Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալ – Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.) եւ թիվ 1-ում (2016թ.)

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս թեման, ըստ էության, որոշակիորեն շարունակում է նախորդին, չնայած այդպես ի սկզբանե մտածված չէր: 2003-2006թթ. իմ քաղաքական կյանքի մի հատվածն են, երբ որեւէ թեմայից խոսելիս կամ ասուլիս տալիս այն, կամա թե ակամա, առնչվում էր այդ ժամանակ արծարծածս բոլոր թեմաներին:

Մեղավորությունն իմը չէր սակայն, զլմ-ները, անկախ այն բանից, թե ասուլիսը ասենք՝ հրավիրել եմ մասոնների կամ այլ գաղտնի ուժերի մասին խոսելու համար, ընթացքում հարցեր էին տալիս (ու միշտ սադրիչ) նաեւ համասեռականների իշխանական ցուցակի, աղանդավորականների դեմ հայտարարված պայքարի, ընդդեմ մարդկանց համարակալման մեր հետագա քայլերի, ապազգային (եթե չասեմ՝ հակազգային) կազմակերպությունների մասին մեր տեսակետների եւ այլնի մասին:

Անգամ սա չէր շեղի տվյալ ասուլիսի բուն թեման, եթե հարց տվողներն ուղղակի որոշակի նպատակով չգային… Նման վարվելակերպը երբեք չեմ հանդուրժել, երբ որոշ լրագրողներ մտածված փորձել են ասուլիսը տանել իրենց ցանկալի հունով կամ տապալել: Անգամ կոպտել ու դուրս եմ հրավիրել ոմանց՝ իմանալով, որ դրանից օգտվելով՝ ավելի էին մրոտելու իմ անձը: Բայց միշտ եմ զզվել տականք տեսակից, այս դեպքում՝ լրագրողական…

Սրանք էլ երբ նկատեցին, որ իրենց բարբաջանքները եւ իմ «քարանձավային» քաղաքական գործչի կերպարի մոգոնումն ինձ չի անհանգստացնում, որոշեցին բոյկոտել… Ոչ վատն ասել, ոչ էլ առավել եւս՝ լավը… Պատճառ բռնեցին, թե վիրավորել եմ մի լրագրողի «ընդդեմ մարդկանց համարակալման» ասուլիսի ժամանակ: Թեմայից հասկանալի է, թե ինչի համար էր հրավիրված ասուլիսը, բայց միեւնույնն է, երբ խոսում էի համաշխարհային գաղտնի կառավարության այս ծրագրի մասին, «Ազատություն» ռ/կ-ի ներկայացուցիչը խոսքը դեռ բերանիս՝ հարց ուղղեց համասեռականների մասին… Հասկանալի է, թե Արեւմուտքի ձայնը ինչու պիտի հերթական խառնակչությունն աներ, իրենց թույլ տեղին էի կպել մեր երկրում… Հասկանալի է նաեւ, որ այս անգամ եւս պիտի թույլ չտայի հարամելու ասուլիսը, եւ ես նախահարձակ եղա: Դե լրագրողներն էլ մի բորբոքվեցի՜ն, մի հավաքվեցի՜ն հետո ու «լկտիացած արիացի» կոչեցին ինձ… Որոշեցին, որ այլեւս չեն տեսնելու Հայ Արիական Միաբանության եւ իմ գոյությունը… Բայց ես դրանից չկորա կամ չմեռա իհարկե, ինչպես ակնկալում էին պատվեր կատարողները, ՀԱՄ կառույցն էլ չնեղսրտեց ու չինքնալուծարվեց: Իսկ բոյկոտն ավելի քան 10 տարի տեւեց, որոշ զլմ-ների համար այն դեռ պատվիրված շարունակվում է…  Իմ շրջապատում եղան մարդիկ, որ անհանգստացան: Եվ ոչ թե այդ լրագրողական բոյկոտից, այլ՝ հետեւող հնարավոր բարդություններից: Նրանք զգուշացրեցին, որ ինձ հանրությունից փակում են իշխանությունները, որովհետեւ հաստատ այլոց պատվերով ու այլաբնույթ քայլեր են նախատեսել իրական փակման՝ մեկուսացման համար: Ես եւ ՀԱՄ-ը հայտնվեցինք եվրոպական ու ամերիկյան՝ մարդու իրավունքների պաշտպանության պաշտոնական փաստաթղթերում, որպես սեռական ու կրոնական, հետո նաեւ՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ վտանգավոր խախտումներ գործածներ: Մեր իշխանություններից պահանջում էին անհապաղ միջոցներ ձեռնարկել «ծայրահեղ ազգայնական եւ անհանդուրժող» դրսեւորումների դեմ:

Եվ երբ ազգային անվտանգության ծառայությունն իմ դեմ քրեական գործ հարուցեց եւ դատախազություն ուղարկեց, հիշեցի ինձ զգուշացնողների խոսքերը: Իսկ երբ տեսա, որ իմ դեմ հարուցված քրգործի գլխավոր դերակատարները լրագրողներ են (դե հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը չէր կարող չլինել), որ իմ հոդվածներից ծաղկաքաղ անելով են քրգործ հարուցել… հասկացա, որ բոյկոտը միայն նախաբանն էր:

Դատավարության ժամանակ որոշները չեկան՝ վախենալով հարյուրավոր մարդկանց թուքումրից, որ մշտապես դատարանում էին, իսկ ոմանք էլ հրաժարվեցին տված ցուցմունքներից, թե՝ լավ չեն հասկացել սիոնականության, մասոնականության ու հրեաների տարբերությունը… Եզդիները առհասարակ հրաժարվեցին իմ դեմ հանդես գալուց, անգամ իրենց արիական եղբայրն անվանեցին դատարանում, իսկ քրդերը մամուլով հերքեցին, որ իմ դեմ բողոք են ներկայացրել… Այժմ գործ տվող լրագրողներից ոմանք առանց ամաչելու գործում են «ազգային լրագրողների» եւ «ազգային փրկիչների (գաղափարախոսների)» շարքերում: Սրանց մասին՝ առիթով:

Տարիներ անց ընկերներս առաջարկեցին դիմել՝ «Գինեսի ռեկորդներ»-ի գրքում «տողավորվելու» համար, քանի որ Հայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ մեկ հարցում էլ, որ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրում…

Անգամ հարցում էին արել, թե՝ դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց եւ դատարանն էլ դատավճիռ կայացրեց… ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու Նուբարաշեն բանտ տեղափոխվեց…

Այս «արագացված» մեղադրանքը դատարանում որակեցի (պնդեցի արձանագրել) 1937-ականների ԽՍՀՄ-ական եռյակների դատավարություն, հատկապես, որ դատողներն էլ 3-ն էին… Մեղադրանքը ՝ իբր ազգամիջյան թշնամանքի քարոզն էր, բայց հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում, նաեւ գիտակ այլազգիները այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեցին մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման (հետո՝ չիպավորման) դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։