Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-16-ում

Հրեական Աստվածներ

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր -իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր-հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը:

Նշեցինք, որ 3 սկզբնաղբյուրներն էլ՝ Գրավոր Թորան, Բանավոր Թորան եւ ռաբունական գրականությունը կազմում են հրեա տեսակի իրավական եւ օրինական ուժ պարունակող միակ աղբյուրները: Եվ այդ հիշողությունն է ստիպում հրեաներին ներմուծել այդ սկզբունքները անգամ իրենց առօրյա կյանք՝ սննդակարգ, հասարակական, ընտանեկան, ամուսնական հարաբերությունների, տոնակատարությունների եւ այլ երեւույթների մեջ: Թորան փորձում է հրեաներին բացատրել նաեւ իրենց ունեցած դերը մարդկության պատմության մեջ:

Այս ամբողջ պատմությունը ողողված է ինչպես ժողովրդի հնազանդությամբ, այնպես էլ նրա ընդվզմամբ՝ Աստծո դեմ: Թորան հիշեցնում է հրեաներին. «Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի»: Եթե Գրավոր Օրենքը անփոփոխ է, ապա Բանավոր Օրենքը գտնվում է շարունակական զարգացման մեջ, հետեւաբար այն կարող է երբեմն փոփոխության ենթարկվել: Վերջինիս համար հիմնական աղբյուր է ծառայում Միշնան (օրենքի «կրկնություն»): Բանավոր Օրենքը փոխանցվում էր շղթայական ձեւով՝ մարգարե-իմաստուն-ուսուցիչ-աշակերտ: Փոխանցվելով սերնդեսերունդ բանավոր ձեւով՝ այն կարող էր կորցնել իր հավաստիությունը: Ուստի մշակվում եւ գրի է առնվում Միշնայում: Միշնան գրի է առնվել մ.թ. 220թ. Յեհուդա հա-Նասիի կողմից (135-220թթ.): Բանավոր Օրենքի պատմական առաջին շրջանը հայտնի է Թանայան շրջան անվամբ (I դարից մինչեւ 220թ.): Բացի Միշնայից, կան Բանավոր Օրենքին վերաբերող այլ աղբյուրներ եւս, որոնք հայտնի են «Միդրաշիմ» եւ «Տոսեֆտա» անվանումներով: Իսկ այն օրենքները, որոնք ձեւավորվում են արդեն 220թ.-ից հետո, չեն համարվում d՛oraita, այլ կոչվում են d՛rabbanan (արամեերեն՝ ռաբունական): Այսպիսով, 200-400-ական թթ. Տիբերիայի, Կեսարիայի ռաբբիները սկսում են Թորայի ուսուցման հարցերի քննարկումները: Այս քննարկումները հիմնվում էին փաստերի վրա, որոնք էլ իրենց հերթին գրի էին առնվում: Եվ այս գրառումները սկսեցին տեղադրել Միշնայի այն հատվածներում, որոնց դրանք վերաբերում էին: Կատարված գրառումներն ամբողջությամբ ստացան «Գեմարա» անվանումը:  

Միշնան եւ Գեմարան էլ միասին կազմեցին Թալմուդը (Talmud): Հրեական օրենքը հասկանալու համար հարկ է առաջին հերթին ծանոթանալ հենց այս աշխատությանը, հատկապես Բաբելոնյան Թալմուդին: Այն ընդգրկում է Բանավոր Օրենքն ամբողջությամբ, հանդիսանում է d՛rabbanan օրենքների հիմնական աղբյուրը: Եվ Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը: Գոյություն ունի նաեւ Երուսաղեմյան Թալմուդը: Բաբելոնյան Թալմուդը կիրառության առավել լայն շրջանակներ է ընդգրկում, եւ սովորաբար Թալմուդ ասելիս հենց հասկանում են Բաբելոնյան Թալմուդը:

Տարբեր մեկնություններ՝ կատարված Թալմուդի շուրջ, երբեմն ընդգրկվում են նրանում՝ ստանալով օրինական եւ իրավական ուժ: Այդպիսին է, օրինակ, ռաբբի Շլոմո բեն Յիցխակի (1040-1105) աշխատությունը: 11-րդ դարում Ֆրանսիայում ու Գերմանիայում բնակվող այս հայտնի գիտնականի «դասական մեկնությունները» կազմում են Թալմուդի անբաժանելի մասը: Չնայած Թալմուդը հրեական օրենքի հիմնական աղբյուրն է, այնուամենայնիվ, շատ դժվար է այն հասկանալը: Թալմուդի իրավական, օրենսդրական նյութը միահյուսված է ոչ իրավական, փիլիսոփայական, բարոյագիտական նյութով, որը կոչվում է «Ագգադա» (Aggadah): Թալմուդում ընդունված որոշումներն ավելի շատ կարելի է դիտել որպես տեսական, քան գործնական տեսանկյունից: Հրեական իրավագիտության եւ օրենսդրության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում հալախան (halakhah) օրենքը: Այն գոյություն ունի դեռ հին շրջանից: Այս օրենքներին դիմում էին միայն այն ժամանակ, երբ տվյալ իրադրության համար սահմանված օրենքները ընդգրկված չէին ո՛չ Բանավոր, ո՛չ էլ Գրավոր Թորայում: Այսպիսի օրենք-ավանդույթները ստացել են masoret՝ ավանդույթ կամ նման այլ անվանումներ, որը նշանակում է «քայլող նորմ»: Նախ՝ ունի հետեւյալ իմաստը. այն բանավեճերի եւ քննարկումների ընթացքն է իմաստունների միջեւ: Փոխաբերական իմաստով այն կարելի է հասկանալ որպես «գնալ կարգադրությունների եւ օրենքների ճանապարհով»՝ «Իմ ուսուցիչ» (raby). I դարում այս անվանումը տրվեց Թորայի մեկնաբաններին (Բիբլիա-Աստվածաշունչ. Ելից, Գլ, ԺԹ (19).- Սինայ լեռան վրա Մովսեսին տրված 613 պատվիրաններից 365-ը արգելքներ են (ըստ արեւային տարվա օրերի թվի), իսկ 248-ը՝ պարտավորություններ (ըստ մարդու օրգանիզմում պարունակվող օրգանների թվի): «Ուսուցում, ուսմունք»-ը կազմված է 5 գրքից եւ կոչվում է «Հնգամատյան»:

Թալմուդյան գրականության մեջ շատ է հանդիպում «կրկնել» բառը, որը կիրառվում է «սովորել, սովորեցնել» իմաստով, այսինքն «սովորեցնել անընդհատ կրկնելու միջոցով», ինչը հրեաներն այսօր դա կիրառում են ոչ միայն հուդայականության մեջ… «Թանա»՝ արամեերենից թարգմանաբար նշանակում է «սովորող», այսինքն՝ «Բանավոր Թորան սովորող»: Թանաիմները Գիլելի եւ Շամայի ու նրանց դպրոցի աշակերտներն էին, մինչ Միշնայի գրի առնման ավարտը: Այստեղ հաճախ կիրառվում է նաեւ «քննել, հետազոտել» եզրը, որը հրեական աղբյուրներում ունի բիբլիական տեքստի ներքին իմաստի բացահայտում նշանակությունը, որ արամեերենից թարգմանաբար նշանակում է «լրացումներ»: Սա էլ իր հերթին  «միշնայոթների»՝ Բանավոր Օրենքի կանոնների գրառումների՝ որպես համապարփակ դատողությունների բանաքաղում է: Իսկ դա ընդգրկված չէ Միշնայի վերջնական տարբերակում, որն արամեերենում կիրառվում է «յուրացում ուսուցչից», իսկ եբրայերենում՝ «ավարտել» իմաստով, այսինքն՝ վերջնական նպատակն է կատարելագործել Միշնան: Վերջինը եբրայերեն «սովորել» բառից է առաջացել՝ «ուսուցանում» իմաստով եւ առավել հայտնի է Ռաշի անվամբ: Արամեերենից թարգմանաբար նշանակում է «պատմվածք, բանահյուսություն»: Այն պատմողական ավանդույթն է, որն արտացոլում է հուդայականության պատմության հիմնական հատվածները, սակայն ներառում է ժողովրդական իմաստության, բարոյագիտության տարրեր: Սա էլ իր հերթին բաղկացած է 3 բաժնից՝ «Սուրբ Գրքի» մեկնությունը, սերնդեսերունդ բանավոր փոխանցված ավանդույթները, ինչպեսեւ՝ հրաման-արգելքները՝ հստակ ընդունված որոշումները, որոնք սահմանվել են՝ հաշվի առնելով մի շարք պատճառներ:

Նախքան Հիսուս Քրիստոսը, եբրայեցիների հավատաուսմունքի հիմնական աղբյուրը «Սուրբ Գիրք»-ն էր («Հին կտակարան»-ը) եւ առաջին հերթին Հնգամատյանը, որը եբրայեցիք կոչում են Թորա։ Բայց մ.թ. IV դ. աստիճանաբար ձեւավորվում է հուդայական մի նոր սրբազան կանոն, որը բաղկացած է Թանախից, իսկ Թանախը՝ Հնգամատյանից կամ Թորայից (Բիբլիա-Աստվածաշնչի հինկտակարանային մաս) եւ Թալմուդից։

Այս ամենը «Հրեականություն» տարբերակից փոխվել է «Հուդայականություն» տարբերակի, քանի որ «հրեա համարվելը» հարցեր ու քննարկումներ է առաջացրել, անգամ վեճերի թեմա է եղել: Չնայած հրեաների պաշտամունքային տեսանկյունից ավելի նախընտրելի է եղել, սակայն աշխարհի գրավման ճանապարհին էթնո-հոգեբանական խնդիրների է հանդիպել եւ հանդես է եկել որպես աշխարհի ամենահին միաստվածային կրոններից մեկը՝ հուդայականություն: Թալմուդն էլ (եբրայերեն՝ «ուսմունք, ուսուցում») հրեական քաղաքացիական եւ կրոնական իրավունքի, կրոնական արարողությունների կանոնադրություն է դարձել, բարոյական նորմերի, իմաստությունների, առակների ու առասպելների ժողովածու։ Ստեղծվել է մ.թ. I-III դարերում ռաբբի-թաննայիների, փարիսեցիների ժառանգորդների միջավայրում։

Կաբալա

Կաբալա (եբրայերեն «ստացում», «ավանդաբար ստացված»), հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ։ Ձեւավորվել է X-րդ դարում։ Տերմինը հրեական հին գրականությունում վերաբերում էր հուդայականությանը։ X-XI-րդ դդ. այն գործածվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգի անվանում։ Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորասականության եւ նեոպլատոնականության գաղափարները։ Կաբալայում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Ըստ Կաբալայի, այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Բիբլիա-Աստվածաշնչում, սակայն միայն Կաբալայի գաղտնի տեսությանը տեղյակները կարող է բառերի, տառերի ու դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միջոցով հասկանալ այն։

Կաբալայի հիմնական դրույթները արտացոլված են «Սեֆեր Ցեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III-VIII-րդ դդ. եւ «Զոհարում («Լույս», XIII-րդ դար)։ Լինելով մեսիական ուսմունք՝ Կաբալան մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես՝ վերածննդի դարաշրջանում։

Եշիվա

Եշիվա (եբրայերեն՝ «նիստ»), բարձրագույն կրթական ուսումնարան հուդայականությունում, որտեղ հիմնականում ուսուցանում են ավանդական կրոնական տեքստեր՝ Թալմուդ եւ Թորա:

Որոշակի ժամանակշրջաններում կատարել է նաեւ օրենսդրական եւ դատական գործառույթներ: Վերջին հարյուրամյակներում ծառայել է նաեւ գիտնականներին ռաբբիի կոչում տալու համար:

10 պատվիրանները.- քրիստոնեական եւ հրեական հավատքների հիմնական մասն են:

Տրված լինելով Աստծո կողմից Մովսես մարգարեի միջոցով Իսրայելի որդիներին՝ այս պատվիրաններից առաջին երկուսն ուղղորդում են իրենց երկրպագությունն ու առաջնահերթությունները: Առաջինում Տերը պատվիրել է. «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս» (Ելից 20.3): Դարեր անց, երբ Հիսուսին հարցրեցին. «Ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը», Նա պատասխանեց. «Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթէոս 22.36–37): Պատվիրաններից երկրորդը մանրամասնում է ուրիշ աստվածներ չունենալու հրահանգը եւ նշում է, թե որը պետք է լինի ամենակարեւոր առաջնահերթությունը մեր կյանքում որպես Իր զավակներ: «Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը» (Ելից 20.4): Այնուհետև պատվիրանն ավելացնում է. «Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես» (Ելից 20.5): Ավելի քան պարզապես արգելելով երկրպագության նյութական առարկաները՝ սա սահմանում է հիմնական առաջնահերթություն բոլոր ժամանակների համար: Եհովան բացատրում է. «Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ,- կողորմեմ նորանց… որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում» (Ելից 20.5–6): Նախանձոտ բառի իմաստը բացահայտվում է: Դրա եբրայերեն ծագումը նշանակում է «նուրբ եւ խորը զգացմունքներ ունեցող» (Ելից 20.5, ծանոթագրություն բ): Ուստի, իրենք վիրավորում են Աստծուն, երբ «ծառայում» են այլ աստվածների՝ սահմանելով այլ առաջնահերթություններ:

Քրիստոնեության ծագումը եւ տարածումը

1-ին դարում Պաղեստինում ձեւավորվեց մի նոր կրոն՝ քրիստոնեությունը: Այն նվիրված էր «Տիեզերքն արարող ամենակարող Աստծու պաշտամունքին»: Աստված հայրական սիրով է վերաբերվում աշխարհին ու մարդկանց եւ հանուն նրանց աշխարհ է առաքել իր միակ որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Նա փրկիչ է. եկել է աշխարհ, որպեսզի մարդկանց ցույց տա ճշմարիտ կյանքի ուղին: Քրիստոսի հետեւորդները հավատում էին, որ կատարելով նրա պատվիրանները՝ կարող են ապրել երջանիկ կյանքով, իսկ մահվանից հետո հայտնվել դրախտում: Քրիստոնյաների համայնքները սկզբնական շրջանում սակավաթիվ էին՝ բաղկացած հիմնականում ստորին խավերի ներկայացուցիչներից: Նրանց հետապնդում էին եւ ենթարկում կտտանքների: Հայտնի են դեպքեր, երբ նրանց կենդանի այրել են կամ կրկեսներում գցել գիշատիչներին ի կեր: Սակայն հետագայում վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Քրիստոնյաներին սկսեցին հարել նաեւ վերնախավի շատ ներկայացուցիչներ: Քրիստոնեությունը տարածվեց Հռոմեական կայսրության բոլոր ծագերում՝ Ասորիքում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Հունաստանում, Իտալիայում, ավելի ուշ՝ նաեւ Իսպանիայում, Գալլիայում, Բրիտանիայում եւ այլուր: Ամենուրեք ստեղծվեցին նրանց համայնքներն՝ իրենց հոգեւոր հովիվներով ու առաջնորդներով:

Մարդկանց հրապուրում էր այն, որ քրիստոնեությունը ճանաչում էր Աստծու առաջ բոլորի ազատությունը եւ հավասարությունը՝ անկախ ունեցվածքից, դիրքից, ազգությունից: Բայց դա առաջին հայացքից էր այդպես, մինչեւ հասկանալի էր դառնում, թե ով է «ընտրյալ ազգը» եւ ում է իրավունք տրված օգտվելու աստվածային բարեհաճություններից… Քրիստոնեության տարածման գործում մեծ նշանակություն ունեցավ նրանց Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչը: Այն բաղկացած է Հին եւ Նոր Կտակարաններից: Նոր Կտակարանը բաղկացած է 4 Ավետարաններից: Այն նվիրված է Քրիստոսի եւ նրա 12 աշակերտների (առաքյալներ) գործերին եւ ուսմունքին:

Վերջին մեծ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ կատարվեցին Դիոկղետիանոսի օրոք (301թ.): Բայց հռոմեական վերնախավի շրջանում հասունացավ գաղափար, որ քրիստոնեությունը հասարակության միավորման կարեւոր միջոց է: Նրանց ազդեցությանբ ընդունվեց Միլանի հրովարտակը (313թ.), որով քրիստոնեությունը հավասար ճանաչվեց այլ կրոններին եւ ստացավ գործունեության ազատություն: Այս գործընթացի ավարտը եղավ այն, որ հետագայում (381թ.) քրիստոնեությունը դարձավ Հռոմեական կայսրության պաշտոնական կրոնը: Իսկ մինչ այդ, 301-ին հուդա-քրիստոնեական արշավանքը (Հռոմի (ընդդեմ Հայաստանի) աջակցությամբ) հրով ու սրով հաստատվեց Հայաստանում, որի ժամանակ ավերվեցին ինչպես հայոց հնագույն տաճարներն ու մեհյանները, այրվեցին ու ոչնչացան հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը պահպանող քրմական մատյանները, հավատամքային ու մշակութային բոլոր արժեքները...

Եվ «Եհովան կարգադրեց Իսրայելին բնաջինջ անել այս ազգերին, որոնք երկրպագում էին կեղծ աստվածների»… «Քեզ համար կուռք չշինես… եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վրա՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մեկ նմանությունը. Նորանց երկրպագություն չանես, եւ նորանց չպաշտես…» Ելից 20:4: Բացի Եհովայից «ուրիշ աստվածներ չունենալ»-ը, «չերկրպագելը որեւէ մեկին՝ որպես կուռքի»… եւ այլն, պարտադրվում է հենց սկզբից եւ սարսափով պատում՝ խախտումը մարդու կյանքում անխուսափելիորեն կհանգեցնի աղետի՝ Արմագեդոնի:

Արմագեդոն բառը եբրայերեն «Հար-Մագեդոն» բառից է ծագել, որը թարգմանվում է «Մեգիդոյի (Մակեդդովի) լեռ: Իրականում այդպիսի լեռ գոյություն չի ունեցել, բայց «Մեգիդո կամ Մակեդդով» անունով վայր եղել է Պաղեստինի մոտ: Շատ վճռական մարտեր են այդ վայրում տեղի ունեցել (որտեղ քանանացիները հիմնովին բնաջնջվել են): Այդ պատճառով էլ «Մակեդդով» անունը խորհրդանշական է եւ զուգակցվում է պատերազմի հետ… «Նոր Կտակարան»-ի վերջին գլխում՝ Հայտնության 16:16-ում խոսվում է այդ մասին. «Եվ նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն կոչվում է Արմագեդոն»: Այսպես է կոչվում այն վայրը, որտեղ տեղի կունենա վճռական ճակատամարտ Լույսի եւ Խավարի ուժերի միջեւ… Պատերազմ, որը տեղի կունենա «Ամենակարող Աստծո Դատաստանի Մեծ Օրը»… Ահեղ դատաստան… Աշխարհի վերջը կամ՝ համատարած համաշխարհային աղետներ… Այսպես են վախեցնում-հնազանդեցնում ցայսօր:

Որպեսզի այս վախի ու սարսափի նշանակությունը չանցնի, հենց սկզբից է այդ մասին մտածվել: Խոսքը «Արգելված պտուղ» հասկացության մասին է: «Եվ Աստված պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց Բարու եւ Չարի իմացության ծառիցը մի կեր, որովհետեւ նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես»: (կորցնելու էին անմահությունը) Ծննդոց 2:16-17: Չարի եւ Բարու իմացության Ծառի Պտուղը, չնայած Աստծո արգելքին, Եվան ու Ադամը այնուամենայնիվ վայելեցին… եւ զրկվեցին հավերժությունից…

Սա զգուշացում է բոլորին: Իսկ արդյո՞ք Աստված կարող է արգելել մարդուն՝ իմանալ ճշմարտությունը, զատել բարին ու չարին, զարգանալ-զորանալ արդարությամբ: Այս դեպքում ինչպե՞ս է այդ աստվածը բարի ու իր մարդկանց սիրող ու գնահատող…

Չթողնել իմանալ, թե ով է Բարին եւ ով է Չարը, կարող է միայն Չաստվածը, կամ մի Աստված՝ ով ոչ բոլորին է «իր մարդիկ» համարում, եւ Բարու ու Չարի իմացության ծառից միայն «իր մարդկանց» է թողնում սնվել: Իսկ մնացյալին զրկում է իմաստությունից, որ շարունակի իշխել հանիրավի:

Հայոց իմաստության (գիր-դպրության ու գիտության…) Աստված Տիրը իմաստություն է սերմանել ազգի մեջ, խոսել է մարդկանց հետ Երկնքից ու Երկրից, գրագիտություն եւ առաջընթաց է քարոզել: Ինչպե՞ս կարող է Աստված մարդուն ստիպել, որ նա ապրի առանց իմացության, տգետ ու խավարի մեջ:

Քավության նոխազ… Ղեւտացիներ 16: 20-22: Հնագույն ժամանակներում հրեաները հատուկ արարողություն ունեին, որի ժամանակ քահանան երկու ձեռքը դնում էր կենդանի այծի գլխին՝ որպես նշան նրա վրա հրեա ժողովրդի մեղքը դնելու…. որից հետո այծին բաց էին թողնում, քշում ամայի դաշտերը… Այս արտահայտությունը կիրառվում է հետեւյալ իմաստով. «Մարդ, ում վրա մշտապես բարդում են ուրիշի մեղքերը… կամ, ով պատասխանատվություն է կրում ուրիշների համար»… Այսպիսի քավության նոխազներ են դարձել բոլոր նրանք, ովքեր փորձել են համտեսել «Բարի եւ Բարու իմացության Ծառի Պտուղը»:

Հավատը լեռներ կշարժի, Մատթեոս 17:20: «..Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», եւ կտեղափոխվի, եւ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար»: Ահա այսպես են ոգեւորել նրանց, ովքեր տգիտության մեջ խարխափելով՝ հավատացել են կուրորեն, առանց վերլուծելու, առանց Բարին ու Չարը զատելու:

Ծառայել մամոնային … «ոսկե հորթին»: Մամոնան (հուն. Mammo nas-հարստություն) հարստության «աստվածն է»… այդ մասին նշված է նաեւ Ավետարանում ..Մատթեոս 6:24 – «…ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել… չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային»,- ասել են հուդա-քրիստոնեական (եբրայական) հոգեւորականներն այլոց: Բայց, երբ պետք է «ոսկե հորթից» օգտվեին, ասել են. «Կայսրինը՝ կայսրին տվեք, եւ Աստծունը՝ Աստծուն»… Մատթ. 22:21, սրա աշխարհիկ նշանակություննն այսպիսին է՝ յուրաքանչյուրին ՝ իր ծառայության համեմատ տվեք…

Եվ, ի վերջո ստացվում է այնպես, որ իրականում ծառայում ես եւ Աստծուն եւ մամոնային…

Եվ, եթե այստեղ էլ են հասնում ուսյալները, որ համարձակվել են համտեսել իմաստության պտուղը, ապա «Ավետյաց երկիր» Իսրայելի տերերը եւ նրանց տեր Աստվածը սարսափեցնում են տարաբնույթ աղետներով, իհարկե, կա նաեւ «Սոդոմ-Գոմոր»-ի տարբերակը (որպես պատիժ՝ Աստված կործանեց այդ քաղաքները…), երբ Մեռյալ ծովի մոտի քաղաքների բնակչությունը աչքի էր ընկնում ծայրահեղ անբարոյականությամբ, մասնավորապես «օտարերկրացիների հանդեպ անառակությամբ, դաժանությամբ», որը հասկանալի օրինակ է, եւ հենց դա է պարբերաբար թմբկահարվում, բայց կան այլերը:

Եբրայական հավատալիքներում կան մտորելու այլ տեսակետներ եւս, ինչպես «Կա քարերը նետելու ժամանակ եւ քարերը ժողովելու ժամանակ… գրկելու ժամանակ եւ գրկելուց հեռանալու ժամանակ…. որոնելու ժամանակ եւ կորցնելու ժամանակ… պահելու ժամանակ եւ դեն գցելու ժամանակ… լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակ… սիրելու ժամանակ եւ ատելության ժամանակ…. պատերազմի ժամանակ եւ խաղաղության ժամանակ… Եվ պիտի հասկանալ սրանց այլաբանական իմաստը, որպեսզի հասկանալի լինեն ինչպես հուդայականության (հրեականության), այնպես էլ հուդա-քրիստոնեության սկզբունքները:

ԱՄՆ-ում կան հրեական կազմակերպություններ, որոնք պայքարում են սիոնիզմի դեմ, դա բացատրում են սիոնիզմի տեսության հանդեպ մարդկության ատելության ավելացմամբ, ինչը հակահրեականության ալիք է առաջացրել… Եվ Իսրայելի գոյությունը արդեն վտանգված է: Անգամ դեմ են, որ բոլոր հրեաները հավաքվեն Իսրայելում, քանի որ միանգամից հարվածի տակ կմնան… Եվ ասում են, որ «քարերը նետելու ժամանակն է»… Իհարկե, չեն հավելում, թե ինչու, որը ես կանեմ. ըստ նրանց «քարերը նետելու ժամանակն է», քանի որ հակահրեականությունը կվտանգի աշխարհի գաղտնի կառավարության գոյությունը, որն այսպես, թե այնպես իրենցն է: Ուստի՝ նրանք անգամ կողմ են, որ Իսրայելը «վերանա», իր «վերացմամբ» նաեւ հակահրեականությունը կվերացնի եւ սիոնիզմի քարոզի ներկա անհրաժեշտությունը: Եվ երբ հայտնի գաղտնի ուժերը հասկանան, որ եկել է «քարերը ժողովելու ժամանակը», ապա Իսրայելը կվերականգնվի… ինչպես դա արվեց 1948թ., ինչպես դա նախապատրաստվեց 1890-ականներին եւ 1900-ի առաջին կեսում, երբ սուլթանական Թուրքիան փոխարինվեց աթաթուրքականով ու թեկուզ մի ամբողջ ազգի ողբերգության գնով (Հայոց ցեղասպանության) թուլացրին Թուրքիային եւ թուրքական ազդեցությունը Պաղեստինում, որտեղ էլ պիտի Իսրայելը հիմնվեր…

Դառնալով հրեական «ծպտյալ» Աստված-ներին (իսկ հոգնակի ձեւը՝ Էլոհիմ կամ Էլոխիմ ու այլ անուններով) հասկացության մասին մանրամասն նշեցի վերեւում, այլ աստվածությունների առումով որոշակի հավելումներ անեմ («Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն»՝ Սուրբ Երրորդությանը կանդրադառնանք այլ առիթով):

Բահաղ - Եբրայերեն նշանակում է «տեր», «տիրակալ», «այր»։ «Հին Կտակարան»-ում հատուկ անուն է եւ ցույց է տալիս հատուկ աստվածություն՝ «Ադադա»-ին՝ արեւմտա-սեմիտական փոթորիկի (բուրի) աստծուն, քանաանական պանթեոնի ամենակարեւոր աստծուն։ Հստակ չէ, թե որքանո՞վ է տեղական Բահաղը նույնանում կամ տարբերվում «Ադադա»-ից:

Ըստ Ռաս-Շամրայում գտնված բնագրի, Բահաղը «Դագոնի որդի»-ն էր եւ նրա կանանցից մեկն էր Աստարթը։ Բահաղը եղել է բնության աստված, համարվել աստվածների «թագավոր»։ Պայքարել է մահվան, երաշտի ու ջրհեղեղի դեմ։ Կարեւոր պաշտամունքային վայրերից էր Բամովթ-Բահաղը (Բահաղի բարձունքները (Թվ 22,41)։ «Բահաղ»-ը այստեղ եւս նշանակում է «տեր» եւ վերաբերում է մովաբական աստծուն։ Այս անունով մի քաղաք, Առնոն գետի մոտ, ժառանգել է Ռուբենի ցեղը (Հես 13,17)։ Սիտտիմում Իսրայելի որդիները խառնակվում են Մովաբի աղջիկների հետ, վերջիններս էլ նրանց ներքաշում Բահաղ-Փեգովրի պաշտամունքի մեջ (Թվ 25,1-5)։ Այս ամենը, ինչպեսեւ այս անվան հոգնակի գործածությունը, ինչը ենթադրել է տալիս մի քանի Բահաղների առկայությունը։

Մողոք – (եբր. Molek – թագավոր), արեւմտա-սեմական ցեղերի աստվածություն (Բիբլիայում հիշվում է որպես ամմոնացիների աստված), որին զոհաբերել են մեծամասամբ մանկահասակ երեխաներ։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Մողոք ոչ թե աստվածության անունն է, այլ հենց զոհաբերվող մանուկների հրակիզման ծիսակատարությունը, որի մանրամասնությունները գրեթե անհայտ են։ Մողոքի պաշտամունքը հետագայում հատկապես տարածված է եղել (փյունիկեցիների միջոցով) Կարթագենում, որի մասին են վկայում հրակիզված մանուկների աճյուններն ու բազմաթիվ դամբանագրերը։ Ծեսի իմաստն ու նշանակությունը տակավին մնում են չպարզաբանված։ Փոխաբերական առումով Մողոք նշանակում է սարսափելի ու անհագուրդ ուժ, որն անընդհատ պահանջում է մարդկային անմեղ զոհաբերություններ։

Աստարովթը եւս առկա է դիցաբանությունում: Փյունիկյան Աշտարտ դիցուհու անվան եբրայական վերտառությունն է, որ մի քանի անգամ հանդիպում է «Հին Կտակարան»-ի մասորեական տեքստում (օր. Ա Թագ. Է.4, հայ. «զանտառսն Աստարովթայ»): Եբրայերենում գործածվում է հոգնակի քերականական ձեւը «աշտարոթներ», ինչը հայ. թարգմ. մեջ նույնպես երբեմն փոխանցվում է հոգնակիով («պաշտեցին զԲահաղ եւ Աստարտսն», Դատ. Բ.13, մինչդեռ Դատ.Ժ.6-ում Ա.): Ուգարիթյան տեքստերում ավանդված է ավելի հին անվանաձեւը՝ Աթտարտ(ու): Սիդոնի փյունիկյան դիցարանում ավանդված է Աշտարաթ ձեւով: Դիցուհու, ինչպես եւ նրա արական տեսակի՝ Ատթարի անունը կապված է աստղի (Վեներա մոլորակի) հետ եւ արտահայտում է «փայլուն» իմաստը (հմմ. արեւմտաարաբ.), ընդ որում վաղորդյան աստղը արական դիցույթ է, երեկոյանը՝ իգական:

Հրեական Աստվածների բաժնում, որտեղ շատ դժվար է պեղել Աստվածների անունները, առավելապես ծավալվեցինք մի պարզ պատճառով, հուդա-քրիստոնեական ասպատակությունները 301-ին վերջնականապես կործանեցին արդեն իսկ տկարացած հայոց հավատը եւ հայի ճակատագրի անիվը սկսեց «թարս պտտվել»… Այդ տկարությունն իհարկե համատարած էր, համաարիական արարչադիր օրենքների մասնատումը եւ յուրաքանչյուր դեպքում՝ թերի ազգայնացումը, հանգեցրեց ազգային հավատների հեռացմանը ՄեկԱրարչական հիմքից, որից հետո յուրաքանչյուրն իր գլխավոր Աստծուն «կարգեց» Տիեզերքի Արարիչ… Սա էլ նպաստեց նոր եւ օտար կրոնների ներխուժմանը եւ ծավալմանը: Ազգային հավատները զիջեցին միջազգային կրոններին: Մեր դեպքում՝ հուդայականությունը հրամցրեց հուդա-քրիստոնեությունը, որն ապագայում պիտի ծավալվեր աշխարհում ու հետագայում իրեն հակադիր մի այլ կրոնի հանդիպեր, որը սնվում է նույն արմատից եւ կոչվում հուդա-մահմեդականություն: Սա այլաբանորեն Բարու եւ Չարի իրավիճակը պիտի ստեղծեր, որտեղ երկուսի վեճից պիտի շահեր երրորդը…

Վերջաբանի փոխարեն մի փորագիր քարի մասին ասեմ, որի վրա եբրայերենով գրված է «Արարատ – հրեաների ապաստանի երկիր»… Իհարկե հանրահայտ է, որ Արարատյան աշխարհը նաեւ Մեծ Ջրհեղեղի ժամանակ (եւ դրանից առաջ էլ) արդեն եղել է այդպիսի ապաստան, եւ ոչ միայն հրեաների… բայց այս քարը այլ ենթատեքստ ունի:

Ցայսօր կա մի հրեական տեսակետ, որ մտցրել են պատմագիտություն եւ այլազգի պատմիչներ են նաեւ ձայնակցում, թե հրեաները հարավ՝ Մեռյալ ծովի շրջան են իջել Արարատյան աշխարհից, որը նրանց հայրենիքն է… Նրանք անգամ պատմական հետքեր էին փնտրում, եւ ամեն մի հրեական իր հայտնաբերելիս՝ թարմացվում էր այդ տեսակետը: Իսկ Հայաստանում հազարամյակներ շարունակ եղել են եւ ասպատակողներ եւ զավթարարներ եւ… ու ամեն մեկն իր հետքը թողել է: Բայց նրանք չեն ասում, թե Արարատյան աշխարհն իրենց հայրենիքն է: Անգամ զավթարար ու ցեղասպան թուրքը չի մոռանում իր ալթայա-ույղուրական տափաստանները…

Դառնալով նշյալ քարին, ասեմ նաեւ, որ «Արարատյան աշխարհ» անունը սեփականացրել է նաեւ մասոնական քաղաքականությունը, 20-րդ դարի առաջին կեսում արդեն գործում էր մասոնական «Արարատ» օթյակը, որի անդամ է եղել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Տրումենը: Հիշենք նաեւ, որ 1918թ., երբ մասոնա-բոլշեւիկյան ջանքերով ոչնչից ստեղծվեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը (Հայաստանից բռնազավթված տարածքներում), թերեւս պատահական չէր, որ խորհրդայնացված Հայաստանն էլ՝ Արարատյան հանրապետություն կոչվեց… Իսկ որ ԽՍՀՄ-ի ստեղծման ծրագիրը սիոնա-մասոնական էր, դա այլեւս ապացուցելու կարիք չկա: Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի իշխանությունների ավելի քան 90%-ը մասոններ էին, ինչը պատմական փաստաթղթերով է ապացուցված, այնպես էլ այդ մասոնների նվազագույնը՝ 70-80%-ը ծպտյալ հրեաներ էին… եւ Արարատյան աշխարհը կրկին համարում էին «հրեաների ապաստանի երկիր»…

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։