Բարու եւ Չարի հակամարտության բեկումը – Տեղեկանք գաղտնի իշխանության…

                                     

 

 

Տեղեկանք գաղտնի իշխանության

Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. «տամպլիերներ», «ռոզենկրեյցերներ», «իլյումինանտներ», «մասոններ», որոնց օրդենները (միաբանությունները), եղբայրակցություններն ու օթյակները հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով, քաղաքական, կրոնական ու տնտեսական ուղղություններով…

Դիցուկ՝ ամենահայտնիներից մասոնների նպատակն է՝ դառնալ աշխարհի տերերը, հասնելով լիարժեք «համաշխարհային տիրապետության»: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիա) «համաշխարհային դավադրության» մեջ հայտնի են հետեւյալ «գաղտնի» կառավարությունները՝ «Միջազգային հարաբերությունների խորհուրդ»-ը (ՄՀԽ), «Բիլդերբերգյան ակումբ»-ը եւ «Եռակողմ հանձնաժողով»-ը («Տրիլատերալ», որում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Արեւմտյան Եվրոպայից):

Շատ եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես մեծահարուստների «Բիլդերբերգյան ակումբ»-ը, որի հիմնադիրը Յոզեֆ Ռետտինգերն է: Այս ակումբի հիմնադրման տարեթիվն իսկ գաղտնի է մնում առ այսօր, սակայն, սրա մասին խոսել են դեռեւս 1954թ., երբ տեղի էր ունենում աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց «сходка»-ն՝ Հոլանդիայի Օստերբեկ քաղաքի «Bilderberg» հյուրանոցում: 1998թ. այս ակումբի հավաքին մասնակցել է նաեւ Անատոլի Չուբայսը, որն այդ ժամանակ ՌԴ փոխվարչապետ էր:

Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է դա, ասենք, որ այդ նիստին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեվիդ Ռոկֆելլերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը եւ այլք: Իսկ «Տրիլատերալ»-ի եւ ՄՀԽ-ի անդամ է օրինակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, «Եռակողմ հանձնաժողով»-ի անդամ է Ռոնալդ Ռեյգանը:

«Եռակողմ հանձնաժողով»-ի 59 անդամներից 28-ը ՄՀԽ-ից են, 10-ը՝ «Բիլդերբերգյան ակումբ»-ից եւ էլի 10-ը՝ «Տրիլատերալ»-ից:

Մեր հայ մասոնները կարծում են՝ թե իրենք «աշխարհի տերերի» կողքին են ու «փայատեր» են (խե~ղճ մարդիկ), սակայն, նրանք պարզապես սպասարկում են այդ կառույցների աշխարհակործան (այդ թվում եւ՝ սեփական ազգի կործանման) նպատակներն ու ծրագրերը եւ օգտագործվելուց հետո, կամ ինչ-որ փշրանքներ ստանալով, մեկուսի քարշ կտան իրենց գոյությունը, կամ՝ կոչնչացվեն, եթե հանկարծ մի քիչ ավելի բաներ գիտեն գաղտնիության «շղարշի» ներսից…

«301-ի կոմիտե»-ի մասին արդեն նույնպես բացահայտ խոսվում է: Ասում են վերոթվարկյալ բոլոր գաղտնի կառույցները «301-ի» սարքած համաշխարհային սարդոստայնի բաղկացուցիչ մասերն են՝ գործիքները: Իսկ այն, որ իրենց «աշխարհի տերերը» համարողներն ու աշխարհն իրար մեջ «բաժանած» 300 ընտանիքները նույնպես ունեն մի նեղ շրջանակ, որը մշտապես հավաքվում է մութ Ալբիոնի մայրաքաղաք Լոնդոնի ինչ-որ վայրում ու փորձում է ավարտին հասցնել մութ ու նյութական ուժերի հաղթարշավը, հաստատ քչերին է հայտնի…

Պարզապես տեղեկացնենք բոլորին եւ նաեւ գաղտնի ու մութ ուժերին, որ Տիեզերական Գարուն է սկսվել եւ չար ուժերի վախճանն ամրագրված է արարչական ու բնական փոփոխություններում: Դա անխուսափելի է, ու նրանք սա գիտեն…

Զարթնում է Տիեզերքը ու վերազարթոնք է նաեւ աստվածների մոտ, զարթնում է մեր մոլորակը եւ վերազարթոնքի է պատրաստվում մարդը:

Նրանք, ովքեր կարողանում եւ ցանկանում են հուգու աչքերով վերեւ նայել՝ անհունները, տեսնում են այս ակնհայտ փոփոխությունները, իսկ ովքեր զբաղված են փողի քսակի ու հողի մեջ քուջուջ անելով՝ կզրկվեն «երկնային արքայությունից», որքան էլ եկեղեցաշինարար լինեն ու սին բարեգործ…

Բարու եւ Չարի կռիվը հոգեւոր ու աննյութեղեն է, փողով «երկինքներ» չեն մտնում ու «երկինքներ»-ի պահապանները ոսկով չեն գնվում…

Մենք՝ հայերս, հետեւորդն ենք արարչադիր կարգի ու տեսնում ենք հեղեղի պես իջնող արարչահաղորդ ու աստվածակատար Զարթոնքը:

Մենք էլ մեր կողմից կնպաստենք այդ Զարթոնքի զարթոնքին…

Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։