առեւտրականների պահապանն է:

Արեսը ռազմի դիցն է:

Դիոնիսոսը պտղաբերության, խաղողի որթի, գինու եւ զվարճանքի դիցն էր: Հովանավորում է թատրոնը:

Պոսեյդոնը գետերի, լճերի, ծովերի եւ օվկիանոսների տիրակալն էր, նավագնացների հովանավորը:

Բացի օլիմպիական ընտանիքի աստվածներից՝ կային բազմաթիվ ոգիներ, հերոսներ, որոնց հույները նույնպես պաշտում էին:

Օլիմպոսի Աստվածներ (բացի 12-ից՝ նաեւ այլ օլիմպիականներ)  

Պլատոնը կապում էր 12 oլիմպիացիներին 12 ամիսների հետ, եւ Պլուտոնին համարում էր նրանցից մեկը, ում իր ենթադրությամբ, նվիրված էր վերջին ամիսը եւ մեռած հոգիները։ Նա նաեւ միացնում էր 12 օլիմպիացիներին Կենդանակերպի նշաններին եւ բացառում էր իրենց շարքերից Հեստիային։ Բայց Կնիդոսցի Եվդոկսուսը առաջին էր, ով համեմատել եւ կապել էր Օլիմպիացիներին Կենդանակերպի նշաների հետ։

Հին հունական հավատում «Օլիմպիական Աստվածները» եւ «12 Աստվածների պաշտամունքը» տարբեր հասկացություններ էին։ Պատմական Հերոդոտուսը նաեւ Հերակլեսին էր միացնում Օլիմպիացիներին։ Երբեմն Հերակլեսն ու Դիոնիսոսն էին շարքերում, ի տարբերություն Արեսի եւ Հեփեստոսի, որոնք բացակայում էին։ Երբեմն բացառում էին Հերկուլեսի անդամակցությունը օլիմպիացիներին, սակայն նշում էին, որ հենց նա է ստեղծել նրանց պաշտամունքը։ Լուցիանը (2-րդ դար) միացնում էր Հերկուլեսին եւ Ասկլեպիոսին 12 Օլիմպիացիներին։ Եվ այսպես էլի մի շարք բացառող կամ հավաստող տարբերակներ կան:

Հին հունական դիցաբանության մեջ կան նաեւ երրորդ սերնդի աստվածներ (առաջին եւ երկրորդ սերնդի աստվածներից ու տիտաններից հետո), նրանք Օլիմպոս (Օլիմպիոս) սարի վրա բնակվող բարձրագույն էակներ են։ Նշեցի, որ ավանդաբար օլիմպիական Աստվածները 12-ն են, թեեւ դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։

Հունական դիցարանի հիմնական աստվածություները վերը նշված են, երբեմն միմյանց փոխարինում են Դիոնիսոսը եւ Հեստիան: Հադենսն ու Պերսեփոնեն երբեմն ներառված էին որպես 12 օլիմպիացիներ (հիմնականում պայմանավորված է Էլեուսինյան խորհուրդների ազդեցությամբ), թեեւ ընդհանուր առմամբ Հադեսը բացառվել է, քանի որ նա բնակվում է մշտապես դժոխքում եւ երբեմն է այցելում Օլիմպոս լեռը։ Երբեմն ընդգրկված էին լինում Հերակլեսն ու Ասկլեպիոսը։

Հետագայում՝ 12 առավել հաճախ պատկերված (արվեստում եւ պոեզիայում) օլիմպիացիներն են՝ Զեւսը, Հերան,Պոսեյդոնը, Դեմետրան, Աթենասը, Ապոլլոնը, Արեսը, Հեփեստոսը, Հերմեսը, Արտեմիսը, Ափրոդիտեն, եւ / կամ Հեստիան ու Դիոնիսոսը, որոնց էլ կարելի է հիմնական Աստվածները համարել… Հունական դիցաբանությունում Աստվածներ են համարվել նաեւ Անանկեն, Աստրեոսը, Ատեն, Արիստեսը, Բիան, Դեյմոսը, Եթերը, Եվրինոմեն, Էոսը, Էրեբոսը, Էրոսը, Թալասան, Թեմիսը, Իրիսը, Լաքեսիսը, Հարմոնիան, Հելիոսը, Հեկատան. Հեմերան, Մեդեան, Յասոնը. Պալանտոսը, Պանը, Պեիթոն, Պերսեսը, Պոնտոսը, Սելենեն. Տեթիսը, Փանեսը, Կաբիրաները եւ այլք:

Հայկական Գերագույն Աստված Հայր Արայից խիստ տարբեր է Զեւսի կերպարը: Վերջինս միկեներեն՝ հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի եւ կայծակի աստված է, նաեւ աշխարհի տիրակալ: Օլիմպոսի Աստվածներից գլխավորն է, Կրոնոսի եւ Հռեայի երրորդ որդին, Աիդաի, Հեստիայի, Դեմետրայի եւ Պոսերդոնի եղբայրը: Զեւսի կինը՝ Հերա Աստվածուհին, նաեւ նրա քույրն է (սա ի սկզբանե գործող «սրբազան պոռնկության» նախատիպն է, որը չգիտես ինչու նորօրյա կրոնավորները միտումնավոր կապել են բոլոր Աստվածային Համակարգերի հետ, այդ թվում՝ հայկական): Այսպես՝ Հերայի եղբայրը եւ ամուսինն է Զեւսը, թեեւ շատ սիրուհիներ է ունեցել… Զեւսի խորհրդանշաններն են վահանը եւ երկկողմանի կացինը (լաբրում), երբեմն արծիվը, նաեւ կայծակը, կաղնու ծառը, գավազանն ու կշեռքը… Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զեւս Օլիմպիացի)։

Զեւսը աշխարհի տիրակալն է համարվել, բաշխել է երկրի վրա բարին ու չարը, երբեմն նույնացվում է Ճակատագրի հետ, երբեմն ինքն է Ճակատագրին ենթակա էակ։ Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի եւ կայծակի միջոցով եւ երկնքի, ամպրոպի ու կայծակի Աստվածն է նաեւ։

Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զեւսի կողմից, նա է նվիրել մարդկանց օրենքներ, հաստատել է արքաների իշխանությունը, պահպանում է ընտանիքն ու օջախը, հետեւում ավանդույթների ու սովորույթների պահպանմանը։ Պոսեյդոնի ու Հադեսի եղբայրն է։

Հերան հին հունական Աստվածուհի է, ամուսնության եւ ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։ Քրոնոսի եւ Հռեայի երրորդ դուստրը, Զեւսի կինը եւ քույրը։ Նաեւ Դեմետրայի, Հեստիայի, Աիդեսի եւ Պոսեյդոնի քույրը։

Աստվածների թագուհի եւ ամուսնության ու ընտանիքի աստվածուհի է, ում խորհրդանիշերն են սիրամարգը, նուռը, թագը, կկուն, առյուծը եւ կովը։ Կրոնոս եւ Հռեա տիտանների կրտսեր դուստրն է։ Լինելով ամուսնության Աստվածուհի՝ նա հաճախ է փորձել վրեժխնդիր լինել Զեւսի սիրուհիներից եւ նրանց երեխաներից։

Զեւսի կնոջը, որ նաեւ նրա քույրն է, երգեր են պարգեւել. «Գեղեցիկ է մեծն Հերան, խոշոր աչքերով, շուշանի պես ճերմակ ձեռքերով, նրա պսակի տակից ալիք-ալիք դուրս են թափվում գանգուրները, իշխանությամբ ու անդորր վսեմությամբ են փայլում աչքերը»… Վկայություններում նշված է, որ «Աստվածները հարգում էին Հերային, նրան հարգում է եւ ամուսինը՝ ամպահալած Զեւսը, եւ հաճախ խորհրդակցում է նրա հետ։ Բայց քիչ չի պատահում նաեւ, որ Զեւսն ու Հերան գժտվեն միմյանց հետ։ Հերան հաճախ առարկում է Զեւսին, վիճում հետը՝ Աստվածների խորհրդի ժամանակ»…

Պոսեյդոնը հունական դիցաբանության մեջ ծովերի Աստված է, Կռոնոս եւ Հռեա տիտանների միջնեկ որդին է, Զեւսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի, Հադեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի եւ որդու՝ Տրիտոնի հետ բնակվում էր շքեղ դղյակում ծովի հատակում:

Ծովի վրա սլանում էր կառքով երկարաբաշ ձիերով լծված կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ եւ այլն: Նրա անցնելուց հետո ալիքները խաղաղվում են եւ իրենից հետո մնում է արդեն հանգիստ ծովը։ Պոսեյդոնն Ապոլլոնի հետ կառուցել է Տրոյա քաղաքի պարիսպը։ Նրան ասում են նաեւ «երկիրը սասանող», քանի որ Պոսեյդոնի հետ է կապվում երկրաշարժի առաջացումը։ Ձեռքի եռաժանիով նա ճեղքում էր ժայռեր։

Ասում են, թե Պոսեյդոնը մարդկանց նվիրել է առաջին ձին: Նրա շքախումբը կազմված է ներեիդներից, տրիտոններից եւ այլ առասպելական էակներից: Ծովերի, երկրաշարժերի եւ մակընթացության ալիքի Աստվածն է նաեւ, խորհրդանշերը՝ ձի, ցուլ, դելփին եւ եռաժանի։ Ամուսնացած է ներեուհի Ամփիտրիտեի հետ, սակայն, ինչպեսեւ շատ հունական տղամարդ Աստվածներ, շատ սիրուհիներ է ունեցել…

Պոնտոսը ծովն անձնավորող հունական Աստված է, Գեայի ծնունդ։ Ըստ Հետիադոսի Պոնտոսը հայր չի ունեցել։ Երկրի եւ Պոնտոսի միությունից ծնվել են ծերունի Ներեւսը, ծովային հսկա Թավմասը, փոթորկոտ ծովի տիրակալ Փարկիսը եւ կետու ու Եվրիբիա տիտանուհիները։ Օլիմպոսյան կրոնում Պոնտոսը գրավում է երկրորդական տեղ։

Հադեսը (այլ կերպ նաեւ Պլուտոն, Աիդոնես) ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի Աստվածն է, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Կրոնոսի եւ Հռեայի ավագ որդին, Զեւսի,Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի ու Դեմետրայի եղբայրն է։ Պերսեփոնեի ամուսինն է։ Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան ու դժոխքի Աստվածների՝ Օրկոսի եւ Դիսի հետ:

Աթենասը Հունաստանի գլխավոր աստվածություններից է, միկենյան հնագույն աստվածություն։ Հնագույն առասպելներում՝ երկնքի Աստվածուհի, ամպերի եւ կայծակի տիրուհի, պտղաբերության Աստվածուհի, խաղաղ աշխատանքի հովանավոր։ Նաեւ իմաստության, արհեստագործության, պաշտպանության եւ ռազմավարական պատերազմի Աստվածուհի է համարվել։ Խորհրդանիշերը՝ բու եւ ձիթապտղի ծառ։ Զեւսի եւ օվկիանուհի Մետիսի դուստրն է, նա ծնվել է իր հոր գլխից լիարժեք համալրված մարտական զենքով ու զրահով, քանի որ նա կուլ էր տվել իր մորը։

Դիցաբանությունն ասում է, որ իմաստության եւ կազմակերպված պատերազմի Աստվածուհի, Հին Հունաստանի առավել պաշտելի դիցուհիներից է Աթենասը, Աթենք քաղաքի էպոնիմը (անվանամայրը)։ Բացի դրանից պաշտվել է որպես գիտության, արվեստների ու արհեստների դիցուհի, պատերազմող կույս, քաղաքների եւ պետությունների, խելամտության ու ճարտարության հովանավոր։ Ասում են՝ նա հնարեց գութանը եւ մարդկանց սովորեցրեց լծկաններ լծելու աշխատանքը։ Զեւսի եւ նրա առաջին կնոջ՝ Մետիսի դուստրն է։

Ըստ ավանդության Մետիսը շատ խելացի կին էր եւ Զեւսը, երբ տեսավ, որ նա հղիացել է, վախեցավ, թե կծնվի իրենից խելացի ու քաջ զավակ եւ կտիրի գահին։ Այդ պատճառով կուլ տվեց կնոջը։

Լրանում էր կնոջ հղիության շրջանը, որը եւ ցավ էր պատճառում Զեւսին։ Հեփեստոսը՝ Զեւսի որդին, հոր հրամանով ճեղքում է Զեւսի գլուխը եւ Աթենասը հոր գանգից է դուրս է գալիս։

Արեսը հին հունական դիցարանում ռազմի, պատերազմի, բռնության եւ արյունահեղության Աստվան է, Զեւսի եւ Հերայի որդին: Արեսը համարվում էր Ափրոդիտեի սիրեկանը կամ ամուսինը: Խորհրդանիշեր՝ վարազ, օձ, շուն, անգղ, նիզակ եւ վահան։ Մյուս բոլոր աստվածները (բացառությամբ Ափրոդիտեից) արհամարհում են նրան։

Հիշեցնեմ, որ Հայկական դիցարանում Վահագնի եւ Աստղիկի Սերը չի դիտվել երբեք կամ-կամ տարբերակով ու հենց Արարչի կամոք, ի սկզբանե եղել է Տիեզերաօծյալ Սեր, որը Աստվածային Համակարգերում եզակի երեւույթ է, որպես Արարչակնիք Սեր…

Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը չունի Արեսի «բռնության եւ արյունահեղության» գործառույթները, քանզի ուժը զուգակցված է Աստղիկի սիրո հետ եւ արդա՛ր ուժ է…

Արեսի օգնականներն ու ուղեկիցներն էին Դեյմոս (Սարսափ) եւ Փոբոս (Երկյուղ) զավակները, Երիս (Գժտություն) դիցուհին, կործանումի, արյունահեղության դեւերը, շներն ու անգղները։ Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։

Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առեւանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան։ Պոսեյդոնը Աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետեւ այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։

Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։ Արեսը Հռոմում նույնացվում էր Մարս աստծո հետ։

Ապոլլոնը լույսի, գիտելիքի, բուժման, ժանտախտի ու խավարի, արվեստի, երաժշտության, պոեզիայի, մարգարեության, աղեղնաձգության, արեւի, երիտասարդության ու գեղեցկության Աստվածն է։ Զեւսի ու Լետոի որդին։ Խորհրդանիշերը՝ արեւ, քնար, նետ ու աղեղ, ագռավ, դելփին, գայլ, կարապ եւ մուկ։ Արտեմիսի երկվորյակ եղբայրն է։

Շարունակելի

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 12 (358), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։