Իրենց աչքի մախաթն ու մեր միկրոասեղը – Մեհրիբան Ալիեւան, ընդամենը մի քանի ամիս առաջ հատուկ չվերթով թռչել էր Մոսկվա՝ որտեղ նրան ֆիքսել են իր հայ սիրեկանի հետ գրկախառնված…

Նաեւ միջազգային մեկնաբաններն են համաձայն, որ Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի Հայաստանի նկատմամբ: Այն ինչ հրամցնում են Բաքվից, թե Ադրբեջանի տնտեսությունը ծաղկում է ապրում, սուտ է, ինչպես նավթա-գազային պաշարների մասին հեքիաթը:

Ամիսներ առաջ «Լուսանցք»-ը գրել էր, թե ինչպես են Բաքվում անգամ փակվում ժամանակին ճոխությամբ աչքի ընկած խանութները, ինչպես են մարդիկ ուտելու եւ այլ պաշարներ հավաքում՝ հետագա կենսական խնդիրներից խուսափելու համար:

Իսկ այսօր իրանական «Ղաֆղազ.իր» կայքն է նշում, թե՝ «Ադրբեջանցիներն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար հասնում են Իրան»: Հղում անելով ադրբեջանական «Վիրտուալ.ազ» կայքին, իրանական այլ աղբյուրները եւս հավաստում են սա՝ հավելելով, որ հաղորդում է, որ «Ադրբեջանում տեղի ունեցած թանկացումների պատճառով այդ երկրի տարբեր շրջաններից առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով ադրբեջանցիները հասնում են Իրան, որ կարողանան վերոնշյալ ապրանքները համեմատաբար էժան գնով ձեռք բերել»:  Տնտեսական հարցերով ադրբեջանցի փորձագետների կանխատեսմամբ՝ գործընթացն ավելի կվատթարացնի Ադրբեջանի տնտեսության վիճակը: Իսկ այդ տնտեսությունը հիմնականում պահող նավթարդյունաբերությունը եւս նահանջում է. «Բի Փի»-ի հեռանալուն հետեւեց նորվեգական «Սթեյթ օյլ»-ը, որին նաեւ ֆրանսիական ընկերությունը եւ՝ Ադրբեջանի նավթային հեքիաթը վերստին բարի ավարտ չունեցավ…

Իրան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 10%-ով նվազել է եւ սա եւս կապված է ադրբեջանցիների գնողունակության նվազուման, մանաթի արժեզրկման ու Իրանում հյուրանոցների եւ բուժսպասարկման գների բարձրացման հետ: Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը անդրադառնալով Իրան այցելած զբոսաշրջիկների թվի նվազմանը, չի բացառել, որ դրա պատճառը սոցիալական վատ վիճակն է:

Ադրբեջանում սիրում են սոցիալական ծանր պայմաններում անդրադառնալ Ալիեւների ընտանիքի անցուդարձին: Եվ մի լուր է սպրդել մամուլում, թե պարզվել է, որ Մեհրիբան Ալիեւան հայ սիրեկան է ունեցել: Ադրբեջանի ընդիմադիր ուժերից մեկին պատկանող թերթում սենսացիոն հաղորդագրություն է տպագրվել այդ մասին: Իբր ադրբեջանական ընդիմադիր ուժերի ձեռքին են հայտնվել փաստեր՝ Մեհրիբան Ալիեւայի հայ սիրեկանի մասին: Այդ տղամարդը, ժամանակին Ադրբեջանում գործող խոշոր գործարաններից մեկի տնօրենի որդին է: Նրա հայրը մոտիկ է եղել ինչպես Ալիեւ մեծի, այնպես էլ Մեհրիբանի ընտանիքի հետ: Հոդվածագիրը նշում է, որ Իլհամ Ալիեւը ամեն կերպ խուսափում է քննարկել այդ լուրը՝ այն անվանելով «աբսուրդ», բայց Ալիեւների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Իլհամի ու Մեհրիբանի միջեւ լուրջ խոսակցություն է եղել:

Հոդվածի հեղինակը նշում է որ Մեհրիբան Ալիեւան, ընդամենը մի քանի ամիս առաջ հատուկ չվերթով թռչել էր Մոսկվա՝ որտեղ նրան ֆիքսել են իր հայ սիրեկանի հետ գրկախառնված... Ինչով կավարտվի այս սկանդալային պատմությունը սոված ադրբեջանցիների եւ սահմաններում մեռնող ադրբեջանական զինվորների համապատկերում՝ դեռ կերեւա:

Թե ինչպիսի նոր սխալների այն կդրդի Իլհամ Ալիեւին՝ արդեն դժվար է գուշակել անգամ:

Իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը իրենց այսօրինակ խնդիրները թողած՝ համացանցում հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր են բացել՝ հայերից բամբասելու եւ հակահայ մտքեր արտահայտելու համար: Սեփական աչքի մախաթը թողած՝ մեր աչքի միջի չգոյ ասեղն են փնտրում…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։