Ծրագրային դրույթներ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ
«ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈւՆ
(ՀՀԱԿ)
ham
ԾՐԱԳԻՐ
Երևան – 2005թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ
«ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(ՀՀԱԿ)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ
«ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈւՆ
(ՀՀԱԿ)
 ham
ԾՐԱԳԻՐ Երևան – 2005թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ
 «ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  (ՀՀԱԿ)


ԾՐԱԳԻՐ.-

Հայաստանը Հայոց Արարչատուր Հայրենիքն է։ Հայերն իրենց Բնօրրանի՝ Հայկական բարձրավանդակի մի մասում ստեղծել են պետականություն, որը կոչված է ապահովելու հայի հարատևումն իր հայրենիքում։
Հայոց պետության բնույթը հայկականույունը պետք է լինի։ Այսօր մեզ արտաքին ուժերի կողմից պարտադրվում է այլասերում, ազգային հոգեբանության քայքայում՝ ապազգայնացում։
Հայաստանի Հայ-Արիական կուսակցութունը (այսուհետ նաև՝ ՀՀԱԿ) աշխատելու է դիմագրավել մեզ պարտադրվող քայքայիչ ծրագրերին, առողջացնել հասարակության հոգեբանությունը և, ազգայնականությունը քաղաքական ուղղորդիչ ուժ դարձնելով, ապահովել մեր պետականության ու ազգի անվտանգությունը, հարատևումը, առաքելության իրականացումը։
ԾՐԱՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈւՅԹՆԵՐ
1.1 Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) գաղափարախոսությունն ու գործունեությունը հիմնվում է աշխարհի բազմազանությունն ապահովող տարբեր ազգերի գոյության իրավունքին և հայի՝ իր հայրենիքում բարգավաճելու, հարատևելու, հայ տեսակին ի վերուստ տրված արարելու առաքելության հավատամքին։
1.2. ՀՀԱԿ-ի ծրագրային խնդիրներն են՝ Հայաստանի ամբողջացումը Հայկական լեռնաշխարհում, հայահավաքը միացյալ հայրենիքում, պաշտպանական և ազգային անվտանգության կառույցները օտար ազդեցություններից զերծ պահելը, կառավարման և հանրակրթական համակարգերի հայկականացումը, օտար դրամատնտեսական ճնշմանը դիմակայող հիմքի ստեղծումը։
1.3. ՀՀԱԿ-ը Հայոց պետության բնույթը՝ հայկականությունը, իրավական կարգավիճակը՝ ինքնիշխանությունն է ճանաչում՝ պետական կառավարման մարմինների լիազորությունների հստակ տարանջատմամբ և ազգային գաղափարախոսության սկզբունքներին համապատասխան՝ միասնական գործունեությամբ։
1.4. ՀՀԱԿ-ը կառավարման համակարգի ձևավորման կարգում նախատեսում է փոփոխություններ։
Օրենսդիր մարմինը՝ համամասնական, մեծամասնական ընտրակարգով։
ՀՀ Նախագահ, վարչապետ, Երևանի քաղաքապետ, մարզպետներ՝ ուղղակի համապետական ընտրակարգով։
Թաղապետերը՝ նշանակված։
Տեղական ինքնակառավարման մարմինների խորհուրդը՝ «Ավագանին», ընտրված՝ լիազորությունների ավելի լայն շրջանակով, անդամները՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կարգավիճակով։
Ընտրական հանձնաժողովների կազմը՝
բազմակուսակցական (ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների, դաշինքների մեկական ներկայացուցիչ)։
1.5. Հայաստանում գործող հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ ՀՀԱԿ-ը գործակցում է նախապայմանով՝ ազգային ու պետական շահը գերակա է հատվածական շահերից։
1.6. ՀՀԱԿ-ն, հաշվի առնելով քրիստոնեությունը որպես Հայոց պատմության շրջան, կարևորում է հեթանոսության՝ բազմաստվածության շրջանը և համարում, որ խղճի, դավանանքի ազատության սկզբունքի կիրարկման լավագույն միջոցը հանրակրթական համակարգում հավատքի քարոզչությունը բացառելն է։
1.7. ՀՀԱԿ-ն ընդունելի է համարում բազմաբնույթ տնտեսակարգը՝ սեփականության տարբեր ձևերի առկայությունը և նախատեսում է ազգային արժեք ներկայացնող, ավանդույթ ունեցող ոլորտների խրախուսում, ռազմավարական նշանակության օղակների գործունեության պետական վերահսկողություն։
1.8. Դրամավարկային և հարկային քաղաքականությունը միտված պետք է լինի.
Արտաքին դրամական ներդրումների սահմանափակմանը, ներքին հնարավորությունների ընդլայնմանը,
Ներմուծվող ապրանքի կրճատմանը, տեղականի ավելացմանը,
Ազգային առանձնահատկություն ունեցող  մրցունակ ապրանքի արտահանման խրախուսմանը։
Բնակչությունից գանձվող հարկեր-տուրքերը պետք է համապատասխանեցվեն եկամուտներին։
1.9. Արտաքին քաղաքականության ելակետային հիմնահարցերն ու հիմնադրույթներն են.
Հայության կենսատարածքի խնդրի լուծումը, Հայաստանի ամբողջացումը, Հայոց արժեքային համակարգի պաշտպանվածությունը մշակութային ներխուժումից, հայկական սփյուռքի կազմակերպումը, հայապահպանությունը և ներգաղթը։
Աշխարհաքաղաքական բազմաբևեռ համակարգի կազմավորմանն աջակցելը, ազգայնական բնույթ ունեցող պետությունների հետ համագործակցության սերտացումը։

* * *

1.ՀՈԳԵՎՈՐ – ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ.

ա/ Հայկական Ազգային աշխարհընկալման և կենսաձևի հաստատում.
բ/ Հայ Ազգի ինքնատիպությունն ու առաքելությունը խաթարող, մարդկային, ընտանեկան և հանրային հարաբերությունների խորքը թափանցած օտար ու մեր Էությանը անհարիր երևույթների իսպառ մերժում.
գ/ Հայոց բարոյահոգեբանական ու ավանդական հիմքի վրա զարգացող արժեքների հաստատում, Հայոց Ազգային աղափարախոսության և դրանից բխող-սնվող ազգային ու պետական քաղաքականության, անվտանգության, ռազմապաշտպանական և այլ հայեցակարգերի առաջադրում, իրագործում.
դ/ Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց Հավատամքի ներդաշնակեցման միջոցով Հայադավանության (Հայակրոնության) հաստատում.
ե/ Հայոց Լեզվի ու Հայոց Պատմության, գիտության և մշակույթի պետականորեն հովանավորում՝ ելնելով Հայոց գենետիկ որակներից: Հայոց պատմության՝ անաչառ և օտար խեղաթյուրումներից զերծ վերաշարադրում, Հայագիտությանը լուրջ օժանդակում և խթանում, անկախ լեզվաքաղաքականության վարում:
զ/ Ամենատարբեր աղանդների, օտար և անբարո գաղափարախոսությունների ու բարոյախոսությունների, կեղծ և հայաստանաքանդ «բարեգործ ու դրամաշնորհներ պարգևող» կազմակերպությունների կասեցում և գործունեության արգելում:

2.ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ.
——————————————-
ա/ Հասարակական բոլոր շերտերի գաղափարաբարոյական առողջացում, հասարակական (նույնն է՝ ժողովրդական) ու ազգային արժեքային համակարգերի նույնացում՝ ազգայնացում: Առաքինի, օրինակելի համամարդկային ու ավանդական ազգային արժեքների համադրում.
բ/ Հասարակական ու պետական լծակների հավասարակշռում, իրական ազգային պետականամետության և ոչ ինքնանպատակ իշխանամետության ձևավորում: Իշխանության, իշխանամետ կառույցների ու կազմակերպությունների և քաղաքական ընդդիմադիր դաշտի փոխհարաբերություններում ընդունելի հանդուրժողականության (իհարկե՝ հայաստանանպաստ-հայամետ ուղղվածությամբ) ապահովում:

2.1.ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ.
——————————
ա/ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի բարոյականացում, վերադասավորում, հասարակական ու քաղաքական կայուն դաշտերի ձևավորում.
բ/ Բոլոր մարզերում հասարակական ու քաղաքական (նաև՝ տնտեսական, գիտական, մարզական-մշակութային) կառույցների ձևավորում՝ ինչպես արվում է մայրաքաղաք Երևանում.
գ/ Արցախում և ազատագրված հայկական տարածքներում տնտեսական ու գիտական-մշակութային գործունեության ծավալում, վերաբնակեցման քաղաքականության շարունակականության ապահովում.
դ/ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին սատարել սեփական ազգային դիմագիծը պահպանելու և ընդհանուր թշնամու դեմ միասնական ճակատ ձևավորելու գործում: Հատկապես՝ աջակցել արյունակից ազգերի հետ համատեղ ծրագրերի իրագործմանը:

2.2.ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ.
—————————————
ա/ Արցախի և ազատագրված տարածքների հարցի կարգավորման մոտեցումների վերանայում, բանակցություններում ճկուն, բայց հայամետ դիրքորոշման ամրագրում.
բ/ Ջավախքի կարգավիճակի նպատակային վերանայում, ջավախահայության շահերի պետականորեն պաշտպանում.
գ/ Հայ Դատի հետևողական հետապնդում, այդ համատեքստում նաև՝ Նախիջևանի ու նախիջևանահայոց հիմնախնդիրների արծարծում.
դ/ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման, դատապարտման հետևողական քաղաքականության դրսևորում, Արևմտյան Հայաստանի հարցի պարտադիր քննարկում.
ե/ Հստակորեն առաջնորդվելով Հայաստանի ու Հայության շահերով՝ համաշխարհային ամենատարբեր կառույցներին անդամակցելուն զուգահեռ, լուրջ և հետևողական կապերի հաստատում՝ Հայաստանին համահունչ շահեր ունեցող, մեզ հոգեհարազատ ու արյունակից ազգերի (հատկապես տարածաշրջանային) հետ: Նաև՝ նոր, ազդեցիկ ու նպատակային ռազմաքաղաքական ու տնտեսական դաշինքների ձևավորում.

3. ՍՈՑԻԱԼ – ՏՆՏԵՍԱԿԱՆ.
———————————-
ա/ Հայաստանի հարկային, մաքսային, բանկային, վարկավորման և ներդրումային քաղաքականության վերանայում, համակարգում՝ բացառելով ազգային պետական ունեցվածքի փոշիացումն ու ազգի հետագա կախվածությունն ու հարստահարումը.
բ/ Պետական ու մասնավոր տնտեսավարման հարաբերությունների կանոնակարգում ու համադրում, շուկայի և դրամաշրջանառության ազատ, բայց ոչ պետությանը վնասող գործունեություն: Հայոց Պետության ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկի ճշգրտում և դրանց տնտեսական մենաշնորհային քաղաքականության բացառում.
գ/ Հիմնականում տեղական հումքի, աշխատուժի, գիտական-տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ավարտուն արտադրական փուլով արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ծրագրավորում, հետագայում դրա հենքով հզոր, ժամանակակից – առաջավոր տնտեսության կազմակերպում, հայ ավանդական արհեստների աշխուժացում և արդիականացում.
դ/ Հատուկ ուշադրություն՝ հասարակության ամենատարբեր (հատկապես անապահով, թոշակառու և նպաստառու, ուսանողության և երիտասարդ սերնդի, պատերազմների մասնակիցների) և նմանատիպ այլ խավերի սոցիալական պաշտպանվածությանը՝ սոցիալական արդարության հավասարապես կիրառմանը.
ե/ Ավանդական-բարոյական ընտանիքների ստեղծման նպաստում, բազմազավակության պետականորեն քաջալերում.
զ/ Աշխատատեղերի նպատակային ծրագրավորված ու շարունակական կազմակերպում, աշխատավարձերի, նպաստների, թոշակների և այլ վճարումների կանոնավորում.
է/ Արտագնա աշխատանքների պետականորեն կազմակերպում, նրանց իրավական պաշտպանվածություն, արտագաղթի կասեցում, ներգաղթի համակարգված կազմակերպում.
ը/ Դրամամիջոցների և ազգային արժեքների անօրինական արտահանման կասեցում.
թ/ Համահայկական դրամագլխի, դրամատան հիմնադրում.

4. ԻՐԱՎԱԿԱՆ – ԲԱՐՈՅԱԿԱՆ.
—————————————-
ա/ Հայաստանի Սահմանադրության, գործող օրենքների վերանայում, համապատասխանեցում մեր Պատմաարժեքային համակարգին ու Հայկական Էությանը, Բարոյահոգեբանական նկարագրին.
բ/ Հայկական ավանդական ու բարոյական չափանիշների, կացութաձևի վերաարժեվորում, արդիականացում և պարտադիր կիրառում բոլոր ոլորտներում.

5. ԳԻՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.
—————————————-
ա/ իտական, լեզվական, կրթական ու առողջապահական բնագավառների ազգայնացում, արդիականացում, այդ ոլորտների իրատեսական վարկավորում և աշխատակիցների գործունեության համար նորմալ պայմանների ստեղծում.
բ/ Հայ արվեստի, մշակույթի, նաև մարզական ոլորտի օրինաչափ զարգացման ապահովում, հինավուրց հայկական և համաշխարհային մշակութային արժեքների համադրում, մեր պատմամշակութային արժեքների ինքնատիպության պահպանում, կազմակերպված ու նպատակային միջազգայնացում.
գ/ Կրթական համակարգի վերանայում և բարելավում, կանոնակարգում:

6. ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ.

————————————
Երկկողմանի կապերի հետևողական ամրապնդում, Հայաստանի կողմից Համահայկական քաղաքականության իրականացում, սփյուքի բոլոր կառույցների գործունեության՝ ի շահ Հայոց պետականության՝ խրախուսում. Համահայկական քարոզչական ու տեղեկատվական – վերլուծական կենտրոնի ստեղծում, անվտանգության միասնական կառույցների ձևավորում.
Ընդունելով այս ծրագիրը և ձեռնամուխ լինելով նրա իրականացմանը՝ ՀՀԱԿ-ը Հայաստանն ապագայում տեսնում է ամբողջացած ու հայաբնույթ, ինքնիշխան ու հզոր։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայ Արիական Կուսակցություն խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։