Միջուկային էներգետիկա. զարգացումներ. աշխարհ եւ տարածաշրջան

Մեծամորի ԱԷԿԶեկույց`
«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը եւ գործունեությունը. ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության որակը» Թեհրանում (2008թ. մարտի 9-ին) կազմակերպված միջազգային գիտաժողովի

* * *

Զեկույցը`Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի

Խորհրդատվությամբ` «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի
տնտեսական թեմաներով գրող, վերլուծաբան Արմենուհի Մելքոնյանի

* * *

Միջուկային էներգետիկա. զարգացումներ. աշխարհ եւ տարածաշրջան

«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը եւ գործունեությունը. ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության որակը» միջազգային գիտաժողովի կազմակերպումը հստակ խոսում է այն քաղաքականության մասին, որ  միջուկային էներգիայի խնդիրը ընդհանրապես փակ թեմա չէ եւ այն կարելի է քննարկել: Իսկ քննարկումը, մանավանդ եթե այն իրանցի եւ օտարերկրյա փորձագետների ու իրավաբանների մասնակցությամբ է, արդեն ենթադրում է, որ այն բացառապես հետապնդում է խաղաղ նպատակներ:
Իրանը բազմիցս հայտարարել է այդ մասին եւ պատրաստակամ է շարունակել ՄԱԳԱՏԷ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ համագործակցությունը` միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում: 

Միջուկային խաղաղ ծրագրերը միանգամայն դրական են գնահատվում, քանզի աշխարհի երկրները միանշանակ փաստում են, որ աշխարհում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի եւ, ի դեպ, աշխարհը նույնպես գնում է այս ուղղությամբ: Պարզ հարց է ծագում. հապա ինչու՞մն է հարցը, ինչու՞ աշխարհի շատ երկրներ, որոնք զարգացնում են իրենց այդ ոլորտը, չեն հանդուրժում մի շարք այլ երկրների նմանատիպ քայլերը: Պատասխանը  մեկն է. միջուկային ծրագրերը միայն տնտեսություն չեն, դրանք ռազմա-քաղաքական խոշոր ու հզոր հաղթաթղթեր են: Իրանն անկախ  պետություն է, Իրանի ժողովուրդը նույնքան իրավունքներ ունի, որքան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի կամ որեւէ եվրոպական պետության:
Այսպիսով, այս տեսակետից ելնելով` կարող եմ ասել, որ Հայաստանն ու Իրանը միջուկային էներգետիկայի ոլորտում նմանատիպ խնդիրներ ունեն. ԻԻՀ-ին ասում են, թե միջուկային ծրագրերը խաղաղ չեն, Հայաստանին ասում են, թե հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է շահագործումից դուրս գա, քանզի դրա աշխատանքն իբր այնքան էլ անվտանգ չէ: Իսկ մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Իրանն իրենց միջուկային խաղաղ ծրագրերով կարող են էներգետիկ լուրջ օժանդակություն ցուցաբերել տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդների տնտեսական զարգացմանը:
Մի փոքր անդրադարձ անեմ մեր` հայկական ատոմակայանի խնդրին, քանզի այն միայն հայկական նշանակության չէ. խոսքը նաեւ տարածաշրջանային գործոնին է վերաբերում, իսկ տարածաշրջանային կարեւորագույն խնդիրներ արծարծելիս անհնար է հաշվի չառնել սահմանակից երկու երկրների` ՀՀ եւ ԻԻՀ գործոնները:
Հիշեցնեմ, որ Հայկական ատոմային էլկայանը մեր երկրում պատերազմական իրավիճակներից հետո վերագործարկվեց 1995թ.-ին: Նկատի ունենաք, որ գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքը կանգնեցնելը ու հետո այն կրկին վերագործարկելը աշխարհում եզակի երեւույթներից է, եւ եթե չեմ սխալվում մեկ-երկու երկիր նմանատիպ փորձեր ունեն: Ինչեւէ, ատոմակայանը մեր երկրի համար եւ’ էներգետիկական անկախության եւ’ բնագավառում տարածաշրջանային առումով հզոր գործընկեր լինելու երաշխիքներից է: Ու թեեւ դեռ 10 տարի կա, բայց օրախնդիր է հայկական ատոմային էլեկտրակայանի հարցը: Տարբեր իրավիճակներում այդ հարցը տարբեր կերպ է արծարծվում: Արտերկիրը մի կողմից հայկական ատոմակայանի անհապաղ փակման պահանջ է դնում, մյուս կողմից` ասում է, թե դեռ ժամանակ կա… Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստերից մեկում, խոսելով էներգետիկական համալիրի առաջընթացների մասին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել էր, թե Հայաստանը մտադիր չէ հրաժարվել միջուկային էներգետիկայից: «Ուզում եմ, որ մեր այս դիրքորոշումը մեկընդմիշտ պարզ լինի», – նկատել էր ՀՀ նախագահը: Հետո արտերկիր նշել էր, թե իբր ատոմակայանը անվտանգության առումով խնդիրներ ունի: Ի պատասխան «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենը, ի պատասխան կայանը շահագործումից ավելի վաղ հանելու կողմնակիցների, տեղեկացրել էր, որ կայանի ռեակտորը շատ լավ վիճակում է, ուստի անվտանգության տեսակետից մտահոգվելու պատճառ չկա: Նրա խոսքերը հավաստելով` միայն մեկ ապացույց մեջբերենք. հայկական ատոմային կայանը 2004թ. հոկտեմբերի 5-ից  աշ¬խատել է մինչեւ 2005թ. հոկտեմբերի 1-ը`առանց վթարային կանգառի: Խոսուն փաստ է, քանզի վերալիցքավորվելուց հետո ատոմակայանները սովորաբար աշխատում են 300-307 օր, մինչդեռ մերը աշխատել է 360 օր: Անվտանգության մակարդակը բարձրացնելուն միտված միջոցառումները շարունակվում են, դրանք պարբերական են: Իր հերթին ՀՀ բնապահպանության նախարարության ատոմային էներգետիկայի օգտագործման միջուկային եւ ռադիացիո
ն անվտանգության տեսչության պետը հավելում է, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը եւ’ միջուկային, եւ’ ճառագայթահարման տեսակետից նախագծային սահմաններում է:
Ի դեպ, որպեսզի խոսքս միակողմանի չստացվի, ասեմ, որ հայկական ատոմակայանի վիճակին վերաբերող գնահատականներին համաձայն են նաեւ արտերկրի մասնագետները: Օրինակ, գերմանացի Ադոլֆ Բիրկհոֆերը, որ վերոհիշյալ խորհրդի  նախագահն է, հայ լրագրողներից մեկի հետ զրույցում ընդգծել էր, որ եթե Հայկական ատոմակայանը շարունակի այսպես` ըստ պատշաճի իրականացնել անվտանգության միջոցառումները, ապա որեւէ վտանգ չի լինի. «ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը համապատասխանում է բոլոր մյուս գործող նույնատեսակ կայանների անվտանգության չափանիշներին»:
Բացի այս, մեր եւ արտերկրի մասնագետների ուսումնասիրությունների համաձայն, միջուկային էներգիան կարող է էապես նվազեցնել ՀՀ կախվածությունը էներգակիրների ներմուծումից. ատոմային էներգիան կծածկի էլեկտրաէներգիայի սպառման պահանջարկի մոտավորապես 50%-ը` փոխարինելով 1,4 մլրդ. խմ գազի ներկրման անհրաժեշտությանը:
Արտերկիրը շարունակում է խորհուրդ տալ. ՀՀ-ն ատոմային էներգետիկայի փոխարեն կարող է զարկ տալ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, քանզի վերականգնվող էներգիայի զգալի պաշարներ ունի: Արտերկիրն իր այս առաջարկը բացատրում է հետեւյալ հանգամանքով. ՀՀ-ն բնապահպանական խնդիրներ չի ունենա: Իմ փոխերն դարձյալ թող խոսեն ուրիշները: Երեւանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը մի առիթով նշել է, որ թեեւ իրեն զարմացրել է, օրինակ, մեր երկրում արեւային ու ջրային էներգիայի ներուժը, այնուամենայնիվ, վերականգնվող էներգետիկան ատոմայինին փոխարինել չի կարող: Ինչ վերաբերում է բնապահպանական խնդրին. մասնագետները հավաստում են, որ, ասենք, քարածխային (ածխափոշային) ՋԷԿ-երի համեմատ ատոմային էլկայաններն առավել անվտանգ են: Ավելին, մասնագետներից մեկը, ով զբաղվել է ՋԷԿ-երի ու ԱԷԿ-ների աշխատանքային ռեժիմների լավարկման խնդիրներով, պնդում է. թե եթե տեղակայված 1 կՎտ հզորության մասով համեմատում ենք հողմակայանների համար կատարվող կապիտալ տեսակարար ներդրումները, ապա դրանք համադրելի են ատոմային էլկայանի 1 կՎտ-ի հետ:
Այնպես որ, ատոմակայան ունենալը Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով, մանավանդ եթե չանտեսեսնք նաեւ սոցիալական գործոնը: ՀՀ էներգետիկայի նախարարության տվյալներով, միջուկային էներգետիկայի բնագավառում շուրջ 2200 բարձր որակավորում ունեցող մասնագետներ են ներգրավված: Ու եթե այդ ոլորտը հետագայում էլ զարգանա, ապա ստեղծվելիք միայն շինարարական նոր աշխատատեղերի թիվը մինչեւ 10 հազ. կհասնի:
Հիմա` որն է աշխարհի դիրքորոշումը միջուկային էներգետիկայի բնագավառում: Շատ երկրներ (Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա), միջազգային կազմակերպություններ (ատոմային էներգիայի Եվրոպայի գործակալություն, միջուկային համաշխարհային ընկերակցություն, ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն) իբրեւ էլեկտրաէներգետիկ պահանջարկի բավարարման միակ եւ հուսալի աղբյուր ատոմային էներգետիկան են դիտարկում: Այդ է վկայում այն փաստը, որ եթե 1990-1998թթ. աշխարհում 20 միջուկային էներգաբլոկներ են թողարկվել, ապա 1999-2002թթ. այդ թիվն արդեն 17-ի է հասել: Այսինքն՝ 8 տարում 20 բլոկի եւ ընդամենը 3 տարում 17 բլոկի համեմատության մասին է խոսքը: Միջուկային էներգետիկայի ոլորտը զգալի տեմպերով է առաջ գնում Չինաստանում, Հնդկաստանում եւ Իրանում, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները վառելիքի սեփական աղբյուրներ ունեն: Բացի այդ, հարեւան երկրների կողմից շրջափակման վտանգ էլ չկա, ինչպես Հայաստանի պարագայում: Նույն քաղաքականությունն են վարում նաեւ ԱՄՆ-ն, Անգլիան եւ Ֆրանսիան: Այս պետությունները մեկ այլ քայլ էլ են անում. երկարացնում են գործող միջուկային էներգաբլոկների շահագործման ժամկետը (մինչեւ 60 տարի): Անկեղծ լինելու համար նշենք, որ զարգացած երկրներ էլ կան, օրինակ Գերմանիան, Իտալիան եւ Ավստրիան, որոնք միջուկային էներգետիկային զարգացման վերաբերյալ բացասական դիրքորոշում ունեն: Թեեւ հենց արտերկրի իսկ մասնագետների համոզմամբ, դա ժամանակավոր բնույթ ունի: Քանզի ածխաջրածնային վառելիքի գնաճը եւ բնությանը հասցվող վնասը այդ երկրների բնապահպաններին մի օր ստիպելու է փոխել տեսակետը: Այս իրավիճակում, հասկանալի է, որ Իրանը պետք է շարունակի զարգացնել միուկային իր խաղաղ ծրագրերը, իսկ Հայաստանն էլ պետք է մտածի իր միջուկային էներգետիկայի ոլորտը զարգացնելու եւ մոտ ապագայում` ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու մասին:
Տարածաշրջանում Իրանն ու Հայաստանն իրենց միջուկային ոլորտները չզարգացնել չեն կարող, քանզի նույն տարածաշրջանում այդ ոլորտում գործուն է նաեւ  ԱՄՆ-ն:  Այս պետությունը`
1. Պատրաստակամություն է հայտնել Թուրքիային օգնել միջուկային 8 ռեակտորներ կառուցելու գործում: Ամերիկյան կողմն իր օգնությունն է առաջարկել նույնիսկ այդ նախագծի իրացման առումով, որ կոչված է Թուրքիայի համար 5 հազ. ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրելու: Թուրքիայի էներգետի
կայի նախարարն ասել է, որ իրենք այդ կարգի որոշում ընդունել են նավթի թանկանալուց հետո: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ նշանակություն կունենա ԱՄՆ-ի այդ ձեռնարկը Թուրքիայի համար, ասենք, որ ներկայումս Թուրքիայում գործող էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 28,3 հազ ՄՎտ է:
2. ԱՄՆ-ն 250 մլն. դոլար է հատկացնում ատոմային էներգիայի բնագավառում իր նոր նախաձեռնության՝ «Ատոմային էներգիայի բնագավառում համընդհանուր գործընկերության» համար: Այդ գումարը նույնիսկ ամրագրված է 2007 ֆինանսական տարվա համար համերկրային բյուջեի նախագծում: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր երկրում նախորդ դարի 70-ականներից ի վեր նոր ատոմակայաններ չեն կառուցվել, եւ այժմ իր գլխավորած վարչակազմի նախաձեռնություններից հետո նոր ատոմակայաններ կառուցելու գործում արդեն մեկ տասնյակից ավելի ընկերություններ են շահագրգռված (19 նոր ԱԷԿ-ներ ստեղծելու հնարավորություններն են քննարկվում): ԱՄՆ վարչակազմը մտադիր է հետագա տարիներին «կտրուկ ավելացնել» բնագավառի զարգացմանն ուղղված ծախսերը:
Ի դեպ, ԱՄՆ-ն պատրաստ է նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում աշխատել Հայաստանի հետ: ՀՀ էներգետիկայի նախարարությունում նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ստորագրել են ԱՄՆ կառավարության եւ ՀՀ էներգետիկայի նախարարության միջեւ համագործակցության համաձայնագիր: «Այս փաստաթուղթը նշանավորում է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ էներգետիկայի նախարարությանը նախնական ուսումնասիրությունների հարցում: ԱՄՆ կառավարությունը սատարում է ատոմային նոր բլոկի կառուցման գաղափարը», – նշել է Ջ. Փենինգթոնը:
Հայկական ու ամերիկյան կողմերը կհամագործակցեն մեր երկրում ատոմային նոր էներգաբլոկի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» եւ «Տեխնիկատնտեսական հիմնավորման» նախնական պլանավորման ուսումնասիրությունների մշակման ուղղությամբ, ինչը ոլորտի զարգացման ռազմավարության կարեւորագույն բաղադրիչն է: Ըստ Ջ. Փենինգթոնի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը օժանդակություն է տրամադրում ՀՀ էներգետիկայի նախարարությանը, ՀՀ պետատոմհսկողությանը եւ ՀՀ կառավարության այլ ստորաբաժանումներին: Այսպիսով, ըստ Արմեն Մովսիսյանի, պաշտոնապես մեկնարկեց աշխատանքների սկիզբը, որ նախնական ծրագրման ուսումնասիրություն է եւ որն անհրաժեշտ է հիմնավորելու ատոմային նոր բլոկի կառուցման մասին ՀՀ կառավարություն որոշումը: Հետազոտության արդյունքները ՀՀ կառավարությունը կօգտագործի՝ լավագույն տեխնիկատնտեսական լուծումներն ու ծրագրի իրագործման սկզբունքները ընտրելու համար: Հիշեցնեմ, որ ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2016թ. պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ, որը կփոխարինի գործողին: «Մենք աջակցում ենք նոր ԱԷԿ-ի կառուցմանը եւ ակնկալում, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ կփոխարինվի նորով», – ընդգծել էր Ջ. Փենինգթոնը:
Հետաքրքրիրն այն էր, որ ԱՄՆ-ն մի ժամանակ ընդդիմանում էր հայկական նոր ԱԷԿ-ի գաղափարին: Այդ ինչու՞ հանկարծ կտրուկ փոփոխություն եղավ եւ հիմա էլ աջակցում է: Այսպիսի հարցադրում էին հնչեցրել հայ լրագրողները: Հարցին ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել էր, թե ԱՄՆ-ն Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը երբեք դեմ չի եղել. «Նոր ատոմակայան ունենալը մի որոշում է, որ ՀՀ կառավարությունը պետք է ընդուներ: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը փակում է իր գործող ԱԷԿ-ը, ապա նրան նոր հզորություններ են պետք: Իսկ թե հատկապես ինչ հզորություններ, ՀՀ կառավարությունը պետք է որոշեր: Հիմա, երբ արդեն ՀՀ կառավարությունը որոշել է, մենք էլ պատրաստ ենք աջակցել»: Հարց է ծագում՝ հնարավո՞ր է, որ այդ աջակցությունը ֆինանսական մասնակցությամբ լինի: Ջ. Փենինգթոնի խոսքերով, այդ մասին դեռ վաղ է խոսելը: Միեւնույն ժամանակ, ինքը հիմա չի կարող ասել, թե ինչ կլինի տարիներ հետո, բայց ֆինանսական ուղիներ փնտրելու աջակց  ւթյուն նույնպես հնարավոր է:
Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն շահագրգռում է մեզ, անկեղծ լինելու համար ասենք, որ այո, ԱՄՆ կողմից հնարավոր օժանդակությունը չենք բացառում` եթե իհարկե քաղաքական շահն այդպես թելադրի: Հասկանալի է, հավանական աջակցության դեպքում պետությունը չի կարող դրանից հրաժարել: Եվ սա օրինաչափ է, այնպես ինչպես Թեհրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Բաքվի հետ ատոմային  էներգետիկայի ոլորտում: Պարզապես եւ’ Հայաստանը եւ’ Իրանը պետք է չմոռանան կարեւորագույն մի հանգամանք. տարածաշրջանում խաղաղ գոյակցությունն անհնար է առանց մեր երկու պետությունների: Եվ մեր երկու պետությունների համագործակցությունն է, որ պետք է ընթանա փոխադարձ, բայց ոչ ժամանակավոր շահով: Մենք պետք է մշտապես հաշվի առնենք սիոնիստա-պանթուրքիստական համագործակցությունը տարածաշրջանում եւ նրանց ծառայությունները Արեւմուտքին, հատկապես` անգլո-ամերիկյան դաշինքին: Իսկ մեր տարածաշրջանում գործող թուրք-ադրբեջանա-վրացական ներկայիս
ռազմա-քաղաքականությունը չի նպաստում ո’չ Հայաստանի, ո’չ էլ Իրանի միջուկային խաղաղ ծրագրերը այդ երկրների հետ համագործակցության ոլորտ բերելու առումով: Մեր երկու երկրները երբեք չպետք է մոռանան աշխարհի երկակի ստանդարտները. ասենք, ինչու նույն Իսրայելին միջուկային զենք ունենալ թույլատրվում է, իսկ Իրանին չի թույլատրվում միջուկային խաղաղ ծրագրեր իրականացնել: Կամ` ինչու որոշ երկրների ատոմակայաններ կառուցել կարելի է, Հայաստանին` ոչ: Այնպես որ, փոխգործակցության մեր շահը ժամանակավոր բնույթ չպետք է կրի, քանզի երկու երկրների զարգացումը միմյանցով է պայմանավորված:

03.03.2008թ. – ՀՀ, ք. Երեւան – Թեհրան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։