Ազգայնականությունը մտնում է միջազգային ասպարեզ – Բեւեռացումներից զերծ չեն մնա նաեւ եվրոպական ու ռուսական ազգայնականները՝ կարծում է համախմբված հայ ազգայնականների եւ հայ արիականների առաջնորդը…

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները, հայտարարել է, որ շատ շուտով Ֆրանսիան կվերածվի արաբական երկրի:

«Ֆրանսիան հեռանկարում կդառնա նոր Արաբստան: Մենք պետք է աստիճանաբար հրաժեշտ տանք ֆրանսիային, քանի որ երկիրը, միեւնույն է, ստիպված է լինելու փախստականներ ընդունել»,- ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքերով, բնիկ ֆրանսիացները դեռ հնարավորություն ունեն փրկվել արաբների ներխուժումից:

«Մենք կարող ենք օգնել ֆրանսիացիներին՝ էվակուացվել Ռուսաստան: Կարելի է դուրս բերել բնիկ ֆրանսիացիներին մեր երկիր, քանի որ Ֆրանսիան կործանվում է, նա ինքն իրեն պաշտպանել չի կարող: Ֆրանսիացիները դիմադրության, անընդունակ են, փախչում են առաջին իսկ վտանգի ժամանակ, իսկ արաբները ընդհակառակը՝ չարացած են»,- հավելել է այս քաղաքական գործիչը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ֆրանսիայում արտակարգ դրություն մտցնելով պետական սահմանները փակելու մասին, իսկ ֆրանսիական օդուժը անցել է պատժիչ գործողությունների՝ Սիրիայի տարածքում ռմբահարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը:

Ֆրանսիան հաստատ չի պատրաստվում Արաբստան դառնալ, ինչպես ժիրինովսկին է կարծում, ով համարվում է Ռուսաստանի ազգայնականության ներկայացուցիչը Պետդումայում: Ավելին՝ Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը քանիցս կոչ է արել ֆրանսիացիներին ու եվրոպական ազգային-ազգայնական ուժերին՝ միանալ Եվրամիության լուծարման գործին եւ նոր եվրոպական միավորում ստեղծել:

Ըստ Մարին Լը Պենի տեսակետների, այդ նոր եվրոպական միությունը կլինի ազգային ընդգծված դեմքով, որը կմերժի աֆրիկյան ու ասիական փախստականների մուտքը Եվրոպա:  «Լուսանցք»-ը դիմեց հայ ազգայնականների համախմբման կազմակերպիչ՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ մեկնաբանելու այս «ազգայնական բանավեճը»:

«Ես բազմիցս նշել եմ, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում չկան իրական ազգայնական ուժեր, դրանք ազգայնականության տակ թաքնված ազգայնամոլական, այլամերժական ուժեր են, որոնք հիտլերյան նացիզմի եւ մուսոլինյան ֆաշիզմի կրողներից ոչնչով չեն տարբերվում»: Ըստ ՀԱՄ առաջնորդի, Վլադիմիր Ժիրինովսկին եւ Մարին Լը Պենը բացի թաքնված ազգայնամոլական մոտեցումների նմանությունից, նաեւ ծագումով են նման Ադոլֆ Հիտլերին: Առաջինի հայրը, իսկ երկրորդի մայրը հրեական ծագում ունեն եւ ինչպես Հիտլերը, այնպես էլ Ժիրինովսկին ու Լը Պենը կիսով չափ հրեաներ են:

«Իսկ դա նշանակում է, որ երբ գա նաեւ նրանց աստեղային ժամը, ինչպես 1930-ականներին եկավ Հիտլերինը, նրանք կդառնան հակահրեաներ, հակաարաբներ, հակահայեր, հակա… ամեն բան, ինչը կնպաստի ազգայնամոլական շարժումների ծաղկմանը: Նրանք իրենց նպատակներին կծառայեցնեն նաեւ հայտնի մութ ուժերը, քանի որ հենց այդ նպատակով էլ Մարին Լը Պենը առաջատար ազգայնականն է համարվում Եվրոպայում, իսկ Վլադիմիր Ժիրինովսկին՝ Ռուսաստանում: Այսինքն՝ համաշխարհային երկու բեւեռներում էլ աշխարհի գաղտնի կառավարության հլու «ազգայնականներն» են ստանձնել առաջատարի դերը»:

Հայ արիների ղեկավարը չի զարմանում, որ հիմա նրանք միմյանց կվիրավորեն ու անգամ կհայհոյեն, այդպես են «ազգայնական» բեւեռացոււմներն առաջացնելու: Իսկ դրա կարիքը զգացվում է, քանի որ ազգայինը, ազգայնական մտածողությունը վեր է հառնում՝ որպես ինքնափրկության տեսլական:

Իսկ, ինչպես հայ արիներն են նշել, ոչ արիականությունը, ոչ էլ ցեղակրոնությունը կամ դասական հայկական ազգայնականության որեւէ տարր ոչ մի կապ չունեն եվրոպական կամ ռուսական ազգայնամոլության, անգամ ազգայնականության հետ… եւ պետք է զգոն լինել ու այս անգամ էլ կուլ չգնալ կեղծ արժեքներին՝ ինչպես եղավ սոցիալիզմի, կապիտալիզմի ամենատարբեր իզմ ու իստերի, նաեւ դեմոկրատիա կոչվածի ժամանակ…

Եվ վաղուց է՝ ինչ փորձում են խառնել (որոշ առումով հաջողել են) նացիոնալիզմը (ազգայնականությունը) եւ շովինիզմը (ազգայնամոլությունը)…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։