Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

Երբ անգամ գումարի չափն ես նայում, ապա սարսափը կրկնապատկվում է: Որ դավաճանում են, արդեն սարսափելի է, բայց 500, 700 կամ 1000 դոլարո՞վ: Փողոցային անառակներն անգամ կծիծաղեն այս «ողորմելի դավաճանության» վրա… Անգամ ստամբուլներում եւ անթալիաներում պոռնկություն անող այսպես կոչված հայուհիներին սրանց հետ չես համեմատի…

* * *

Որոշեցինք այս թեմային էլ անդրադառնալ հնարավորինս հանգամանորեն, քանզի Հայաստանը դեռ գտնվում է պատերազմական վիճակում, հրադադարը շատ փխրուն է, թշնամին էլ միշտ մեր սահմանների մոտ է՝ սադրիչ գործողություններով: Այն թշնամին, որը հարյուրամյակներ շարունակ մտել է մեր հայրենիք, զավթել հայոց աստվածատուր երկրի մեծ մասը, ցեղասպանել մեզ մեր բնօրրանում եւ դեռ նպատակ ունի վերացնել հայ ու Հայաստան անունները վերջնականապես… Այդ թշնամին մի քանի անուն ունի՝ մեր դեպքում՝ թուրք եւ ադրբեջանցի, բայց դա նույն արնախում մարդագազան տեսակն է:

Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ մեր պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիները իրենց արձակուրդները, զբոսաշրջությունը, մարզական պարապմունքները եւ մշակութային միջոցառումները Թուրքիայում են անցկացնում, եւ այդ գումարները ուղղորդում են թուրքական պետբյուջե, որտեղից էլ դրանք զենք-զինամթերքի տեսքով հասնում են Ադրբեջան… ու մեր սահմաններում հայ տղաներ են զոհվում: Էլ չենք խոսում Թուրքիայում աշխատողների եւ մարմնավաճառների մասին, որ նաեւ ապականում ու ստորացնում են հայի կերպարը… Այստեղից էլ սկիզբ է առնում դավաճանության ակունքը: Կասկած անգամ չունենք, որ սրանց նմաններն անգամ Ադրբեջան կայցելեն, եթե Բաքուն մի քիչ հանդուրժող ձեւանա ու հայերի առջեւ բացի իր հանգստավայրերն ու այլ բաներ…

Բայց ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են վխտում թուրքերը: Դրանք թուրքական ապրանքների տեսքով են վխտում: Եվ հայի ճաշակն այսօր թուրքական յաթաղանով քողարկված սնունդն ու զգեստն են թելադրում: Անգամ զուտ թուրքական խանութներ կան: Եվ դարձյալ այս գումարները թուրքական պետբյուջե են գնում ու՝ հե՛նց Հայաստանից ու հե՛նց Արցախի ու Հայաստանի դեմ: Իսկ մեր ազգային անվտանգությունը ինչ-որ պատճառներ է փնտրում, որոնք հային մղում են թուրքաադրբեջանամետության:

* * *

Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5358Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

«Լուսանցք»-ի նախորդ համարում («Պետությունը բոլորիս տունն է. – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի» հոդվածում: Նշենք, որ նյութի հեղինակը Արամ Ավետյանն է, բայց սխալմամբ գրվել է Արամ Մկրտչյան,- խմբ.) հնարավորինս հակիրճ ու երկկողմանի փաստարկներով ներկայացրեցինք նախորդ տարեվերջին բացահայտված եւ կալանավորված հանցախմբի շուրջ ծավալված քննարկումները եւ քրեական գործը: Այն 6 տասնյակի հասնող մարդկանց է առնչվել արդեն, իսկ վերջը դեռ չի երեւում: Նախկին պաշտոնյաների եւ որոշ քաղաքական գործիչների ձերբակալությունները ավելի մտահոգիչ են դարձրել իրավիճակը:

Իհարկե, պետք է լինեին մարդիկ, որոնց թվացել է, թե ազնիվ գործարքի մեջ են մտել եւ պիտի ծառայություն մատուցեն երկրին: Այս դեպքում՝ Արցախին: Անգամ վարձատրվելու դեպքում սա նորմալ է, ի վերջո կյանքն ավելի է բարդացել ու սոցիալական դժվարությունները ամենօրյա են: Չնայած չենք բացառում, որ ինչպես նախկինում, այսօր էլ որոշ ազատամարտիկներ գուցե պատրաստ են եղել առանց վարձատրության ծառայել երկրին…  Այս ամենը հետզհետե կպարզվի, ի հայտ կգան նոր անմեղներ, ովքեր կլրացնեն արդեն մի քանի բաց թողնվածների շարքերը: Այստեղ կարեւորը չսխալվելու պայմանն է, թացը չորի հետ չայրելու տարբերակը: Ի վերջո իմանալ չհայտնելը եւս հանցանք է՝ այն էլ պետության ու ժողովրդի դեմ նախատեսվող գործերում: Անմեղությունը պետք է իրական դեմք ունենա, որպեսզի նոր վտանգներ չլինեն, չխթանվեն: Իսկ երբ հանցախմբի գլխավոր անդամի (գոնե այսօր երեւացող) փաստաբանը հայտարարում է, թե «զենքն ուղղված չի եղել Հայաստանի եւ ՀՀ քաղաքացու դեմ», ուստի Արթուր Վարդանյանը չի կարող հանցավոր համարվել, ապա նոր հանցագործության համար արդյո՞ք նախադրյալներ չեն ստեղծվում… Որովհետեւ այսօր ինքնաստեղծ ջոկատներ չկան, որ պաշտպանեն ՀՀ-ԼՂՀ սահմանները, քանզի կա հաղթանակա՛ծ ու ձեւավորված հայկական բանակ, ինչն անհերքելի է:

«Հայոց վահան» խմբի անվան կողքին շրջանառվում են նաեւ որոշ մարդկանց անուններ, որն իրապես լրջացնում է այս գործը, «մի խումբ ջահելների» մակարդակից հասցնելով կազմակերպված ու գաղտնի գործող հանցախմբի աստիճանի… Իսկ սա թեթեւ խոսքով ու մեկնաբանություններով չի կարող կոծկվել:

Մի հարցազրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը նշել էր, որ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը զինված խմբավորման անդամների ձերբակալման լուրը տարածվելուն պես հրապարակեց իր «գաղտնազերծումներով» մեկնաբանությունը, թե ճանաչում է «Հայոց վահան» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին: Նա հստակ շեշտեց, որ Քեսաբի պաշտպանությանը հանցախմբի ղեկավարը չի մասնակցել, ավելին՝ ոչ թե մի արկածախնդիր է, այլ ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող եւ օգտագործվող մարդ: Մասնագետը փորձել է փոքր-ինչ ավելի խորանալ Վահան Բադասյանի ասածների մեջ, քանի որ դեռ ամիսներ առաջ նա այլ բնույթի հայտարարություններ էր հնչեցնում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա թիմակիցների՝ «100 ամյակն առանց ռեիմի» շարժման նախաձեռնության մասին, սատարում էր դրա կողմնակիցներին, պատրաստվում էր Արցախում դիմավորել նրանց: Իսկ այժմ, այս հարցի մասին բոլորովին այլ կարծիք ունի…

Ինչեւէ, ըստ Տիգրան Քոչարյանի՝ այստեղ խնդիրն ավելի լայն ծավալներ է ընդունում. «Վահան Բադասյանը հայտարարությունն արել է ոչ թե Արթուր Վարդանյանի, այլ «Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի» նախագահ Արմենակ Աբրահամյանի հասցեին: Ասում են, որ ձայնագրության մեջ նախկին պատգամավորը հիմնականում խոսում է հենց Արմենակ Աբրահամյանի մասին: Բայց քանի որ որեւէ հետագա բացատրություն չի հնչել այս առումով, շատերի համար հարցը մնացել է օդում կախված՝ իրականում ո՞ւմ մասին է եղել խոսքը»…

Մասնագետը պատահականություն չի համարել այն, որ վերջին շրջանում երկրում ապակայունություն մտցնող ինչ-որ խմբեր, շարժումներ են ի հայտ գալիս եւ բոլորում էլ շրջանառվում են նույն մարդկանց անունները. Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ժամանակ էլ խոսվեց այն մասին, որ «Հիմնադիր խորհրդարանը» Արցախում հեղաշրջում իրականացնելու համար դրսից էր ռեսուրս ներգրավել եւ Հայաստան էին ժամանել նույն Արմենակ Աբրահամյանի ղեկավարած փարիզյան կառույցի անդամները՝ տարբեր երկրներից: «Բացի այդ, այս անձի անվան հետ է կապվում նաեւ տարիներ շարունակ Հայաստանում ինչ-որ երիտասարդական խմբավորումների ստեղծումը: Տպավորությունն այն է, որ սրանք նույն շղթայի օղակներ են: Մի բան փաստ է, որ նրանք օդից չեն իջել»: Անկեղծանալով, Տիգրան Քոչարյանը հավելել է. «Անկեղծ ասած, այս ամբողջի մեջ ինձ առավել զարմացրել է այն, որ Սաքունց Արթուրն է սկսեց խառնվել ու մեկնաբանություններ անել: Շատ հետաքրքիր է, ի՞նչ ունի նրա նման ապազգային գործիչը թերեւս ազգային գործիչ համարվող Ժիրայր Սեֆիլյանի կողքին, միասին, ասուլիսներ, հարցազրույցներ են տալիս»… Մեր երկրի ներսում ցանկացած ապակայունացնող քայլ ուղղակի նվեր է Թուրքիային եւ Ադրբեջանին, մանավանդ, երբ լարված իրավիճակ է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Այսինքն, շատ ուշադիր պետք է լինել, ԱԱԾ-ի հիմնական գործն է հետեւել նման խմբերի առաջացմանը, հասկանալ դրանց լրջությունը, որովհետեւ ամեն օր բուսնում են 2-3 հոգի, որոնք փորձում են մեծ փրկիչ ձեւանալ ու ինչ-որ գաղափարներ արտահայտել, նոր կամ մի այլ բնույթի Հայաստան ստեղծել: Դրանց 90%-ը փուչ է կամ ինքնահաստատման կարիք ունի, կամ էլ գտնվում է ոչ ադեկված հոգեկան վիճակում»…

Ինչեւէ, վերջին շրջանում ԱԱԾ-ն մի շարք բացահայտումներ է արել՝ պետական դավաճանության մեջ մեղադրելով ոմանց: Սա ինչպես ուրախացնում է, այնպես էլ՝ մտահոգում: Իհարկե, ուրախալի է, որ բացահայտվում են դավաճանները, բայց երբ մի քիչ շատ է խոսվում այդ մասին, ներգրավված են լինում տարբեր մարդիկ, մտահոգում է:

Պետական դավաճանության եւ նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղյակ լինելու ու չհայտնելու գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Ռաֆիկ Պապոյանը, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից եւ կատարել է այդ հետախուզական ծառայության առաջադրանքները՝ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ: Ըստ 46-ամյա Կարինե Ղումաշյանին առաջադրված մեղադրանքի՝ նա եւս բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն՝ մոտ 1500 դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք՝ կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները՝ Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:

Երբ անգամ գումարի չափն ես նայում, ապա սարսափը կրկնապատկվում է: Որ դավաճանում են, արդեն սարսափելի է, բայց 500, 700 կամ 1000 դոլարո՞վ: Փողոցային անառակներն անգամ կծիծաղեն այս «ողորմելի դավաճանության» վրա… Անգամ ստամբուլներում եւ անթալիաներում պոռնկություն անող այսպես կոչված հայուհիներին սրանց հետ չես համեմատի:

Այնուհետեւ մեղադրանք է առաջադրվել 25-ամյա Սերգեյ Պապոյանին այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր՝ Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից՝ տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 դոլար գումար՝ վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք՝ ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով: 18-ամյա Դիանային եւս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով ամբաստանյալ՝ իր հորաքրոջ աղջիկ Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ, ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար եւ նվերներ է տրամադրել նրան: Հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից:

Գիտակցելով, որ խոսքը վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու մասին է, ինչպես նաեւ վերջինի որդուն՝ Տիգրան Կարապետյանին հավաքագրելու նախապատրաստության, այն է նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանան այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին, Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դիանայի՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ռաֆիկ Պապոյանի եւ Կարինե Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սերգեյ Պապոյանի եւ Դիանայի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկ այլ դեպք՝ ԱԱԾ կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը: Նա երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար:

Երեւանի 61-ամյա բնակիչ Խաչիկ Մարտիրոսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության մեջ, եւ դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Մեղադրվողը ֆինանսական խնդիրների լուծման եւ գումար վաստակելու ակնկալիքով 2013թ. օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապվել է դեսպանության աշխատակից ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ ու առաջարկել իր ծառայությունները։ Վերջինիս միջնորդությամբ՝ արդեն 2013թ. սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մախմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։ Այս հայ կոչվածը ստացել է 500 դոլար եւ առաջադրանք՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ: Ինչպես հետագայում պարզվել է, այդ անձնավորությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Կարապետյանն է եղել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են նաեւ հայ պաշտոնյայի սիրուհու կենսորոշիչ տվյալներով ու բնակության հասցեով։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են գեներալ-մայոր Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով: 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական համացանցային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է հոդված «Ադրբեջանական հետախուզությունը Երեւանում» վերնագրով։

ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը մասամբ է կատարել այս մյուս առաջադրանքը՝ այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքի՝ թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարվել են նկարահանումներ, ինչպեսեւ՝ հավաքվել տեղեկատվություններ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։ Խաչիկը հեռախոսի միջոցով կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռեւս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու խոստումը… Իսկ որքա՜ն ստորացուցիչ է այս ինքնավաճառման գինը…

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու եւ հանձնելու, լրտեսության ձեւով պետական դավաճանություն կատարելու մեջ:

Եւս մի դավաճանական գործ է քննվել: Մեկ ընդհանուր գործի շրջանակներում պետական դավաճանության մեջ մեղադրվող ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթեւոսյանը, Կարեն Պետրոսյանը եւ Աշոտ Չտրկյանը դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական դավաճանություն, ներկայացված մեղադրանքում եւ դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթեւոսյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանությանը օժանդակելու մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանն ու Արթուր Ավետիքյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին չհայտնելը, եւ դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500 հազար ՀՀ դրամ գումարի չափով։

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել էր անփոփոխ եւ մերժել վերաքննիչ բողոքները: Դրանցում ամբաստանյալները միջնորդում էին բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը՝ կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը եւ գործը ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ: Ըստ մեղադրանքի, Կարեն Մեհրաբյանը 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրան եւ Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում՝ ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի եւ զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի ու դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի եւ սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ եւ գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների եւ հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա: Սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, այսինքն՝ լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ: Ռոմիկ Մաթեւոսյանին ներկայացվել է մեղադրանք առ այն, որ նա, 2007թ. մեկնելով Թուրքիա, այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների հետ առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության, եւ որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից եւ ստացել առաջադրանքներ՝ Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան՝ փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու՝ զինծառայողներ հանդիսացող անձանցից, այսինքն լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ:

Աշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կարեն Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջան հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան եւ Սայիդ անուններով անձնավորությունների հետ եւ տեղեկանալով, որ Կարեն Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է նույն Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը: Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին գործընկեր Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, ՀՀ զինուժի բաշխման վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին: Արթուր Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաեւ Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ: Նախատեսված «քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ իրենց փոխանցելու համար, ինչպես նաեւ Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն հանցագործության մասին չհայտնելու մեջ։

Այստեղ մնում է կրկնել այն միտքը, որ դրված է հոդվածի նախաբանում: Բառի բուն իմաստով՝ թշնամի պետության հետ չի՛ կարելի բարեկամություն եւ ժողովրդավարություն խաղալ, չի՛ կարելի սեփական երկրի բնակիչներին ամենաթողության մղել ապազգային օրենքներով…

Թշնամու հետ պիտի՛ լինել ինչպես թշնամու հետ: Դավաճանին պետք է պատժե՛լ՝ ինչպես ազգադավին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։