,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 35-ի (381) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Թուրքիան Հայաստանը խառնել է Ռուսաստանի հե՞տ, թե՞… Ինչեւէ, Երեւանը պետք է անարձագանք չթողնի թուրքական ուղղաթիռների սահմանային հատումը – Եվրոպան ու Միացյալ Նահանգները լա՜վ գիտեն, որ Հայաստանն անկախ պետություն է՝ ռուսական ծայրամասային գավառ չէ թուրք-ռուսական խաղերի համար…

2. Պայթյուններ, որ գուցե պայթեցնեն Թուրքիան ներսից – Արդյո՞ք դրսի ուժերն են Թուրքիան ներսից քայքայելու եւ մասնատելու նպատակ հետապնդում… Իսկ նորօսմանական (նաեւ համաթուրանական) Էրդողանը շարունակում է մրցակցել հանրապետական Աթաթուրքի անվան հետ…

3. Ռուսական արջը՝ թուրքական գայլի դեմ – ՆԱՏՕ-ն կտրուկ դեմ է արտահայտվել ռուսական զինուժի դիրքավորմանը Սիրիայում… Մահապարտ ահաբեկիչներն ադրբեջաներեն են խոսել… Կոչ՝ կանխելու քրդերի ցեղասպանությունը…

4. Հայկական Լեռնաշխարհի հավիտենական ժամանակը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ… Հայ արիների ղեկավարը ձեւակերպել է որպես՝ ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ (Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք), ինչը պիտի դարձնել հայ, ապա միջազգային դիվանագիտական տերմին եւ գործոն…

5. Քրդերը խոսում են Թուրքիայի անունի՞ց – Հայ-քրդական պետություն Արեւմտյան Հայաստանի տարածքում անհնար է պատկերացնել… Քրդերը Միացյալ Հայաստանում կարող են ապրել, ինչպես այսօրվա Հայաստանում են ապրում քրդերն ու եզդիները եւ այլ ազգերը (Արմեն Ավետիսյան, հայ արիների (ՀԱՄ) առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների (ՀԱՀ) համակարգող)…

6. Հայոց ցեղասպանության հարցը մտնում է պահանջատիրության փուլ – «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը փոխարինվեց՝ «Ճանաչումից՝ հատուցում»-ով… Կրկին եվրոպական երկակիություն, բայցեւ՝ հայանպաստ դիրքորոշմամբ (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի)…

7. Ո՞վ պետք է լինի պահանջատեր Թուրքիայից… Տարածքային պահանջի համար շատ բան է պետք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով – Իսկ սերունդի վրա գործը ճի՛շտ թողնելու համար պիտի սկսել խնդրի պետական կարգավորումից…

8. Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

9. Հայաստան-Իրան.- Երկկողմ գործակցություն՝ ի շահ տարածաշրջանային անվտանգության – Այսպես ասվում է, մնում է կարողանանք արագացնել… Իսկ ներուժ կա ու պետք է այնպես անել, որ երկկողմ փոխգործակցությանը խորանա…

10. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչու ընտրեցին այն Աստծուն, որին առաջինն ըմբոստացավ հենց Հիսուսը – Քրիստոնյաները դարձան «նոր հրեաներ» եւ այդ տրամաբանությամբ այժմ՝ «հիպերբորական հրեաներ» են… Իսկ եգիպտական բուրգերի դիրքը պատահականություն չէ…

11. Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն – Հեթանոս արիադավան հայերը փառաբանեցին Տիր Աստծուն ու նաեւ շուրջ 2800-ամյա քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը… Քրստտոնյա սպասավորները բանակում հոգեւոր ծառայության դիմաց գումար կստանան… Թուրքերը հաշտվե՞լ են, թե՞ չեն հասկացել հայ պատանու երգը… Փոքրիկ հայուհին հաղթել է Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում…

12. Հայկական խոհանոց – Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով… Աշխարհի մարզական հեւքից.- Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը – Ֆուտբոլի ֆանատները պահանջներ են ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։