Խորհուրդ Արարատի

1. Արարչագործության Խորհուրդ է Արարատը՝ ԱՐԱՐ-ԱՏ /տեղ/՝ Արարման վայր: Արարատը հենց Հայկական Լեռնաշխարհն է:

2. Արարատը ցամաքային կղզի է: Դրանով արդեն նա առանձնանում է Երկրի ընդհանրությունից: Արարատը Տիեզերական Էներգետիկ Դաշտի խտացումն է Երկրի վրա: Եվ Արարատի Հողը պայմանականորեն է հող կոչվում: Նա տարբերվում է Երկրի հողից:

3. Արարատի Հողը իր մեջ կրում է եւþ տիեզերական, եւ’ երկրային հատկանիշներ: Արարատը հագեցած է բավական բարձր ռադիոակտիվ լիցքավորումով, որ հատուկ չէ Երկրին:

4. Եթե ամբողջ Երկրի հողը հիմնականում կրում է բացասական էներգիա, ապա Արարատը իր մեջ ունի եւþ դրական, եւþ բացասական էներգիա:

5. Եվ Արարատը դրական էներգիայով կապված է Տիեզերական Էներգետիկ Դաշտի հետ, իսկ բացասական էներգիայով կապված է Երկրի հետ:

6. Արարատը Երկրի վրա այն կենսավայրն է, որի միջոցով Երկիրը միանում է տիեզերական ամբողջությանը, կապվում է Տիեզերական Զորություններին եւ կենսական սնունդ ստանում մշտապես:

7. Եվ հենց Արարատում են Աստվածամարդերի համար ապահովված կենսական ամենանպաստավոր բնական պայմանները:

8. Հենց Արարատում է Երկրի տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափ հարաբերությունը հաստատված:

9. Արարատից դեպի հարավ տաքության ու սառնության, լույսի ու խավարի համաչափությունը խախտվում է հոգուտ տաքության եւ լույսի: Եվ որքան հեռանում ենք Արարատից, այնքան պակասում են սառնությունն ու խավարը, այնքան ավելանում են տաքությունն ու լույսը: Եվ Արարատից որքան հեռանում ենք դեպի հյուսիս, այնքան պակասում են տաքությունն ու լույսը, եւ ավելանում են սառնությունն ու խավարը:

10. Միայն Արարատում է օրինաչափորեն ընդգծված տարվա բոլոր չորս եղանակների հաջորդականությունը: Իսկ Արարատից դուրս տարվա եղանակները ընդգծված չեն, եւ աստիճանաբար չեզոքանում է նրանց անցումը:

11. Միայն Արարատում է աճում Կենաց Ծառը, որի պտուղն իր մեջ ունի կենսական նշանակության բոլոր հատկությունները: Այն իր մեջ կրում է բոլոր մրգերի որակները: Կենաց Ծառի պտուղը՝ Կենաց Պտուղը, կոչվում է Ծիրան՝ Ծիրի /տիեզերական/ Պտուղ:

12. Ծիրանը միայն Արարատի պտուղ է, քանզի նա սնվում է եւþ Արարատի Հողի էներգիայից, եւþ տիեզերական էներգետիկ դաշտից: Այնինչ, նույն ծիրանի կորիզից Երկրի հողի վրա աճած ծառի պտուղը այլեւս ծիրան չէ. այն գենախեղվում է, կորցնում է ծիրանի շատ հատկություններ, քանզի այն սնվում է միայն Երկրի հողի բացասական էներգիայից:

13. Եվ ընդհանրապես Արարատի բարիքները տարբերվում են Երկրի բարիքներից որակապես, թեեւ լինեն նույն տեսակի:

14. Եվ եթե Երկրի բարիքները սնունդ են մարդկանց համար, ապա Արարատի բարիքները զուտ աստվածների սնունդ են:

15. Աստվածավայր է Արարատը՝ Հայաստանը եւ Արարչական ծագում ունի:

16. Երկրի վրա արարումը հաստատելու համար է, որ Արարիչը Երկրի վրա տեղադրել է Արարատը: Եվ Երկրի արարչագործությունը հաստատելու համար է, որ Արարիչը հենց Արարատում արարել է Արիին, որպես Երկրային Աստված:

17. Արին է առաջին երկրային աստվածը, եւ Արին է իր սերունդներով արարումի բացարձակ ընթացքը հաստատում Երկրի վրա:

18. Եվ արարումի վայր է Արարատը: Եվ Արարատից է սկսվում Երկրի ամեն հոգեւոր ու նյութական արարում:

19. Եվ Արիներն են կապող օղակը Աստվածների ու մարդկանց միջեւ: Արարումի միտքը գալիս է Արայից Աստվածներին, Աստվածներից՝ Արիներին եւ Արիներից՝ մարդկանց:

20. Աստվածամարդիկ են Արիները եւ աստվածային սնունդով են զորանում:

21. Երկիրը երկնքից մշտապես ստանում է օդ, ջուր, հուր, լույս, միտք: Եվ դրանք մշտապես շրջանառության միջոցով երկնքից գալիս են Երկիր մաքուր վիճակում եւ ապա օգտագործված, անմաքուր վիճակում նորից դեպի երկինք են գնում:

22. Եվ Արարատն է անմիջականորեն սնվում երկնքից: Երկնքից իջած մաքուր ջուրն է սնում Արարատի աստվածային բարիքը եւ ապա բազմաթիվ գետերի միջոցով հոսում եւ թափվում է Արարատից դուրս:

23. Արարատից արտահոսող ջրով սնվում են շատ ու շատ դաշտեր ու ծովեր: Եվ երբեք Արարատի հողը չի սնվում դրսի ջրով:

24. Արարատից դուրս թափված ջուրը այլեւս նույն ջուրը չէ. այն արտաթորանք է: Եվ Արայի կամքով այդ արտաթորված ջուրը ետ դեպի Արարատ չի գալիս:

25. Եվ ամենամաքուրն են Արարատի բարիքները, քանզի նրանք սնվում են միայն երկնային ամենամաքուր ջրով. եւ ամենամաքուրն է Արիների սնունդը՝ աստվածային սնունդ է այն:

26. Իհարկե, Արարատից դուրս թափված ջուրը նորից գալիս է Արարատ, բայց գալիս է բնական շրջանառության միջոցով. այն գոլորշիանում է, բարձրանում երկինք, մաքրվում եւ բյուրեղացած թափվում է Արարատ:

27. Այդպես բնականորեն կատարվում է ջրի մշտական շրջանառություն, որտեղ Արարատը ամենամաքուր ջրով է սնվում, սնելու համար Արարատի աստվածամարդերին:

28. Եվ այն բույսերն ու պտուղները, որ ի սկզբանե Արարատի բնական ծնունդ չեն, չեն կարող աստվածների սնունդ լինել, նույնիսկ եթե դրանք տեղափոխենք Արարատ: Չէ՞ որ դրանք իրենց բնական սնունդը ստանում են գործածված, անմաքուր ջրից, եւ Արարատի մաքուր ջուրը նրանց համար բնական սնունդ չի կարող լինել:

29. Մեր տեսանելիության սահմանում է ջուրը: Բայց երկրային կյանքի բնական պայմանն ապահովում են նաեւ մեր տեսանելիությունից վեր ջերմությունը, հուրը, լույսը, միտքը:

30. Եվ այդ որակներով է մշտապես երկիրը սնվում տիեզերքից: Արարիչը մշտապես սնում է Երկիրը իր ջերմությամբ, իր հուրով, իր լույսով, իր մտքով:

31. Եվ արարչական կենսաջերմությունը, կենսահուրը, կենսալույսը տիեզերքից հենց Արարատ են գալիս, ապա Արարատից արտահոսում Երկրով մեկ: Եվ օգտագործված, անմաքուր այդ որակները գոլորշիանալով բարձրանում են երկինք, մաքրվում, զտվում եւ բյուրեղացած նորից իջնում Արարատ:

32. Հենց Արարատն է տիեզերքից ամենամաքուր կենսաջերմությունը, ամենամաքուր կենսալույսն ու կենսահուրը ստանում:

33. Եվ Արարատը, որպես Աստվածավայր, Տիեզերքից եկած ամենամաքուր ջրով, ամենամաքուր հուրով, ամենամաքուր լույսով է սնվում: Ահա թե ինչու Արարատի պտուղը եւ՛ մաքուր է, եւ՛ արևահամ: Եվ միայն այդ պտուղներն են աստվածամարդերի սնունդը:

34. Եվ Արարատը Տիեզերքից սնվելով ամենամաքուր կենսական ջրով, հուրով, լույսով, արդեն օգտագործված արտաթորում է իրենից դուրս, սնելով Երկիրը:

35. Եվ Արարատից արտաթորված անմաքուր ջուրը, լույսը, հուրը ետ դեպի Արարատ չեն գալիս երբեք. նրանք բնական շրջանառությամբ բարձրանում են երկինք, մաքրվում, զտվում և բյուրեղացած իջնում Արարատ:

36. Եվ Արիները, որ Արարատի բնական ծիլերն են ու Երկրի արարումը սնուցողները, իրենք էլ սնվում են անմիջապես տիեզերական մաքուր ջրով, մաքուր լույսով, մաքուր հուրով եւ իրենք էլ, ինչպես եւ ամենը Արարատում, մաքուր են ու արեւահամ:

37. Երկրի վրա մարդկության մշտական արարումը ապահովելու համար, Արարիչը մշտապես Երկիրը սնում է նաեւ իր Բացարձակ Մտքով:

38. Եվ Բացարձակ Միտքը Տիեզերքից իջնում է Արարատ, լուսավորում է աստվածամարդերի միտքը եւ մղում նրանց արարումի: Եվ արարումը երկրի վրա Արիներից է սկսվում:

39. Արարատում Արիները անմիջականորեն սնվում են տիեզերական բացարձակ մտքից, եւ Արիների արարումը ամենամաքուրն է:

40. Եվ Արիները իրենց արարումով սնում են երկրի մարդկությանը, լուսավորում նրա միտքը եւ նպաստում նրա արարումին:

41. Եվ մարդկության արարումը իր որակը կարող է պահպանել միայն ու միայն մշտապես սնվելով Արարատի արարումից. հակառակ դեպքում այն կճահճանա ու կնեխի:

42. Եվ չսնվելով Արարատի արարումից, մարդկության միտքը ճահճանում է, եւ նրա արարումը նեխահամ է լինում: Եվ այսօր բազմաթիվ անբնական «ամենագեղեցիկ» տեսությունները, գաղափարախոսությունները, կրոնները, որ ծնվում են Արարատից դուրս, երկրի մարդկությանը չնչին անգամ չափով չեն ազնվացրել, եւ աղետներն ու չարիքը գնալով ահագնանում են:

43. Չէ՞ որ նեխած հողի մեջ աճած բույսը, ինչքան էլ հաճելի լինի, այնուամենայնիվ, հղի է հիվանդություններով. նեխած մտքի արարումը անպայման նեխահամ ունի եւ այլեւայլ հոգեկան հիվանդությունների հարուցիչ է:

44. Արարատից է արարումի միտքը հոսում դուրս, սնելով Երկրի արարումը: Եվ Արարատից արտաթորված արարումի միտքը այլեւս Արարատ ետ բերել չի կարելի… Արարատից արտաթորված միտքը արդեն անմաքուր է:

45. Եվ եթե փորձենք Արարատից արտաթորված արարումի միտքը ետ բերել Արարատ, մենք չարիք կգործենք, կվնասենք բնական արարումին, կփչացնենք նաեւ Արիների արարումը:

46. Արարատից արտաթորված միտքը ամեն դեպքում վերադառնում է Արարատ բնական շրջանառության միջոցով. այն գոլորշիանալով բարձրանում է երկինք, մաքրվում է, զտվում, բյուրեղանում եւ ապա նորից իջնում Արարատ, սնելու Արիներին:

47. Արարատը միայն Արիների Բնակն է. եւ միայն Աստվածամարդ Արիներն են Արարատում սնվում տիեզերական մաքուր մտքից եւ արարչական արարումով սնում մարդկությանը:

48. Եվ Արարատում ապրելով Չարին, միեւնույն է, Արի չի դառնա. եւ նա երբեք արմատ չի գցի Արարատում. եւ Չարին Արարատում երբեք չի սնվի արարչական մտքից: Եվ Չարին Արարատում միայն չարիք կգործի:

49. Արարատում արարչական մտքից միայն Արին է սնվում, եւ այդ ամենամաքուր մտքով արարում է. ու բազմաթիվ «գետերով» այդ արարումը հոսում է երկրով մեկ:

50. Արարատից արտագաղթող արիական խմբերն են, որ բազմաթիվ Արի ազգեր ե
ն ձեւավորել:

51. Եվ հենց այդ Արի ազգերն են, որ զգալով իրենց Արմատը Արարատում, արյունով ու հոգով կապված են նրան, մշտապես սնվում են իրենց Արմատից եւ ապա սնում են մարդկությանը:

Հատված «Ուխտագիրք արորդյաց»-ից

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։