Կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ
«ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(ՀՀԱԿ) Կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ
«ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(ՀՀԱԿ)

Կանոնադրություն


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1.1. Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցության հապավումն է ՀՀԱԿ (այսուհետև՝ կուսակցություն)։ Կուսակցությունը գործում է սեփական ծրագրի և կանոնադրության հիման վրա, ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։
1.2. Կուսակցությունը գործում է գաղափարական հենքով միավորված, ազգային օրենքների և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով, օգտվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների ընձեռած բոլոր իրավունքներից, կամավորության, հրապարակայնության և ինքնակառավարման սկզբունքներով և կրում է պարտավորություններ։
1.3. Կուսակցությունը հասարակական, քաղաքական կազմակերպություն է, որն իր էությամբ ազգային պետականամետ, այն է՝ հայրենակենտրոն ուղղություն ունի և հենվում է ապադասակարգային, վերկրոնական սկզբունքներին։
1.4. Կուսակցությունն աշխատում է ընտրությունների միջոցով ապահովել իր ներկայացուցչությունը պետական կառավարման օրենսդիր ու գործադիր մարմիններում, պետական և ազգային քաղաքականության մշակմանն ու իրագործմանը մասնակից լինելու մղումով:
1.5. Կուսակցության գաղափարախոսության հիմքում ավանդական ազգային-ազգայնական ու առաքինի համամարդկային արժեքներ են, մարդ-անհատ, ազգ-ժողովուրդ, բնօրրան-հայրենիք հասկացությունները։ Կուսակցությունը կամավոր հիմունքներով միավորում է հանրապետության քաղաքացիներին՝ հանուն իր ծրագրային նպատակների իրագործման։

2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կուսակցության գերագույն նպատակն է՝ կերտել ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստան, միասնական ու բարգավաճ ազգ։
Կուսակցությունը հետամուտ կլինի հետևյալ հիմնախնդիրներին.
– երկրի ներսում նպաստել հայկական արժեքային համակարգի հաստատմանը և դրանից բխող Օրենքի գերակայությանը,
– նպաստել հանրության գիտակցության մեջ ազգային, պետական մտածելակերպի արմատավորմանը, հոգևոր-բարոյական, հայրենասեր սերնդի ձևավորմանը,
– օժանդակել հայոց պատմության, լեզվի, հինավուրց մշակույթի, այլ ազգային արժեքների և կրթական համակարգի պաշտպանությանը, հայագիտության առաջնթացին,
– օժանդակել հայոց բանակի գաղափարական ազգայնականացմանը, ազգային (ինչպես և՝ համազգային), ու պետական անվտանգության և ռազմապաշտպանական համակարգերի հզորացմանը,
– հետամուտ լինել Հայ Դատի ճանաչմանն ու լուծմանը, այդ թվում՝ Արցախի և ազատագրված տարածքների հիմնախնդրի վերջնական կարգավորմանը, Հայոց (եղեռնի) ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը, հայկական հողերի վերատիրմանն ու վերաբնակեցմանը, հոգևոր-մշակութային, տնտեսական յուրացմանը,
– զարգացնել երկրի բովանդակ տնտեսությունը՝ նպաստելով ռազմավարական նշանակության ոլորտներում պետական կառավարման կամ պետության գերիշխանության հաստատմանը, ազգային արտադրողների և գործարար շրջանակների հզորացմանը,
– պաշտպանել համայն հայության շահերը, որտեղ էլ որ նրանք գտնվեն, նպաստել համահայկական կառույցների ձևավորմանը, Հայաստան – Սփյուռք բազմակողմանի կապերի ամրապնդմանը:

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Կուսակցության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է կուսակցության գաղափարախոսությունը, ծրագիրն ու կանոնադրությունը և այլ կուսակցության անդամ չէ, նպաստում է կուսակցության նպատակների իրագործմանը, մասնակցում է կառուցվածքային օղակներից մեկի աշխատանքին, մուծում անդամավճար։ ՀՀ-ում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք ևս կարող են անդամակցել կուսակցությանը՝ առանց նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի։
3.2. Կուսակցության անդամի ընդունելությունը կատարվում է իր դիմումի համաձայն, երագույն Խորհրդի որոշմամբ։
3.3. Կուսակցության անդամն անդամագրվում է կուսակցության որևէ սկզբնական կազմակերպության։
3.4. Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է)։
3.5. Եթե Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով անդամակցությունը կուսակցությանն անթույլատրելի է դառնում, այն կասեցվում է կուսակցության անդամի դիմումի հիման վրա, երագույն Խորհրդի որոշմամբ։ Կասեցման վերացումը կատարվում է նույն կարգով։
3.6. Կուսակցության անդամն իրավունք ունի՝
– ընտրել և ընտրվել ղեկավար մարմիններում,
– կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ,
– մասնակցել այն ժողովին և նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,
– դուրս գալ կուսակցության շարքերից՝ իր դիմումի համաձայն,
– բողոքարկել կուսակցության ցանկացած մարմնի որոշումը համապատասխան ղեկավար մարմնում։
3.7. Կուսակցության անդամը պարտավոր է՝
գործել կուսակցության կանոնադրության շրջանակներում,
– կատարել կուսակցության վերադաս մարմինների որոշումները,
– մասնակցել իր սկզբնական կազմակերպության ժողովներին և միջոցառումներին։

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

4.1. Կուսակցության կառուցվածքային հիմքը կուսակցության սկզբնական կազմակերպություններն են։ Սկզբնական կազմակերպությունը բաղկացած է կուսակցության առնվազն 5 անդամից։ Սկզբնական կազմակերպությունը ստեղծվում է տարածքային կամ նպատակային սկզբունքով։ Սկզբնական կազմակերպություն կարող են ձևավորել.
– կուսակցության մարզային խորհուրդը,
– կուսակցության տարածքային խորհուրդը։
4.2. Սկզբնական կազմակերպության ժողովը հրավիրվում է առնվազն 2 ամիսը մեկ անգամ։ Կազմակերպության ժողովը օրինական է, եթե ժողովին մասնակցում են կազմակերպության անդամների 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ փակ քվեարկությամբ։ Փակ քվեարկությունն անցկացվում է 1/3-ի պահանջով։
4.3. Սկզբնական կազմակերպության ժողովը ընտրում է կազմակերպության նախագահ՝ բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, 2 տարի ժամանակով։ Սկզբնական կազմակերպության ժողովի որոշմամբ կարող է կատարվել սկզբնական կազմակերպության նախագահի վաղաժամկետ ընտրություն։
4.4. Սկզբնական կազմակերպությունը հաշվետու է կուսակցության տարածքային խորհրդին։ Կազմակերպությունը հաշվետվություն ներկայացնում է տարին մեկ անգամ՝ կազմակերպության նախագահի կողմից՝ հաջորդ տարվա հունվար ամսվա ընթացքում։ Կուսակցության հերթական համագումարից հետո, 10 օրվա ընթացքում,սկզբնական կազմակերպությունը կատարում է նախագահի նոր ընտրություն։
4.5. Սկզբնական կազմակերպությունը իր դրամական եկամուտները (անդամավճարներ, նվիրատվություն) փոխանցում է կուսակցության տարածքային խորհրդին։
4.6. Սկզբնական կազմակերպությունը բնակչությանը ներկայացնում է կուսակցության նըպատակները, խնդիրները և քաղաքական դիրքորոշումները։ Սկզբնական կազմակերպությունն իր անդամների հետ 2 ամիսը մեկ պարբերականությամբ անցկացնում է ժողովներ: Ժողովներ գումարվում են նաև ըստ անհրաժեշտության՝ սկզբնական կազմակերպության նախագահի հրավերով, որտեղ քննարկվում են կուսակցությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ձևերը։

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Մարզերի ենթաշրջաններում և Երևան քաղաքի թաղային համայնքներում ստեղծվում են կուսակցության տարածքային կազմակերպություններ։ Սկզբնական կազմակերպության նախագահներն ի պաշտոնե տարածքային կազմակերպության խորհրդի անդամներ են։
5.2. Կուսակցության տարածքային խորհրդի նախագահն ընտրվում է կուսակցության տարածքային խորհրդի կազմից՝ բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, 2 տարի ժամանակով։ Տարածքային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել տարածքային խորհրդի նախագահի վաղաժամկետ ընտրություն։ Այն սկզբնական կազմակերպությունը, որի նախագահն ընտրվում է տարածքային խորհրդի նախագահ, ընտրում է նոր նախագահ։ Կուսակցության հերթական Համագումարից հետո, 20 օրվա ընթացքում կատարվում է տարածքային խորհրդի նախագահի նոր ընտրություն։
5.3. Կուսակցության տարածքային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն 2 ամիսը մեկ անգամ։ Նիստը օրինական է, եթե մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ փակ քվեարկությամբ։ Փակ քվեարկությունը անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով։ Կուսակցության տարածքային խորհուրդը իր գործունեության մասին հաշվետու է մարզային խորհրդին, հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ՝ կուսակցության տարածքային խորհրդի նախագահի կողմից։ Կուսակցության տարածքային խորհուրդը իր դրամական եկամուտները փոխանցում է մարզային խորհրդին, որի որոշմամբ այն կարող է թողնվել տարածքային խորհրդի տնօրինությանը։ Կուսակցության տարածքային խորհուրդը ծախսերի մասին հաշվետվությունը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է մարզային խորհրդին։
5.4. Կուսակցության տարածքային խորհուրդն իրավունք ունի կուսակցության սկզբնական կազմակերպությունը լուծարելու հարց բարձրացնել կուսակցության մարզային խորհրդի առջև։
5.5. Երևանի համայնքների տարածքային խորհուրդներն իրենց գործունեության մասին հաշվետվություն են ներկայացնում կուսակցության երագույն Խորհրդին։

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

6.1. ՀՀ մարզերում ստեղծվում են կուսակցության մարզային կազմակերպություններ, որոնք կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են։ Մարզային խորհուրդը կազմվում է մարզի տարածքում գործող տարածքային կազմակերպության նախագահներից՝ 2 տարի ժամկետով։
6.2. Կուսակցության մարզային խորհրդի նախագահն ընտրվում է մարզային խորհրդի անդամների կազմից՝ բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ 2 տարի ժամանակով։ Մարզային խորհրդի որոշմամբ կարող է կատարվել մարզային խորհրդի նախագահի վաղաժամկետ ընտրություն։ Այն տարածքային կազմակերպությունը, որի ղեկավարը ընտրվում է մարզային խորհրդի նախագահ, ընտրում է նոր նախագահ։ Հերթական համագումարից հետո մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում մարզային խորհրդի նիստ, որը կատարում է մարզային խորհրդի նախագահի նոր ընտրություն։
6.3. Կուսակցության մարզային խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն 3 ամիսը մեկ անգամ։ Նիստը օրինական է, եթե մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։ Մարզային խորհրդի որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց կամ փակ քվեարկությամբ։ Փակ քվեարկությունը անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով։
6.4. Կուսակցության մարզային խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է կուսակցության երագույն Խորհրդին։ Հաշվետվությունը ներկայացվում է տարին մեկ անգամ կուսակցության մարզային խորհրդի նախագահի կողմից։
6.5. Կուսակցության մարզային խորհուրդն իր դրամական եկամուտները փոխանցում է կուսակցության ղեկավար մարմիններին։ Կուսակցության երագույն Խորհրդի որոշմամբ այն կարող է թողնվել մարզային խորհրդի տնօրինությանը, որը ծախսերի մասին հաշվետվությունը յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է կուսակցության երագույն Խորհրդի նախագահին։
6.6. Կուսակցության մարզային խորհուրդը կարող է լուծարել կուսակցության սկզբնական կազմակերպությունը՝ իր նախաձեռնությամբ կամ կուսակցության տարածքային կազմակերպության առաջարկով։ Կուսակցության մարզային խորհուրդը կուսակցության տարածքային կազմակերպության լուծարման հարցը կարող է ներկայացնել կուսակցության երագույն Խորհրդին։
6.7. Մարզային կազմակերպության վերահսկիչը ընտրվում է մարզային կազմակերպության անդամների կողմից՝ 2 տարի ժամկետով և իրականացնում է մարզային կազմակերպության գործունեության ընթացիկ վերահսկողությունը։

7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

7.1. Կուսակցության երագույն Խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել և լուծարվել կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներ, կուսակցության կառուցվածքային ստորաբաժանման նախագահը և վերահսկիչը ընտրվում են երագույն Խորհրդի կողմից՝ 2 տարի ժամկետով։ Կառուցվածքային ստորաբաժանման նախագահը խորհրդի նիստում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը և հաշվետվություններ ներկայացնում երագույն Խորհրդին։ Կառուցվածքային ստորաբաժանման վերահսկիչը վերահսկողություն է իրականացնում կուսակցության ղեկավար մարմինների որոշումների կատարման նկատմամբ կառուցվածքային ստորաբաժանման ներսում և հաշվետվություն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանման նախագահին։

8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԱՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
8.1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության երագույն Խորհուրդն է: Կուսակցության երագույն Խորհուրդն ընտրվում է կուսակցության համագումարում։ Կուսակցության երագույն Խորհրդի անդամների թեկնածություններն առաջադրում են Համագումարի պատվիրակները։ Կուսակցության երագույն Խորհուրդը համարվում է կազմավորված, եթե ընտրված է նրա անդամների առնվազն 2/3-ը։
8.2. Համագումարի պատվիրակներն են որոշում երագույն Խորհրդի թվակազմը։ երագույն Խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ։ Ընտրված են համարվում Համագումարի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուները։ Փակ քվեարկությունն անցկացվում է 1/3-ի պահանջով։
8.3. Կուսակցության երագույն Խորհուրդն իր կազմից ընտրում է երագույն Խորհրդի նախագահ՝ բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ 2 տարի ժամանակով։ Եթե առաջադրվել են 2, կամ ավելի թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն։ Եթե կան առարկայական հիմնավոր պատճառներ, կուսակցության երագույն Խորհրդի որոշմամբ կարող է կատարվել կուսակցության երագույն Խորհրդի նախագահի վաղաժամկետ ընտրություն։
8.4. Կուսակցության երագույն Խորհրդի նախագահը և կուսակցության երագույն Խորհուրդը կուսակցության ղեկավար մարմիններն են։ Կուսակցության երագույն Խորհրդի անդամը չի կարող լինել այլ խորհրդի անդամ։
8.5. երագույն խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն 2 շաբաթը մեկ անգամ։ երագույն Խորհրդի նախագահը կամ երագույն Խորհրդի անդամների 1/3-ը կարող են հրավիրել արտահերթ նիստ։ Նիստը օրինական է, եթե ներկա են երագույն Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։
8.6. Կուսակցության երագույն Խորհրդի անդամը կարող է կասեցնել իր գործունեւթյունը երագույն Խորհրդում։ Կուսակցության երագույն Խորհրդի անդամի գործունեության կասեցման հարցը կարող է քննարկվել նաև կուսակցության երագույն Խորհրդի նախագահի կամ երագույն Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Որոշումը կայացվում է կուսակցության երագույն Խորհրդի անդամների ձայների 2/3-ով, բաց քվեարկությամբ։ Կուսակցության երագույն Խորհուրդն իրավազոր է, եթե պահպանվում է նրա կազմի 2/3-ը։
8.7. Կուսակցության երագույն Խորհուրդը.
– հրավիրում է կուսակցության հերթական, կամ արտահերթ Համագումար,
– կազմակերպում է կուսակցության Համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքը,
– վերահսկում է Համագումարի և իր որոշումների կատարումը,
– մշակում է կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային և կանոնադրական փաստաթղթերը, կուսակցության մարտավարական սկզբունքները, կուսակցության անունից անում հայտարարություններ և առաջարկություններ,
– կազմակերպում է հանձնաժողովներ և հանձնախմբեր, կուսակցության երագույն Խորհրդի ներկայացմամբ հաստատում է հանձնաժողովների, հանձնախմբերի նախագահների թեկնածությունները,
– իրագործում է հսկողություն կուսակցության մամուլի, լրատվական և հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ,
– կարող է իր, կամ կուսակցության մարզային խորհրդի առաջարկությամբ լուծարել կուսակցության տարածքային կազմակերպությունը,
– կարող է լուծարել կուսակցության մարզային կազմակերպությունը,
– տարին մեկ անգամ լսում է կուսակցության մարզային խորհուրդների հաշվետվությունները,
– հաստատում է կուսակցության նախընտրական ծրագիրը,
– հաստատում է ՀՀ Ազգային Ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուներին, տվյալ որոշումը երագույն Խորհուրդն իրավասու է հաստատել երագույն Խորհրդի նիստին կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում,
– կուսակցության երագույն Խորհրդին է պատկանում կուսակցության անդամ ընդունելու և հեռացնելու իրավունքը՝ հենվելով կուսակցության սկզբնական կազմակերպության նախագահի հիմնավորման վրա։
– Կուսակցության երագույն Խորհրդի լիազորությունները դադարում են, հերթական կամ կուսակցության երագույն Խորհրդի ընտրության օրակարգով հրավիրված արտահերթ Համագումարն սկսելու պահին։
8.8. Կուսակցության երագույն Խորհրդի նախագահը.
ներկայացնում է կուսակցության շահերը և դիրքորոշումը պետական մարմինների, հասարակական, քաղաքական, միջազգային կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում, կամ դրա համար լիազորում է կուսակցության այլ անդամների,
– կուսակցության երագույն Խորհրդի նախագահը հաստատում է կուսակցության երագույն Խորհրդի որոշումը կուսակցության պաշտոնաթերթի և այլ պարբերականների, ամսագրերի հրատարակման մասին,
– կուսակցության երագույն Խորհրդի նախագահը կարող է ունենալ տեղակալներ։ Նրանց թեկնածությունը կուսակցության երագույն Խորհրդի կազմից առաջադրում է կուսակցության երագույն Խորհրդի նախագահը։ Կուսակցության երագույն Խորհրդի նախագահի հանձնարարությամբ տեղակալը վարում է կուսակցության երագույն Խորհրդի նիստերը, փոխարինում է կուսակցության երագույն Խորհրդի նախագահին, կատարում է այլ հանձնարարականներ,
– կուսակցության երագույն Խորհրդի նախագահը կազմավորում է իր աշխատակազմը,
– կուսակցության երագույն Խորհրդի նախագահի առաջարկով և երագույն Խորհրդի հաստատմամբ նշանակվում են հանձնախմբերի, հանձնաժողովների նախագահները։

9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ
9.1. Կուսակցության Մեծ Խորհրդի իրավասությանն է պատկանում կուսակցության ներսում առկա բարոյա-հոգեբանական հիմնախնդիրների լուծումը, այսինքն՝ կուսակցականների միջև առկա վեճերի լուծումը։
9.2. Կուսակցության Մեծ Խորհուրդն ընտրվում է կուսակցության Համագումարում՝ 2 տարի ժամկետով, և հաշվետու է միայն Համագումարին, և եռամսյակը մեկ իր գործունեությունը ներկայացնում է կուսակցությանը։
9.3. Մեծ Խորհրդի անդամների թեկնածուները առաջադրվում են Համագումարի պատվիրակների կողմից։
9.4. Կուսակցության Մեծ Խորհուրդը համարվում է կազմավորված, եթե ընտրվում է նրա անդամների առնվազն 2/3-ը։
9.5. Մեծ Խորհրդի անդամների թիվը որոշում է Համագումարը։ Մեծ Խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ։ Ընտրված են համարվում Համագումարի պատվիրակների կողմից առավել ձայներ ստացած թեկնածուները, իսկ փակ քվեարկությունը անցկացվում է ներկաների առնվազն 1/3-ի պահանջով։
9.6. Մեծ Խորհուրդն իր նիստերը վարելու համար ընտրում է նախագահ՝ բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ` 2 տարի ժամկետով։ Նախագահի հերթական ընտրությունները կատարվում են Մեծ Խորհրդի նոր կազմի ընտրություններից հետո։ Եթե առաջադրվել են 2, կամ ավելի թեկնածու, ապա ընտրված է համարվում առավել ձայն ստացածը։ Կուսակցության Մեծ Խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել կուսակցության Մեծ Խորհրդի նախագահի վաղաժամկետ ընտրություն։
9.7. Մեծ Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն 6 ամիսը մեկ անգամ։ Մեծ Խորհրդի նախագահը, կամ Մեծ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ը կարող են հրավիրել արտահերթ նիստ։ Նիստն իրավազոր է, եթե ներկա է Մեծ Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։
9.8. Մեծ Խորհրդի անդամը կարող է կասեցնել իր գործունեությունը Մեծ Խորհրդում։ Մեծ Խորհրդի անդամի գործունեության կասեցման հարցը կարող է քննարկվել նաև կուսակցության Մեծ Խորհրդի նախագահի կամ Մեծ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով։ Որոշումն ընդունվում է անդամների ձայների առնվազն 2/3-ով, բաց քվեարկությամբ։ Մեծ Խորհուրդն իրավազոր է, եթե առկա է նրա կազմի առնվազն 2/3-ը։ Փակ քվեարկությունն անցկացվում է ներկաների 1/3-ի պահանջով։

10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

10.1. Կուսակցության Համագումարը կուսակցության Բարձրագույն Մարմինն է, որի ընդունած որոշումները պարտադիր են կուսակցության բոլոր մարմինների, անդամների համար։

10.2. Կուսակցության հերթական Համագումարը հրավիրվում է 2 տարին մեկ։ Կուսակցության երագույն Խորհրդի որոշմամբ կարող է հրավիրվել արտահերթ Համագումար։ Հերթական Համագումարի հրավիրումից մեկ ամիս առաջ կուսակցության երագույն Խորհուրդը հրավիրում է կուսակցության երագույն Խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվում է Համագումարի օրակարգի նախագիծը։

10.3. Կուսակցության Համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը որոշում է կուսակցության երագույն Խորհուրդը՝ ելնելով կուսակցության անդամների ընդհանուր թվից։ Պատվիրակները առաջադրվում են տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովներում։ Համագումարն իրավազոր է, եթե ներկա է պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը։ Համագումարի որոշումներն ընդունվում են բաց կամ փակ քվեարկությամբ, ներկաների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ կանոնադրության ու ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, կուսակցության վերակազմակերպման ու լուծարման, ինչպես նաև կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցերի, որոնց դեպքում որոշումներն ընդունվում են պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Փակ քվեարկությունն անցկացվում է ներկաների ձայների 1/3-ի պահանջով։

10.4. Կուսակցության Համագումարը.- լսում և հաստատում է կուսակցության երագույն Խորհրդի հաշվետվությունը,- քննարկում և հաստատում է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանց մեջ,- ընտրում է կուսակցության Մեծ Խորհուրդը,ընտրում է կուսակցության երագույն Խորհուրդը,- լսում և հաստատում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը,- որոշում է կուսակցության ռազմավարական-քաղաքական ուղին, կուսակցության նպատակների իրագործման գործելակերպը,- ընտրում է կուսակցության վերստուգիչ հանձնաժողով 2 տարով, կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման համար, որի անդամների թիվը հաստատում է կուսակցության Համագումարը։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամը կուսակցության երագույն Խորհրդի անդամ լինել չի կարող, – որոշում է ընդունում կուսակցության լուծարման մասին, լուծարման հարցը Համագումարի օրակարգ կարող է մտցվել կուսակցության երագույն Խորհրդի որոշմամբ։ Լուծարման մասին որոշում ընդունվում է պատվիրակների ձայների առնվազն 2/3-ով, բաց քվեարկությամբ։ Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելուց հետո ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը ՀՀ օրենքով սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքային և դրամական միջոցները՝ համաձայն Համագումարի որոշման, կուսակցական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե։

11. ՎԵՐՍՏՈՒԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
11.1 Վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է կուսակցության Համագումարում՝ 2 տարով, կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման համար, որի անդամների թիվը հաստատում է Համագումարը։
11.2. Վերստուգիչ հանձնաժողովի անդամը կուսակցության երագույն Խորհրդի անդամ լինել չի կարող։ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրում են հանձնաժողովի նախագահ 2 տարի ժամանակով։
11.3. Վերստուգիչ հանձնաժողովը հաշվետու է միայն կուսակցության Համագումարին և իր նիստերը գումարում է ըստ անհրաժեշտության, երբ առկա է հանձնաժողովի 2/3-ը։

12.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
12.1. Կուսակցության դրամական միջոցները ձևավորվում են.
– անդամավճարներից,
– օրենքով չարգելված այլ աղբյուրներից,
12.2. Կուսակցությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ շինություններ, դրամական, փոխադրական միջոցներ, գույք:
12.3. Դրամական միջոցները տնօրինում են կուսակցության երագույն Խորհրդի նախագահը, կուսակցության երագույն Խորհուրդը և կուսակցության մարզային կազմակերպությունների խորհուրդներն ըստ կուսակցության երագույն Խորհրդի կողմից հաստատված նախահաշվի։

13. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13.1. Կուսակցությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ։
13.2. Կուսակցությունն ունի իր խորհրդանիշը, դրոշը, երդումը, կլոր կնիքը, Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցության անվան հապավումն է՝ ՀՀԱԿ։
– կուսակցության խորհրդանիշն ընդգրկում է՝ Մեծ և Փոքր Մասիսները, Հայոց թագը, կուսակցության դրոշը՝ վրան գրված ՀԱԿ հապավումը, ազգը միավորող բռունցքի և ծագող արևի պատկերներ,
– կուսակցության դրոշը եռագույն է, վերից վար՝ կապույտ, կարմիր և ծիրանագույն գույներով, կողքից կանաչ գույնի շերտերի մեջ տոհմածառի պատկերով,
– կուսակցության կնիքը իրավասու է օգտագործել միայն կուսակցության երագույն Խորհրդի նախագահը կամ կուսակցության երագույն Խորհրդի անդամը՝ կուսակցության երագույն Խորհրդի նախագահի որոշմամբ։

Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցության (նաեւ՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպության) հիմնադրման հասցեն.
հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան,
Եղբայրության փող., 1 շ., բն.7:
հեռ.՝ 0.222-2-44-97 / 091-43.13.74:
Հայաստանի «Հայ-Արիական» կուսակցության

Կենտրոնական գրասենյակ.
հասցե՝ ք. Երևան, Ագաթանգեղոսի-7/241:
հեռ.՝ 010-52-38-75 / 091-43.13.74:
Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայ Արիական Կուսակցություն խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։