Առաջ անցնելով ասենք. քաղաքական շատ կուսակցություններ, այդ թվում մեծ հավակնություններ ունեցող, կայքէջ չունեն: Տեղեկատվական այս դարում քաղաքական լուրջ նկրտումներ ունեցող ուժերի համար կայքէջ չունենալը պարզապես զարմանալի է: Որոշ կուսակցություններ էլ, ճիշտ է, կայքէջ ունեին, բայց մաղթանք չունեին՝ հավանաբար նախընտրական թոհուբոհում դրա համար ժամանակ չունենալով: Ինչեւէ, «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ «հասարակության բոլոր շերտերին անկեղծորեն մաղթել» էր խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք, օջախներին՝ լիություն, ապահովություն, հայրենիքը միասնաբար շենացնելու կամք ու վճռականություն: Կուսակցությունը վստահեցրել էր, թե իրենք, «առաջնորդվելով քաղաքացիական իրենց անխախտ հավատամքով, 2008-ին նույնպես անելու են հնարավորը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ազգի էության խարիսխը հանդիսացող քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության հաստատման»: Որ Քրիստոսի Սուրբ ծնունդը կարող է շնորհավորել նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարը, իրենց պնդմամբ, «արիական ծագում» ունի, արդեն ոչ միայն չի զարմացնում, այլեւ բնականոն է մի կառույցի համար, որի անդամները տեղյակ էլ չեն, թե ինչ են դավանում կամ իրենց դավանածն ինչ է նշանակում… Այսպիսով, ՀՀԿ-ն «սիրելի հայրենակիցներին մաղթում է առողջություն, անկոտրում կամք ու անսահման հավատ մեր պետության հզորացման ճանապարհին: Թող 2008 թվականը մեզ համար լինի նվիրական իղձերի իրականացման տարի և բոլորիս ընտանիքներին բերի երջանկություն, սեր ու ջերմություն»: Հա, արիական ասացինք, Հայ Արիական Միաբանությանը հիշեցինք: Սա մյուսների նման Սուրբ ծնունդը չէր շնորհավորել, այլ՝ Արեւագալի օրը՝ դեկտեմբերի 22-25-ը՝ Հայոց Արդարադատ Միհրի ծնունդը՝ «մաղթելով բոլորին արդար, լուսավոր ու ոգեղեն տարեկան շրջան»: ՀԱՄ-ը շնորհավորել էր նաեւ հունվարի 1-ը՝ Մեծ Հայի, Գարեգին Նժդեհի ծննդյան օրը՝ «կոչ անելով բոլոր հայերին վառ պահել նրա հիշատակը»: ՀԱՄ-ը մեկ այլ «պայծառ օրվա» առիթով էլ էր շնորհավորել՝ հունվարի 14-ը, Ցեղակրոն Ուսմունքի օրը: Բայց թող այս կառույցից չնեղանան քրիստոնյաները: «Եվ քանի որ, շատ հայեր շարունակում են տոնել քրիստոնեական շրջանի տոները, ապա մաղթում ենք նրանց բոլորին Բարի Ամանոր ու երջանիկ տարի», – չի մոռանում ՀԱՄ-ը: Հայ արիները շնորհավորանքի հետ նաեւ ավետիս էին տարածել՝ նշելով, թե «2008թ.-ից սկսել է Տիեզերական Գարունը, Ջրհոսի դարաշրջանն է իշխելու մեր Արեգակնային համակարգում: Գարուն է Տիեզերքում, Գարուն է մեր Մոլորակում, Գարուն է մեր Սրտերում… Վերազարթոնք է մեր Գեներում: Հայ-Արիների հաղթարշավն սկսված է: Փոփոխությունները Տիեզերքում տեսանելի են ու զգալի: Հայ Աստվածները վերադառնում են… Փա՜ռք Տիեզերքի Արարչին, փա՜ռք Հայ Աստվածներին, փա՜ռք Հայքին ու Հայերին, բոլոր Արիներին»: Հա, ավետիս ասացինք, հիշեցինք. ՀՀՇ-ն եւ նախընտրական դաշինք կազմած այլ ընդդիմադիրներ ավետիս ունեին ժողովրդին (մեջբերումները մամուլից են): Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ) նշել էր, թե այս ընտրությունները «հնարավորություն են ընձեռում ի վերջո ունենալ ժողովրդի աջակցությունը վայելող օրինական նախագահ… Համոզված եմ, որ մենք միասին 2008թ. կարող ենք դարձնել շրջադարձային եւ հասնել մեր երկրում որակական փոփոխությունների»: Լեւոն Տեր-Պետրոսյանը մաղթել է, որ մարդիկ «իրականացած տեսնեն իրենց ակնկալիքներն ու պատկերացումները՝ ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության ու երեխաների ապագայի մասին… Կամենայի, վերջապես, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանքիները միավո Ամենացնցողն ու «հրաժեշտի հուզառատ ու սպասումի ջերմացնող եւս ինչ-որ պահերով» շնորհավորանքը Արամ Զ. Սարգսյանինն էր: 2007թ.-ն բնութագրելով իբրեւ «բյուրեղացումների, կենսահույզ հարցերը հնարավորինս հստակ ձեւակերպելու, որոնումների տարի», 2008թ. համարեց, որ լինելու է «սեւն ու սպիտակը միմյանցից զատելու տարի»: Հետո էլ Ա. Սարգսյանը ժողովրդին հիշեցեց, թե «նույն՝ զատվելու խորհուրդն ունի նաեւ Օծյալ Փրկչի մարդեղենացումը հենց, ու Սուրբ Ծննդյան խորին խորհուդնեն են սրանք, որոնց պետք է արժանի լինենք ամեն պահ, ամեն խոհով, աեն գործով»: Քաղաքական գործչի ահա այսպիսի մաքրամաքուր, երկնային իշխանության ձգտող գործունեություն… Այսպես էլ ավարտեցինք տարին ու սկսում ենք նորը: Դիտարկումը՝ «Լուսանցք»-իՏոներ բոլորն են սիրում: Խնդիրը մեկն է: Հաջողվու՞մ է այդ տոնը իսկապես տոն դարձնել, թե՞ տոնում են, որովհետեւ բոլորն են տոնում, ասել է թե՝ պետք է: «Լուսանցք»-ը 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ուսումնասիրեց քաղաքական ուժերի կայքէջերը՝ դիտարկելու, թե որ կազմակերպությունն ինչպես է շնորհավորել մեր ժողովրդին Ամանորի կապակցությամբ: Պարզվեց՝ շատ քչե’րն իրապես մաղթանք ունեն հենց ժողովրդի համար: Կազմակերպությունների մեծ մասը մաղթել էին… առաջիկա ընտրություններում սեփական-նեղ անձնական ցանկությունները:
րվեի հայրենյաց ջերմ օջախներում: Առաջիկա տարում դուք ունեք այդ ակնկալիքների իրականացման հիմքերը դնելու եւ ձեր ապագան սեփական փեռքերով կերտելու հնարավորություն: Մի’ կորցրեք այդ հնարավորությունը»: Այլ կերպ սա նշանակում է՝ մի’ կորցրեք, ընտրեք ինձ: Ահա այսպիսի ժողովրդասեր մաղթանքներ:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
- Գնեցեք «Լուսանցք»-ը՝ ՀՀ մամուլի կրպակներից՝ ամեն ուրբաթ օր, կարող եք նաեւ բաժանորդագրվել:
Օրացույց
Լուրեր | Panorama
- Ապարան-Թալին ավտոճանապարհը դժվարանցանելի է
- Վանաձորի դպրոցներից մեկից կատարված համակարգիչների գողությունը բացահայտվել է
- Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
- Հանրապետության մարզերում ձյուն է տեղում
- ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթի մաքսատանը գտնվող մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
- Բացահայտվել են ոստիկանության ավագ տեսուչի ապօրինությունները
- Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»
- Հայրը պահեստից գումար է գողացել, որդին էլ հորից է գողացել ու մեքենա գնել
- Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
- Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է. «Հետք»
- Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը
- Այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի. ՀՅԴ ԳՄ
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
- Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին
- Մոմերով երախտագիտության ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց (տեսանյութ)
- Մենք կանգնած ենք պատմական իրադարձությունների շեմին․ Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
- Հայրը պահեստից գումար է գողացել, որդին էլ հորից է գողացել ու մեքենա գնել (տեսանյութ)
- Մենք Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմներին դիմացել ենք, Փաշինյանի վարչակազմին էլ կդիմանանք․ Արման Մուսինյան (տեսանյութ)
- ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթի մաքսատանը գտնվող մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Վարկանիշ
Loading ...
Կուս․ վարկանիշ
Loading ...